User Tag List

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 73 հատից

Թեմա: Լիբերալիզմի (ազատականության) սահմանները

  1. #1
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լիբերալիզմի (ազատականության) սահմանները

    Ժող, ի՞նչ ասել է՝ ծայրահեղ լիբերալիզմ: Բյուրը ու Տրիբունը ոնց որ կարճ բանաձևով կողքի թեմայում ասացին, բայց ոնց որ չհասկացա: Ընդհանրապես ի՞նչ ա էս լիբերալիզմը, մեզ պե՞տք ա ընդհանրապես, ու կա՞ արդյոք ազատության սահմաններ, որոնց անցնել չի կարելի: Էն շաբլոն ֆրազը, որ իմ ազատության սահմանն այն ա, որտեղ քո քոնն ա սկսվում, գիտեմ: Չէ, էդ չեմ ասում: Ոչ մեկին էլ չի կպչում էդ ազատության սահմանը, ոչինչ ոչ մեկի չի պարտադրում, բայց մտածում ես՝ չափն անցնում ա ոնց որ: Կա՞ տենց բան, ու կա՞ն տենց դեպքեր, որ հա էլի, արդեն էդքան չի կարելի: Բայց ախպոր պես, էկեք լուրջ էլի: Ասենք՝ եզդիները որ խնդիրներ ունեին, մեր երկիրը իր գիրկը բացեր նրանց առաջ: Դա կարա՞ր չափից անց լիբերալություն լիներ: Կգան, հայերից կշատանան, մեր ազգային շահերին վնաս ա և այլն, կարա՞ ձեր կարծիքով էս կարգի մտածողությունը գոյության իրավունք ունենա:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 23.07.2015, 01:17:

  2. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բացարձակ ազատականություն գոյություն չունի: Յուրաքանչյուր ազատականի համար էլ կա ինչ-որ սահման, որից էն կողմ ինքը չի գնում, ու էդ սահմանը շատ ինդիվիդուալ ա:

    Ազատական գաղափարախոսությունը քաղաքականության մեջ վերջին հաշվով, իմ պատկերացմամբ, մոդել ա երկիրը կառավարելու համար: Ու եթե տեսնում ես, որ էսինչ խմբի համար երկրիդ դռները բացելով վտանգում ես քո երկիրը, ապա տվյալ տարածքում ազատականության սահմանը կտրուկ փոխվում ա՝ սահմանափակելով էդ մուտքը: Բայց դե ընդհանուր դեպքում ազատականության գաղափարախոսությունը խթանում է տենց խմբերի դեմ երկրիդ դռները բացելու տարբերակը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն մարդ իր սահմաններն ունի, ոնց որ ասեցի նախորդ թեմայում: Իմ արժեհամակարգում մարդու ազգային ինքնության գիտակցումը շատ կարևոր դեր ունի, ու ես պատրաստ եմ պայքարելու նրա համար, որ ամեն մարդ իրավունք ունենա իր ազգային ինքնությունը դրսևորելու ու պատրաստ եմ ջանք ներդնել, որ ոչնչացող ինքնությունները պահպանվեն: Ես ընդունելի եմ համարում, որ մարդիկ ապրեն էնտեղ, որտեղ ուզում են: Բայց դրա հետ մեկտեղ ես ակնկալում եմ, որ տվյալ անձը պետք ա յուրացնի հյուրընկալողի մշակույթը: Ու ակնկալում եմ նաև, որ դա չպետք ա անի իրա սեփական մշակույթն ուրանալու հաշվին: Ու հա, կարծում եմ՝ եզդիներին Հայաստան թողնելը հրաշալի քայլ կլիներ ու ծայրահեղ լիբերալ չէր լինի:
    Ես դեմ չեմ, եթե հատուկենտ քաղքենի հայեր իրանց էրեխեքին տանեն ռուսական դպրոց, բայց եթե տեսնեմ, որ դա միտում ա դառնում, դուրս կգամ փողոց ու կպահանջեմ հայ էրեխեքին ռուսական դպրոց չթողնել:
    Ես դեմ չեմ, որ մի քանի դուռակ հայերենը լատինատառ գրի, բայց եթե տեսնեմ, որ շատերի լատինատառ գրելու պատճառով հայերեն գրին վտանգ ա սպառնում, դուրս կգամ փողոց ու սաղ լատինատառ գրողների դեմքին կթռնեմ:
    Ես դեմ չեմ, որ Դաիայում արաբները գեթոյացած ապրեն, բայց եթե տեսնեմ, որ էնքան են շատանում, որ սկսում են իրենց օրենքները Դանիային պարտադրել, դուրս կգամ փողոց ու կպահանջեմ, որ արաբներին էլ չթողնեն Դանիա:
    Ես դեմ չեմ, որ դանիացին ինձնից դանիերեն իմանալ պահանջի, բայց եթե պահանջի, որ էրեխեքիս հետ դանիերեն խոսեմ, դուրս կգամ փողոց ու մեջտեղի մատ ցույց կտամ:

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (23.07.2015), GriFFin (25.07.2015), Աթեիստ (23.07.2015), Նաիրուհի (23.07.2015), Շինարար (23.07.2015), Ուլուանա (23.07.2015), Տրիբուն (25.07.2015)

  5. #4
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես դեմ չեմ, որ Դաիայում արաբները գեթոյացած ապրեն, բայց եթե տեսնեմ, որ էնքան են շատանում, որ սկսում են իրենց օրենքները Դանիային պարտադրել, դուրս կգամ փողոց ու կպահանջեմ, որ արաբներին էլ չթողնեն Դանիա:
    գուցե պահանջե՞ս, որ թույլ չտան ուղղակի իրանց օրենքները պարտադրել:

  6. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    գուցե պահանջե՞ս, որ թույլ չտան ուղղակի իրանց օրենքները պարտադրել:
    Չէ, կպահանջեմ, որ չթողնեն, որովհետև իրանց շատանալու դեպքում իրանք դառնում են մեծամասնություն, հետևաբար ազդում են ընտրությունների արդյունքների վրա, հետևաբար ընտրվում ա իրանց ձեռնտու խորհրդարան, հետևաբար իրանց օրենքները պարտադրում են դանիական հասարակությանը:

  7. #6
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, կպահանջեմ, որ չթողնեն, որովհետև իրանց շատանալու դեպքում իրանք դառնում են մեծամասնություն, հետևաբար ազդում են ընտրությունների արդյունքների վրա, հետևաբար ընտրվում ա իրանց ձեռնտու խորհրդարան, հետևաբար իրանց օրենքները պարտադրում են դանիական հասարակությանը:
    Դե ուրեմն իրանց պետք ա նորմալ ինտեգրել:

  8. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ուրեմն իրանց պետք ա նորմալ ինտեգրել:
    Համաձայն եմ: Բայց ինտեգրումը չպետք ա իրանց մշակույթից հրաժարացնելու հաշվին անել:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (23.07.2015)

  10. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, կպահանջեմ, որ չթողնեն, որովհետև իրանց շատանալու դեպքում իրանք դառնում են մեծամասնություն, հետևաբար ազդում են ընտրությունների արդյունքների վրա, հետևաբար ընտրվում ա իրանց ձեռնտու խորհրդարան, հետևաբար իրանց օրենքները պարտադրում են դանիական հասարակությանը:
    Այ դրա համար եմ կարծում, որ ազատականության սահմանը շատ ա կախված ոչ միայն տվյալ անձի ինդիվիդուալությունից, այլև տվյալ տարածքից: Որովհետև նման իրավիճակներում արագորեն շատերն են նույն կերպ փոխում ազատականությանը սահմանը:

    Վերցնենք Շինարարի բերած եզդիների օրինակը: Իմ ճանաչած լիբերալների մեծ մասը կողմ էին, իրենց առաջ երկրի դռները բացելուն, օգնելուն, օժանդակելուն: Բայց վստահ եմ, եթե էնպիսի հոսք լիներ, որը կսկսեր սպառնար մեր ինքնիշխանությանը, այդ նույն մարդկանց մոտեցումը վայրկենական, բոլորինը միաժամանակ կփոխվեր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #9
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ: Բայց ինտեգրումը չպետք ա իրանց մշակույթից հրաժարացնելու հաշվին անել:
    Ի միջի այլոց, էս քո ասած իրանց օրենքներով ապրելու մասին մի ֆիլմ եմ էստեղ նայել օֆիսմեյթիս խորհրդով: Հոլանդական ա: Թեմայից դուրս, ուղղակի եթե մեկին հետաքրքիր լինի, թրեյլերը դնում եմ:



    Ոնց են ապրում տեղացիները իրանց կյանքով, արաբներն ու թուրքերը՝ իրանց: Փակ համայնքներով: Ու իրոք, էստեղ էլ կա նման բան: Ասենք՝ նկատել եմ՝ իտալացիները ու թուրքերը էսպես իրար հետ են լավ, իրար լավ են հասկանում, ու իրանց համայքներով փակ են: Հայերս էլ ենք մեծ մասամբ երևի տե՞նց: Չգիտեմ: Իմ դեպքում ես բավականին հայազուրկ տեղում եմ, չգիտեմ՝ ոնց կստացվեր, եթե շատ հայեր լինեին: Ինձ թվում ա՝ ոնց էլ չլինի, որոշակի ձուլում տեղի ա ունենում, չես կարա ամբողջությամբ քոնը պահես, մի տեսակ տարօրինակ իրավիճակ ա ստեղծվում էդ դեպքում:

  12. #10
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ դրա համար եմ կարծում, որ ազատականության սահմանը շատ ա կախված ոչ միայն տվյալ անձի ինդիվիդուալությունից, այլև տվյալ տարածքից: Որովհետև նման իրավիճակներում արագորեն շատերն են նույն կերպ փոխում ազատականությանը սահմանը:

    Վերցնենք Շինարարի բերած եզդիների օրինակը: Իմ ճանաչած լիբերալների մեծ մասը կողմ էին, իրենց առաջ երկրի դռները բացելուն, օգնելուն, օժանդակելուն: Բայց վստահ եմ, եթե էնպիսի հոսք լիներ, որը կսկսեր սպառնար մեր ինքնիշխանությանը, այդ նույն մարդկանց մոտեցումը վայրկենական, բոլորինը միաժամանակ կփոխվեր:
    Չուկ, էդ եզդիների օրինակը տպավորվել ա, որովհետև իրոք ֆեյսբուքում ստատուսներ եմ տեսել, որ մարդիկ լրջորեն գրում էին, թե թողանք՝ գան, կլցվեն Հայաստան, հետո էլ անկախություն կուզեն:

  13. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրա համար եմ ասում՝ ես դեմ չեմ գեթոյացմանը, բայց եթե դա նենց քանակի ա հասնում, որ ազդում ա երկրի ընդհանուր մշակութային դրվածքի վրա, պետք ա ոտքի կանգնել ու դրա դեմն առնել:
    Հա՛, հայերն էլ են ընդհանուր առմամբ տենց: Դրա համար ես ամեն տեղ հայ համայնքներից կիլոմետրերով հեռու եմ մնում (ու դա բնավ չի նշանակում, որ հայերի հետ շփվելուց խուսափում եմ կամ իմ ազգային ինքնությունից հրաժարվում եմ):

  14. #12
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, էդ եզդիների օրինակը տպավորվել ա, որովհետև իրոք ֆեյսբուքում ստատուսներ եմ տեսել, որ մարդիկ լրջորեն գրում էին, թե թողանք՝ գան, կլցվեն Հայաստան, հետո էլ անկախություն կուզեն:
    Հա, կային էդպես գրողներ: Եթե հիշում ես, թե ովքեր են, մի հատ էս թազա տարածված տեստի արդյունքները նայի, եթե լրացրել են, հաստատ լիբերալիզմի սանդղակի մեջ չեն լինի
    Համենայն դեպս ես էդ ընթացքում տենց օրինաչափություն նկատել եմ, որ իմ շրջապատում լիբերալիզմի հակում ունեցողները կողմ էին իրանց գալուն, սոցիալիզմի ու նացիոնալիզմի կողմնակիցները՝ դեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #13
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, կային էդպես գրողներ: Եթե հիշում ես, թե ովքեր են, մի հատ էս թազա տարածված տեստի արդյունքները նայի, եթե լրացրել են, հաստատ լիբերալիզմի սանդղակի մեջ չեն լինի
    Համենայն դեպս ես էդ ընթացքում տենց օրինաչափություն նկատել եմ, որ իմ շրջապատում լիբերալիզմի հակում ունեցողները կողմ էին իրանց գալուն, սոցիալիզմի ու նացիոնալիզմի կողմնակիցները՝ դեմ:
    Իմ շրջապատում սաղ ներքևի ձախ քառակուսու տարբեր մասերում են: Տենց անհետաքրքիր բաներ:

  16. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ շրջապատում սաղ ներքևի ձախ քառակուսու տարբեր մասերում են: Տենց անհետաքրքիր բաներ:
    Իմ մոտ ընկերներից մեկին էսօր լրացնել տվեցի, ձախ կողմում էր, բայց նենց վերև էր թռել, որ նույնիսկ իրանից չէի սպասում
    Չնայած հիմնականում իմն էլ են ձախ լիբերալ, բայց նույնիսկ աջ սոցիալիստն եմ ունեցել Ընդհանրապես պարզեցի, որ բավական բազմազան ա շրջապատս էդ առումով, բոլոր տարբերակներից էլ ունեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ շրջապատում սաղ ներքևի ձախ քառակուսու տարբեր մասերում են: Տենց անհետաքրքիր բաներ:
    Էդ թեստը մենք սաղ շուտ ակումբում էլ ենք արել, մեծ մասամբ ձախ-լիբերալ էին, քո ասած ներքևի ձախ անկյունում:

Էջ 1 5-ից 12345 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆեմինիզմի սահմանները
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 255
    Վերջինը: 28.03.2018, 21:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •