Մեջբերում Sambitbaba-ի խոսքերից Նայել գրառումը
Հա, բայց սովորաբար դա ոչնչի չի բերում, և այդ պատճառով ասված է. "Ծնողների տաղանդները երեխաների մեջ քուն են մտնում":
Սամ ջան, չգիտեմ ինչ ա ասված, ինչ ասված չի, տարբեր մշակույթներում տարբեր էդպիսի թևավոր խոսքեր կան, էդ էական չի: Գիտեմ մի ուրիշ բան. երեխեքը ձգտում են նմանակել իրենց միջավայրի վարքը ու առանձնահատուկ իրենց մոտ կանգնած ու իրենց համար հեղինակություն ունեցող մարդկանց վարքը: Սրա համար ա, որ հասուն տարիքում երեխեքը ձգտում ունենում են նմանակել իրենց ծնողների մասնագիտությունը, իսկ ավելի վաղ տարիքում իրանց մոտ սկսում ա ձևավորվել իրենց միջավայրի՝ հանրության վարքին համապատասխան վարքը՝ այդ թվում սեռով պայմանավորված:

Հենց քո բերած տանկի օրինակը դրա վառ ապացույցն ա: Եթե երեխեն տանկ ա ընտրում, ուրեմն ինքը գիտի, թե դա ինչ ա, իսկ դա նշանակում ա, որ ինքը արդեն լավ պատկերացնում ա, թե ով ա «կռվողը», իսկ ով «երեխուն խնամողը»: Եթե մի հատ աֆրիկյան՝ քաղաքակրթությունից հեռու ցեղի երեխուն տաս խաղալիքներ, մեջները տանկ, չի ընտրի, որտև չգիտի էդ ինչ ա: Բայց խաղալիք նիզակը կընտրի, որտև դա տեսել ա, ու գիտի, որ իրա հայրը դրանով ա որս անում:

Ես չեմ հասկանում, թե դու ինչի՞ ես բերում ինչ-որ փորձի օրինակ, որին չես կարող հղվել, ու որն ինքդ էլ վստահ չես, որ ճիշտ ա: Տենց օդի մեջ հղումներ լիքը կարելի ա անել: