Արէա-ի խոսքերից
Դե արի էդ քո զգացմունքային "էդ ում ասիր գող, արա" ռեակցիան մի կողմ թող, ու փորձի հասկանալ ես ինչ եմ ասում:
Երբ մարդուն ասում ես ցույց տուր ապրանքաշրջանառությունդ, ու համապատասխան հարկ վճարի, իսկը ինքը ցույց ա անում, էդ նորմալ չի:
Երբ խոշորը մանր ձեռնարկատիրոջը էս 20 տարի ա ապրանք ա ծախում (փաստացի ինքը մանրին չի ծախում, ինքը ժողովրդին ա ծախում, մանրը միջնորդ ա ընդամենը) ու դա չի գրանցվում ոչ մի տեղ, չի հարկվում, էդ նորմալ չի:
Ոնց որ դասախոսները ցույց անեն, որ չեն թողնում կաշառք վերցնեն, ասեն բա մենք էդ 30000 դրամ աշխատավարձով ոնց յոլա գնանք, նորմալ չի չէ՞:
Ու գոնե էս անարդարությունների դեմ բողոքվի, էս համատարած թալանի դեմ բողոքվի, բողոքում են որ սրանից հետո պիտի հստակ ցույց տան ինչ են վաճառել, ու օրինական հարկ մուծեն:
Ես գիտեմ թե ինչ ծանր ա առևտրականների վիճակը, գիտեմ թե էս մոնոպոլիաների պայմաններում ոնց են մի կերպ գոյատևում, գիտեմ որ ընենց են էս երկրի տիրոջ մայրիկը լացացրել, որ ուղղելը արդեն շատ ու շատ դժվար ա լինելու, ու էս ցույցը պիտի սենց ենթատեքստ ունենա. "ոչ մի փոփոխություն մի արեք, մինչև ձեզ գրողի ծոցն ուղարկենք", հլը որ ես ինչքան տեսնում եմ մենակ "ոչ մի փոփոխություն մի արեք" ա:
Չուկը ասում ա տենց չի, եթե տենց չի ուրեմն շատ լավ ա, որովհետև էս կարա լրացուցիչ ազդակ լինի ժողովրդին ոտքի կանգնելու, ու վերջապես մաքրելու էս երկիրը, թե չէ սենց ցույցերը դու գիտես առևտրականների՞ն ա օգուտ, չէ ապեր, լավագույն դեպքում ոչ մի փոփոխություն չեն անի, ու էս մարդիկ էլի օրեկան 18 ժամ տաժանակիր աշխատանք անելով հազիվ հացի փող են հանելու, էս Լֆիկին ու մյուսներին ա օգուտ, էլի ժարունակելու են լափել ժողովրդի փողերը:
Նորմալ երկրում չի կարա սենց բան լինի, դու բողոքում ես, որ քեզ ստիպում են օրենքով աշխատել, չթաքցնել ապրանքաշրջանառությունդ:
Էջանիշներ