Enna Adoly-ի խոսքերից
էսօր ՛՛ինձ պետք է էս ինչ բանը խմբի՛՛ տռոլինգի ականատես եղա, չնայած վատ եմ վերաբերում երևույթին, բայց խմբի մասնակիցների ռեակցիան նենց էր, որ մտածում ես՝ իրենց հասնում է: Պահը բաց չեն թողնում մարդուն վիրավորելու ու ինքնահաստատվելու, բան չունեմ ասելու, տռոլինգն էլ ինչ-որ չափով կարող է ինքնահաստատում լինել: Չնայած մասնակիցների մեծ մասը հարցը լուրջ էր ընդունել, էդքանից հետո ինչ ասես չգրեցին գրողին...Հետաքրքիրը այն է, որ 22 րոպեում 135-ից ավել մեկնաբանություն ունեցավ էդ թեման, գրածների մեծ մասը վիրավորանք էր ու չտեսության արտահայտում, ու ստեղ արդեն չես կարա ծիծաղես, որովհետև գրածները կարդում ես ու լացդ գալիս է, որ քո հասարակության մեծ մասը էսպիսին է՝ սարկազմը չի տարբերում, մարդ է փնտրում ինքնահաստատման համար, պահը բաց չի թողնում, որ վիրավորի ու անսահման անգրագետ է:
Էջանիշներ