User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Ինչ գիտենք կամ չգիտենք մեր մասին

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չուկը թող ների, բայց էս գրառմանն էլ պիտի պատասխանեմ:
    Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ քո ուզածը ո՞րն է, Չուկ ջան: Որ ես թեմա բացեմ "2 + 2 = 4" թեմայով կամ "5 x 5 = 27, քարը տրաքի` 28" թեմայով, - և առաջարկեմ խոսել այդ մասի՞ն...

    Ի՞նչ պարտադիր է անպայման գիտականորեն ապացուցված բաների մասին խոսել: Միշտ ասել եմ ու կասեմ, որ կյանքում ավելի շատ են գիտականորեն չապացուցված բաները և այո, ինձ ավելի շատ հենց դրանք են հետաքրքրում ու ես անհամբեր սպսում եմ գիտության հաջորդ առաջընթացներին, որտեղ նա ինչ խոսք, ապացուցելու է այն, ինչ հերքում է այսօր: Ու դա էլ հենց համարում եմ գիտության կայֆը:
    Սամ, իհարկե վնաս չի գիտականորեն չապացուցված բաների մասին խոսել ու նույնիսկ հետաքրքիր ա: Բայց խոսել նենց բաների մասին, որոնք վաղուց իրենց գիտական հիմքերն ունեն ու էդ բոլորին տալ ոչ գիտական բացատրություններ... Կներես, դա կոչվում ա շառլատանություն:

    Կոնկրետ ի՞նչ նկատի ունես, կասե՞ս:
    Կարո՞ղ է դու էլ, Բյուրի պես, հայոց լեզուն ամենաղզողլան լեզուն ես համարում ու առաջարկում ես հպարտանալ դրանով... Հուսով եմ, ոչ...
    Մեկ էլ, խնդրում եմ, չասես, որ տոկոսային հարաբերականությամբ մենք ամենաշատ Սովետական Միության Հերոս ունենք ու Իշտոյան ունենք...
    Սամ, որտե՞ղ եմ ես տենց բան ասել: Մի հատ կարա՞ս մեջբերես ասածս: Այ հիմա դու ահավոր հակագիտական բան ես անում ու իմ ասածները ոնց կարողանում, աղավաղում ես:
    Հեչ որ չէ, կարանք հպարտանանք մեր գրային համակարգով: Աշխարհում շատ քիչ են էնպիսի լեզուները, որոնք ունեն իրենց սեփական գրային համակարգը հերիք չի, դեռ էդ համակարգն էլ այբուբեն ա: Ու մեր այբուբենը շատ սիրուն ու գրագետ ա մտածված: Երբ խորանում ես, մտածում ես՝ Մաշտոցը հրաշալի լեզվաբան պիտի որ էղած լինի, որ կարողացել ա տենց գրային սիստեմ ստեղծել:

    Չհասկացաք:
    Գիտությանը ես շատ լուրջ եմ վերաբերվում: Եվ այդ պատճառով քիթս չեմ խոթում այնտեղ, ինչից տեղյակ չեմ և աջուձախ չեմ հերքում այն, ինչ չգիտեմ:
    Իսկ անլուրջ վերաբերվում եմ այն մտածողությանը, որ սահմանափակում է իրեն գիտության շրջանակների մեջ ու չի նկատում կյանքի ամբողջ իմաստն ու ներդաշնակությունը: Որովհետև յուրաքանչյուր գիտություն` կյանքի շատ փոքրիկ մասն է ընդամենը:
    Սամ, եթե գիտությանը լուրջ ես վերաբերվում, ինչու՞ ես հրաժարվում իմ բերած գիտական փաստարկներն ընդունելուց, դեռ մի բան էլ վիրավորական պիտակներ կպցնում ու աղավաղում ասածներս:
    Եթե քիթդ չես խոթում այնտեղ, ինչից տեղյակ չես, ուրեմն ինչու՞ ես էս թեմայի մեջ քիթդ խոթել: Գուցե տարրական պատմական լեզվաբանություն կարդաս, մի երկու բան, նո՞ր մտնես թեմայի մեջ: Թե՞ եթե Բլավատսկայան գրել ա կամ հաճախորդդ ասել ա, ուրեմն արդեն տեղյակ ես թեմայից:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (07.08.2015), Աթեիստ (07.08.2015), Հայկօ (07.08.2015), Նաիրուհի (07.08.2015), Տրիբուն (08.08.2015)

  3. #2
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,661
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկը թող ների, բայց էս գրառմանն էլ պիտի պատասխանեմ:

    Սամ, իհարկե վնաս չի գիտականորեն չապացուցված բաների մասին խոսել ու նույնիսկ հետաքրքիր ա: Բայց խոսել նենց բաների մասին, որոնք վաղուց իրենց գիտական հիմքերն ունեն ու էդ բոլորին տալ ոչ գիտական բացատրություններ... Կներես, դա կոչվում ա շառլատանություն:

    Սամ, եթե գիտությանը լուրջ ես վերաբերվում, ինչու՞ ես հրաժարվում իմ բերած գիտական փաստարկներն ընդունելուց, դեռ մի բան էլ վիրավորական պիտակներ կպցնում ու աղավաղում ասածներս:
    Եթե քիթդ չես խոթում այնտեղ, ինչից տեղյակ չես, ուրեմն ինչու՞ ես էս թեմայի մեջ քիթդ խոթել: Գուցե տարրական պատմական լեզվաբանություն կարդաս, մի երկու բան, նո՞ր մտնես թեմայի մեջ: Թե՞ եթե Բլավատսկայան գրել ա կամ հաճախորդդ ասել ա, ուրեմն արդեն տեղյակ ես թեմայից:
    Բյուր ջան, ճիշտ հասկացիր ինձ, խնդրում եմ...

    Հա, ես շատ հեռու եմ լեզվաբանությունից, հա, իմ հայերենը շատ լավ կաղում է: Իսկ լեզվաբանության մեջ խորանալուս համ ժանմանակն է անցել արդեն, համ էլ ժամանակ չկա: Բայց ես մի բան լավ գիտեմ. շատ է պատահում, որ պարզվում է, որ "վաղուցվա գիտական հիմնավորումները" բոլորովին էլ վերջնական չէին... Բայց նույնիսկ այդ դեպքում էլ չեմ ուզում խորանալ դրա մեջ, որովհետև քեզպեսների հետ մրցելու համար, միևնույն է, բավարար գիտելիքներ չունեմ:

    Բայց այնպես է ստացվել, որ ինձ հետաքրքրող գրականության մեջ, այսօր ամեն քայլափոխի կարելի է հանդիպել տեղեկությունների, որտեղ չնայած հայերի մասին խոսք անգամ չի ասվում, բայց և այնպես պարզ է, որ հենց միայն հայերի մասին կարող է լինել այդ խոսքը: Ու հետո, երբ պատահում է այնպես, որ այդ հրեա հաճախորդի կամ Բլավատսկայայի նամակի պես մի բանի ես հանդիպում, դա արդեն ոնց որ ցրիվ մտքերդ հավաքի ու կողմնորոշի մի կետի վրա... Եվ այդ ժամանակ մեծ կարիք ես ունենում կիսվել մեկնումեկի հետ, լսել կարծիքներ... Համաձայնվի՞ր, որ ես ոչինչ չեմ պնդել, Բյուր ջան, ես ընդամենը հարցրել եմ, նախքան գրառումը ներկայացնելը նույնիսկ... Հիշու՞մ ես "Ի՞նչ կասեք" հարցս...

    Սամ, որտե՞ղ եմ ես տենց բան ասել: Մի հատ կարա՞ս մեջբերես ասածս: Այ հիմա դու ահավոր հակագիտական բան ես անում ու իմ ասածները ոնց կարողանում, աղավաղում ես:
    Հեչ որ չէ, կարանք հպարտանանք մեր գրային համակարգով: Աշխարհում շատ քիչ են էնպիսի լեզուները, որոնք ունեն իրենց սեփական գրային համակարգը հերիք չի, դեռ էդ համակարգն էլ այբուբեն ա: Ու մեր այբուբենը շատ սիրուն ու գրագետ ա մտածված: Երբ խորանում ես, մտածում ես՝ Մաշտոցը հրաշալի լեզվաբան պիտի որ էղած լինի, որ կարողացել ա տենց գրային սիստեմ ստեղծել:
    Էս քո ասածը չի՞, Բյուր ջան...
    Սամ, հայերենը հնդեվրոպական լեզու ա, դրանում կասկած չկա, վաղուց են արդեն լեզվաբաններն ընդհանուր հայտարարի եկել: Էդ նշանակում ա, որ հունարենի, անգլերենի, լիտվերենի, ռուսերենի ու լիքը այլ լեզուների պես առաջացել ա մեկ հնդեվրոպական նախալեզվից: Բայց ինքն իրանով ահագին հետաքրքիր լեզու ա հայերենը, որովհետև հարևան ոչ հնդեվրոպական լեզուներից լիքը ազդեցություններ ա կրել (մասնավորապես, սեմական ու հարավկովկասյան): Հայերենը (կարծեմ) մոտ 1000 բնիկ բառարմատ ունի, այսինքն՝ բառարմատներ, որոնք հենց հնդեվրոպական նախալեզվից են եկել: Իսկ բառապաշարի մնացած մասը կա՛մ իրանական փոխառություններ են (այսինքն՝ բառեր, որոնք պարսկերենում բնիկ են, եկել են հնդեվրոպական նախալեզվից, դարձել պարսկերեն բառ, հետո մտել հայերեն), կա՛մ թուրքական, կա՛մ այլ լեզուներից եկած:
    Իմ չը-գիտելիքներով հանդերձ, ես էլ` լավ տեղյակ եմ սրան, սիրելիս: Բայց այսօր, ստացվել է այնպես, որ մեծ կասկածներ ունեմ այս տեսակետի ճշմարիտ լինելու հանդեպ, և օրեցօր կասկածներս ավելի ու ավելի են մեծանում... Ու սա էլ, թեման բացելու պատճառներից մեկն էր երևի` կիսվել ձեր հետ կասկածներովս: Չնայած հիմա արդեն կասկածում եմ, թե իմաստ ունի շարունակել թեման... Մի տեսակ ժամանակի իզուր վատնում է ստացվում, առանց որևէ հաճույքի անգամ, չհաշված քեզ հետ զրուցելը: Իսկ քեզ հետ զրուցելու համար լիքը այլ թեմաներ էլ կգտնենք չէ՞, - ի՞նչ պարտադիր է, որ հենց սա լինի...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. 30 փաստ մեր մասին
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 359
    Վերջինը: 10.09.2020, 15:37
  2. Մի քիչ իմ մասին...
    Հեղինակ՝ KiLa, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 14.01.2013, 20:13
  3. իմ մասին քիչ քիչ
    Հեղինակ՝ Reh32, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 29.04.2011, 23:00
  4. Գրառումներ: 22
    Վերջինը: 21.01.2009, 19:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •