Սպասում էի էդ հարցին

Էս վերջերս ես ինձ համար հայտնագործություն եմ արել. կարևոր ա ոչ թե ինչ երաժշտություն ա մարդ լսում, այլ՝ ոնց ա լսում: Ինձ համար դա ֆունդամենտալ հարց ա, դա նենց բան ա, առանց որի հարաբերություններ չեն ստացվի: Բացատրեմ ինչու: Ես արթուն ժամանակ միշտ երաժշտություն եմ լսում: Հենց էս պահին էլ լսում եմ: Ու շատ եմ գնում կենդանի համերգների, սաղ փողերս դրանց վրա եմ ծախսում: Ու լինել մի մարդու հետ, որն էս ամենը չի հասկանում, ես ուղղակի չեմ պատկերացնում: Ու էդ տղան, փաստորեն, չէր հասկանում: Հետևաբար չարժեր իրա վրա ժամանակ ծախսել:
Էջանիշներ