Մենակ էսքանն եմ ասում.վերջապես եկավ ձյունը ու էլ չի գնալու:
Մենակ էսքանն եմ ասում.վերջապես եկավ ձյունը ու էլ չի գնալու:
Sambitbaba (31.05.2014), Այբ (11.12.2013), Լեդի Վարդ (03.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (30.11.2013)
Ակումբ,ես քեզ էնհքան էի կարոտել...Ոնց որ մի բան պակաս լիներ...Բայս հիմա արդեն վերջ:Սրանից հետո ամեն օր մինչև դասի գնալը կգամ ու բացս կփորձեմ լրացնել:էլ երբեք չեմ դավաճանի քեզ,ինչքան էլ դասերս խեղդեն մեկ ա գալու եմ:
Sambitbaba (31.05.2014), Smokie (26.02.2014), Վոլտերա (26.02.2014)
Երբ օրագիրս էի ստեղծում /չեմիչէ արարում/,մտածում էի,որ էստեղ են հավաքվելու իմ բոլոր երեկների մասին պատմությունները:Զարմանալի արարած է մարդը.միշտ անցած գնացածը կարոտով է հիշում,եթե անգամ ներկան հազար անգամ ավելի լավն է:Դրա պատճառը երևի էն է,որ անցյալում թողնում ենք ոչ միայն վատը,այլև քաղցր,լուսավոր ու արևոտ հիշողություններ,որոնք ամպի չափ կարևոր են մեզ համար:Ու մեկ-մեկ պետք է քրքրել հիշողության հին գզրոցները,թե չէ կյանքն ու մարդիկ ընենց կանեն,որ կորցնենք մեր մարդկային դեմքը:
Ինձ թվում էր,թե էն լացկան ու ամեն ինչ սրտին մոտիկ ընդունող աղջիկը մեռել է կամ գնացել շատ-շատ հեռու:Բայց չէ...ինքը ուղղակի թաքնվել էր իմ մեջ /որ հենց էս հիմարը,ով նստած գրում է/ չափերն անցնի ականջը ձգի ու հետո լաց լինի,որովհետև ցավեցրել է ուրիշին:Ինքն ինձ երբեք չի թողնի մեծանալ:
Լավ վերջ տանք դատարկ փիլիսոփայությանը:Ախր վաղը կարևոր օր է չպետք է ծանրաբեռնել ուղեղը,թող մնա մի ուրիշ օր գլուխս կտանես:
John (19.04.2014), Sambitbaba (31.05.2014), Smokie (06.04.2014)
Գաղտնիք չի որ ես նորմալ մարդ չեմ:Գաղտնիք չի նաև որ սիրահարված եմ:Ու ի՞նչ եմ անում ես ... խոստովանում եմ:Հա,ասել եմ ու լավ եմ արե:Սկզբում մտածում էի,որ մեծ սխալ գործեցի,ինչ կմտածեն և այլն, և այլն...Հիմա,սառը գլխով մտածելի հասկանում եմ,որ էդ արածս ամենաճիշտ քայլն էր:Լավ եմ անում սիրում եմ...ով հասկացավ,շատ բարի,ով էլ չէ թող գրողի ծոցը կորի:
Ես գիտեի,որ մեր երկրում ամեն ինչ վատ ա կազմակերպված,բայց կրթական ոլորտը տվեց սաղին անցավ:Քիչ ա տասներկու տարի են սարքել,տասից հետո էլ թեմաները լրիվ կրկնություն է:Ես հասկանում եմ որ կրկնությունը գիտության մայրն ա,բայց էդ կրկնությունը զզվեցնող ա ու սպանում ա սովորելու ցանկությունը:Ասում են. էս ինչ էրեխեք են,կարգին դասի չեն նստում...բլա-բլա...բլա-բլա...Ինձ ընենց հետաքրքիր ա տասնյոթ-տանութ տարեկան տղին ոնց են դասարանում պահելու ...Լավ էս թողնենք մի կողմ:Հիմա էլ dasaran.am էն մեջ գցել ու էդ Odnoklassniki 2-ն ա...մտնում էս գնահատականներդ նայելու ու գնաց....լայք տուր,եթե սիրում ես մամայիդ,լայք տուր թե սիրում ես պապայիդ,թե հավատում էս աստծուն...այ քեզ հիմարություն...էս էլ քիչ ա շուտով պլանշետով են դասի գնալու...ասա թքեցինք,էլի:
Գիտեք ամենավատը որն ա. իրանցից գոհ ու իրենց կատարյալ համարողները քլնգում են ջահելությանը,բայց չեն հասկանում,որ իրանց որդեգրած մեթոդներով ավելի վատ ու ավելի փչացած սերունդ են ստեղծում:
Սուտ ա,որ ասում են սեր խոստովանելը դժվար ա:էդ ամենահեշտն է:Դժվարը հետոն ա...աչքերի մեջ նայելը,ձենը լսելն ու անտարբեր մնալն ա դժվար:Գոնե պատկերացնում եք,ինչ ա նշանակում ամեն օր տեսնել ու չխոսալը...
Հա, չեմ խոսալու ու վերջ...ես ասելու էլ ոչինչ չունեմ:Թող չմտածի,որ եթե մի երկու հոգի ոտներն են ընկել,ուրեմն ես էլ պետք ա ընկնեմ:Թան էլ չէ,բրդած մածուն:Դժվար ա,բայց կդիմանամ:Չեմ տխրելու իրա պատճառով,չեմ ամաչելու.հանցանք չեմ գործել,որ ամաչեմ:Սիրել եմ,ասել եմ,լավ եմ արե:Ու արածիս համար էլ չեմ ափսոսում:
էհ...մեր դասարանը շատ լավն ու ես շատ եմ սիրում էրեխեքին,բայց հիմա պարզվում ա,որ մի երկու հոգի ինձ ուղղակի օգտագործել են:Իրանք մեղք չունեն.ես եմ հիմար եղել,իրանք էլ պահը բաց չեն թողնել:Հիմա ասում են,թե իբր փոխվել եմ:Փոխվել եմ,որովհետև երկու անգամ գրավոր չեմ տվել արտագրեն:Չեմ տվել,որովհետև ուզում էի փորձել իրանց ու էդ փորձը ցույց տվեց ,,ընկերներիս,, իրական դեմքը:Հիմա գիտեմ,որ պետք էկած տեղը պատրաստ են բզիկ-բզիկ անել ինձ:Վատ ա,որ գիտակցում ես,թե ինչի համար ես լսել էն սիրուն բառերը,թե ինչի համար են եղել էն քաղցր ժպիտները:Բայց լավ ա,որ էլ կույր չեմ ու համ էլ համոզվեցի,որ իմ ընկերները /ոչ թե ,,ընկերները,,/ էնքան լավն են,որ իրանց համար արժի անգամ երկուս ստանալ:
John (19.04.2014), Sambitbaba (31.05.2014), Smokie (18.04.2014), Այբ (18.04.2014)
Երեկ ես խոսացել եմ իրա հետ:Ի՞նչ եմ խոսացել...ֆիզկուլտի ժամն էր,վոլեյբոլ էինք խաղում,եսիմ ինչ հրաշքով նույն թիմից էինք... գնգակն իրա մոտ էր ու հարցրեց տ՞ա գնդակը ինձ,ես էլ ասեցի հա ու էդքանով սահմանապակվեց մեր խոսակցությունը:էական առաջընթաց է,եթե հաշվի առնենք էն հանգամանքը, որ երկու շաբաթ առաջ իրար չէինք էլ բարևում:
John (07.05.2014), Sambitbaba (31.05.2014), Այբ (03.05.2014)
Ախր մարդ էդքան լավը չի կարա լինի:էդքան լավը իրական լինել չի կարող...
Անցյալ տարի էր,հունիսի երկուսը,դասարանով դասերից հետո էսիմ որերորդ անգամ գնացել էինք Գեղարդ:Չգիտեմ էլ ոնց եղավ դեմ առ դեմ էինք կանգնած... ու ... ես աղոթում էի:Ես, աթեիստս,որ ամեն չորեքշաբթի կռվում եմ կրոնի դասատուի հետ աղոթում էի,որ աստված իրան պաշտպանի:Ախր մյուս հարազատներս կողքիս էին,իսկ իրան երկար ժամանակ չէի տեսնելու ու հուսադրող էր մտածելը,որ մեկը իրան պաշտպանելու է:Ես իրան էնքան շատ էի սիրում, որ պատրաստ էի հավատալ աստծուն:Ցավն էն ա, որ հիմա ավելի շատ եմ սիրում, էնքան որ անգամ էդ աստծու հետ եմ պատրաստ կռվել...
Sambitbaba (31.05.2014), Smokie (07.06.2014), Vardik! (06.05.2014), Այբ (03.05.2014)
Մի քիչ առաջ ականջակալներով Բեթհովեն էի լսում ու հուզվեցի:Հազար անգամ լսել եմ էդ գործը,բայց չգիտես ինչի հենց էս անգամ լաց էղա:Հոպարիս պուճուր տղեն ասում է.
-Քուրիկ,քեզ ի՞նչ էղավ,ի՞նչի ես լացում:
-Չէ,քաղցրս չեմ լացում,ուղղակի աչքերս են քրտնել:![]()
Cassiopeia (24.07.2014), Sambitbaba (31.05.2014), Smokie (07.06.2014), Vardik! (06.05.2014), Գոգարիկ (30.07.2014), Վոլտերա (24.01.2015)
էսօր ֆիզկուլտի ժամանակ որոշվեց,որ ֆուտբոլ ենք խաղալու, բայց գտնվեցին չորս հոգի,ովքեր դրա հետ համաձայն չէին ու վոլեյբոլ խաղացին:Ես եմ,ինքը ու էլի ուրիշ էրկուսը:Ընենց ստացվեց, որ էն երկուսը երկու րոպեով դուրս էկան ու մենք մնացինք, էլի խաղում էինք, բայց ոչ մեկս չէր խոսում...Լռում էր...լռում էի, սովորականի պես երբ ասելու շատ բան ունեի ես ուղղակի լռում էի...
Sambitbaba (31.05.2014), Smokie (07.06.2014), Գոգարիկ (30.07.2014)
Ինչի՞ եմ էս երգն էսքան շատ սիրում:
Sambitbaba (31.05.2014), Vardik! (14.06.2014), Գորտուկ (29.05.2014), Նարե91 (28.05.2014)
Ինչի՞ են Վերգոներն էսքան շատ:Փոխանակ Դավիթներ մեծացնելու, Վերգոներ են բուծում ու հեչ էլ զարմանալ պետք չի, որ մեր երկրի վիճակն էս ա:Եթե մի դասարանի Վերգոներ վախենում են տնօրենի դեմ դուրս գալ ու հերն անիծել,բնական ա որ հասարակության մեջ բուն դրած Վերգոներն էլ իշխանություններին գրողի ծոցն ուղարկելու քաջություն չեն ունենա:
Բայց թող մեր տնօրենիկին չթվա, թե կարա հասնի իրա ուզածին ու նենց անի որ չգնանք էքսկուրսիայի:Դասարանի դավաճաններին կմաքրենք, մյուսներին ոտի կհանենք ու կգնանք Դիլիջան չէ աշխարհի ծերն էլ կհասնենք:
Հա ես կապրիզնի եմ, բայց էս կապրիզ չի. մեկն ով դուրս է գալիս մեր դասարանի դեմ դուրս է գալիս մեզնից յուրաքանչյուրի դեմ դավաճան Վերգոներին չհաշված:
Պարոն տնօրեն դուք դեռ կտեսնեք, թե մենք ինչ կարանք անենք,երբ միավորված ենք մեկ գաղափարի շուրջ:![]()
Cassiopeia (24.07.2014), John (01.06.2014), Sambitbaba (31.05.2014), Smokie (07.06.2014), Այբ (31.05.2014), Գոգարիկ (14.06.2014), Վոլտերա (31.05.2014)
Մարդիկ շատ հետաքրքիր արարածներ են իրանք սիրում են սիրված լինել, բայց վախենում են միմյանց սիրել ու ցույց տալ իրար հանդեպ տածած ջերմ զգացմունքները:Մի արեք ըտենց բան:Դու սիրում ես իրան, գիտես որ դու էլ իրա համար ես թանկ մարդ, ուրեմն էլ մի սպասի որ ինքը հաճոյախոսություններ շռայլի կամ եսիմ ինչեր անի քո համար ու դու էլ պարտավոր չես երկնքից աստղեր իջեցնել սերդ ու հարգանքդ հավաստելու համար:ՈՒղղակի պետք է ժպտալ:Ախր ընկերությունը ժպիտից է սկսվում:Ու մեկ էլ չեմ հասկանում էն մարդկանց ովքեր նոր միջավայրում հայտնվելիս իրանց շատ լուրջ են պահում:Որ ի՞նչ:Յանի դուք էնքան չկաք, որ ես ձեր հետ խնդամ, թե գիտեք ես նամռոտ եմ:Լավ էլի:
Freeman (16.06.2014), Sambitbaba (14.10.2014), Vardik! (14.06.2014), Գոգարիկ (14.06.2014), Մուշու (16.06.2014)
Ամռանը բոլորի վրա ազդում են մոծակները: Իմ վրա էլ են ազդում, բայց ոչ թե շատ կծելու, այլ ընդհանրապես չկծելու պատճառով:Ես արդեն խելագարվում եմ էս անտարբերությունից ու էն որ մոծակները կծել գիտեն ինձ արդեն ուղղակի միֆ է թվում:![]()
Sambitbaba (14.10.2014), Գոգարիկ (16.06.2014), Մուշու (16.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ