Ցանկություն առաջացավ մոտս ձեզ հետ կիսվել իմ երեկվա գեղեցիկ տպավորություններով :
Երեկ լավ ընկերոջս հետ գնացել էի զբոսնելուԳնացել էի մի վայր որտեղ մինչ այդ չէի եղել , մի գեղեցիկ այգի : Ընկերոջս հետ նստել էինք բարձր քարի վրա և նայում էինք հեռուն:
Ես շատ եմ վախենում քամուց , ամեն անգամ քամու ժամանակ թաքնվում եմ սենյակումս : Դա միակ վայրն է որտեղ ինձ ապահով եմ զգում :
Հիմա կմտածեք ի՞նչ կապ կա քամու և երեկվա մեջ : Կապ կա և դա երեկվա ուժեղ քամին էր : Քանի որ մենք բարձր տեղ էինք նստած քամին շատ ուժեղ էր, ես այդ տեսակ քամու ժամանակ ոչ միայն սենյակիցս դուրս չեմ գալաիս այլ ականջներս և աչքերս փակում եմ որ ոչ տեսնեմ , ոչ էլ լսեմ :
Երեկ ես առաջի անգամ երկար տարիների ընթացքում մոռացել էի իմ վախի մասինԵս չէի վախենում ոչնչից և ոչ մեկից , ես ինձ զգում էի ապահով նրա հետ : Հավանաբար այդքան ապահով ինձ զգացել եմ միայն փոքր ժամանակ , երբ հայրիկս կողքս էր ու ինձ գրկում էր : Չէ չմտածեք իմ հայրիկը ողջ է ուղղակի հիմա հեռու է ինձանից և ես իսկապես զգում եմ նրա կարիքը :
Ես շատ շնորհակալ եմ ընկերոջս![]()
![]()
Էջանիշներ