Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Չէ, Գալ, էդ հարցը տալու արդյունքում լիքը բաներ բացեցի իրա մասին, որ հերիք էր ինձ: Ինքը ծայրահեղ էքստարվերտ դուրս էկավ, ու իմ ինտրովերտ հոբիներն իրան անհասկանալի էին: Եթե հույս լիներ, իհարկե կնստացնեի, կլսացնեի: Տենց մեկը կար, մի երկու փորձ արել եմ վրան, Դոգմա էր լսում
Արխային, գտել էի մեկին, դրանից առաջ էլ մի քանիսինԿան, շատ են տենցները:
Նարե ջան, ու մի քիչ տգեղ ա մարդու նախասիրությունը մոլուցք անվանելըԻհարկե չէիր կարողանա նման մարդու հետ, որովհետև դու էլ ուրիշ նախասիրություններ ունես կամ ուրիշ արժեքներ ունես, որ կուզենայիր տեսնել տղամարդու մեջ: Թե չէ եթե էդքան հեշտ լիներ, որ ցանկացած պատահական մարդու հետ զուգավորվեինք, էլ էս ժամադրությունների կամ իրար ճանաչելու իմա՞ստը որն էր:
Մուշու (07.08.2015)
Ես՝ ներողություն, եթե անզգույշ արտահայտեցի կարծիքս:
Ախր էլի նախասիրություն, բայց նախասիրությունը մի քիչ ուրիշ բան ա էլի, իսկ քո ասածից ես հասկացա, որ դա մի քիչ հիվանդագին բնույթ ունի: Եթե սխալ եմ հասկացել, sorry: Հետո, ինձ համար էնքան էլ հետաքրքիր չի, երբ հակառակ սեռի հետ գրեթե նույն նախասիրություններն են լինում: Հա, դե թվում ա առաջին հայացքից, որ տենց լավ ա, լիքը խոսալու թեմա կա, բայց էդ մենակ սկզբում: Իրականում, երևի ավելի ամուր կապ լինում ա էն ժամանակ, երբ մի քիչ տարբեր հայացքների տեր են լինում:
Թեմայի մեջ մնալով էլ՝ ասեմ, որ օֆֆիցիալ ժամադրությունները տանել չեմ կարողանում: Մի տեսակ դժվար ա բնական մնալ էդ տիպի ժամադրությունների պարագայում:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Դե տես, դու էլ չես հասկանումԴա նշանակում ա, որ եթե տղա լինեիր, հետդ ժամադրության չէի գնա
Էստեղ հիվանդագին բան չկա: Մարդ կա սմարթֆոնների վրա ա փողերը ծախսում, մարդ կա՝ համերգ գնալու:
Բայց չգիտեմ՝ ո՞նց եք պատկերացնում էդ օֆիցիալ ժամադրությունը: Օֆիցիալն էն ա, որ երկուսդ էլ գիտեք, թե ինչի համար եք հանդիպել, չէ՞: Բայց ինչու՞ ա դժվար բնական մնալը: Նպատակը դիմացինին դուր գա՞լն ա, թե՞ հասկանալը՝ դու ուզու՞մ ես էդ մարդու հետ մի բան լինի, թե՞ չէ: Եթե երկրորդ դեպքն ա, ապա ինչու՞ չլինել բնական հենց սկզբից:
Մուշու (07.08.2015)
Կներես, բայց ճիշտ չեմ համարում մտածելակերպդ... դու ես կարողա հայկական սերիալների սիրահար ես, ուրեմն պիտի էտ տղու հետ առավոտից իրիկուն սերիալ նայե՞ք
Եթե քո ճաշակի ընկերուհի ունենամ կասեմ աղջիկ ջան ընկերուհիներիցդ մեկի հետ գնա, իսկ մենք իրար հետ մեր ժամանակը ուրիշ բանի վրա կծախսենք:
Կամ, եթե ընկերուհիս ֆուտբոլ չսիրի պիտի ձանձրանամ իրա հետ կամ կատաստռոֆա սարքե՞մ..
Նարե91 (06.08.2015)
Նայի, ես հազար ու մի ուրիշ բան էլ եմ սիրում անել. գրել, կարդալ, ակումբ մտնել, յոգա անել, ճամփորդել և այլն: Բայց դրանք ինձ համար էդքան կարևոր հարցեր չեն, իսկ երաժշտությունը կարևոր ա: Նայի, երբ իմ տանն առավոտից իրիկուն երաժշտություն ա միացած, դա պետք ա ոչ մեկի չներվայնացնի: Երբ հատկապես ֆինանսներն ընդհանուր են, դիմացինը եթե նույնիսկ հետս համերգ չի գալիս, չպիտի ներվայնանա, որ ես էդքան փող եմ ծախսում համերգ գնալու վրա:
Ու նենց հետաքրքիր ա, էս ձեռ ռեակցիաները լրիվ ապացուցում են իմ ասածը: Ասենք, ինչու՞ եք դուք իմ մոտեցումը սխալ համարում: Ի վերջո, ես եմ, չէ՞, էդ մարդու հետ իմ ժամանակի մեծ մասն անցկացնելու: Ու ի վերջո ես գիտեմ, չէ՞, ինքն ինչ հատկանիշներ պիտի ունենա, որ կարողանամ էդ ժամանակն անցկացնել: Ու ասենք սկի օդից էլ չեմ ասում, սեփական դառը-քաղցր փորձից եմ ասում:
Վերադառնալով թեմային![]()
Վախտին Երևանում տարածված երևույթ էր փողոցում անծանոթ աղջկան մոտենալն ու ժամոյի կանչելը: Հիմա կա՞ դա:![]()
Ասում եմ՝ ինձ համար կարևոր չի ինչ ա լսում, կարևոր ա՝ ինչպես ա լսում: Ես AC/DC-ի ֆանատ չեմ, բայց դեմ չեմ, որ ինքն էլ AC/DC միացնի: Ախր ես էղել եմ տենց մի հարաբերության մեջ, գիտեմ ոնց ա, ինչ ա, ու եթե էդ հարաբերության մեջ մի լավ բան կար, հենց էդ երաժշտական կողմն էր: Ինչու՞ եք դուք մտածում, թե ինձնից լավ գիտեք:
Աթեիստ (07.08.2015)
Չէ դե որ բանը հասել ա ժամադրության, ուրեմն հաստատ ուզում ես, որ մի բան ստացվի /ստեղ բացառում ենք համացանցի միջոցով տեղի ունեցած ժամադրությունները/, պարզապես «ժամադրություն» բառն ա ինչ-որ բացասական ասսոցիացիաներ առաջացնում, որ պիտի լիքը պատրաստվել, լարվել ու եսիմ ինչեր: Գուցե, որ բառը փոխենք «հանդիպում»-ով մի քիչ ամեն ինչ այլ կերպ կլինի:Ինձ մոտ էդ ժամադրություն կոչվածը մի քիչ ուրիշ connotation-ներ ա առաջ բերում: Եսիմ
![]()
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Եթե մի հոգու հետ չի ստացվել չի նշանակում, որ բոլորի դեպքում տենցա: Մարդիկ տարբեր են, չէ՞:
Ես էլ աղջկա հետ եմ շփվել ով օպերա էր լսում, իսկ օպերայից արյունս երակներիս մեջ կանգնումա, բայց դա չէր խանգարում ու չեմ բացառում, որ ուրիշի դեպքում կարար խանգարող հանգամանք լիներ:
Կարճ ասած խասիաթի հարցա![]()
Բայց հենց էդ ա, եթե ուզում ես, որ ստացվի, ապա ավելի լավ չի՞ բնական լինելը: Որովհետև չես կարա քեզ հավերժ անբնական լինես, երկրորդ-երրորդ ժամադրության ժամանակ սաղ ջրի էրես դուրս կգա, ավելի վատ կլինի: Իսկ եթե մարդը հենց սկզբից սովորի քո բնականին, էլ շոկեր չի ապրի:
Ես ստացված դեպքի մասին եմ խոսում, ոչ թե չստացվածիԷդ հարաբերության մեջ դա ստացված մասն էր: Ու լիքը ուրիշ հարաբերություններ հենց էդ երաժշտության պատճառով չեն ստացվել
Ու ասենք ես հասուն մարդ եմ, ես հստակ գիտեմ՝ ինչ եմ ուզում դիմացինի մեջ, գիտեմ՝ որոնք են պարտադիր հատկանիշներ, որոնք՝ ցանկալի ու որոնք են ինձ համար բացարձակապես մեկ: Դու ինչու՞ ես իմ փոխարեն որոշում:
Խնդիրը ստեղ էն ա, որ ուզում ես բնական պահել, բայց էդ լարված վիճակից /ամեն դեպքում առաջին անգամ ես էդ մարդու հետ դուրս գալիս/, սկսում ես անբնական թվալ: Մի խոսքով, ասածս էն ա, որ էդ «ժամոները» պիտի պատահական ու չպլանավորված լինեն: Տենց ավելի լավ ա. համ ժամանակ չես ունենում մտածելու, տվայտվելու , համ էլ հաստատ շատ ավելի բնական վարք ես ցույց տալիս:
Why is the truth always being raped?...because its naked and beautiful.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ