Արթ, գրածդ էնքան էլ լավ չեմ հասկանում։ Հուսով եմ՝ թրոլինգ չես անում։ Կներես, ես մի քիչ լավ չեմ թրոլինգը լուրջ գրառումներից տարբերելուց, այսինքն՝ իսկական թրոլինգի ենթարկելու ապրանք եմ, էլի։ Ինձ, օրինակ, քիչ ա հետաքրքրում, թե ով որտեղ ա թրոլինգով զբաղվում, որտեղ՝ չէ, կամ «ում ֆեյսբուքում» ա անում, ում ֆեյսբուքում՝ չէ։ Երևույթը ցանկացած դեպքում տհաճ ա ու բացասական եմ համարում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ ա արվում։ Իսկ թրոլինգի արժանիներ ու ոչ արժանիներ տարբերակումն ինձ համար ընդունելի չի։ Գալաթեան լավ գրել էր դրա մասին։
Էջանիշներ