Արթ, գրածդ էնքան էլ լավ չեմ հասկանում։ Հուսով եմ՝ թրոլինգ չես անում։ Կներես, ես մի քիչ լավ չեմ թրոլինգը լուրջ գրառումներից տարբերելուց, այսինքն՝ իսկական թրոլինգի ենթարկելու ապրանք եմ, էլի։ Ինձ, օրինակ, քիչ ա հետաքրքրում, թե ով որտեղ ա թրոլինգով զբաղվում, որտեղ՝ չէ, կամ «ում ֆեյսբուքում» ա անում, ում ֆեյսբուքում՝ չէ։ Երևույթը ցանկացած դեպքում տհաճ ա ու բացասական եմ համարում՝ անկախ նրանից, թե ում նկատմամբ ա արվում։ Իսկ թրոլինգի արժանիներ ու ոչ արժանիներ տարբերակումն ինձ համար ընդունելի չի։ Գալաթեան լավ գրել էր դրա մասին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Jarre (18.07.2015)
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Եթե էդքան լավ բան է, ինչու՞ չկա:
Բայց կարծում եմ, կա` ձուկբռնոցի:
Սրա իմաստն ավելի լավ հասկանալու համար երևի լավ կլինի հիշել ռուսերեն "ловить на блесну" արտահայտությունը, որը նույնն է, ինչ "ловить на дурака":
Այսինքն, բարոյականության ամենաբացասական որակներից մեկը, ուղղված հենց իր` դրանով զբաղվողի դեմ:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Ընդհանրապես հա, մեզնից ա կախված։ Բայց հիմա որ գրել ես. «Իսկ իմ ընկերները՝ Ռուֆուսը, Աթեիստը և այլոք, իմ ՖԲ-ում ընդհանրապես դրանով չեն զբաղվում», էդ ի՞նչ ա նշանակում։ Էն մարդիկ անձամբ խոստովանեցին, որ հաճախ են թրոլինգ անում։ Հիմա քո ասածից ի՞նչ կարելի ա եզրակացնել. դու ուղղակի Ֆեյսբուքը մեկ–մե՞կ ես կարդում, որ մտածում ես՝ իրանք թրոլինգ չեն անում, պլյուս՝ իրանց ասածին չես հավատու՞մ, քանի որ պարզ գրել են ու նույնիսկ դրա ապացույցներն են դրել թեմայում՝ վերցված Ֆեյսբուքից։ Լուրջ, չեմ հասկանում, թե ինչ նկատի ունես։
Ճիշտն ասած՝ ես Ֆեյսբուքում Ռուֆուսին ու Աթեիստին չէի առանձնացնի որպես թրոլինգ անելով աչքի ընկնողների։ Ուղղակի դու իրենց անունը տվեցիր, ես էլ իրենց վրա շարունակեցի օրինակները։ «Իմ» ֆեյսբուքում, որն, ի դեպ, զգալի չափով համընկնում ա «քո» ֆեյսբուքի հետ (53 ընդհանուր ընկեր ունենք, էդ թվում և նշածդ մարդիկ), մարդկանց մեծ մասը զբաղվում ա թրոլինգով, ոմանք երբեմն, ոմանք՝ համարյա միշտ, ու ընդհանուր պատկերն ինձ համար համատարած թրոլինգանոց ա։ Ես դրա պատճառով ընկերներ զտելու իմաստ չեմ տեսնում, քանի որ Ֆեյսբուք կոչվածին ի սկզբանե լուրջ չեմ վերաբերվում, ավելին՝ Ֆեյսբուքն ընկալում եմ որպես մի տեղ, ուր մարդիկ մտնում են հիմնականում հենց թրոլինգ անելու համար։ Իմ կարծիքով, ինքն իր ֆորմատով լրիվ անթերի հարթակ ա թրոլինգի սիրահարների համար։ Քանի դեռ թրոլինգ անողներն ուրիշ՝ ինձ համար հետաքրքիր ու դրական գրառումներ էլ են անում, չեմ ջնջի կամ անֆոլոու անի։ Մինչև հիմա բոլոր հնարավոր ձևերով տեսադաշտիցս վտարել եմ միայն մի հոգու, էն էլ որովհետև ինձ համար անտանելիության աստիճանի էր պղտորում օդն էդ տարածքում, ու անկախ նրանից, թե ուրիշ ինչ գրառումներ էր անում, ինձ համար բացասական էներգիայի անսպառ աղբյուր էին էդ մարդու գրառումներն ու քոմենթները։ Թե չէ՝ նենց, ոնց որ մտնես դիսկոտեկ ու բողոքես երաժշտության բարձրությունից։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Alphaone (18.07.2015)
Տռոլինգը ձեռ առնելու ինչո՞վ ա տարբերվում)
Vitam regit fortuna, non sapientia.
Տռոլլինգի դեպքում դու դիմացինիդ չես վիրավորում, այլ թույլ ես տալիս ինքն իրան վիրավորի, սեփական «մտքերով» ։)
Տռոլլինգի սաղ իմաստը հենց էդ ա, որ դու ոչ մեկին չես վիրավորում։ Եթե տեսնեք վիրավորանք, իմացեք, որ դա տռոլլինգ չի։
Ես պարզապես ստիպում եմ դիմացինիս նենց մտքեր արտահայտել, որոնց վրա հա կարելի ա ծիծաղել ։)
Ու նույնիսկ էդ դեպքում ոչ թե բացահայտ վրան ծիծաղում եմ (թեև էդ նույն պահին տանը հռհռում եմ), այլ թույլ եմ տալիս դա անեն մյուսները։
Հ.Գ.
Ստեղ ահագին օբյեկտիվ բացատրած են երևույթի իմաստը, դասակարգումը, մեթոդներն ու պաշտպանվելու մեթոդները ։)
Մասնավորապես՝
Троллинг (от англ. trolling — ловля рыбы на блесну, не путать с trawling — ловлей рыбы при помощи трала) — постинг заведомо провокационных сообщений с целью вызова волны флуда, флейма, оффтопа, получения негативной реакции пользователей. Нередко результатом троллинга является лулз. Ближе всего к этому английскому слову является словосочетание «задеть за живое» или «наступить на любимую мозоль», а жертвами троллей становятся фанаты чего-либо.Самоуверенность. Тролль вмешивается в любое рассуждение и, используя хотя бы Википедию и Гугл, начинает самоуверенно спорить на любые темы, излагая неопровержимые доказательства, подкрепленные ссылками, и показывая некомпетентность участников дискуссии. Бонусные очки за использование научных журналов из университетских подписок или просто наличия под рукой списка опубликованных в "Популярной Механике", "Что нового в науке и технике" или ещё где статей за два года (обычно есть на сайтах таких журналов).
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 18.07.2015, 10:12:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Ռուֆուս (18.07.2015)
Օրինակ, էն շանթի հաղորդումները՝ երգողների, պարողների, որ մարդկանց խայտառակում են ու դնում են հանրության առջև: Դրանք տանել չեմ կարողանում, նենց վատ եմ ինձ զգում էդ մարդկանց համար: Մեկին անգամ ֆիքսել եմ: Մայքալ Ջեքսոնին էր նմանակում: Բայց կոնկրետ էս խմբի համար, մի կաթիլ չեմ նեղվում, որ իրանք տռոլլինգվում են: Ո՞նց ասեմ: Օրինակ մեկը ես, եթե Ռուֆուսին, կամ STGին չճանաչեի ու իրանց գրածները կարդայի կմտածեի, որ պարապ են ու ուրախանում են: Բայց երբեք չէի պատասխանի ու ինձ խելոքի տեղ չէի դնի էլի: Էս մարդկանց համար նեղվելը անիմաստ ա: Իրանց ուղեղը կոմայի մեջ ա, մարդ ես էլի կարող ա սրանից արթնանա: Ու երեկ ահագին ծիծաղացի քոմենթների վրա:
Vitam regit fortuna, non sapientia.
Շանթինը ընդհանրապես տռոլլինգ չի, իրանք պարզապես չեն կարա էդ մարդկանց արգելեն մասնակցելը, թե չէ սաղ թռնելու են դեմքներին։
Ու մեկումեջ պտի նաև ցույց տան, թե չէ սաղ դուրս են գալու ասեն, ես շատ լավ երգեցի, բայց ինձ չգնահատեցին։ Էն Անդրեյի ֆանատուհին վկա։
Հեռուստաընկերությունն երկու տարբերակ ունի՝ կամ ցույց տա, ու քֆուր ուտի տենց բաները ցույց տալու համար, կամ ցույց չտա ու ոչ օբյեկտիվ, ծախվածի անուն հանի։ Իրանց ընտրած տարբերակը լավագույնն ա, որտև քֆուրները նաև դիտում են բերում ։)
Բայց սա լրիվ ուրիշ թեմայա, ժյուրիի անդամների մասին առանձին թեմա ունենք։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ