Մեֆ, ակումբում խստիվ արգելվում է թրոլինգի թեմայում թրոլինգ անել
Մեֆ, ակումբում խստիվ արգելվում է թրոլինգի թեմայում թրոլինգ անել
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Alphaone (18.07.2015)
Alphaone (18.07.2015)
Երբ որ մարդը վստահ տոնով սկսում ա սաղին համոզել որ Բիլլ Գեյտսի ֆոնդը պայքարում ա աշխարհում մարդկության թվաքանակի ավելացման դեմ, անիմաստ ա իրան ինչ որ բան բացատրելը։
Տենց մարդու վրա պետք ա ղժժալ, իսկ տրոլինգի դեպքում ղժժում ես նենց, որ դու ու մնացած ադեկվատ մարդիկ հասկանում ու ղժժում են, իսկ ինքը էլի իրա էշն ա քշում՝ ամեն հաջորդ բառով ավելի բացահայտ ցույց տալով սեփական տխմարությունը ։)
Արդյունքում լիքը մարդ, որ սկզբում պտի կարդար դրա գրածները, ու որոշ չափով լուրջ ընդուներ, մնացած գրառումներից հետո հասկանում ա թե ում հետ գործ ունի ։)
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Alphaone (18.07.2015)
Շատ բացասաբար եմ վերաբերվում։ Տանել չեմ կարողանում էդ երևույթը։ Հատկապես որ ով ուզում ա մի քիչ դեմք երևալ, սկսում ա տրոլլինգ անել։ Ոնց որ վարակիչ հիվանդություն լինի, որ հերթով բոլորին ախտահարում ա։ Ֆեյսբուքը հիմնականում հենց դրա համար չեմ սիրում, որ, կարելի ա ասել, գոյատևում ա տրոլլինգի հաշվին։ Ակումբում էլ որ հատկապես ինչ–որ լուրջ թեմայում տրոլինգի դրսևորում տեսնում եմ, զզվելս գալիս ա, էլ էդ թեման մտնելու ցանկություն չեմ ունենում։ Լրիվ լուրջ։ Ամեն ինչին չափ ու սահման կա։ Իսկ տրոլլինգի դեպքում փորձը ցույց ա տվել, որ մարդիկ չեն նկատում, որ վաղուց անցել են սահմանները, ու մի օր հայտնաբերում ես, որ մարդը տրոլլինգից բացի, ուրիշ կերպ արտահայտվելու ընդունակ չի այլևս։
Կներեք, եթե շատ խիստ ու հետամնաց ստացվեց։ Ես էլ սենց հետամնաց եմ, ի՞նչ արած։
Հ.Գ. Սա տրոլլինգ չի։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 18.07.2015, 06:48:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Bruno (18.07.2015), John (18.07.2015), Mephistopheles (17.07.2015), Sambitbaba (18.07.2015), Smokie (18.07.2015), Արշակ (20.07.2015), Զաքար (17.07.2015), Ձայնալար (18.07.2015), Նաիրուհի (18.07.2015)
Վատ եմ վերաբերվում։ Բայց հաստատ համոզված չեմ, որ ես ընդհանրապես չեմ անում։ Հուսով եմ, չէ։
Mephistopheles (17.07.2015), Sambitbaba (18.07.2015), Ձայնալար (18.07.2015), Նաիրուհի (18.07.2015)
էսօր ՛՛ինձ պետք է էս ինչ բանը խմբի՛՛ տռոլինգի ականատես եղա, չնայած վատ եմ վերաբերում երևույթին, բայց խմբի մասնակիցների ռեակցիան նենց էր, որ մտածում ես՝ իրենց հասնում է: Պահը բաց չեն թողնում մարդուն վիրավորելու ու ինքնահաստատվելու, բան չունեմ ասելու, տռոլինգն էլ ինչ-որ չափով կարող է ինքնահաստատում լինել: Չնայած մասնակիցների մեծ մասը հարցը լուրջ էր ընդունել, էդքանից հետո ինչ ասես չգրեցին գրողին...Հետաքրքիրը այն է, որ 22 րոպեում 135-ից ավել մեկնաբանություն ունեցավ էդ թեման, գրածների մեծ մասը վիրավորանք էր ու չտեսության արտահայտում, ու ստեղ արդեն չես կարա ծիծաղես, որովհետև գրածները կարդում ես ու լացդ գալիս է, որ քո հասարակության մեծ մասը էսպիսին է՝ սարկազմը չի տարբերում, մարդ է փնտրում ինքնահաստատման համար, պահը բաց չի թողնում, որ վիրավորի ու անսահման անգրագետ է:
Alphaone (18.07.2015), Աթեիստ (18.07.2015), մարդագայլուկ (18.07.2015), Նիկեա (19.07.2015), Ռուֆուս (18.07.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ