Հա բայց խի բերի եթե գալիս 100-ի տեղը 150-ով են տանում, իմ ընկերն էլ վաճառական չի որ իմ տերմինոլոգիայով կապիկ անվանես, ինքը գյուղացինա. Իսկ կապիկը ետի մեր ներքևի կարտոֆիլ ծախողնա, չէ բայց մի րոպե ինքը կապիկ չի որովհետև երբ մյուսները կառավարության շենքի ֆասադն էին զարդարում ինքը իրա համար բուդկա էր սարքում.
Нельзя ездить быстрее, чем летает твой ангел-хранитель...
Կարող ես դրա մասին չմտածել: Կով ես պահելու, տաս: Խնձոր ես ծախելու, տաս: Ծերեթելիի մասին հլը չեմ ասում: Ես լուրջ եմ խոսում քո հետ. ստեղ երեխա ես մեծացնում, չես մտածու՞մ, որ ամեն անգամ ավել վարձ տալուց, ավել հարկ տալուց, թանկացած ապրանք առնելուց քո երեխու հացն ես կտրում, տալիս ես ինչ-որ մի հաստագլոխի, որ իրա ծխած մի հատիկ սիգարը քո երեխու սաղ շաբաթվա խմած կաթից մի քանի անգամ թանկ լինի: Կոպիտ օրինակ ա, բայց ճիշտ օրինակ ա: Մյուս անգամ որ խանութից շաքար կառնես, մի քիչ էլ էդ ուղղությամբ մտածի:
DIXIcarpe noctem
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ժողովուրդ, Լևոն Տեր-Պետրոսյանը վերջին 1000 տարվա միակ լավագույն հայ քաղաքական գործիչն ա… եփե մեկն էլ կա անունը տվեք ու իրա արած գործերն էլ թվարկեք նստենք վիճենք… խնդիր չկա…
ԼՏՊ-ի քննադատները միշտ էլ հակասական արգումենտներ են ունեցել և ունեն…
1. ինքը ոչ մի դեր չի խաղացել (հիմնականում լավ բաների մասին ա խոսքը)
2. սաղ ինքն ա մեղավոր (հիմնականում վատ բաների համար…եթե դեր չ խաղացել ոնց ա մեղավոր)
3. էս սիստեմի հիմքը ինքն ա դրել (հետաքրրիրա որ ինքն ա դրել ինչի՞ չի օգտվել ու հրաժարական ա տվել… սովորաբար տենց սիստեմները սարքում են դիկտատորները հենց իրենց համար… ուրիշ ոչ մեկի… ու հեռանում են միայն կամ մեռնելով կամ էլ աքսորով)
4. Լևոնը սաղ երկիրը թալանել ա, բայց չգիտես ինչի էսօր միլիոնատեր չի, ոչ էլ իրա թիմից որևէ մեկը… եթե է, բերեք աչքս մտցրեք…
5. Լևոնին քննադատողները երբեք չեն համեմատում նրա տարիները մեր հարևանների հետ…
Ես պաշտպաելու եմ Լևոնին միայն էն բանի համար որ
1. նա քաղաքական գործիչ ա ու աշխատում ա բացառապես քաղաքական տեղնոլոգիաներով ու կանոններով… սա մինիմում հարգանքի ա արժանի
2. Հայաստանում միայն նա կարող ա ժողովրդին ոտքի կանգնացնել ու էս փաստը որևէ մեկի չի կարող ժխտել
3. անգամ իրեն ատողներն այսօր այս կամ այն ձևով արձագանքում են նրա կոչերին…
4. այսօր միայն նրա քայլերն ու ճառերն են քաղաքական դաշտում շարժում առաջացնում, դիսկուսիա ծավալում
5. Լևոնն ունի գաղափարական համակիրներ և գաղափարական թշնամիներ (ոչ միայն)… սրանք քաղաքական գործչին են հատուկ
Խնդրում եմ ուշադիր լինեք ես ոչ մի դրական կամ բացասական գնահատական չեմ տվել Լևոնին…
ապեր, հ_Ժակի կնիկը երեխի հետ ամերիկայում նպաստ ա ստանում դրա համար էլ տենց մեծ-մեծ խոսնում ա… տղեն յավնի մուֆտաջի ա խալխի հարկերի հաշվին ա ապրում, պարզ չի իրան Սերժն ու Ռոբը դուր կգան…
ոչ ոք 95-98 թվերը չի հիշում… էն ժամանակները հիմիկվանից 1000 անգամ լավ ա եղել… որովհետև պրոպագանդան լուրջ են ընդունում եթե ավելի կոշտ չասենք
Կներեք իհարկե... բայց վերջին մի քանի էջ «քննարկումներից» ես միայն հասկացա, որ Երևանում փաստորեն կով պահողներ կան... օդնակո... երևի գյուղերում կովերին էլ տեղ ու դադար չկա...
Մեֆ ջան, եթե Լևոնը այդպիսի եզակի 1000 տարվա սուպեր-պուպեր քաղաքական գործիչ է, կարո՞ղ ես ասել, ինչն է պատճառը, որ միանգամից մի կես միլիոն մարդ նրան չի աջակցում, ու միանգամից չենք կարողանում իշխանափոխություն անել: Մեր երկրում սաղ դմբոնե՞ր են: Օրինակ բացարձակ բաներ ես գրել՝
Ի՞նչ է նշանակում քաղաքական տեխնոլոգիաներով աշխատել:1. նա քաղաքական գործիչ ա ու աշխատում ա բացառապես քաղաքական տեղնոլոգիաներով ու կանոններով… սա մինիմում հարգանքի ա արժանիՕրինակ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը քաղ. գործիչ չի՞, կամ ի՞նչ տեխնոլոգիաներով է նա աշխատում:
Ժողովուրդ ասելով դու քանի՞ հոգի նկատի ունես: Օրինակ Կարապետիչը վերջերս միտինգ էր արել, ոչ մեկ չի կարող ասել, թե մարդիկ չէին հավաքվել. ոտքի վրա չէին, կամ խիստ սակավաթիվ էին... հիմա Կաևապետիչը կարո՞ղ է ժողովդրին ոտքի կանգնացնել:2. Հայաստանում միայն նա կարող ա ժողովրդին ոտքի կանգնացնել ու էս փաստը որևէ մեկի չի կարող ժխտել
Սովորաբար ատողները ավելի շուտ են արձագանքում, քան ասենք անտարբերները... ցանկացած բանի3. անգամ իրեն ատողներն այսօր այս կամ այն ձևով արձագանքում են նրա կոչերին…Դու ավելի լավ է ասես, թե ինչ կոչերի մասին է խոսքը, գուցե ելույթ-հայտարարությունները նկատի ունես:
Պատկերացրու Սերժի երկարաշունչ ելույթներն էլ են քննարկվում, իսկ շարժում-մարժումը... վերջին երեք տարվա մեջ մի հատ շարժման դեպք ասա, որ առաջացրել են Լևոնի «քայլերն» ու ճառերը:4. այսօր միայն նրա քայլերն ու ճառերն են քաղաքական դաշտում շարժում առաջացնում, դիսկուսիա ծավալում
Այ հիմա Մեֆ ջան, ես կխնդրեմ թվարկել Լևոնյան մի քանի հիմնական գաղափարներ և դրանց տարբերությունը հիմիկվա մեր իշխանության գաղափարներից եթե այդպիսիք դու տեսնում ես իհարկե: Վերացական չխատասխանես:5. Լևոնն ունի գաղափարական համակիրներ և գաղափարական թշնամիներ (ոչ միայն)… սրանք քաղաքական գործչին են հատուկ
Ես պարզապես տեսնում եմ հիվանդագին հակվածություն դեպի ծայրահեղությունները «Լևոն պապին էլ մանուկ է եղել» թեմայով: Ժողովուրդ, էլի գնանք, հավաքվենք, բողոքենք, բայց կարելի՞ է առանց աստվածությունների...
Si vis pacem, para bellum
day.az -ից եմ գտել, հլա նայեք ոչ մի տարբերություն չկա:
Դիմել են միտինգ անցկացնելու համար, մերժել ու ուրիշ տեղ են ուղարկել միտինգ անելու, ընդիմությունը չի համաձայնվել ու իրա միտինգը արել ա, իրանք էլ բռնել ձերբակալել են: Հիմա լրիվ պարզ ա, թե հադիպումների ժամանակ ի՞նչ են իրար հետ քննարկում մեր պրեզիդենտները:"Руководство партии "Мусават" обращалось в органы исполнительной власти города Баку с просьбой о проведении митинга в субботу от дома торжеств "Прага" около станции метро "Нефтчиляр", по проспекту Гара Гараева и до кинотеатра Тебриз. Руководствуясь Законом АР, а именно первым пунктом статьи 7 о "Праве свободы собраний", также в целях сохранения общественной безопасности и защиты прав и свобод других граждан было предложено изменить маршрут акции и провести ее на стадионе в поселке Биби-Эйбят Сабаильского района. Об этом авторы обращения получили официальное уведомление", - говорится в сообщении МВД.
Организаторы акции отказались следовать требованиям третьей части статьи 12 данного закона и использовать все возможности для мирного и законного проведения мероприятия и выполнять условия, указанные в письменном предупреждении, чем они еще раз доказали свою заинтересованность в противостоянии с правительственными органами, отмечают в МВД.
"Начиная с 14:00, сторонники организаторов акции общим числом до 150 человек в виде небольших групп демонстративно нарушали общественный порядок и спокойствие населения и попытались провести шествие по улице Низами по направлению к "Площади Фонтанов". В результате принятых мер несанкционированное проведение акции и противоправные действия, направленные на нарушение общественного порядка, были пресечены", - говорится в сообщении.
Было задержано 50 человек. В отношении 20 из числа задержанных были составлены акты в связи с отказом подчиниться сотрудникам полиции и направлены в соответствующие органы для рассмотрения в соответствии с законами. Остальным 30 задержанным после получения показаний было сделано официальное предупреждение о недопустимости противоправных действий, и они были освобождены.
По факту ведется следствие.
էսպես չի մնա
Վիշ ջան, գրել եմ քաղաքական գործիչ առանց "սուպեր-պուպեր"… մենք ունեցել ենք ազգային գործիչներ ու բավականին լավ ու ազգանվեր, բայց դրանք քաղաքական գործիչներ չեն… քաղաքական գործչի նպատակն իշխանության գալն է բացառապես հասարակության լայն շերտերի ներգրավման միջոցով … նախ ոչ ոք չի կարող ասել որ կես միլիոն մարդ չի աջակցում… եթե կես միլիոն մարդ աջակցում ա դա չի նշանակում որ կես միլիոն մարդ "հավաքարգված" ա, բայց ես վստահ եմ որ պետք եղած ժամանակ կհավաքվի անհրաժեշտ քանակ… համենայն դեպս նա էսօր դուրս ա գալիս ու ժողովրդի առջև կանգնում ա… իսկ եթե չհավաքվի նա ոչինչի էլ չի անի… որովհետև քաղաքական գործիչ ա… բացարձակ 90% անոց աջակցություն ոչ մի քաղաքական գործիչ չունի
նշանակում ա փող չես բաժանում մարդ հավաքելու համար, ասֆալտ չես փռում, լոբի ու ոսպ չես բաժանում, նվիրատվություններ չես անում, իշխանություններին չես դիմում մարդ հավաքելու համար, և քո նպատակը քո բիզնեսները պահելը չի,… Վահանը բիզնես ունի, ինչպես նաև մնացած դաշնակները ու իրենց նպատակը դրանք պահպանելն ա… Վահանը ոսպից, լոբուց ու ասֆալտից մնացած վերը նշված տեխնոլոգիաներն ա օգտագործում նաև ընդունված օրինական տեխնոլոգիաները… Վահանը վերջին անգամ ընտրություններին նախագահ լինելու համար չէր մասնակցել…Ի՞նչ է նշանակում քաղաքական տեխնոլոգիաներով աշխատել:Օրինակ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը քաղ. գործիչ չի՞, կամ ի՞նչ տեխնոլոգիաներով է նա աշխատում:
ինկատի ունեմ ակտիվ մեծամասնությանը… Լևոնը կարողանում ա ակտիվացնել լայն մասսաներ ու սովորաբան ակտիվ մասսան էլ իրա կողմն ա լինում… դժվար ա ասել քանի հոգի, օրինակ էս վերջին հանրահավաքին 50 000 մարդ էր հավաքվել, բայց շրջանների ճանապարհները փակել էին ու դժվար ա ասել քանի հոգի կհավաքվեր… Կարապետիչը որ կարանար կանգնացնել՝ կկանգնացներ, իրա մոտ անկում արձանագրվեց անգամ շատերին իշխանական շրջանակներին հարողները խորհուրդ էին տվել մասնակցել (ըստ Ազատություն ռադիոկայանի)Ժողովուրդ ասելով դու քանի՞ հոգի նկատի ունես: Օրինակ Կարապետիչը վերջերս միտինգ էր արել, ոչ մեկ չի կարող ասել, թե մարդիկ չէին հավաքվել. ոտքի վրա չէին, կամ խիստ սակավաթիվ էին... հիմա Կաևապետիչը կարո՞ղ է ժողովդրին ոտքի կանգնացնել:
եթե կոչերին չարձագանքեին հանրահավաքներին մարդ չէր գա… համենայն դեպս այս պահին քանակի աճ կա… չնայած ստեղ կարող ա և համաձայնվեմ որ ամեն կոչի չեն արձագանքում, օրինակ շատ բողոքական շրջանակներ, ասենք տաքսիստներ, մանր վաճառականներ, մեքեանատերեր այնուամենայնիվ գերադասում են ոչ թե միանալ շարժմանը այլ գնալ իշխանությունների փեշերից կախվել որ իրենց կոպեկը տան, կամ խղճան… իհարկե սրանք զուգակցվում են հոխորտանքներով, բայց դա չի խանգարում որ իշխանությունները սպառնալիքով ու մի երկու կոպեկով դրանց բերանները փակի և իհարկե Ժառանգության ակտիվ միջամտությամբ որն առաջին հայացքից թվում ա թե ժողովրդին ա ծառայում, բայց…Սովորաբար ատողները ավելի շուտ են արձագանքում, քան ասենք անտարբերները... ցանկացած բանիԴու ավելի լավ է ասես, թե ինչ կոչերի մասին է խոսքը, գուցե ելույթ-հայտարարությունները նկատի ունես:
Սերժի ոչ մի ելույթ չի քննարկվել առավել ևս շարժում չի արձանագրել, Սերժի անգամ գործողությունները բան չեն փոխում երկրում եթե չհաշվենք դեպի վատը գնացող սոցիալական վիճակը… նույնիսկ նրա պաշտոնանկության շարքը որևէ ազդեցություն չունեցավ… Լևոնի ելույթները միշտ էլ քննարկվել են մամուլում… Հիմա էլ 15 կետերն են քննարկում… ապեր մի ամբողջ 7օր.ամ-ը Լևոնի գոյության հաշվինա ա գոյատևում… ես ըլնեմ Լևոնի տեղը կպահանջեմ որ Թևոն վճարի… Թևոյի ամբողջ բառապաշարնա ա Լևոնի շուրջը կառուցված…Պատկերացրու Սերժի երկարաշունչ ելույթներն էլ են քննարկվում, իսկ շարժում-մարժումը... վերջին երեք տարվա մեջ մի հատ շարժման դեպք ասա, որ առաջացրել են Լևոնի «քայլերն» ու ճառերը:
թվարկելու բան չկա Վիշ ջան… լիբերալիզմ, դեմոկրատական արժեքներ, ազատ շուկա… ինքն արտասովոր ոչ մի բան չի ուզում ու դրանք նորություններ չեն… իրա ճառերի մեջ կա գրած, պարզ ու հստակ…Այ հիմա Մեֆ ջան, ես կխնդրեմ թվարկել Լևոնյան մի քանի հիմնական գաղափարներ և դրանց տարբերությունը հիմիկվա մեր իշխանության գաղափարներից եթե այդպիսիք դու տեսնում ես իհարկե: Վերացական չխատասխանես:
Սերժը քաղաքական համակիրներ չունի, որովհետև ինքը քաղաքական գործիչ չի ու իրա կողքն էսօր քաղաքական գործիչ չկա… ես սա ամենայն պատասխանատվությամբ եմ ասում…
Լևոն պապիկը քաղաքական գործիչ ա ու բավականին լավը… եթե ինչ որ մեկն իրան կուռք ա դարձնում, ապա դա դարձնողից ա… ինչպես նաև նրան մեր բոլոր դժբախտությունների պատճառ համարելը…Ես պարզապես տեսնում եմ հիվանդագին հակվածություն դեպի ծայրահեղությունները «Լևոն պապին էլ մանուկ է եղել» թեմայով: Ժողովուրդ, էլի գնանք, հավաքվենք, բողոքենք, բայց կարելի՞ է առանց աստվածությունների...
Լևոնին պաշտելն ու ատելը դա նույն բանն ա… երկու դեպքում էլ նրա ժողովրդականությունը բարձրանում ա
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 13.03.2011, 13:30:
Մեֆ, շատ չխորանամ, դու 96-ի ընտրությունների ժամանակ ու՞ր էիր: Հայաստանի հիմնադիր նախագահը էն ժամանակ կարող ա՞ պահի տակ մոռացել էր, որ ինքը քաղաքական գործիչ է: Կներես, բայց ինչ որ ասում ես, ինձ հեքիաթներ են թվում, պայծառ երևակայության արդյունք: Քեզ թվում է, թե ճոռոմ ելույթներ ունեցողի գործերն էլ են այդպես ճոռոմ, այնինչ ելույթներից զատ մնացածը փուչիկ է: Ու ինչքան շատ ես գովազդում, այդքան ավելի հակառակ էֆֆեկտն է տալիս, Մեֆ ջան ավելի լավ է վերադառնանք օբյեկտիվությանը: Թարկի ձախողված քաղաքական գործիչներից հերոս սարքելու ճիգերը, մեկ է բան դուրս չի գա: Ավելի հեշտ ու արդյունավետ է ասել, թե ինչ անի սովորական քաղաքացին, քան գովազդել ի նպաստ Լևոնի, որից անհասկանալի է, թե ինչ ենք սպասում: Մարդկանց նպատակը ընդհամենը ընտրություններին ձգելն է բաժին ակնկալելու հույսով, առանց շատ չարչարվելու, առանց որևէ գաղափարների, չնայած ինչպես որ դու ես ասում՝
Իմա՝ բոլոր մարդիկ պիտի լինեն հարուստ ու երջանիկ, սաղ ուրախ, չաղ ու բախտավոր: Այ սենց կենացներով էլ հեղափոխություն կանենք: Լևոնի քաղաքական գործունեությունը հենց այդպես էլ ընթացել և ընթանում է՝ կենացներով որոնք ժողովդրի ապրելու որակի հետ ընդհանուր գործնական եզրեր այդպես էլ չունեցան: Դու չգիտեմ ուր էիր, ուր ես...լիբերալիզմ, դեմոկրատական արժեքներ, ազատ շուկա… ինքն արտասովոր ոչ մի բան չի ուզում ու դրանք նորություններ չեն… իրա ճառերի մեջ կա գրած, պարզ ու հստակ…
Si vis pacem, para bellum
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ