Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
Արտ ծայրահեղականացնում եք, էդ տեր եմ-ը չի նշանակում, որ դու իրա տերն ես, դա ընդամենը նշանակում ա գողագանով ասած դու իրա ամեն ինչին տեր ես, այսինքն՝ հիվանդությանը, ուրախությանը ու տենց, եկեղեցին երբեք չի ասել կնոջ տեր ըլնելով պտի գլխին բամփես, պոլի փեդով էլ տփես, այլ հարց ա, որ կարա "տղամարդը" դրանով ինքնահաստատվի ու իրան "տեր" զգա:
Էդ բառերի մեջ իրականում չկա էն ինչ դուք գրում եք: Տեր եմ-ը ընդամենը ասոցացվում ա՝ հոգատար եմ, պատրաստ եմ սատար կանգնել, ամեն ինչ կանեմ, մենք մի հատ ենք ու մերը ընդհանուր ա ու էլի սենց լիքը դրական բաներ:
Պետք չի եկեղեցու հանդեպ ունեցած վատ վերաբերմունքի պատճառով էդ բառերի մեջ պադվոխ փնտրել:
Հով, ուզում ես ասես, տերտերը գողագանով ասում ա, որ տղեն պտի միշտ կնոջ կողքին լինի (էդ ընթացքում օգտագործելով «տեր» տերմինը), մեկ էլ ռեզկի ֆռում ա աղջկան ու «իսկ դու համաձա՞յն ես ենթարկվել ուրիշի հրամաններին, կատարել նրա կամքը, լինել լսող, հլու», բայց մենք հո գիտե՜նք, որ սա իրականում նշանակում ա միշտ ամուսնուդ կողքին լինես, օգնես, ձեռք մեկնես ...։