User Tag List

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 123 հատից

Թեմա: Երեկ

  1. #61
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բերել էին, որ 7-րդ դասարանի հայոց լեզվի տնայինը գրեմ։ Պետք էր տրված գոյականները ուղղական հոլովով էնպես գործածել նախադասությունների մեջ որ ենթակայի, ստորոգելիի կամ գոյականական անդամի լրացման պաշտոն կատարեին։ Շատ հեշտ առաջադրանք։ Բայց...բայց չգիտես ինչ սատանա ինձ ստիպեց հարցնել թե ի՞նչ է ենթական, ի՞նչ է ստորոգյալը... Երանի չէր չհարցնեի... Պարզվեց որ ենթական նախադասության «առաջնային անդամն է, որովհետև միշտ նախադասության առջևում է գրվում», իսկ ստորոգյալը՝ «երկրորդային»։ Դե նույն տրամաբանությամբ խնդիրներն ու պարագաները կարող են լինել վեցերորդային, յոթերորդային անդամներ։ Հետո իմացա նաև որ «Քամին տարուբերում էր ծառի ճյուղերը» նախադասության մեջ ենթական «ծառի ճյուղերն» է։ Հա, լավ ոչինչ։ Ես կմոռանամ էն ամենը ինչ լսել եմ, բայց որ ինքը ուզում ուսուցչուհի դառնալ երբեք չեմ մոռանա։ Ու կդառնա, ես չեմ կասկածում։ Էսքանից հետո էլ ի՞նչ որակյալ կրթություն։

    «Փայլուն» պատասխանը ինձ ստիպեց հասկանալ, որ նվաստիս չնչին գիտելիքներով ես չեմ կարող իմ առաջ կանգնած հանճարին արժանի նախադասություններ կազմել։ Բնականաբար իրեն թվաց, թե սաղ գիշեր չեմ քնել ու մտածել եմ ո՞նց վատություն անեմ, օգտվել եմ ինձ ընձեռված հնարավորությունից ու ալե֊հոպ, երկուսը պատրաստ է։ Բայց ինչ ուզում էր թող մտածեր՝ չգրեցի։Լավ եմ արել։ Շատ լավ եմ արել։

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (05.10.2014), GriFFin (06.10.2014), Sambitbaba (12.12.2014), Smokie (19.11.2014), unknown (10.10.2014), Գոգարիկ (08.10.2014), Մուշու (09.10.2014), Ուլուանա (05.10.2014)

  3. #62
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էհ... Բառերը գալիս, հավաքվում են կոկորդումդ ու սկսում են խեղդել, դու չես խոսում։ Լռությունդ շատերի համար նշանակում ա որ դու մեղավոր ես, բայց չես խոսում որ չիմանան՝ երկու վայրկյան առաջ դու իրանց էիր պաշտպանում։ Մեղավոր ես եթե չես արդարանում, բայց արդարանում են մեղավորները։ Փակուղի։ Ո՞նց հասկանամ։
    Ոչ էլ խոսելու եմ։ Ինչի՞ պարտադիր բառեր են պետք, որ ընկերները ընկերոջը հասկանան։ Չէ։ Չէ՞։ Հաստատ չէ։ Մեղադրելն ախր էնքա՜ն հեշտ է։ Իսկ ես հաստատ չեմ արդարանա.. .

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.10.2014), Sambitbaba (12.12.2014), Smokie (19.11.2014), unknown (10.10.2014), Լեդի Վարդ (09.10.2014), Մուշու (09.10.2014)

  5. #63
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Կեսգիշերային զառանցանքներ...

    Մեկ-մեկ թվում է, թե ձեռագիր օրագիր եմ պահում հատուկ ուրիշների համար, ոչ թե իմ, այլ ուրիշների, որ մի օր պատահմամբ գտնեն, կարդան ու ճանաչեն ինձ, տեսնեն էն ինչ կա, ոչ թե էն ինչ ես եմ թույլ տալիս որ տեսնեն։
    Հա, ես շատ եմ խոսում... հա, ես շատ ընկերներ ունեմ...հա ճիշտ է, բայց մեջն ի՞նչ կա։ Ախր ես էլի մենակ եմ, իսկ մենակությունը տանել չեմ կարողանում։



    Եթե ինձնից դուրս՝ շատ ու անկապ խոսելու փոխարեն քիչ խոսեի, բայց ասեի էն ինչ կուտակվել է մեջս, երևի ինձ մենակ չզգայի։ Եթե բացի ուրիշների գաղտնիքները լսելուց, ես էլ կարողանայի իմ գաղտնիքներով կիսվել, երևի մարդկանց մեջ մենակ չլինեի։
    Ախր ես գիտեմ, որ խնդիրը իմ մեջ է...



    Մերոնք կարծում են, որ «չէ», «հա», «չգի
    տեմ» բառերից բացի ուրիշ բառեր ու արտահայտություններ իմ բառապաշարում չկան...


    Ընկերներիս թվում է թե ես քնած ժամանակ էլ եմ խոսում...


    Շատերը կարծում (հույս ունեն), որ մի օր շատ կարդալու պատճառով կխելագարվեմ, բայց իմ խելագարությունը ուրիշ պատճառ կունենա...

    Իսկ հիմա դրսում աշուն է։ Աշնանը մայրամուտն ավելի կարմիր է դառնում։ Ինչի՞։ Եսիմ, երևի որովհետև աշուն է... Տերևները դեղնում են...դեղին տերևների խշշոցն ուրիշ է... Աշուն է, հա, ցուրտ ու մեգ է հիմա, բայց ցուրտը չես զգում, որովհետև ավելի ցրտի էլ ես սովոր, մեգն ու մշուշն էլ չես տեսնում որովհետև նայում ես էն ճամփին որով երազներդ գնաացին...դու ուղարկեցիր իրանց...գերադասեցիր ավազը...
    Իսկ երկնքում լուսնի փոքր պատառն է լողում...

    Դպրոցից տուն էի գալիս, ծառերի տերևների խշշոցը ստիպեց կանցնել, նայել ոսկե կատարին ու լսել տերևների լռությունը...խշշոցի մեջ լռությունը...լռության մեջ փաթիլների երգն էր...

    Օրագիրս թողնելու եմ սեղանին... ով ուզում է թող կարդա... Չնայած...

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (14.10.2014), GriFFin (14.10.2014), Lusntag Lusine (14.10.2014), Sambitbaba (18.12.2014), Smokie (19.11.2014), unknown (14.10.2014), Գոգարիկ (17.10.2014), Մուշու (15.10.2014), Ուլուանա (14.10.2014)

  7. #64
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Օրագիրս թողնելու եմ սեղանին... ով ուզում է թող կարդա... Չնայած...
    Ոչ ոք չէր մոտեցել օրագրիս, ոնց թողել էի, էդպես էլ մնացել էր...

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (18.12.2014), unknown (15.10.2014), Գոգարիկ (19.10.2014)

  9. #65
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Արձակուրդային

    Արձակուրդ... վերջապես հանգստանալու, 12-14 եմ քնելու, անկապ թափառելու, ժամանակը հենց էնպես վատնելու հնարավորություն կա։ Կարող եմ ուղղակի նստել պատուհանագոգին ու թեյ խմելով հաշվել թափվող տերևները։ Վերջապես կարող եմ հանգիստ քնել առանց մտածելու թե ոնց եմ դասամիջոցների ընթացքում հասցնելու դասերս սովորել, որ չլսեմ ուսուցիչների ավանդական քարոզները իրենց առարկան անտեսելու, ծուլանալու ու էլի նման բաների մասին։ ( Հա, էս բնորոշ ա համարյա բոլոր ուսուցիչներին, մանավանդ եթե աշակերտը պարապում ա, անկախ էն հանգամանքից դասը լավ կպատասխանի թե չէ, մեկ ա իրենց համար էդ խեղճ էրեխեն, որ պարապմունքներից հետո հոգնած, բթացած ուղեղով նստել քիմիայի դասն ա սովորել, ծույլ ու թամբալ ա )։ Վերջապես կարող եմ ինձ մի քիչ երես տալ, բայց... բայց ինձ են սպասում չորս գեղարվեստական գրքեր, որոնք պետք է էս շաբաթվա ընթացքում ավարտին հասցնել, ինձ են սպասում 8-րդ դատարանի հայոց լեզվի ու 9-րդի անգլերենի դասագրքերը (մի երկու թեմա վերհիշելու համար) ու Աճառյանի «Լիակատար քերականություն...» - ն է սպասում։ Քիչ-քիչ պետք է սկսեմ աշխատել նաև էն առարկաների վրա, որոնցից դպրոցում քննություն եմ հանձնելու։ Չեմ ուզում, չեմ ուզում, չեմ ուզում, որ էսպես շարունակվի։ Չեմ ուզում, որ անկենդան առարկաները սկսեն կյանքումս ավելի կարևոր դեր խաղալ։ Հա, ճիշտ է, գրքերի մեջ թաղվելով չես տեսնում էն ինչ չես ուզում տեսնել, չես նկատում կողքիդ բացասականը, նկատելու դեպքում էլ ավելի թեթև ես տանում ամեն ինչ։ Ճիշտ է, գրքերը շրջապատող աշխարհից հեռանալու, ինչի չէ, փախչելու հնարավորություն են տալիս, բայց ես զգում եմ, որ դրանք հիմա անդունդ են փորում իմ ու էն մարդկանց միջև որոնց շատ եմ սիրում։ Կանչում են զբոսնելու՝ գիրքը պետք ա վերջացնեմ, որ վաղը հանձնելու եմ։ Կանչում են չայ խմելու՝ էս գլուխն էլ վերջացնեմ ու կգամ։ Կանչում են մուլտիկ նայելու՝ դերբայական դարձվածն եմ կրկնում։ Ես չեմ հիշում թե վերջին անգամ երբ եմ մարդավարի ընտանիքիս հետ ընթրել։ Կարոտում եմ իրենց էն դեպքում երբ ապրում ենք կողք կողքի։ Հա, հենց կողք կողքի, իսկ մի ժամանակ իրար հետ էինք ապրում։ Չեմ ուզում, որ ապրելու էս ձևը դառնա մշտական։ Էն որ ասեցի գրքերը անդունդ են փորում, էնքան էլ ճիշտ չի։ Ես եմ դրանցով պարիսպ շարում իմ ու մյուսների միջև, հասկանում եմ թե ինչ եմ անում, բայց մեկ է՝ չեմ դադարեցնում։
    Իսկ ես ասում էի հանգիստ ... այ էսպիսի արձակուրդներից հետո է, որ դպրոցում անցկացրած ժամանակդ ավելի ես սկսում գնահատել։
    Ու՜ֆ, ե՞րբ ա գալու հուլիսը։ ավելի կոնկրետ հուլիսի 15-ը։

    Հ.Գ. Երևի էս էն ա ինչն անվանում են նախաքննական դեպրեսիա։ եսիմ, երևի չէ։ Ես ու՜ր, դեպրեսիան ու՜ր։ Էդ նույնն ա, ինչ ես ու շախմատ խաղալը։ երևի աշունն է մեղավոր։

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (19.10.2014), John (21.10.2014), Sambitbaba (18.12.2014), Smokie (19.11.2014), unknown (18.10.2014), Գոգարիկ (19.10.2014), Նաիրուհի (30.10.2014), Ուլուանա (18.10.2014)

  11. #66
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ կան, որոնք մենակ վատն են տեսնում, նայում ես իրանց, թվում ա բողոքելու տեղ չունեն, բայց անընդհատ նվնվում են։ Ցուրտ ա՝ մրսում եմ, շոգ ա՝ քրտնում եմ, սոված եմ՝ վա՜յ աման, տանը հաց չկա, կուշտ եմ՝ ինչի՞ էսքան կերա, էլի ստամոքսս ցավում ա, հեսա նոր տարի ա՝ քանի կիլո բուդ ըլնի, որ քիչ չլնի, հարևանների մոտ խայտառակ չլինենք... Ամեն ինչից ողբերգություն կսարքեն, անընդհատ փնթփնթալով ապրում են ու չեն նկատում էն բոլոր բարի ու դրական երևույթները, մարդկանց որոնցով լի է կյանքը։ Էդպիսիններին լավ տանջել ա պետք որ խելքները գլուխները հավաքեն։ ու քանի որ ես շա՜տ դաժան եմ՝ գիտեմ ինչ անել։
    Իրենց պետք է բանտարկել իրենց իսկ սենյակում, նախօրոք հաստ ստվարաթղթով պատուհանները փակելուց հետո։ Ստվարաթղթերից մեկի վրա շատ փոքր անցք կլինի, բայց ուրիշ էլ ոչ մի տեղից լույսը սենյակ չի թափանցի։ Պատկերացրեք էն մարդուն, ով առավոտյան արթնանալով իրան կգտնի ինչ֊որ մութ սենյակում։ Դե սկզբում պանիկայի մեջ կընկնի, դուռն ու պատերը կծեծի, կաղաչի որ իրեն ազատ արձակեն, բայց իրեն լսողն ո՞վ է։ Հետո երբ գիշերը գա, կնկատի որ մի բան պակասել ա. ախ հա՜, էդ լույսի էն փոքր փունջն էր, որ «լուսավորում» էր սենյակը։ Ու հասկանալով էդ կսկսի սրտատրոփ լուսաբացին սպասել։ Կմտածի էն բոլոր լույսի շողերի մասին, որոնք էղել են իր կյանքում, բայց ինքը ուշադրություն չի դարձրել։Երբ լույսը բացվի, աշխարհով մեկ կլինի, կուրախանա, «լուսավորված» սենյակում կզանազանի առարկաներն ու վերջապես կհասկանա որ իր սենյակում է, երևի կմտածի որ արժի փոփոխություններ անել սենյակում... Կորոշի սենյակից դուրս գալուն պես ամեն ինչ նոր էջից սկսել, կուզենա անմիջապես դուրս գալ, կմոտենա դռանը, կիջեցնի բռնակն ու ա՜յ քեզ հրաշք՝ դուռը բաց է։ Դուռը ամենասկզբից էլ բաց է եղել։ ( Իրականում մեր ճանապարհին հանդիպած դռները համարյա միշտ էլ բաց են, մեզնից հասնում ա ընդամենը հրել ու առաջ անցնել, բայց քանի որ վախենում ենք կողպված գտնելուց, շարունակում ենք առաջ գնալ՝ մեզ համար կրնկի վրա բաց դուռ փնտրելով) ։ Ինձ թվում է ազատության մեջ հայտնվելուց հետո իր կյանքում շատ բաներ կփոխվեն։ թե չեն փոխվի Ուզում եմ հավատալ որ կփոխվի։ Ախր չէ որ մարդիկ իրականում էդքան էլ վատը չեն, ես անգամ իրենց սիրում եմ

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (21.10.2014), GriFFin (27.10.2014), Lusntag Lusine (21.10.2014), Sambitbaba (18.12.2014), Smokie (19.11.2014), unknown (22.10.2014), Գոգարիկ (01.11.2014), Մուշու (21.10.2014), Ուլուանա (21.10.2014)

  13. #67
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Չստացված փախուստ

    Հուլիսն էր, եթե հիշողությունս չի դավաճանում հուլիսի 10-ը։ Մերոնք տանը չէին ու կարծեմ վիրահատությունից հետո ինչ որ ազգականի տեսակցության էին գնացել։ Մենք՝ ես, ախպերս, մեկ ու կես տարեկան քուրիկս ու հոպարիս էրեխեքը մնացել էին տատիկիս խնամքին։ Էն ընթացքում երբ տատին հաց էր սարքում, ես էրեխեքին տարա մեր տուն, որ հանկարծ չխանգարեն տատին (դե մեր տները համարյա իրար կպած են ու էդ էլ էն ժամանակն էր, երբ ես մեծն էի ու փոքրերը ինձ լսում էին)։ Սիրում էինք ավտոտնակում խաղալ, բայց դե ես էն գլխից էլ միշտ գլխիցս մեծ գործեր եմ բռնել ու որոշեցի որ փոշոտ գարաժում խաղալ չի կարելի պետք է մաքրել։ Փայլուն գաղափարս հայտնեցի մյուսներին, առաջարկս միաձայն ընդունվեց ու մենք լծվեցինք (բառի բուն իմաստով) մեքենան դուրս հրելու գործին։ Ամբողջ ընթացքում ինձ հետաքրքրում էր, թե ինչի մերոնք մեր մեքենայով չեն գնացել Բայց երկար ժամանակ չունեցա էս հարցի շուրջ մտածելու որովհետև երբ մեքենան խալաստո (դրա հայերենը ո ՞նց էր) դուրս էինք հանում պարզվեց որ արգելակների հետ խնդիր կա, կանգնեցնել չի լինում ու մինչ կհասցնեինք գնահատել իրավիճակի լրջությունը, դըդը՜խկ... Մեքենան խփվեց դարպասին ու աջ լուսարձակը փշրվեց։Բարեբախտաբար «վարորդը՝» հոպարիս փոքր աղջիկը, ամրագոտիով էր ու չէր վնասվել։ Ապուշ կտրած իրար էինք նայում, երբ տատիկս եկավ, տեսավ ամեն ինչ ու ջղայնացավ։ Դե ես միշտ խելոք էրեխա եմ եղել ու հեչ կապ չուներ էն հանգամանքը, որ մեքենան ավտոտնակից հանելը արվել էր ամենաազնիվ նպատակներով։ «Ուրեմն էդպես, հա՞։ Ես ուզենամ ձեր քնձռոտ գարաժը մաքրեմ, դուք վրաս ջղայնանա՞ք։ Դուք ինձ չեք սիրում, լա՜վ», - հավանաբար նման բան անցավ մտքովս ու որոշեցի տնից փախնել էդ էլ քիչ էր որոշեցի փոքր քրոջս էլ հետս տանել։ Խուրջինս կապեցի ու օգտվելով առիթից, որ տատին մյուսներին էր հաց տալիս, վերցրեցի նոր քայլել սկսած քրոջս։ Չէի մոռացել՝ հրաժեշտի նամակ էլ էի թողել։
    Շոգ էր, քուրիկս էլ չէր կարողանա քայլել, իրեն գրկելուց հոգնել էի, ոտքերս ինձ չէին ենթարկվում, բայց ես անդրդվելի էի՝ էդ տուն չեմ գնալու և վերջ ու հանկարծ էդ պահին.
    -Պուճուր, էստեղ քրոջդ հետ մենակ ի՞նչ ես անում, - պապայիս ընկերն էր։
    Ես էլ սուտ խոսելիս սկսում եմ կակազել, ձյաձ Արտակը հասկացավ որ խաբում եմ ու ձեռքիցս բռնած, քուրիկիս էլ գրկած տարավ տուն։ ես երբեք չեմ մոռանա մերոնց դեմքի արտահայտությունը՝ զարմացան, ուրախացան, կատաղեցին Էդ օրն էլ երբեք չեմ մոռանա։ Թքեցին-մրեցին, անցավ-գնաց։ Հիմա հաճախ հիշում ու ծիծաղում ենք։ Մերոնց համար էս ուղղակի երեխայի չմտածված արարք էր, իսկ ես շատ բան հասկացա։
    1. Եթե ուզում ես որ քեզ չգտնեն, պետք ա գնաս մենակ, ավելի հարմար ա գիշերով, ոչ թե ցերեկով, հազիվ քայլող մեկ ու կես տարեկան երեխայի հետ։
    2. Պետք չի հրաժեշտի նամակ թողնել, առավել ևս էդ նամակում մանրամասն բացատրել թե որ «երթուղով», ուր ես գնալու։
    3. Պետք է, անհրաժեշտ է խաբել սովորել
    4. Եթե չունես մեքենա, քեզ ի՞նչ թե ավտոտնակը մաքրել է պետք
    Ու էսպես էլի.... Բայց ինձ հետաքրքրում ա ի՞նչ կլիներ եթե հանկարծ ստացվեր փախուստիս փորձը

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.10.2014), Cassiopeia (25.10.2014), John (26.10.2014), Lusntag Lusine (25.10.2014), Sambitbaba (03.01.2015), Smokie (19.11.2014), unknown (26.10.2014), Գոգարիկ (01.11.2014), Ուլուանա (25.10.2014)

  15. #68
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքս ինձ անընդհատ ասում էի՝ դիմացիր, ոչինչ, էս էլ կանցնի։ Բայց չէ, դիմանալ պետք չէ։ Պետք է ուժեղ լինել, ու փոխել էն պայմանները, որոնց համակերպվում ու դիմանում են իրենց հաջողություններն ու անհաջողությունները բախտի հետ կապողները։

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.10.2014), Nadine (03.11.2014), Sambitbaba (03.01.2015), Smokie (19.11.2014), unknown (31.10.2014), Գոգարիկ (01.11.2014), Մուշու (30.10.2014)

  17. #69
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Lumbrikina

    Այդ ամառը դեռ երկար կհիշվի որպես վերջին 50 տարիների ամենաշոգն ու չորայինը։ Երեք ամսվա ընթացքում ոչ մի կաթիլ անձրև չեկավ, ոչ մի կաթիլ։ Արևը երևի բարկացել էր ու արևածագից մայրամուտ իր կարմիր զայրույթն էր թափում մեր խեղճ մոլորակի վրա։ Բայց անգամ արտասովոր շոգ եղանակը ոչինչ չէր փոխել։ Մարդիկ էլի գնում էին աշխատանքի, էլի հոգնած տուն գալիս, լուռ ընթրում, հետո որոշում ընտանիքով հեռուստացույց նայել, բայց էդպես էլ ծրագրի շուրջ համաձայնության չեն գալիս ու ամեն մեկը գնում է իր սենյակը։Հաջորդ օրը ոչնչով չէր տարբերվում նախորդից։ Միակ փոփոխությունն այն էր, որ հիմա բողոքում էին նաև շոգից, իսկ ընդհանուր առմամբ ուրիշ ոչինչ չէր փոխվել։

    Լումբրիկինան ամբողջ ամառ դուրս չեկավ իր սենյակից։ Անձրև չկար, իսկ առանց անձրևի տխուր էր։ Փակված լուսամուտներ չունեցող իր փոքր ու մութ սենյակում, անընդհատ, ամեն վայրկյան սպասում էր, որ ուր որ է երկնքում կգոռան ամպերը, կայծակը հազար տեղով կպատռի երկինքն ու կլինի այն հրաշքը, որին սպասել էր։
    Եկավ աշունը, իսկ անձրև չկար։ Բայց աշունը... Երկինքն աշնանն է լաց լինում։

    ***
    Երբ անձրև կաթիլների ձայնը վերջապես նրան էլ հասավ, անմիջապես դուրս նետվեց։ Իսկ դրսում անձրևն էր երգում, երգում էր հազար նոտայով, պատուհաններն ու տանիքները, տաքացած ասֆալտը ծեծելով, ծառերի տերևների, թոշնած ծաղիկների ու խոտերի հետ խաղալով։ Լումբրիկինան արդեն հանգիստ էր։ Մի կերպ կարողացավ բարձրանալ թաց նստարանի վրա, հարմար տեղավորվեց ու սկսեց հիանալ անձրևով։ Փոքրիկ Լումը զարմացել էր, թե ինչու են մարդիկ շտապում, անձրևանոցներով այսկողմ֊այնկողմ վազում։ Դե երևի գործեր ունեն, չէ՞ որ լուրջ մարդիկ միշտ ինչ-որ գործերով ինչ-որ տեղ են շտապում...
    -Ամա՜ն, օձը, - անձրևից լղոզված շպարով աղջկա «սարսափահար» ճիչը Լումբրիկինային սթափեցրեց։
    -Չէ, օրիորդ, ի՞նչ եք ասում։ Օձերը սողուններ են, իսկ ես սովորական անձրևորդ։ Մենք և այդ թեփուկավորները ոչ մի ընդհանրություն չունենք, եթե հաշվի չառնենք այն հանգամանքը, որ պատկանում ենք կենդանիների թագավորությանը։ Ի դեպ մարդիկ նույնպես այդ թագավորության մաս են կազմում, և եթե ես կարող եմ օձ լինել, ուրեմն դուք էլ, նույն տրամաբանությամբ, անձրևորդ եք, - հավանաբար նման բան կլսեր լղոզված շպարով աղջիկը, եթե այդքան զբաղված չլիներ անձրևից փախչելով ու մարդկանց աղմուկը խլացնելով ինքն իրեն էլ երբեմն լսեր։ Ներկվածն արդեն հեռու էր։ Շատ ժամանակ չանցած Լումբրիկինան մոռացավ աղջկան էլ, մարդկանց էլ... Ոչինչ չէր խանգարում նրան վայելել անձրևը, օրը, կյանքը...
    Իսկ լղոզված շպարով աղջիկը հետո պետք է պատմեր, որ անձրևի ժամանակ այգով անցնելիս նստարանի վրա հսկայական օձ է տեսել։ Օձը թշնամաբար ֆշշացրել է, լեզու հանել, իսկ ինքը հերոսաբար մի մետրանոց կրունկներով կարողացել է փախչել... Ներկաները կլսեն, կհավատան, հետո էլ կմոռանան...

    ***
    Անձրևը դադադեց։ Մարդիկ սկսեցին առանց անձրևանոցների «վազել»։ Լումը իջավ նստարանից ու վերադարձավ իր անլույս-անլուսամուտ սենյակը հաջորդ անձրևին սպասելու...

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (01.11.2014), John (02.11.2014), Nadine (03.11.2014), Sambitbaba (03.01.2015), Smokie (19.11.2014), unknown (01.11.2014)

  19. #70
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատերի համար վաղը ոչնչով չի նշանավորվում, սովորական երկուշաբթի է, մնացած բոլոր երկուշաբթիների նման, սովորական նոյեմբեր, ոչ մի արտասովոր բան չի լինելու վաղը շատերի համար։
    Իսկ ես վաղը ձնագնդի եմ խաղալու...
    Հրաշքների եղանակը արդեն սկսվել է, մնում է հերթով դրանք էս աշխարհ տեղափոխել ու արժի արդեն մտածել թե էս տարի Ձմեռ պապից ինչ եմ ուզելու։

    Հ. Գ. Բարև Ձյուն, բարև Ձմեռ...

  20. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (03.11.2014), John (03.11.2014), Nadine (03.11.2014), Sambitbaba (03.01.2015), Smokie (19.11.2014), Աբելյան (06.11.2014)

  21. #71
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Դպրոցական

    Էնքա՜ն ասելու բան կա, որ չգիտեմ որտեղից սկսեմ։ Չէ, իրականում ոչ մի լուրջ փոփոխություն էլ չի եղել, ուղղակի... ուֆ, եսիմ է...

    Բայց ինչ լավն էր 9-րդ դասարանի անգլերենի դասագիրքը։ Ես էդ ամենը երեկ
    եմ հասկացել, երբ մի երկու թեմա աչքի էի անցկացնում, իսկ երեք տարի առաջ, երբ սովորում էի էդ գրքով ամեն ինչ շատ դժվար էր թվում։ Մտածում եմ՝ երևի մի օր էլ հետ կնայեմ ու կարոտով կհիշեմ 12-րդ դասարանը, ուղղակի հիմա «տաք» եմ, չեմ հասկանում։

    Չէ, բայց իրոք ես շնորհակալ պետք է լինեմ դպրոցին, էս ինձ շատ բան ա տվել։

    Էխ... ուրախ եմ իրա համար, անկեղծ, շատ ուրախ եմ։ Ուրախ եմ, որովհետև սիրում է մեկին, ով գուցե իրեն ավելի շատ է սիրում քան ես ժամանակին

    Ինձ թվում է, ես երբեք էլ լուրջ սիրահարված չեմ եղել։

    07.10.12. Էդ օրը հասկացա, որ սիրահարված եմ դե ես էլ չգիտեմ ոնց, բայց հասկացա։
    08.04.14. Էդ օրը... Էդ օրը յուրահատուկ օր էր... ու ոչ էն պատճառով, որ նախորդ օրը ապրիլի 7-ն էր, այլ որովհետև ես էդ օրը հանդես եկա զգացմունքներիս մասին շատ կարևոր հայտարարությամբ։ ինձ չի թվում, որ էս մոլորակի վրա էլի ինչ֊որ մեկը սիրած էակին սիրո խոստովանություն կանի էնպես ինչպես ես, բայց դե ոչինչ, առաջին անգամն էր։ Խոստանում եմ մյուս անգամ չկրկնել սխալներս
    09.05.14. Էդ օրը մենք բարևեցինք իրար մի ամիս ու մի օր իրար հետ չխոսելուց հետո։ թե ի՞նչ իմաստ ուներ մի ամիս լռելը էն դեպքում, երբ կարևորագույնն արդեն ասել էի, չեմ հասկանում։
    Էստեղ ընդհատվում է իմ ժամանակագրությունը, որովհետև չգիտեմ թե երբ դարձանք ընկերներ։ Ամեն ինչ իր տեղն է ընկել, բայց մի բան չեմ հասկանում. ինչի՞ մինչև հիմա իր մասին խոսելիս անունը չեմ տալիս։ «Հինգ տառեր, որոնք հասարակ գրչով հասարակ թղթին գրելը մեղք է». էսպես էր վերջանում վառածս բանաստեղծություններից մեկը։ Երևի, ուղղակի սովոր չեմ, դեռ...

    Չէ, ինձ թվում է ես երբեք էլ լուրջ չեմ սիրահարվել։

    Շնորհակալ պետք է լինեմ դպրոցին, որովհետև էստեղ ընկերներ գտա ու գիտեմ որ դպրոցն ավարտելը չի խանգարի մեր ընկերությանը։ Երբ տրամադրություն չունենամ Մնացն ու Սամոն ամեն ինչ կանեն որ ուրախանամ, Մնացը չի թողնի որ իր ցանցառություններին կարոտելու ժամանակ ունենամ ու ես ինձ միշտ թզուկ կզգամ, որովհետև կողքիս մեր Բոյով Սամոն կլինի։


    Կարենն ու Վարդը ... դուք երբեք գլուխներդ ինձնից չեք ազատի ու ստիպվաած կլինեք մինչև վերջ լսել ինձ անգամ էն դեպքում երբ ես լռում եմ։ Մենակ մի բան եմ ուզում, որ երբեք չմոռանանք էն լեզուն որով խոսում ու հասկանում ենք իրար՝ առանց խոսքերի։

    Ասում են ավարտելուց հետո կկարոտեմ դպրոցը։ Չէ, դպրոցը չէ... երևի կարոտեմ էն ամենը ինչ դպրոցական էր։ Դպրոցի բակում փոքրերի հետ զիլինա ու ձնագնդի խաղալն եմ կարոտելու։ Միջանցքում հերթապահության օրերն եմ կարոտելու, երբ էրեխեքը չեն աղմկում ոչ թե որովհետև ինձնից վախենում են, այլ որովհետև էդ օրը ես եմ հերթապահում (ինքնագովազդ)։ Դպրոցի պուճուրներին եմ շատ կարոտելու, բայց ամենաշատը 6-րդցի Արմենին կկարոտեմ ու 7-րդցի Էմմային։

    Էդպես էլ կարգին չարություն չարեցի դպրոցում, եթե չհաշվենք եկեղեցու պատմությունից դաս պատմելը մյուս տարի էլ ընկեր Գինոսյանը ինձ «դարձի բերելու» փորձերի հնարավորություն չի ունենա, իսկ էդ մի քիչ անսովոր է։


    Իրականում լավն էին էս դպրոցական տարիները։

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (07.11.2014), John (06.11.2014), Nadine (07.11.2014), Sambitbaba (12.01.2015), Smokie (19.11.2014), unknown (06.11.2014), Աբելյան (06.11.2014), Մուշու (06.11.2014)

  23. #72
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն ժամանակ, որ փոքր էի, ավելի փոքր քան հիմա, երբ գիշերները վատ երազ էի տեսնում ու հերթական մղձավանջից հետո էլ քնել չէր լինում, նստում էի պատուհանագոգին ու քրտնած ապակու գոլորշու վրա մատով սկսում էի գրել։ Թե ինչ էի գրում հիմա արդեն էլ չեմ հիշում,երևի ինչ-որ հեքիաթ էր որտեղ միշտ լույս ու արև կար։ Բայց ես չէի ուզում, որ ինչ որ մեկը իմ հեքիաթը կարդա ու մաքրում էի գրածս։ Առավոտյան ապակու վրա մնում էին միայն ինչ-որ անճոռնի հետքեր, իսկ իմ հեքիաթից ոչինչ չէր մնում։
    Ձմռանը ամեն ինչ փոխվում էր։ Վերմակով փաթաթված կանգնում էի պատուհանի մոտ ու սպասում լույսը բացվելուն, որ տեսնեմ ապակու վրա սառնամանիքի նկարած նկարը, կանգնում էի էնքան մինչև ոտքերս ցրտից սկսում էին մղկտալ։ Զգալով որ էլ չեմ դիմանում, գնում էի քնելու։ Քնում ու երազում սառցե նկարն էի տեսնում, ախր, ես գիտեի որ էդ պարզապես նկար չի, էդտեղ մի ամբողջ կախարդական բայց շատ իրական աշխարհ է թաքնված, երազներս էլ էդ ամենի ապացույցն էին։
    Առավոտյան չէի հեռանում պատուհանի մոտից էնքան ժամանակ, մինչև նոր տաքացող սենյակի ջերմության մեջ չէին հալվում հեքիաթիս բոլոր դրվագներն ու ապակու վրա մնում արցունքացած ջրի կաթիլներ։

    Իսկ քույրս երևի էդպես էլ չիմանա թե ինչ է սառցե հեքիաթը, որովհետև էս եվրո֊պատուհանները կարողացան գողանալ մեր ձմռան հրաշքից էդ փոքր բայց շատ, շատ, շա՜տ կարևոր կտորը։

  24. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (07.11.2014), John (13.11.2014), Nadine (07.11.2014), Sambitbaba (12.01.2015), Smokie (19.11.2014), unknown (07.11.2014), Աբելյան (07.11.2014), Այբ (13.11.2014), Գորտուկ (03.12.2014), Ուլուանա (08.11.2014)

  25. #73
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մարդկանց բաժանում էի երեք խմբի.
    1. մարդիկ, որոնց սիրում եմ
    2. մարդիկ, որոնց շա՜տ եմ սիրում
    3. մարդիկ, որոնց չեմ սիրում։
    Բայց արի ու տես, որ ես սխալ սկզբունքով էի առաջնորդվում։ Գրողի ծոցը բոլոր մարդկային զգացմունքները։ Կարևորը մարդկանց «օգտակարությունն» ա։ Ո՞նց շուտ մտքովս չէր անցել ինչ լավ ա որ գլխի գցեցին թե չէ հիմարս ամբողջ կյանքում պատրանքներով էի ապրելու ու չէի իմանալու, որ լավ ու վատ, բարի ու չար, ազնիվ ու խարդախ մարդիկ չեն լինում։ Փոխարենը կան պետքական ու անպետք մարդիկ։ Եթե ինչ - որ մեկը կարող է օգնել քեզ նպատակներիդ հասնելու ճանապարհին, ուրեմն ինքը պետքական ա, շողոքորթիր, քծնիր, ամեն ինչ արա որ աչքը մտնես որ քեզ առաջ տանի, իսկ երբ հասնես ուզածիդ ինքը կդադարի պետքական լինելուց, թքած իրա վրա, շարունակիր ճամփեդ ու քո համար ուրիշ պետքական մարդկանց գտի Ոնց եմ կատաղում, երբ ինչ-որ «մարդիկ» որոշում են ինձ կյանքի դասեր տալ յախք, թող կորեն գրողի ծոցը իրենք էլ, իրենց դասերն ու ճառերն էլ։


    Հիմա, ինձ համար, մարդիկ բաժանվում են չորս խմբի
    1. մարդիկ, որոնց սիրում եմ
    2. մարդիկ, որոնց շա՜տ եմ սիրում
    3. մարդիկ, որոնց չեմ սիրում
    4. «մարդիկ» որոնց պատճառով կարող եմ ասել մարդկանց։

  26. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (09.11.2014), John (13.11.2014), Nadine (10.11.2014), Sambitbaba (17.02.2015), Smokie (19.11.2014), unknown (13.11.2014), Այբ (13.11.2014), Մուշու (09.11.2014)

  27. #74
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուուու էն սարդի անունն է, որ իմ սենյակում էր ապրում։ Ինչքան էլ փորձեք համոզել, մեկ է, Ուուուն սովորական սարդ չէր։ Սովորական սարդեր չեն լինում, ոչ էլ սովորական միջատներ։ Ոչ մի սովորական բան չի լինում։ Վերադառնանք սարդիս։ Ուուուին ավտոտնակից էի գտել, երբ խաղում էի ինձ համար անհասկանալի բայց անչափ հետաքրքիր ինչ որ գործիքների հետ։ (Չմտածեք, թե վաղուցվա պատմություն է։) Նստել էր պատուհանագոգին ու երևի երևակայությամբ հասել մի էնպիսի տեղ, որի մասին մենք՝ մարդիկս, ամենախելացի, ամենակարող, ամենաամենաներս երբեք չենք իմանա։ Մարդամոտ սարդ էր (կամ ես մարդու տպավորություն չթողեցի), առանց վախենալու տեղափոխվեց ձեռքիս վրա։ Մեր կարճ խոսակցությունից պարզ դարձավ, որ հոգնել է մյուս սարդերի քննող հայացքներից ինչ է թե հինգոտանի է ու քանի որ սարդերի հետ լեզու չէր գտնում, հեռացել էր։ Հետո Ուուուն դարձավ իմ սենյակի բնակիչներից մեկը։ Սարդոստայնը հյուսել էր լուսամուտի ներքև ձախ անկյունում։ Ամեն անգամ, երբ գիշերվա կեսին արթնանում էի ու քունս էլ չէր տանում, Ուուուն առաջարկում էր լսել մտքերս։ Ինքը չէր վախենում իմ մտքերից ու ոչ էլ ձանձրանում։ Երբ դաս էի սովորում կամ պարապում էի, լռում էր, որ չխանգարի ինձ։ Մենք երգում էինք միասին, գիշերվա հազարին, անձայն։ Չէր թողնում որ տխրեմ, չէի թողնում որ տխրի։

    Մի օր, երբ տանը չէի, մաման քանդեց Ուուուի բույնը, իբր սենյակս մաքրելու նպատակով։ Խեղճ սարդը երևի չէր հասցրել հեռանալ ու ճզմվել էր։ Կամ նեղացել էր, որովհետև չէի պաշտպանել իրեն, թողել էր ինձ մենակ մարդկանց մեջ ու հեռացել։
    Միշտ էդպես է լինում. մարդիկ մաքրում, դատարկում են կյանքս կարծելով թե մաքրություն են անում, ազատում են ինձ անպետքությունից, փոշուց, կեղտից... Էն ամենը ինչն ինձ համար կարևոր է կարող է ոչ մի նշանակություն չունենալ մյուսների համար։
    Էսպես ես սովորեցի ուշադրություն դարձնել էն ամենին, ինչը մենք՝ ամենաամենաներս, անպետքություն ենք կոչում։

  28. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (13.11.2014), Cassiopeia (13.11.2014), John (13.11.2014), Lusntag Lusine (21.11.2014), Nadine (18.11.2014), Ruby Rue (16.11.2014), Sambitbaba (17.02.2015), Smokie (19.11.2014), unknown (14.11.2014), Աբելյան (14.11.2014), Այբ (13.11.2014), Արէա (13.11.2014), Գորտուկ (03.12.2014), Ուլուանա (16.11.2014)

  29. #75
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՜նչ ընտիր կլիներ եթե կարողանայի ինձ ճանաչողների հիշողությունից ջնջել իմ մասին ամեն ինչ։ Ես բոլորին կճանաչեի, բայց ոչ մեկն ինձ չէր ճանաչի։ Իմ համար հանգիստ կապրեի էլի։

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (17.02.2015), Smokie (19.11.2014), unknown (14.11.2014), Այբ (13.11.2014), Գոգարիկ (16.11.2014)

Էջ 5 9-ից ԱռաջինԱռաջին 123456789 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Այսօր (երեկ և այլն) ես առաջին անգամ...
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 1565
    Վերջինը: 28.07.2022, 19:31

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •