User Tag List

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 123 հատից

Թեմա: Երեկ

  1. #46
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչի՞ են մարդիկ անընդհատ շտապում։Առավոտ շուտ զարթնում են ու հաճախ էնքան են շտապում, որ իրար կարգին բարի լույս անգամ չեն ասում։Հետո ոտի վրա յանի նախաճաշում են.արագ ու անխոս, ախր ուտելու ժամանակ չեն խոսում չէ՞։Հետո գնում են, ամեն մեկն իր գործերով։Ու սենց անեն օր, մինչև վերջին օրը։Ամենավատն էն է որ չնայած իրենց էդքան շտապելուն իրենք սիրելիների համար ժամանակ չեն գտնում։Վատ է

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (16.07.2014), Sambitbaba (14.10.2014), Smokie (16.07.2014), Մուշու (15.07.2014), Նաիրուհի (16.07.2014)

  3. #47
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կապ չունի, որ ոչ մեկը քեզ լուրջ չի վերաբերվում, որ քո գաղափարներն ու ծրագրերը անհեթեթ են աշխարհի մնացած մասի համար, դու մեկ ա շարունակելու ես։Ոչինչ, թող ձեռք առնեն, արհամարհանքով ու քմծիծաղով նայեն և քեզ, և քո գաղափարներին։Ի վերջո քեզ երբեք էլ չի հետաքրքրել, թե ինչ կանեն ու կասեն մյուսները, դու ապրել ու ապրում ես քո աշխարհում, էդ նույն մարդկանց կողքին բայց իրենցից շատ֊շատ հեռու ։Էս անգամն էլ բացառություն չի լինի. դու քո էշը առաջ կքշես ու կհասնես նրան ինչն ուզում ես, բայց կա մի կարևոր հարց.ի՞նչ ես ուզում դու, արդյոք էն նպատակը որին ուզում ես հասնել քոնն է, թե դարձել ա քոնը ուրիշներին ինադու։Չե՞ս մտածել, չէ, որ մի որ գուցե հասնես նշանակետիդ ու հասկանաս որ սաղ իզուր ես արել, որ էդ քոնը չի, քեզ օտար ա։Ու կունենա՞ս ժամանակ հետ գնալու, ամեն ինչ նորից սկսելու ու երջանկության հասնելու համար։Ախր կյանքն առանց այդ էլ չափից դուրս կարճ է ապրելու համար։Մեկ֊մեկ մտածի, որ ապրում ես քո համար։

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.12.2014), Smokie (17.07.2014), Vardik! (31.07.2014), Այբ (17.07.2014), Գոգարիկ (30.07.2014), Մուշու (25.07.2014), Նաիրուհի (17.07.2014)

  5. #48
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում էր, թե ինքնուրույն մարդ եմ, բայց երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ էդ էդքան էլ ըտենց չի։ Չկա էնպիսի բան, որին ես հասած լինեմ մենակ իմ ուժերի ու թափած ջանքերի շնորհիվ։Միշտ կողքից մեկն օգնել է, լինի դա խորհուրդներով, թե կոնկրետ գործողությամբ։Էս ամենը ինձ դուր չի գալիս։Վերջապես պե՞տք է ունենամ իմ սեփական ձեռքբերումը, թե՞ չէ։Ձեռքբերում որ կլինի իմն ամբողջությամբ ու կլինի մենակ իմը։ Ու քանի որ սովորաբար, երբ ես սկսում եմ նման բաներ մտածել, անցնում եմ վճռական գործողությունների, այս անգամն էլ բացառություն չէ լինի։ Ես որոշել եմ.ընդունվելու եմ իմ սեփական ուժերով, միմիայն։Ի՞նչ եմ հասկանում իմ սեփական ուժեր ասելով։Հասկանում եմ, որ պարապելու եմ մենակ, առանց կրկնուսույցների, դասախոսությունների ու եսիմ ինչերի։Պետք է տեսնեիք մամայի դեմքը, երբ իրեն ասեցի էս։ Բա, որ հանկարծ չընդունվես, բա որ բալերդ չհերիքեն և այլն, և այլն։Ախր, ես չեմ վախենում, որովհետև գիտեմ՝ եթե անգամ ես էս տարի գործերս տայի, մեկ ա ընդունվելու էի, ճիշտ է ոչ իմ երազած բարձր գնահատականներով, բայց կընդունվեի։Ես դեռ մի տարի ժամանակ ունեմ դեռ դպրոցը չեմ ավարտել։Ու առանց պարապելու պլյոս բարձր բալերով ընդունվելը արդեն պատվի հարց է։Ընենց օր դու մինչև օգոստոսի մեկը ժամանակ ունես ամառային հանգիստդ վայելելու համար, իսկ դրանից հետո անելու էս ամեն ինչ, որ սևերես դուրս չգաս ու որ կյանքում առաջին անգամ քո սեփական նվաճումն ունենաս, մենակ քոնը։

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (19.07.2014), Sambitbaba (07.12.2014), Smokie (20.07.2014), Այբ (19.07.2014), Գոգարիկ (30.07.2014), Ուլուանա (19.07.2014)

  7. #49
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարի լույս։Հա, հա, բարի լույս ու ոչ թե սովորական, չոր ու ցամաք, նրանցից որ ասում են առավոտ շուտ գործի գնալուց առաջ ու ոչ էլ նրանցից որ ասում են մեխանիկորեն, իրականացնելով սովորական պարտականություն, այլ բարի ու լույսով լի բարի լույս։ Ախր էս ուղղակի նախադասություն չի որ պետք է ասել ամեն առավոտ, էս մաղթանք ա որը պետք ա սրտանց ցանկանալ մտերիմին, հակառակ դեպքում ոչ բարի կլինի ոչ էլ լուսավոր, արևը չի շողա, այլ գործի կդնի ամառային արևին բնորոշ ողջ դաժանությունը, օրը կսկսվի ու կթվա թե չի վերջանում, մարդիկ կքայլեն, կխոսեն, կժպտան, բայց էդ ամենը կլինի արհեստական, կեղծ ու մեխանիկական, որովհետև իրար սրտանց բարի լույս չեն մաղթել։Ու քիչ֊քիչ կսկսի աճել անտարբերությունը, մարդկանց համար կողքինի զգացմունքները, մտքերը, ապրումները միևնույնը կդառնան, մարդիկ կդադարեն գոյություն ունենալ մեկը մյուսի համար... Բա, ինչքա՜ն վատ բաներ կարան լինեն սրտանց բարի լույս չասելու պատճառով։Էնպես որ դարձեք մի քիչ սուպերհերոս ու փրկեք էս աշխարհը։

    Հ. Գ. Ես համոզվում եմ, որ քնել չարժի.քնած ժամանակ երբեք չես կարողանա տեսնել թե ոնց են փայլում աստղերն ու ոնց է արևը արևելքը վարդագույնով ներկում ։
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 21.07.2014, 05:48:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.07.2014), Sambitbaba (07.12.2014), Smokie (21.07.2014), Vardik! (31.07.2014), Այբ (21.07.2014), Գոգարիկ (30.07.2014), Լեդի Վարդ (29.07.2014)

  9. #50
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր 2.5֊3 ժամի փոխարեն համարյա 6 ժամ եմ պարապել ու ինձ մի տեսակ հերոսացած եմ զգում։Զգում եմ որ օրս դատարկ չանցավ։ Վաղը ավելի շատ եմ ժամանակ տրամադրելու։
    Հիմա հնարավոր ու անհնարին բոլոր միջոցները գործի եմ դրել որ հանկարծ խորը չքնեմ ու քնած չմնամ.
    1.բարձիս տակ լիքը հաստափոր գրքեր են,
    2.ներքնակը լրիվ գունդուկծիկ եմ արել
    3.էս շոգին «քնելու» եմ ձմեռային վերմակով
    Էլի հետաքրքիր լուծումներ եմ ուզում մտածել, բայց ոչինչ մտքիս չի գալիս, ուղեղս արդեն քնած ա, ու երևի իմ քնելու ժամանակն էլ է։Ուֆ, գնամ, է։

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.12.2014), Գոգարիկ (25.07.2014), Լեդի Վարդ (29.07.2014)

  11. #51
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, ճիշտ ա էս խելառ եմ, գիժ, աննորմալ, որ կարա ժամերով ծիծաղի կամ լացի ստից բանի պատճառով, անջատվածի մեկը, ով կմոռանա ձեռքի պաղպաղակի գոյության մասին էնքան մինչև էդ կդադարի պաղպաղակ լինելուց։Հա, ես անճաշակ ու թափթփված աղջիկ եմ, որ կարա գզգզված մազերով ու իրանից մի հինգ համար մեծ, տղայի շորերով փողոց դուրս գալուց վատ չզգա։ Հա,ասածս ամեն բառից մուննաթն ա կաթում, «մեծի» խոսքը հարգել չգիտեմ, լեզվիս շատ եմ տալիս... ԲԱՅՑ... Ես էս եմ ու ինձ փոխել մի քիչ անհնար է ։

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.07.2014), erexa (16.08.2014), Sambitbaba (07.12.2014), Գոգարիկ (30.07.2014), Լեդի Վարդ (29.07.2014), Մուշու (29.07.2014)

  13. #52
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չեմ սիրում հրաժեշտներ էդ պատճառով էլ շատ չեմ երկարացնի։Մերոնց թվում էր թե ինքնուրույն պարապելու իմ որոշումը ասածս հերթական հիմարություններից է ու որ ասածիցս հետ եմ կանգնելու։ Երբեք։Ասել եմ, ուրեմն անելու եմ։ Վաղը օգոստոսի մեկն է ու ոնց ասել էի հեռանում եմ։
    Ցտեսություն ակումբ, ցտեսություն ակումբցիներ, ցտեսություն օրագիր։Ես շուտ կվերադառնամ։

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (31.07.2014), Sambitbaba (07.12.2014), Smokie (31.07.2014), Vardik! (31.07.2014), Այբ (31.07.2014), Գոգարիկ (14.08.2014), Լեդի Վարդ (31.07.2014), Մուշու (31.07.2014), Նաիրուհի (13.08.2014), Ուլուանա (31.07.2014)

  15. #53
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիալուսնի ժամանակ քունս չի տանում, չեմ կարողանում քնել ու քանի որ չեմ կարողանում քնել որոշեցի գալ ու գրել իմ բնավորության էն գծի մասին, որը ես առավելություն եմ համարում իսկ շատերը՝ թերություն։Բայց ես ոչ մի վատ բան չեմ տեսնում գեղեցկությունը անաչառորեն գնահատելու մեջ։ Ավելին՝ կարծում եմ դրա համար էլ է քաջություն պետք։Ասենք օրինակ ինչի՞ են մարդիկ տղայի գեղեցիկ դիմանկար տեսնելիս հիմանականում տալիս «վա՜յ, ինչ սիրուն նկար ա» արձագանքը, իսկ երբ տեսնում են նկարի տղայից հազար անգամ ավելի գեղեցիկ արտաքինով տղայի (չեմ սիրում երբ ասում են «սիրուն տղա», սիրունը աղջկական բառ է մի տեսակ), շատ քիչ դեպքերում ու քչերը կընդունեն տղայի գեղեցիկ լինելու հանգամանքը։Իհարկե էս չի նշանակում որ ակնապիշ, ժամերով հիացած կնայեմ տվյալ անձնավորությանը, էնպես ինչպես գեղեցիկ նկարին կնայեի, ուղղակի կարձանագրեմ փաստը և վերջ։ Չնայած հիմա որ հետ եմ նայում, հասկանում եմ որ մի քանի անդուր իրավիճակներ էլ են ստեղծվել, երբ ես իմ համար փաստ եմ արձանագրել, իսկ դիմացինիս թվացել է թե կոմպլիմենտ եմ անում։Չէ, էս հլը ոչինչ սրան մի կերպ կդիմանամ, բա որ մտածել են թե սիրահարվել եմ... Այ էս դեպքում արդեն դիմանալն անհնար է, ո՞նց կարող ես քեզ զրկել ժամերով ծիծաղելու նման հնարավորությունից... Օֆ, լավ է... Ի՞նչ եմ էկել էստեղ զավզակում։Պետք է քնել, առավոտ շուտ արթնանալ ու սկսել երեկվանից ոչնչով չտարբերվող ձանձրալի օրը...
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 13.08.2014, 00:45:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.12.2014), Այբ (13.08.2014), Գոգարիկ (14.08.2014)

  17. #54
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրականության բոլոր թեմաները կրկնել եմ, վաղվանից սկսելու եմ շարահյուսություն կրկնել, իսկ անգլերենը կրկնելու էլ ոչինչ չունեմ ու արդեն մենակ շտեմարաններով եմ աշխատում։ Ինձ թվում է արժանի եմ կես ժամ հանգստի։

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (07.12.2014), Smokie (18.08.2014), Vardik! (16.08.2014), Այբ (16.08.2014), Գոգարիկ (02.09.2014), Մուշու (16.08.2014)

  19. #55
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անընդհատ փորձում էի ակումբ չմտնել, որովհետև գիտեմ ակումբից կտրվելը հազար անգամ ավելի դժվար է, բայց չդիմացա ու հերիք չի էկել եմ մի հատ էլ չեմ ուզում գնամ։

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.09.2014), Sambitbaba (07.12.2014), Smokie (02.09.2014), Այբ (02.09.2014), Գոգարիկ (02.09.2014)

  21. #56
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էնքա՜ն սիրուն է լուսինը, կախարդական։ Արժի ամբողջ գիշեր արթուն մնալ տեսնելու համար թե ոնց է ամպի տակից դուրս գալիս, ժպտում ու թաքնվում ուրիշ ամպի հետևում։ Ո՞նց է հնարավոր չլսել լիալուսնի երգը... Ամեն ինչ էնքա՜ն պարզ ու խորն է, էնքա՜ն բարձր։ Քիչ ա մնում վերցնեմ թուղթ ու գրիչ, մի բան գրեմ, բայց չեմ անի։ Չեմ ուզում որ իմ մրոտած թուղթը փչացնի հրաշքը, չեմ ուզում։ Ու չեմ էլ ուզում փչացնել էն նկարը, որին ամեն անգամ նայելիս լսում եմ երաժշտություն, որը գոյություն չունի, տեսնում եմ դեպքեր որոնք երբեք էլ չեն եղել, ու թաղում եմ ողջերի դիակները։ Չէ, էդ նկարը փչացնելը հանցանք է, էնպես ինչպես լուսնին շաբլոն ձոնելը։ Չեմ անի տենց բան։

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.09.2014), Sambitbaba (07.12.2014), Vardik! (09.09.2014), Գոգարիկ (10.09.2014), Զաքար (09.09.2014), Մուշու (09.09.2014), Ուլուանա (10.09.2014)

  23. #57
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ե՞րբ եմ վերջին անգամ ֆուտբոլ խաղացել- հունիսին։
    Ե՞րբ եմ վերջին անգամ հեքիաթ պատմել պուճուր ապերիկիս համար- շատ շուտ էր, չեմ հիշում ։
    Ե՞րբ եմ վերջին անգամ մերոնց հետ մարդավարի շփվել- էշի զատկին։
    Ու սենց շատ բաներ կան, որոնք ես բաց եմ թողել որովհետև շտապում եմ։ Դրանցից շատերը կթվան ստից մանրուքներ, բայց առանց էդ մանրուքների իմ աշխարհը դառնում ա սովորական։ Էն ամենը ինչը կյանքիս տալիս է գույն մղել եմ երկրորդ պլան ինչ է թե ես ժամանակ չունեմ, ես շտապում եմ։
    Վերցնենք մի շիշ ու խոշոր քարերով լցնենք էնքան ինչքան հնարավոր է։ Լի՞քն է շիշը։ Հա, բա ինչ է։ Բայց արի ու տես որ էդ խոշոր քարերի արանքում հեշտությամբ մանր քարեր են տեղավորվում, բայց ախր շիշը լիքն էր, չէ՞։ Հիմա արդեն երևի ավելի «լցվեց»։ Էդ էլ իբր քիչ է, լիքը շշի մեջ ավազով լցնելու համար ահագին դատարկ տարաձայնություն կա ու շիշը վերջնականապես լցվում է ավազով։ Ի՞նչ կապ ունի էս ամենը վերևում ասածիս հետ։ Դե կյանքն էլ է էսպես։ Խոշոր քարերը ընտանիք, ընկերները, սիրելի մարդիկ են ու անգամ երբ ուրիշ ոչինչ չունես կյանքդ շարունակում է լիքը մնալ։ Մանր քարերը կրթությունը, աշխատանքը, տունը, մեքենան ու էլի նման բաներն են։ Իսկ ավազը կյանքի կեղտն ու փոշին է։ Եթե սկզբում շշի մեջ մանր քարերն ու ավազը լցնես, խոշոր քարերը հետո հաստատ չես կարողանա տեղավորել։ Ու... Եկել ա ժամանակը, որ դատարկեմ շիշս, ամեն ինչ նորից սկսեմ, էնպես անեմ որ ոչ մի խոշոր քար դուրս չմնա։ Չեմ շտապելու որովհետև շտապելու պատճառով բաց կթողնեմ պահը։ Ու ընդհանրապես, ինչի են պետք մարդու մե՜ծ հաջողությունները, եթե ինքը դրանց հասնելու ճանապարհին իր կողքից հեռացրել ա ոչ միայն ավազը, այլև քարերն ու մենակ ա։ Չէ, էդպես չի կարելի։
    Վաղվանից կամ ավելի ճիշտ էսօրվանից սկսելու եմ ուղղել բացթողումներս։

    Չգիտեմ ով է մտքերի հեղինակը, բայց ապրի ինքը, որովհետև օգնեց
    Վերջին խմբագրող՝ Նիկեա: 11.09.2014, 00:55:

  24. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (11.09.2014), John (11.09.2014), Sambitbaba (07.12.2014), Smokie (12.09.2014), unknown (22.09.2014), Գոգարիկ (11.09.2014), Ուլուանա (11.09.2014), Վոլտերա (24.01.2015)

  25. #58
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ նստեցի ու սաղ դասերս սովորեցի:Գոհ էի ինձնից, յոթ առարկայի դասերն էլ, տնայիններն էլ լրիվ արել էի:էսօր առավոտյան հասկացա որ սովորել եմ երկուշաբթի օրվա դասերը, իսկ էս երկուշաբթի դաս չկա:Ուֆ, լավ էլի:էդ նշանակում ա, որ էսօր էլի դաս եմ սովորելու, էն դասերը որ էլի եմ սովորել ու որոնք ինձ ոչ մի նոր գիտելիք չեն տալիս: Մենակ ժամանակ են սպանում:Լավ էլի

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (15.09.2014), Sambitbaba (07.12.2014), unknown (22.09.2014), Գոգարիկ (15.09.2014), Մուշու (14.09.2014)

  27. #59
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօրը շատ դժվար ու ծանր օր է լինելու, անիմեով օրը սկսելը ճիշտ էր, մանավանդ երբ խոսքը «Ուրվականներից քշվածների» մասին է։

    Հ. Գ. Եթե մոռանաս անունդ, երբեք տուն չես վերադառնա։

    Հ. Հ. Գ. Անկապ գրառում որի իմաստը ոչ ոք չի հասկանա։

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (12.12.2014), unknown (22.09.2014), Գոգարիկ (23.09.2014), Մուշու (15.09.2014), Վոլտերա (24.01.2015)

  29. #60
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    -Չեմ հասկանում էս թռչուններին, լուրջ, չեմ հասկանում: Ի՞նչ են մտածում, որ եղանակը մի քիչ ցրտում է թե չէ, թողնում են բույնն ու հայդե տաք երկրներ: Բայց հենց գարունը բացվի կհիշեն թե որտեղից են գալիս, որ էնտեղ՝ էն սարերի հետևում, էն ծառի վրա բույն ունեիր... Ու գալիս են, ախր իրենք սիրում են իրենց տունը: Հիմար, հիմար թռչուններ: Ո՞նց կարելի է թողնել սեփական տունը...- ու էս ասում էր էն արագիլը,որը հաջորդ առավոտ իր երամի հետ թողեց, թռավ, գնաց:

  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (22.09.2014), Lusntag Lusine (22.09.2014), Sambitbaba (12.12.2014), Smokie (22.09.2014), unknown (22.09.2014), Գոգարիկ (23.09.2014), Մուշու (22.09.2014), Ուլուանա (25.09.2014)

Էջ 4 9-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօր (երեկ և այլն) ես առաջին անգամ...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1565
    Վերջինը: 28.07.2022, 19:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •