Chuk-ի խոսքերից
Ներս ջան, մի քանի ընդհանուր կետ.
1. ԲՀԿ-ն բազմիցս կեղծել է ընտրությունները (մասնակցել է կեղծումների)
2. ԲՀԿ-ն մաս է կազմել ներկայիս իշխանությանը, ըստ այդ մասնակից եղել բազում վատ որոշումների,
3. ԲՀԿ-ի առաջնորդը բազմիցս աչքի է ընկել ոչ օրինական արարքներով,
4. ԲՀԿ-ն մարտի 1-ին եղել է իշխանության կողքին, ըստ այդ մաս է կազմել: Կոնկրետ ռազմական գործողություններին մասնակցել չմասնակցելը պետք է պարզի ՄԻԱՅՆ ու ՄԻԱՅՆ արդար դատարանը, ինչպես և Լֆիկի, Նեմեցի, անգամ Քոչի ու Սերժի դեպքում:
2008-ին կար ռեալ շանս գալու իշխանության: Ու այդ ռեալ շանսի պատճառներից էին նաև օրինակ Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնից դուրս գալը (կամ հեռացումը) ու միացումը:
- Ջհանգիրյանի անունը բազմիցս շոշափվել էր որոշակի անօրինականությունների, ընտրակեղծիքների, անգամ սպանությունների (կամ դրա կոծկումների) հետ կապված (հանցանքներ, որոնք նույնպես պետք է ապացուցի ՄԻԱՅՆ ու ՄԻԱՅՆ արդար դատարանը:
Մեկ այլ պատճառ էր հույսը, որ գեներալ Մանվելը կմիանա շարժմանը՝ իր ԵԿՄ-ով: Չհիշեցնեմ, թե այս անունն ինչերի հետ է ասոցացվում:
Ու բազում նման օրինակներ:
Ես նորմալ եմ համարում ռեսուրս ունեցող քաղաքական ուժի հետ համագործակցությունը, մանավանդ եթե կարողանում ես իրան պոկել գործող ռեժիմից, ըստ այդմ թուլացնելով հակառակորդիդ: Ու ստեղ ոչ մեկդ ավել կամ պակաս չեք ցավում մարտի 1-ի զոհերի համար, քան ես, ոչ մեկդ ավել կամ պակաս չեք ինձնից սկզբունքային, ոչ մեկդ ավել կամ պակաս չեք ուզում երկիրը օրինական դաշտ բերել:
Էջանիշներ