Sambitbaba (20.03.2015)
LisBeth (20.03.2015), Sambitbaba (20.03.2015), Աթեիստ (20.03.2015), Շինարար (20.03.2015)
Շինարար (20.03.2015)
Հա, Այվ ջան, շատ լավ գաղափար էր: Շնորհակալություն Գալին: Ես կոնկրետ իդեան նկատի ունեմ, թե չէ կազմակերպելու համար քեզ էլ` առանձնահատուկ շնորհակալություն:
Բայց այնպիսի տպավորություն է, որ լավ իդեա լինելու հետ մեկտեղ, պիես գրելը` նաև շոկային իդեա էր շատերի համար: Տես, թե ինչպես են բոլորը լռում:
Հասկանում եմ, մի քսան պիես լիներ գրված... Կմտածեինք, թե չեն ուզում իրենց բացահայտել: Բայց պիեսները չորսն են ընդամենը, իսկ լռողները՞...Լռում են, որ մենք կարծենք, թե հեղինակներն իրենք են ու չե՞ն ուզում բացահայտվել:
Հա, հասկացանք, Մեֆը Լոս Անջելեսում նոր թաղամաս է սկսել կառուցել, մարդը ժամանակ չունի: Բյուրն էլ, ասենք, որոշել է էս երկու օրում էս աշխարհի բոլոր խելագարներին բուժել:
Բա մյուսնե՞րը...
Ուլուանա, Չուկ, Ալֆա, Մարիշ, Ռուբի, Արէա, Նիկեա, Բալթազար, Զաքար, Լուսինե, Ռիվեր, Ռայադեր, Ռեյ Սամա, Տրիբուն և շատ ուրիշներ, ու՞ր եք:
Այ, էս Ռեյ Սամայի և իր նմանների պատճառով, եթե ես լինեի Չուկը, "Օրագրեր" բաժինը փակել էի վաղուց: Իրենց տվել են այդ բաժնին, ինչքան սիրուն բան կա, էնտեղ են գրում, - մարդ մի երկու խոսք չի կարողանում հետները խոսել... Էս ի՛նչ բան է:
Բայց կարո՞ղ է, պիեսներից մեկը Ռեյ Սաման է գրել: Դե, Այվը, պարզ է, չի ասի, - Գալ, դու ի՞նչ կասես:
Բայց լուրջ, ես, օրինակ, ուրախ կլինեի, որ էս պիես գրելը նույնպես տրադիցիա դառնար: Մյուս անգամ միգուցէ ես էլ կմիանայի, ո՞վ գիտի:![]()
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Լավ, ուրիշ ո՞վ կկիրառեր կատաղել բառը: Հեղինակին գտնելու միակ բանալին էս պահին էդ բառն ա:![]()
Sambitbaba (20.03.2015)
Չէ Սամ, դժվար: Ռեյը սիրուն ա գրում իհարկե, բայց Ռուտինը, իմ կարծիքով, գրած ա փորձ ու լավ գրիչ ունեցող, բայց մրցույթներին վաղուց կամ երբեք չմասնակցած մեկի կողմից:
Ինչ-որ հավես թափ կա մեջը: Երևակայություն, լեզու, համարձակություն...
Սկեպտն ասում ա Ռուբի, բայց ասենք ես ոչ մի ձև չեմ պատկերացնում Ռուբիին "բոզարած" բառն օգտագործելուց, կամ, ընդհանրապես, էդ բառին ծանոթ լինելուց...
Մի հոգի էլ նոր մտքովս անցավ, կայֆ կլինի, որ ինքը լինի![]()
Sambitbaba (20.03.2015), Աթեիստ (20.03.2015)
Գալաթեա (20.03.2015)
Ռուտինը գալիս ա ապացուցելու, որ ակումբցիները շատ ավելի բազմաշերտ են, քան մենք իրենց ճանաչում ենք:
Մենք էդ մարդուն դեռ երբևէ էդ կողմից չէինք տեսել![]()
Tiger29 (20.03.2015)
Լիզ, դե ասում եմ, մի քիչ ինտրիգներ հյուսեմ, բալքիմ կարդացողներն էլ ավելանան![]()
Հմմ, եկեք ինվեսթիգեյթ անենք:
Շուտ եմ ասել՝ ես Պուարոն եմ:
Ուրեմն, Այվն ասում ա մեկն ա, որ ստեղծագործելու առումով չգիտենք իրան, անսպասելի երևույթ էր, իմ կարծիքով ջահել չի գրողը, բագաժ կա մի տեսակ: Գրած ա ահագին գրագետ, մարդ ա, որ կինոների հետ լավ ա ու մինիմում գիտի, որ Սանտա Մոնիկայում սարեր կան: Այիսնքն կամ էնտեղ եղել ա կամ աշխարհից լավ ա:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ