Չէ: Օֆիցիալն այն, երբ հանդիպումը ինտերպրետացնել ոչ որպես ժամադրություն գրեթե անհնար է:
Ասենք, ծանոթ աղջիկ կա, սիմպատիա ունես ու զգում ես, որ փոխադարձ է:
Կարող ես զանգել, ասել, որ հրավիրում ես միասին գնալ այսինչ ֆիլմը դիտելու: Ակնհայտ է, որ դա ժամադրություն է: Կամ կարող ես աստիճանաբար զրույց զարգացնել, ֆիլմերից խոսել, հետո հիշատակել, որ կինոթատրոնում հիմա այսինչ ֆիլմն են ցույց տալիս, որոշեք գնալ դիտելու: Ու արդեն դժվար է ասել, դա ժամադրություն է թե չէ: Թվում է, թե տարբերություն չկա, բայց իրականում կա: Ժամադրության դեպքում ուզես, չուզես, հոգեբանորեն պարտավորություններ ես վրադ վերցնում ու դիմացինից էլ համապատասխանաբար ակնկալիքներ ունենում:
Կարելի է համեմատել արդեն հիշատակված դեպքի հետ, երբ տղան աղջկան իր տուն է հրավիրում "թեյ խմելու": Ինչու՞ բաց տեքստով չի ասում, թե ինչ նպատակով է կանչում: Իմաստը նահանջի տեղ թողնելն է: Աղջիկը գիտի, որ կամայական պահի կարող է ասել, որ դեռ պատրաստ չէ, ու ինքը ընդամենը թեյ խմելու էր եկել:
Այ հիմա որ ես քեզ ասեմ՝ մոտեցումդ սխալ ա, դուրդ կգա՞Բայց դե դա քո գործն ա, դու ես որոշողը, նենց որ չեմ խառնվում:
Շատ հազվադեպ ա պատահում, երբ տղան աղջկան ասում ա՝ արի դեյթի: Միշտ էլ տենց կինո-մինո, սուրճ խմել, ֆլան-ֆստան ա, բայց դե երկուսն էլ հասկանում են, որ ժամադրություն ա: Իսկ էդ տղու տանը սուրճ (ոչ թե թեյ) խմելու պահն էնքան արմատացած մշակութային բան ա, որ եթե աղջիկն ասի՝ դեռ պատրաստ չեմ, տղեն կասի՝ էս հարիֆն ով էր: Որպես կանոն, նման առաջարկ տեղի ա ունենում ժամադրությունից հետո, երբ տներով ցրվելու ժամն ա գալիս:
Բայց դե լավն են դանիացիները, ոչ մի ձևականություն չունեն: Եթե ժամադրությունից հետո սեքս են ուզում, միանգամից ասում են՝ իմ տու՞ն, թե՞ քո տուն:
Ես ոչ մի տեղ չասացի, թե տղան ասում է՝ արի դեյթի: Երկու դեպքում էլ կինո է կանչում: Բայց կոնտեքստները տարբեր են: Ի դեպ, եթե մի քիչ խորանաս, թե իսկ ինչու չի ասում "արի դեյթի", ինչ կլիներ եթե ասեր, տարբերությունը ավելի լավ կհասկանաս:
Երևի մշակույթից է կախված: Էդ որտե՞ղ են ուշ երեկոյան սուրճ խմում: Ռուսների մոտ որ թեյ է: Իսկ աղջկան ավելի հեշտ է հարիֆ դուրս գալ, քան բացատրել թե ինչու ոչ, եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով միտքը փոխի:
Թեմայի վերաբերյալ
Лучше подумайте о том, стоит ли упоминать, что вы прочли все четыре части «Сумерек». Сможет ли мужчина заниматься любовью с поклонницей вампирской саги? Попробуйте проверить. Если уж вы твердо решили рассказать ему все без утайки о своих читательских вкусах, убедитесь сперва, что он хорошенько принял. Пьяный мужчина способен вынести даже известие о том, что ваша любимая группа — «Аквариум». Впрочем, это не помешает ему, протрезвев, позорно бежать.
A long time ago, in a galaxy far, far away...
Մուշու (07.08.2015)
Չգիտեմ, կա՛մ ես եմ նենց մշակույթում ապրում, որտեղ ձեր ասած օֆիցիալ դեյթ կոչեցյալը չկա կամ էլ սաղ դեյթերն են օֆիցիալ, կա՛մ դուք եք տարբերություն դնում, դրանք իրոք չկան: Դե պարզ ա ինչու չի ասում արի դեյթի: Եթե ասի ու աղջիկն ասի՝ չէ, մանթո չընկնի:
Ստեղ ես ինչ-որ տարօրինակ սորտի արարած եմ համարվում, որ երեկոյան սուրճ չեմ խմում: Մի անգամ էս թեմայով մեկի հետ խոսում էինք, ասեցի, որ ես երեկոյան սուրճ չեմ խմում, ասեց՝ էդտեղ կարևորը սուրճը չի: Ու եթե նման իրավիճակում ասես «երեկոյան սուրճ չեմ խմում», կհասկացվի «երեկոյան սեքս չեմ անում»Երևի մշակույթից է կախված: Էդ որտե՞ղ են ուշ երեկոյան սուրճ խմում: Ռուսների մոտ որ թեյ է: Իսկ աղջկան ավելի հեշտ է հարիֆ դուրս գալ, քան բացատրել թե ինչու ոչ, եթե հանկարծ ինչ-ինչ պատճառներով միտքը փոխի:Բայց սա անգլոամերիկյան մշակույթ ա: Դանիացիները շատ ավելի ուղիղ են սենց հարցերում:
Չէ, պետք չի տենց կտրուկ, հիմա կփորձեմ ավելի մանրամասն բացատրել ասածս:
Մի ծայրահեղությունը բառացի դեյթի կանչելն է: Ճիշտ ես, եթե աղջիկը մերժի, տղան մանթո կընկնի: Մյուս կողմից, աղջիկը եթե համաձայնվի, ոնց որ միանգամից կանաչ լույս է վառում, էլ իրեն թանկացնելու տեղ չի թողնում: Դրա համար ստիպված մերժում է: Չնայած եթե տղան փոխարենը ասեր՝ կինո գնանք, կհամաձայնվեր: Իսկ եթե այնուամենայնիվ համաձայնվում է, ամեն մեկն իրեն ինչ-որ հարցերում պարտավոր է զգում ու դիմացինից ակնկալիքներ ունենում: Տղան պիտի հաշիվը փակի, աղջիկը պիտի կաբլուկներ հագնի, տղան պիտի հետո չկորի, հաջորդ օրը կամ գոնե մի քանի օրից երկրորդ դեյթին կանչի, եթե չի կանչում, ուրեմն աղջիկը մտածում է, որ չհավանեց, և այլն:
Մյուս ծայրահեղությունը, երբ տղան ու աղջիկը հանդիպում են հիմնականում ընդհանուր ընկերական շրջապատում, չեն առանձնանում, ֆլիրտ չեն անում, ոչ մեկը մյուսից որևէ ակնկալիք չունի:
Հիմա այս երկու ծայրահեղությունների մեջ մեծ տարածություն կա՝ սկսած ընդհանուր միջավայրում ֆլիրտ անելուց, վերջացրած կինո կանչելով: Ու անհնար է հստակ ասել, թե որ կետից սկսած են իրենց հանդիպումները դեյթ դառնում:
Օրինակ, գիտենալով իմ սերը մեկօրյա ճանապարհորդությունների նկատմամբ, աղջիկները հաճախ են ինձ խնդրում, որ իրենց էլ կանչեմ: Ես էլ կանչում եմ: Հիմա սա դեյթ է՞, թե չէ: Вроде бы չէ: Ինքը հենց ինձ էր խնդրել, որովհետև իր ծանոթներից հենց ես եմ դրա էնտուզիաստ, ես էլ հենց իրեն եմ կանչել, որովհետև ինքն էր խնդրել: Իսկ եթե երկրորդ անգամ եմ կանչու՞մ: Երրո՞րդ: Իսկ եթե ձեռք բռնա՞ծ ենք քայլում: Իսկ եթե համբուրվում ե՞նք: Վերջապես, եթե թեյ խմելու ենք գնումՈ՞ր պահից է դա դեյթ դառնում:
Էս լղոզված պատկերները Հայաստանում շատ էին լինում: Դրա համար եմ ասում՝ Հայաստանում կյանքումս երկու անգամ եմ դեյթի գնացել, երկուսն էլ հայ չէին: Չգիտեմ, էստեղ էնքան հստակ ա, էնքան հասկանալի ա, թե երբ ես տղու հետ ընկերական գնում կինո նայելու կամ սուրճ խմելու, երբ՝ դա դեյթ ա: Ու էստեղ անկախ ամեն ինչից աղջիկը չի զուգվում-զարդարվում, տղան ծաղիկներով չի գալիս: Սրա հետ կապված մի երկու դեպք պատմեմ (դե սրանք Հոլանդիայում են էղել, բայց Դանիային նման են էս հարցերում): Ուրեմն մի հոլանդացի տղա պատմում ա, որ մի ռուս աղջկա ժամո ա արել, էս աղջիկը զուգված-զարդարված հայտնվել ա, էս տղան վատացել ա, ասել ա՝ էս ու՞մ հարսանիքին ես գնում: Մի անգամ էլ Հոլանդիայում ոչ հոլանդացի մի տղա ինձ ժամո ա արել, գնացել եմ իմ սովորական տեսքով, ինքը՝ կոստով ու ծաղկեփնջով: Ինքն էլ էդտեղ էր զարմացել, թե ինչու չեմ զուգվել-զարդարվել:
Ի դեպ, էդ հաշիվ փակելն էլ մեծ նշանակություն ունի մեկը մյուսից տարբերելիս: Երբ տղան առաջարկում ա հաշիվ փակել, ուրեմն հաստատ դեյթ ա, եթե, իհարկե, գարեջուր խմելու չեք գնացել, որովհետև դա էլ առանձին մի բան ա. մի ռաունդը ինքը, մի ռաունդը դու: Չնայած հիմնականում մինչև հաշիվը փակելու պահն էլ երկուսին էլ պարզ ա դեյթ ա, թե չէ: Ու էդ ակնկալիքներ-բաներն էլ էստեղ չկան, որովհետև ամեն դեյթից հետո, երբ ցրվում են տներով, մի հատ իրար շնորհակալական մեսիջ են գրում ու որոշում՝ էլի հանդիպեն, թե չէ: Այ էս մասում ես մի քիչ վարպետացած չեմ, որովհետև եթե էլ չեմ ուզում տեսնել էդ մարդուն, ուղղակի կորում եմ, չեմ ասում՝ կներես, չեմ ուզում:
Ինչ վերաբերում ա քո մեկօրյա ճամփորդություններին, էդ արդեն դուք պիտի հասկանաք դեյթ ա, թե չէ:![]()
Ariadna (07.08.2015)
Էս թեմայի մեջ
Աղջիկների ու տղերքի սպասելիքները ժամադրություններից in the nutshell:
Հ.Գ. 18+
I may be paranoid but no android!
Ռուֆ, լավն էր, բայց սուտ էր![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ