Ես արեցի դա:![]()
Մոտ մի տարի առաջ էր, մի օր սովորականի նման հատակին պառկած ականջակալներով երաժշտություն էի լսում, մեկ էլ չգիտեմ ինչ կարճ միացում էղավ գլխիս մեջ ու որոշեցի, որ ոչ մի կրկնուսույց, ոչ մի դասատու… մենակ ես ու էդ գրողի տարած շտեմարանները: Մաման ու պապան համոզում էին, բայց եթե մի օր ինձ հաջողվի իրենց ինչ-որ բանում հակառակը համոզել, ուրեմն իրենց մոտ էլ ինձ համոզելը կստացվի… գեներով գալիս ա չորկողությունը, երևիտատին մինչև վերջ էլ չէր հավատում, որ կարող ա ընդունվեմ: Վայ, տատի տատի
Բայց հո՞ արեցի:
Առավոտը ֆեյսբուքում մի փոստ աչքովս ընկավ, շնորհավորում էին պապայի փողերով պարապած ու մի կերպ ընդունված էրեխեքին: ինքս ինձ թույլ եմ տալիս մտածել, որ էդ իմ մասին չէր…
Բայց սրանով ամեն ինչ չի ավարտվում: Ես չեմ պատրաստվում վեց տարի մերոնցից ֆինանսական կախման մեջ լինել: Հետո ի՞նչ որ էդ փողը քեզ տալիս են, վերցնելուց առաջ կարելի ա մտածել, չէ՞: Ես ձիակերավարի չեմ ապրելու, հերիք ա, տենց տասնյոթ տարի ու ավելի շատ ապրել եմ: Ամեն ինչ կանեմ, կաշվից դուրս կգամ, անվճար կփոխեմ, գործ կգտնեմ… սաղ լավ կլինի: Ասում են չես հասցին, ասում են բարդ ա… հա, գիտեմ որ բարդ ա, բայց ես հասկացել եմ, որ իրականում ոչ մի սահման էլ գոյություն չունի, որ հնարավորությունների, ոչ էլ ընդհանրապես: Եթե ինչ-որ մեկը ասում ա, որ ինչ-որ մի բան իր ուժերից վեր ա առանց ջիգյարով գործին կպնելու ուրեմն ինքը ուղղակի ուզում ա գլուխը ազատի: Մենք մեր իմացածից հազար անգամ ավելի ուժեղ ու խելացի ենք, ամեն ինչ էլ կարանք հասցնենք, ամեն ինչ էլ կարանք անենք, եթե մենակ ուզենանք: էնպես որ մինչև նավապետ դառնալս ես պետք ա դեռ նավաստիություն անեմ, առագաստները իջեցնելով ու բարձրացնելով ձեռքերս վնասեմ, ժարիտ դառնալու չափ արևահարվեմ, փոթորիներ ժամանակ, երբ նավը քսան մետրանոց ալիքի վրա կլինի, ձեռքիս տակ ընկած պարանով ինձ կայմից կապեմ, որ հանկարծ կես ճամփին օվկիանոսի հատակում չփտեմ,ուրիշ ծովահենների հետ կռվեմ, ակսեմ ձուկ ու ծովամթերք ուտել, բայց մի օր ես կլինեմ ղեկանիվի մոտ, կնայեմ կողմանցույցին, կլսեմ քամուն ու կհրամայեմ.
- Բարձրացնե՜լ առագաստները…![]()
էնպես որ առա՜ջ…
Էջանիշներ