Այֆօն… դրանից լավը չկա… իմը գցել էի ու մի հազար ավտո վրով անցավ, բայց որ գտա հլա աշխատում էր… զանգում էի
Այֆօն… դրանից լավը չկա… իմը գցել էի ու մի հազար ավտո վրով անցավ, բայց որ գտա հլա աշխատում էր… զանգում էի
Հիմա ինչ ասես կա, բյուջեից ա կախված: Քո պահանջներին համապատասխան՝ Samsung Galaxy Alpha-ն: Համ շատ թանկ չի, հին չի, որակն էլ շատ լավն ա: Տեսքն էլ պակաս չի: StrangeLittleGirl ջան քո դեպքում կարելի ա պատվիրել ամազոնից : Էս էլ պաշտպանիչ միջոց էկրանի համար , սա էլ ընդհանուր , որ զիզի միզի չի: Եթե սա դուրդ չգա, կամ գինը հարմար չի, կարելի ա նայել ավելի էժան տարբերակներ, օրինակ պադավիլից:
Վերջին խմբագրող՝ insider: 05.04.2015, 04:38:
The Truth Is Out There
Աթեիստ (05.04.2015)
Սամսունգի ծրագրային մասը զիբիլ ա, իմ S3-ը վկա։ Չնայած` կոլեգաս Galaxy Grand Prime առավ վերջերս, նայեցի, ահագին դուր եկավ ինձ, ծրագևային մասն էլ ահագին լավացրած ա, տենց կախիչ չի իմի պես, էկրանն էլ dpi-ը փոքր ա, բայց հեչ ահավոր չի ու որ նայում եմ էկրանին, առանձին պիքսելներ չեմ տեսնում։ Մենակ կամերան ա իմից վատը, չնայած նույնքան` 8 մեգապիքսել ա։ Հա, մեկ էլ 2 քարտ ա։
Ամրության տեսակետից չգիտեմ, էլի եմ լսել, որ ասեն, որ այֆոնը շատ ամուր ա, բայց մտածել եմ, որ գուցե ըտեղ նաեւ դեր ա խաղում այֆոնորդների ֆանատիզմը իրանց հեռախոսի… է՜հ, կներեք, այֆոնի հանդեպ։![]()
Աթեիստ (05.04.2015)
Բյուր, մի քանի հատ հարց, որ հասկանամ՝ ինչ ա պետք.
1. Ինչու՞ iPhone չես ուզում:
2. Ի՞նչ չափի հեռախոս ա քեզ հարմար օգտագործել:
3. Բյուջեդ մոտավորապես ինչքա՞ն ա:
4. Ինչի՞ համար ա քեզ սմարտֆոն պետք:
DIXIcarpe noctem
ես Sony Xperia Z3 Compact խորհուրդ կտամ
Տվյալներով համարյա ամեն ինչ High-end ա բացի երևի եկրանի կետայնությունից։ Գազան արագ աշխատում ա։ Փոքր ա ու հարմար մի ձեռքով բռնելուց։ Միակ բանը որ չգիտեմ իրան պարբերաբալ գցելուց ոնց կպահիպիտի մի հատ հաստակաշի քեյսի մեջ դնես։
Հա միակ վատ բանը էն ա, որ ստանդարտ micro-usb լիցքավորիչով լիցքավորելու համար կողքի վրայի դռնակը պիտի բացվի; Բայց դա լուծվում ա հատուկ մագնիսական ծայրով լիզքավորիչ առնելով։ Դառնում ա Macbook–ի լիցքավորիչի նման։
Ժող, դեսուդեն հարցնելուց, ծանոթների ձեռքին ուսումնասիրելուց ու պլյուս-մինուսները գցել-բռնելուց հետո Moto G-ի վրա եմ կանգնել (իսկ Moto X-ը չեմ ուզում մենակ սիմ քարտի պատճառով, առանց էդ էլ սմարթֆոն առնելն ինձ համար գլխացավանք ա, մի հատ էլ ընկնել, սիմ քարտի հարց լուծելն ինձ լրիվ կսատկացնի): Ի՞նչ կասեք:
Հա, նանո սիմով աշխատող հեռախոս չեմ ուզում:
Moto G-ն շատ լավ (երևի ամենալավ) տարբերակն ա փոքր բյուջեի համար: Կամերան վատն ա, եթե քեզ համար էդ կարևոր ա:
Եթե կարող ես ավել փող տալ սմարտֆոնիդ (մինչև EUR 350-360, ավել չարժեն), սրանք էլ ավելացրու ցուցակում.
Sony Xperia Z3 Compact
Samsung Galaxy S4
LG G2
Ես էս ամեն ինչից Z3 Compact-ը կառնեի:
DIXIcarpe noctem
Աթեիստ (07.04.2015)
Էն նշածս երեքի կամերաներն էլ շատ լավն են, երևի մինչև հիմա էլ՝ ամենալավերից: Վերջին երկուսինը գուցե Sony-ի կամերայից ավելի լավը լինեն, բայց տարբերությունը զգալի չի: Բայց եթե կարդալու էլ ես, քեզ երևի մեծ էկրան ա պետք: Sony Xperia Z3 Compact-ը մի քիչ շատ, ըըը, կոմպակտ ա՝ հարմար կարդալու համար: Չնայած՝ եթե փոքր գրպաններ ես սիրում... Ես հիմա դրա էկրանից ավելի փոքր էկրանով հեռախոսով եմ կարդում, էնքան էլ հարմար չի, բայց շատ չեմ բողոքում: Ամեն դեպքում՝ եթե հարմար գնով գտնես, վերջին երկուսը ավելի լավն են: Բռնի, մի քիչ փորձի օգտագործել, եթե մեծությունից շատ չես նեղվում, առ: Էդ մեծությանը հետո նենց ես սովորում, մնացած ամեն ինչ անօգտագործելի թզուկներ են թվում:
Հ.Գ. Նարեն իրան LG G2 ա առել, մի երկու ամիս օգտագործեց, հիմա ասում ա՝ «չեմ պատկերացնում՝ ոնց էի ես առաջ առանց սրա ապրում»:
DIXIcarpe noctem
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հա, գրած ա միկրո:
DIXIcarpe noctem
Մեկ էլ անգրագետիս կբացատրե՞ք ափդեյթներն ինչքանով են կարևոր: Համարյա չկար նենց մոդել, որ նայեի, ափդեյթների հետ խնդիր չունենար: Հնարավո՞ր ա առանց դրանց ապրել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ