Էն նշածս երեքի կամերաներն էլ շատ լավն են, երևի մինչև հիմա էլ՝ ամենալավերից: Վերջին երկուսինը գուցե Sony-ի կամերայից ավելի լավը լինեն, բայց տարբերությունը զգալի չի: Բայց եթե կարդալու էլ ես, քեզ երևի մեծ էկրան ա պետք: Sony Xperia Z3 Compact-ը մի քիչ շատ, ըըը, կոմպակտ ա՝ հարմար կարդալու համար: Չնայած՝ եթե փոքր գրպաններ ես սիրում... Ես հիմա դրա էկրանից ավելի փոքր էկրանով հեռախոսով եմ կարդում, էնքան էլ հարմար չի, բայց շատ չեմ բողոքում: Ամեն դեպքում՝ եթե հարմար գնով գտնես, վերջին երկուսը ավելի լավն են: Բռնի, մի քիչ փորձի օգտագործել, եթե մեծությունից շատ չես նեղվում, առ: Էդ մեծությանը հետո նենց ես սովորում, մնացած ամեն ինչ անօգտագործելի թզուկներ են թվում:
Հ.Գ. Նարեն իրան LG G2 ա առել, մի երկու ամիս օգտագործեց, հիմա ասում ա՝ «չեմ պատկերացնում՝ ոնց էի ես առաջ առանց սրա ապրում»:
Էջանիշներ