Ես՝ ներողություն, եթե անզգույշ արտահայտեցի կարծիքս:
Ախր էլի նախասիրություն, բայց նախասիրությունը մի քիչ ուրիշ բան ա էլի, իսկ քո ասածից ես հասկացա, որ դա մի քիչ հիվանդագին բնույթ ունի: Եթե սխալ եմ հասկացել, sorry: Հետո, ինձ համար էնքան էլ հետաքրքիր չի, երբ հակառակ սեռի հետ գրեթե նույն նախասիրություններն են լինում: Հա, դե թվում ա առաջին հայացքից, որ տենց լավ ա, լիքը խոսալու թեմա կա, բայց էդ մենակ սկզբում: Իրականում, երևի ավելի ամուր կապ լինում ա էն ժամանակ, երբ մի քիչ տարբեր հայացքների տեր են լինում:
Թեմայի մեջ մնալով էլ՝ ասեմ, որ օֆֆիցիալ ժամադրությունները տանել չեմ կարողանում: Մի տեսակ դժվար ա բնական մնալ էդ տիպի ժամադրությունների պարագայում:
Էջանիշներ