Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մեֆի մոտեցման սխալն էն ա, որ ինքն ուզում ա ինչ-որ բանաձևի մեջ դիտարկել գեղարվեստական ստեղծագործությունը, ոչ միայն էս թեմայում, ոչ միայն պիեսի մասով եմ ասում: Ուզում ա մաթեմատիկայի վերածի, ու որպես խնդիր լուծի, եթե լուծվեց՝ լավ ա: Բայց մենակ լուծվելն էլ չի, պետք ա օպտիմալ ձևով լուծես: Ասենք լինում ա, չէ՞, որ խնդիրը դպրոցում մի քանի հարցով էինք լուծում, գրում էինք՝ մեկ, ու լուծում, հետո՝ երկու, ու եթե մի հարցը կարայիր շրջանցես ու էլի լուծվեր, բայց չես շրջանցել, էլի Մեֆի սրտով չի: Բայց գեղարվեստական ստեղծագործությունը բանաձևի մեջ դիտարկելը ինչքանո՞վ ա ճիշտ: Էն ամենը, ինչ Մեֆը գրում ա, շատ օգտակար ա, որովհետև ստեղծագործողը տեսնում ա, որ էդ մոտեցումն էլ կա, բայց վատն էն ա, որ Մեֆը իր մոտեցումը չի ներկայացնում որպես մոտեցումներից մեկը, այլ ուզում ա միակ ճշմարտության տեղ անցկացնի: Կա էս քառակուսի սահմանը, կամ կա էս շրջանակը, էն ամենը, ինչ դուրս եկավ էդ սահմանից՝ սխալ ա: Չէ, Մեֆ ջան, տենց մտածելը արվեստի զարգացմանը չի նպաստում, այլ սպանում ա արվեստը: Չկա միանշանակ բանաձև պիեսի, պատմվածքի, վեպի, էսսեի, պոեմի համար, բոլոր սահմանները, բոլոր տերմինները պայմանական են: Սահման չկա, ոչ ոք չի կարա ասի՝ այ էս կետից սկսվում ա պիեսը ու էս կետով ավարտվում, էս կետից սկսվում ա թատրոնը, էս կետով ավարտվում, էս կետից սկսվում ա պատմվածքը, էս կետով ավարտվում: Մեռած պոետների համայնքը ֆիլմում գրականության դասագրքի առաջին էջում «հանճարեղ» բնորոշում կար գեղարվեստական ստեղծագործության արժեքավորության մասին, ու էդ էջը դասատուն՝ Ռոբին Վիլյամսի մարմնավորած կերպարը հենց առաջին դասին ճղել ա տալիս, որովհետև ուզում ա իր աշակերտները ազատ մտածեն, ազատ, ազատ, ազատ... Երևակայությունը ազատություն ա սիրում, ճախրելու տեղ: Հետո դու վերցրու էդ պիեսը, որը գուցե դասագրքային պիեսի բնորոշման սահմանները փոքր-ինչ խախտում ա, բեմադրի: Եթե հեղինակի երևակայությունը ազատ ա եղել, եթե բեմադրողի երևակայությունը ազատ ա, սիրուն գործ կլինի: Ապուշի օրինակը, որ բերեցիր, ընտիր օրինակ ա: Էն էլ ռադիոյով: Դու Լենոն ու Ջոփլին սիրող տղա ես, խի՞ ես էդքան խիստ արտաքին, զուտ ձևական չափանիշների հանդեպ: Բովանդակությունից խոսա: Զուտ որպես պիես քննարկելը պարապ ու անիմաստ գործ ա, պիեսի բովանդակությունն ա հետաքրքիր քննարկելը:
Վերջին խմբագրող՝ Շինարար: 21.03.2015, 22:29:
ivy (21.03.2015), Sambitbaba (21.03.2015)
Sambitbaba (21.03.2015), Շինարար (21.03.2015)
ivy (21.03.2015)
Օքեյ… լավ… բան չեմ ասում… քննարկեք…
Tiger29 (21.03.2015)
Ըհըն, նեղացավ:
Չասեցի վատ էր գրել։
Ասածս էն ա, որ որքան էլ ճիշտ լինի մենակ հաստատ իմացածիդ մասին գրելը, չի նշանակում որ ամբողջ կյանքդ պետք ա մենակ ծանոթներիդ կյանքը պատմես։
Պետք ա դուրս գալ comfort zone-ից, սխալներ անել, ոտը քարին խփել։ Բա տենց են սովորում։
Ու հեչ չի օգնում, երբ որ քո ճանաչած ամենալայնամիտ ու ազատ ներքին աշխարհ ունեցող մարդկանցից մեկը չիբուխից դեղնած բեղերով հոտած բիձի պես միատոն փնթփթում ա, որ դու սխալ ես։
Sambitbaba (21.03.2015), Աթեիստ (21.03.2015)
Մի դեպք հիշեցի, 9-րդ դասարանում էինք կարծեմ, Ֆիզիկայի դասատուն, որ նաև դպրոցի տնօրենն էր, ինձ, եղբորս ու ընկերոջս, որպես դասարանի գերազանցիկներ ուղարեց ֆիզիկայի օլպմպիադայի։ Մենք մաթեմից լավ էինք, բայց ոչ ֆիզիկայից։ Գնացինք, խնդիրները մաթեմատիկայի տրամաբանությամբ լուծեցինք, մեզանից գոհ հետ եկանք։ Պատախանները գալուց հետո որ հարցրեցինք թե ինչ ա եղել, ոնց ենք գրել, տնօրենը մենակ մունաթով մի բան էր ասում. «քանդակել, թողել եք»։ Տենց էլ չիմացանք, ինչն ենք սխալ գրել, ինչը ճիշտ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Համենայնդեպս ինձ չի թվում, թե կոնկրետ ժանրն ա պատճառը, որ ընդամենը 13 քվեարկող ունենք ու հազիվ մի էդքան էլ քննարկող, որոնց մի մասն էլ դեռ կեսից կորավ:
Ուղղակի հավես չկա, տոտալ անտարբերություն:
Նույնիսկ բաժնի մոդերին չկարողացա համոզել կարծիք հայտնել:
Բայց դե ջհանդամ, մեկա ա հավես ա
Հատկապես, որ դեռ առաջին գործի հեղինակին էլ չեք գուշակել![]()
Sambitbaba (21.03.2015), Tiger29 (21.03.2015), Շինարար (21.03.2015)
Ակումբի որ ծայրում էլ լինի, հենց Մեֆն ասում ա՝ վերջ, էլ չեմ խոսելու, Թայգերը գալիս տակը շնորհակալություն ա դնում, կներեք, ինձ բացել ա![]()
Sambitbaba (21.03.2015), Tiger29 (21.03.2015), Աթեիստ (21.03.2015)
Չծիծաղես վրաս, բայց երկրի վիճակը վիճակ չի, լճացում, լռություն, հիասթափություն: Երբ որ գրականության անկումից են խոսում, առաջին հերթին պատճառները փնտրում են ընդհանուր հիասթափության մեջ: Երբ շարժում չկա, պայքար չկա, խթան չկա, ի՞նչ ստեղծագործում, ի՞նչ քննարկում ես պահանջում: Ես ակումբում ընդհանուր լռության պատճառում միայն ու միայն մեղադրում եմ Հայաստանի քաղաքական պարտությանը թե միջազգային ասպարեզում, թե երկրի ներքին կյանքում: Ինչքան ուզում ա ծիծաղալու հնչի, լրիվ լուրջ եմ ասում: Հաստատ պիեսների հետ կապ չունի:
Իսկ մրցույթը իրոք հետաքրքիր էր, ինձ համար որ միանշանակ, քեզ շատ շնորհակալ եմ հենց պիեսի մրցույթ կազմակերպելու համար, Գալաթեային էլ՝ գաղափարի:
ivy (21.03.2015), Sambitbaba (21.03.2015), Tiger29 (21.03.2015), Աթեիստ (21.03.2015), Արէա (21.03.2015), Դատարկություն (22.03.2015)
Շինարար (21.03.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ