Ժող, վախտը էկել ա, ես էլ եմ ուզում սմարթֆոն ունենալ վերջապես, թե չէ գժվեցի կնոպկեքի ձեռը: Ի՞նչ խորհուրդ կտաք: Բացատրեմ իմ պահանջները. ուզում եմ, որ շատ հին մոդել չլինի, անորակ չլինի, որ մի քանի ամիս հետո կախի, հետո, ես հեռախոսներ գցելու-ջարդելու սովորություն ունեմ, որ ամուր լինի (կամ էլ ի՞նչ պաշտպանիչ միջոցներ խորհուրդ կտաք): Որակի դիմաց պատրաստ եմ վճարել: Այֆոն չեմ ուզում: Մեկ էլ՝ ի՞նչ կայքից խորհուրդ կտաք պատվիրել: