Ես էլ եմ էս քանի օրը պատրաստվում մի բան առնել ու էլի նույն գնի սահմաններում, որտեւ իմ հաշմանդամ ու կախիչ Samsung Galaxy S3-ի ձեռը ծերացա արդեն:
Նախնական կանգ եմ առել Lenovo P90-ի վրա, չնայած S90-ն էլ ա ինձ դուր գալիս:
Էս P90-ի ամենամեծ թերությունն իմ համար հիշողության քարտի տեղի բացակայությունն ա (նույնը` S90-ը): Բայց ինքը 32 գիգ հիշողություն ունի: Մյուս թերությունը, որին շատերը կարող ա բանի տեղ չդնեն էլ, իրա իկոնների խայտառակ վատ, տգեղ տեսքն ա (S90-ը լիքը թեմաներ ունի, P90-ը` չէ): Ոնց հասկացա, փոխելու միակ տարբերակը առանձին լանչեր ինստալ անելն ա:
Lenovo S90-ի արտաքին տեսքն ա ինձ ավելի դուր գալիս, բայց տեխնիկական պարամետրերը ոնց որ թե մի քիչ թույլ են, մեկ էլ մարտկոցն ա ավելի թույլ` P90-ը` 4000 ՄԱժ, S90-ը` 2400 ՄԱժ:
Բայց S90-ինն էլ դիմացի կամերան ա ավելի ուժեղ ու դիմացից էլ լուսարձակ ունի, որը սելֆիամոլներին շատ դուր կգա, բայց ինձ առանձնապես պետք չի:
ASUS Zenfone 2-ն էլ էի նայում (Rich computers-ում կա սրանից), ոնց որ վատը չի, բայց մի քանի տեղ տարբեր մարդկանցից ռեվյուներ կարդացի, որ կապը հաճախ կորում ա, իսկ եթե առնեմ ու տենց խնդիր լինի, էդ հեռախոսը բանի պետք չի լինի:
Մի խոսքով ես էլ չեմ կողմնորոշվել դեռ:
Էջանիշներ