Ժող, մինչ շարունակելը մի քանի օրինակ բերեմ, որտև ձեր բոլորի գրածները մի ուղղությամբ են գնում, ոնց-որ:
Էս օրինակներս կարող ա չի կարելի տարածել ամենքի վրա, կարող ա սրա մասնավոր դեպքեր են:
1. Երբ ես հոգնած, ներվային գալիս եմ տուն, Ավետիսը քնած ա, հերիք ա իրա թաթիկը բռնեմ, միանգամից հանգստանում եմ:
1.1. Եթե Ավետիսը քնի մեջ անհանգիստ ա, ծանր ա շնչում, կամ ինչ-որ նման բան, իմ՝ իրա թաթիկը բռնելուց ինքն էլ ա միանգամից հանդարտվում, շնչառությունը հանգստանում ա:
2. Հիվանդ մարդուն, անհանգիստ քնած մարդու ձեռքը բռնում ես, միանգամից հանդարտվում ա:
Էս օրինակներիցս գոնե երկուսը մի ընդհանրություն ունեն: Մարդը քնած ա, ու եթե ինքը ինչ-որ բան զգում ա, դա ենթագիտակցորեն ա, կամ չգիտեմ ոնց:
Էջանիշներ