Մի քիչ ալտերնատիվ…
Si vis pacem, para bellum
Ուզում եմ ասեմ, որ եթե դու իշխանության համար վտանգ ներկայացնեիր, նորից կլինեիր ռեպրեսիայի լավագույն օբյեկտ, անկախ նրանից, որ դեպուտատ չես, խոշոր բիզնես չունես, հարկերդ հավանաբար վճարում ես, զինված թիկնապահներ չունես, առյուծ ու սեփական օգտագործման կուսակցություն չունես:
Մյուս կողմից, եթե լինեիր դեպուտատ, ունենայիր խոշոր բիզնեսներ, զինված թիկնապահներ, առյուծներ ու սեփական օգտագործման կուսակցություն, քո նկատմամբ ռեպրեսիա իրականացնելը կլիներ մի փոքր ավելի բարդ, քանի որ ռեպրեսիա իրականացնողի դիմաց կլիներ մարդ, ով ունի որոշակի ուժ, դրա դեմ պայքարելու համար, ու արդյունքում կհաղթեր ավելի ուժեղը, ոնց էս դեպքում իշխանությունը զավթածները դուրս եկան:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ոչ ...
Որովհետև, եթե ես լինեմ դեպուտատ, ունենամ բիզնեսներ, առյուծներ, զինված թիկնապահներ, ապա առաջին հերթին կմտածեմ դրանք պահելու մասին, ոչ թե գյուղացի Համբարձումի երազած երկիրը կառուցելու մասին: Այն ինչ փաստացի տեղի ունեցավ:
Բայց ես ՀԱԿ-ՄԱԿ-Լևոնին չեմ մեղադրում: Իրանց դեբիլության ու սոփեստության աստիճանը վաղուց էր հայտնի ու էս արդյունքը սպասելի էր: Ես մեզ եմ մեղադրում, որ իրանցից դեբիլ դուրս եկանք, քանի որ հինգ օր էյֆորիայի մեջ էինք, որ կարող ա ինչ-որ հրաշքով մառազմատիկ ծերունին պարզվի որ ճիտ էր:
Կամ էլ ասենք էդ ունեցածդ ռեսուրսներն օգտագործելով ավելիին հասնելու մասին կմտածես...
Ձյաձ. իրան ճնշելու մեխանիզմը իրա դեպուտատությունը, ունեցվածքը ու հարկային չարաշահումները չեն եղել: Ճնշել են էն մեխանիզմով, որով կարող են ճնշեն ՑԱՆԿԱՑԱԾԻՆ, մնացածը արդեն էդ ցանկացածի կամային հատկանիշներից ա գալիս:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Պուծինն ա կորել։
Շինարար (12.03.2015)
Տրիբուն ձյա, զահլես մի տար: Եթե դու լինեիր իշխանության այլընտրանքը, այդ դեպքում, օրինակ, քեզ կսպառնային երեխեքիդ կյանքով: Դու կկզեիր: Դրանից հետո ես չէի իմանա որ քեզ դրանով են սպառնացել:
Բացարձակ նամյոկ չեմ անում, թե Գագոյին իրա երեխեքով են սպառնացել, ուղղակի ուզում եմ ուղեղիդ հասցնեմ, որ իրան իրա ունեցվածքով, թաքցրած հարկերով ու տենց բաներով չի, որ կարողացել են կզցնել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես դոդ եմ լավ չեմ հասկանում, ուղեղիս ուշ ա հասնում:
Որտեղից գիտե՞ս էս ամեն ինչը: Ինքներդ ձեզ արդարացնող հավայի ենթադրություններ եք անու՞մ: Կամ ասենք սրանք ենթադրություններ չեն, այլ հազար տոկոսանոց ճշմարտություններ են: Էտ ճշգրիտ հաշվարկված քայլերի մեջ էս մի բանը հաշվի չէիք առե՞լ: Էլի Սերժի սրբության վրա՞ էր սաղ հաշվարկը: Ուրեմն կարծիքս փոխում եմ. էտ հաշվարկներն անողները դեբիլ չէն, կրկնակի դեբիլ են:
Մի վերջին անգամ փորձեմ բացատրել:
Հայաստանի իշխանությունը ունակ է ռեպրեսիա իրականացնել ՑԱՆԿԱՑԱԾ մարդու, անհատի, խմբի վրա: Ու դրա համար հեչ էական չի, թե էդ մարդը, անհատը, խումբը ինչ անցյալ ունի:
Սա բացարձակ չի նշանակում, որ պետք է հանձնվել ու ոչինչ չանել: Ընդամենը պետք է կարողանալ համախմբել էն մարդկանց, ովքեր էդ ռեպրեսիաներին կդիմանան: Կդիմանան, ոչ թե իրենց «մաքուր կյանքով», այլ իրենց կամային հատկանիշներով, դուխով, համարձակությամբ, սկզբունքայնությամբ:
Դոդը չունեցավ էդ կամային հատկանիշները, դուխը, համարձակությունը, սկզբունքայնությունը ու հանձնվեց, կզեց:
Ենթադրելի՞ էր դա: Անշուշտ ենթադրելի էր, բայց ոչ միանշանակ: Ինչը չէր նշանակում, որ պետք չէր փորձել:
Բարի փիլիսոփայում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Mephistopheles (13.03.2015)
Չուկ ջան, մի փորձի բացատրել, ախպերս: Դու մի բացատրություն ունես - Լևոնը ինչպես միշտ ճիշտ էր, սաղ ճիշտ էր հաշվարկած, բայց ինչպես միշտ բան դուրս չեկավ:
Աբսուրդ ա, բայց դե մեր ջանն էլ արդեն լավ սովորել ա դրան: Նենց որ, սրտիդ մոտ մի ընդունի, քանի որ ոչ մեկս էլ սրտներիս մոտ արդեն չենք ընդունում: Մենք խնդալու տարածք ենք, խնդալու ժողովրդով, ու իրան արժանի իշխանություններով ու ընդդիմությունով: Հայաստանում բացարձակ հավասարակշռված վիճակ ա ու սաղ գոհ են էս վիճակից - Եվրատեսիլի երգը քեզ ղուրբան: Մեր վիճակը լրիվ Բալզակի Գյուղական Բժիշկն ա հիշացնում:
Mephistopheles (13.03.2015)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ