User Tag List

Էջ 602 686-ից ԱռաջինԱռաջին ... 102502552592598599600601602603604605606612652 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 9,016 համարից մինչև 9,030 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #9016
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր բակի ամենամեծ արևածաղիկը քամու հետ օրորվում է, գնում-գալիս ու ինձ աչքով անում: Ոնց որ ասի.- Բա դու խիղճ ունե՞ս.ես սենց արևի տակ տանջվում եմ շոգից, իսկ դու նստել երեխեքիդ հետ օճառի պղպջակներով ես խաղում... Կողքի ընկերուհիներն էլ գլխով են անում, թե.- Ճի՜շտ ա ասում, ճի՜շտ ա ասու՜մ....
    Ասում եմ, չգնա՞մ ու հերթով սաղին օգնեմ, հը՞...

    Հ.Գ. Լավ չեմ աչքիս, արևը գլխիս ա տվել...

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (29.08.2014), _Հրաչ_ (31.08.2014), Այբ (27.08.2014), Գորտուկ (28.08.2014), Նաիրուհի (27.08.2014), Նիկեա (02.09.2014)

  3. #9017
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կան մարդիկ, որ խնդրում են օգնել, երբ միայնակ չեն կարող հարցը լուծել, ու, կան ․մարդիկ, որ հարցը միայնակ են լուծում, երբ ոչ ոք չկա որ խնդրեն օգնել… Էդ խնդրելն էլ ա ախր հարաբերական. երկու անգամ կխնդրեն, երրորդ անգամ կպահանջեն, չորրորդ անգամ որ չուզես օգնել կամ չստացվի՝ անարգանքի սյունւն կգամեն… Ու ընդհանրապես մարդ կա հարմարվում ա միջավայրին, մարդ կա միջավայրն ա իրան հարմարացնում, ու, մարդ էլ կա փոխանակ քնի՝ մտքին էկածը ստեղնաշարում ա ու ինքնագոհ ժպտում… Հա ի՞նչ)))

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.08.2014), Nihil (29.08.2014), Smokie (29.08.2014), Աթեիստ (29.08.2014), Մուշու (29.08.2014), Նիկեա (02.09.2014)

  5. #9018
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրածս բոլոր եվրոպական երկրներում սենց մի բան կար: Անունը տարբեր բաներ էին դնում. թյութոր, տանդեմ փարթընըր, մենթոր, բայց իմաստը լրիվ նույնն էր: Տեղացի կամավորներ էին, որոնց կցում էին դրսից էկած ուսանողներին: Վերջիններիս օգնում էին բյուրոկրատական հարցերի միջով անցնելիս, ծանոթացնում իրենց երկրի մշակույթին, շփվում, ընկերություն անում: Էդպիսի երկու հաջող և մեկ ոչ այնքան հաջող փորձ եմ ունեցել: Ֆինլանդիայի թյութորներն ուղղակի միանգամից մի քսան հոգու համար էին հոգ տանում: Դրա համար այն մտերմիկ հարաբերությունները, որ ստեղծվեցին գերմանացի Հելգայի ու հոլանդացի Միշելի հետ, Ֆինլանդիայում չկար: Այդ շփումներից շատ բան քաղեցի, ահագին բան իմացա Գերմանիայի ու Հոլանդիայի պատմությունից, մշակույթից, քաղաքականությունից: Ես էլ իմով կիսվեցի:

    Երևի զարմանալի չի լինի, եթե ասեմ, որ Դանիայում էլ էի նման բան փնտրում: Մի քանի ամիս փնտրտուքից հետո գտա Կոպենհագեն հոսթ պրոգրամը: Իմաստով լրիվ նույն բանն էր, մենակ էն տարբերությամբ, որ պարտադիր չէր հենց նոր ժամանած լինեիր, այսինքն՝ ավելի հավանական է, որ սկզբնական բյուրոկրատական հարցերի միջով անցել ես արդեն, ավելի լուրջ հետաքրքրություններ ունես:

    Գտա, միանգամից մեյլ գրեցի՝ միամտաբար սպասելով, որ ամենաշատը մի քանի օրից մի հոգու անուն ու մեյլի հասցե կուղարկեն ու կասեն՝ շփվիր: Բայց պարզվեց, որ Դանիայում ամեն ինչ էդքան էլ հեշտ չէ... եկավ նամակ, որով ուղարկել էին բլանկ լրացնելու համար, որպեսզի ընդունեն դիմումս: Բլանկն էլ ինչ բլանկ... երկու ժամ տևեց, մինչև վերջացրի: Սիվիից սկսած, հոբիներով ու բնավորության գծերով վերջացրած, ինչ հարց ասես կար: Լրացված բլանկն ուղարկելուց հետո դեպքս քննեցին ու որոշեցին, որ ես արժանի եմ հոսթ ունենալուն: Հետո ուղարկեցին մի եքա թերթիկ՝ զանազան կետերից բաղկացած, որը պիտի ստորագրեի: Հետո էլ հանդիպման օր ու ժամ ուղարկեցին: Պիտի ներկայանայի ինչ-որ ներածական ծրագրի, որտեղ բացատրելու էին, թե ինչ է էդ հոսթ ծրագիրը: Ու եթե չներկայանայի, ինձ հոսթ չէին տալու:

    Մի խոսքով, սեպտեմբերի կեսերին նոր էդ ներածականն է լինելու, որից հետո նոր կկարողանամ հոսթ ունենալ: Մինչև էդ էնքա՜ն ջրեր կհոսեն, առանց էդ էլ Կոպենհագենի բոլոր ծակուծուկերը կամաց-կամաց հայտնաբերում եմ: Բայց էս ամենի մեջ ամենասարսափելին այն է, որ գովազդում են, թե՝ հոսթ ունենալն անվճար , թե՝ վեց ամիս է տևում: Այսինքն, ընկերությունդ դանիացու հետ սահմանափակում են վեց ամսով: Մդաաա

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.08.2014), Cassiopeia (29.08.2014), Smokie (29.08.2014), Աթեիստ (29.08.2014), Նիկեա (02.09.2014)

  7. #9019
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կայֆ փողոցային մթություն: Լույսը կամաց-կամաց բացվեց: Փողոցները դատա՜րկ -դատարկ: Բարի լույս:

    Գնացի քնեմ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (02.09.2014), Այբ (31.08.2014), Գորտուկ (01.09.2014), Նիկեա (02.09.2014), Վոլտերա (30.08.2014)

  9. #9020
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Որոշել եմ։ Սրանից հետո հետիոտնային անցումներով անցնելուց հեռախոսս միացնելու եմ ու նկարեմ չզիջող վարորդներին։ ՃՈ-ից ճշտել եմ, իրանց մոտ ինչ որ դիմում եմ գրում, տալիս եմ վիդեոն ու իրանք զբաղվում են խնդրով։
    Նույն կերպ նկարելու եմ խաչմերուկներին թարթիչ չմիացնողներին, եթե հասցնեմ՝ արգելված վայրում շրջադարձ կատարողներին ...
    Կարճ ասած, փողոցում տեսա խախտում, որ կարամ նկարեմ, նկարելու եմ, տամ ՃՈ։

    ԶԶՎԵԼ ԵՄ։

    Թողնես, սաղ կամերաների անհարմար տեղակայումից կբողոքեն, բայց հենց հասնում ա հասարակ վարորդական կուլտուրային, 90%-ի մոտ բացակայում ա։
    Այո, թարթիչը միացնելն ու զեբրի վրա զիջելը կուլտուրայա (բացի պարտադիրից)։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (03.09.2014), boooooooom (31.08.2014), CactuSoul (06.09.2014), Cassiopeia (30.08.2014), Chuk (30.08.2014), Nihil (30.08.2014), Smokie (30.08.2014), The silent river (30.08.2014), Universe (24.02.2015), Այբ (31.08.2014), Արէա (30.08.2014), Մուշու (30.08.2014), Նիկեա (02.09.2014), Շինարար (30.08.2014), Ուլուանա (31.08.2014), Ռուֆուս (30.08.2014)

  11. #9021
    Արևային Արևհատիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2009
    Գրառումներ
    875
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես մեկն էի, ում մատից արյուն էին վերցնում, ուշաթափվում էր:
    Իսկ էսօր, առանց աչքերս մի թեթևակի թարթելու, մշակում եմ խորը պատռված ծունկս:

    Էս ինչ փոփոխությունների ա ենթարկում կյանքը մեզ

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.09.2014), John (02.09.2014), Smokie (02.09.2014), Այբ (31.08.2014), Նիկեա (02.09.2014)

  13. #9022
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ Ակումբի ինքնաբուխ հավաք-հանդիպումից հետո՝ ժամը մոտ գիշերվա մեկին, Ծյէլեպորտն ու Արամը փորձում են ինձ տուն ճանապարհել, իսկ անիծյալ ավտոբուսը որոշել է արդեն դադարեցնել ուղերթը։
    Համոզում եմ, որ իրենք գնան, ես էլ մյուս կանգառից տաքսի վեցնեմ, գնամ մասիվ, մեկ էլ վերջին պահին նկատում եմ «Կոմիտաս-Զեյթուն-Ավան» գրությամբ երթուղայինը, որը գծից դուրս 200 դրամով մարդ է տեղափոխում։

    Դե, բնականաբար, որոշեցի դրանով հասնել առաջին մասիվ, էնտեղից էլ՝ տուն։ Զեյթունում երթուղայինն արդեն դատարկ էր, վարորդն ու իր երկու ընկերներն էին մնացել, որոնցից սրահում միայն մեկն էր, մյուսը դիմացն էր նստած։ Սրանք անձնական-ընտանեկան հարցեր էին քննարկում, հետո երթուղայինը կանգնեց սուպերմարկետի մոտ, ու վարորդը մի քանի րոպե փորձում էր պարզել՝ ընկերներից ում համար ինչ գնի։ Մեկ էլ տեսավ ինձ ու խառնվեց իրար, չգիտեր, որ էլի ուղևոր ունի

    Տենց արագ գնաց խանութ, եկավ, ինձ էլ կոնֆետ էր բերել
    Հետո գնացինք մեքենան գազ լցնելու , ժամը երկուսին ինձ հասցրեց առաջին մասիվ (էլի կտաներ, խաբեցի, որ ինձ էդտեղ է պետք), ու ես էդ ժամին որոշեցի երկու մասիվ ոտքով բարձրանալ։ Մի խոսքով, 2.20 տանն էի մի քիչ վախենալու զբոսանք էր, քանի որ մասիվում, էդ ժամին ու մենակ առաջին փորձս էր

    Հ. Գ. Կոնֆետի մասին մոռացել էի։ Հանեմ խեղդեմ
    Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 31.08.2014, 13:01:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.09.2014), ars83 (03.09.2014), boooooooom (31.08.2014), CactuSoul (06.09.2014), Cassiopeia (31.08.2014), Chuk (31.08.2014), enna (31.08.2014), John (31.08.2014), Smokie (02.09.2014), Vardik! (31.08.2014), _Հրաչ_ (31.08.2014), Աթեիստ (31.08.2014), Այբ (31.08.2014), Արևածագ (11.09.2014), Արևհատիկ (31.08.2014), մարդագայլուկ (31.08.2014), Նիկեա (02.09.2014), Շինարար (31.08.2014), Ուլուանա (31.08.2014), Ռուֆուս (31.08.2014)

  15. #9023
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եղբայրներիցս մեկը մտածում է, որ գրքերը ինձ կործանել են: Ու բնականաբար, որ ինքը ինձ գիրք նվիրի, կամ իմ համար (կապված գրքերի հետ) մի բան անի՝ անհնար է:

    Դեռ մինչև սեպտեմբեր աշխատեցի իրերս տեղափոխել Երևան, չնայած դասերս ամսի 8-ից է, բայց դե հիմա...
    Նախօրոք եղբայրս հայտարարել էր, որ գրքերս Երևան հասցնողը չէ: Ի՞նչ անեի: Պիտի մեկը օգնե՞ր, թե՞ չէ:

    Մի քանի շաբաթ առաջ եղբայրս Երևան էր գնում... առաջարկեց, որ իմ հագուստը կտանի (մի պայուսակ): Ուրախացա: Բայց ինչ մեղքս թաքցնեմ, հագուստի արանքներում, էնպես որ դրսից չերևա, ինչքան հնարավոր էր գիրք մտցրեցի:
    - Քա՞ր է մեջը,-պայուսակը վերցնելով զարմացավ. ծանր էր:
    Մի խոսքով՝ մի քանի անգամ ինքը գնաց-եկավ Երևան, ու ես էլ ամեն անգամ (իբր միայն հագուստի) պայուսակները տալիս էի ձեռքը:
    _Տնաշեն, հետո չասես, թե հագնելու բան չունես: էս քանի պայուսակ է,-մի քիչ դժգոհեց:

    Էսօր առավոտյան ասում է.
    -Ընկերոջս մեքենայով գնալու եմ Երևան: Ատում եմ գրքերդ, բայց դե մեղք ես էդքանը դու տանես՝ ես կտանեմ ...
    Հիմա չգիտեմ, թե ոնց ասեմ եղելիությունը, բայց դե պիտի ասեի, թե չէ.
    -Կարիք չկա էլ տանելու: Արդեն տարել ես:

    Բառերով չես գրի. դեմքի արտահայտությունը տեսնել էր պետք:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 01.09.2014, 10:14:

  16. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.09.2014), ars83 (03.09.2014), CactuSoul (06.09.2014), Cassiopeia (01.09.2014), John (01.09.2014), Lev (01.09.2014), Smokie (02.09.2014), Vardik! (01.09.2014), Արևածագ (11.09.2014), Արևհատիկ (01.09.2014), Գորտուկ (01.09.2014), Նաիրուհի (02.09.2014), Նիկեա (02.09.2014), Շինարար (01.09.2014), Ուլուանա (02.09.2014)

  17. #9024
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոնց եմ սիրում արևմտահայերենը... Սիրիահայ գործընկերոջս առաջարկում եմ գնալ հաց ուտել, ասում ա, կներես, ատամներս նոր եմ վրձնել
    I may be paranoid but no android!

  18. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.09.2014), ars83 (03.09.2014), Chuk (04.09.2014), ivy (02.09.2014), Smokie (02.09.2014), Universe (24.02.2015), Գորտուկ (02.09.2014), Հայկօ (02.09.2014), մարդագայլուկ (02.09.2014), Նաիրուհի (02.09.2014), Նիկեա (02.09.2014), Ուլուանա (02.09.2014)

  19. #9025
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարիներ առաջ ընկերուհիներիս հետ մի անգամ հոգի էի կանչել, ու դրանից հետո որոշել էի, որ էլ երբեք չեմ կանչելու:

    Էսօր հորեղբորս և հորաքրոջս աղջիկները ինձ փորձում էին համոզել, որ իրենց հետ հոգի կանչեի: Չհամաձայնվեցի:
    Տեսան, որ չի ստացվում, իրենք անցան գործի: Թղթի վրա գրեցին ինչ-որ պետքն է, ափսեն, մոմը դրեցին սեղանին...
    Դուրս եկա սենյակից: Վերցրեցի գիրքս ու հարմար տեղավորվեցի թախտին: Հարևան սենյակում էլ իրենք պատրաստվում էին հոգի կանչել:

    Պարզ լսվում էր , թե ինչ էին խոսում:
    Չնայած աշխատում էի ամեն կերպ կարդալ, բայց ուշադրությունս աղջիկների սենյակի կողմն էր. լարել էի լսողությունս:
    Մի պահ նույնիսկ մտածեցի վախեցնել, բայց հետո միտքս փոխեցի:
    Լսում եմ.
    -Ո՞վ է կանչելու:
    -Անին թող սկսի:

    Իրենց տեղը իմ սիրտն է սկսում ահավոր խփել:

    -Գիտես, չէ՞, թե ինչ ես ասելու:
    _Հա՛, -վստահ պատասխանում է Անին:
    Մի երկու վայրկյան բան չեմ լսում: Բայց Անին , ի վերջո, մտնում է դերի մեջ.
    _Ես պենտյումն եմ, պենտյումն եմ, խնդրում եմ աշխարհի ոգիներից մեզ մի բարի ոգի ուղարկել:
    Ու դա կրկնում է մի քանի անգամ:
    Ինքս ինձ հարց եմ տալիս , թե ի՞նչ պենտյում:Ու էդ պահին չգիտես ինչի հիշում եմ, որ 90-ականներին «Պենտյում» անունով համակարգիչներ կային:

    Հոգին կարծես թե չի գալիս: Անիս ավելի բարձ ու մի տեսակ հրամայողական նորից կրկնում է.
    _Ես պենտյումն եմ, ես պենտյումն եմ , խնդրում եմ աշխարհի ոգիներից մեզ մի բարի ոգի ուղարկել:
    Ես էլ չեմ դիմանում: Գիրքս դնում եմ մի կողմ, կամաց մոտենում եմ դռանը ու դուռը առանց բացելու, ձայնս էլ մի քիչ փոխած՝ ասում եմ.
    _Պենտյում չի, մենդիում, մենդիում, մենդիում...էլ ո՞նց գամ...
    Ճչոցներ եմ լսում.
    -Հոգին, հոգին եկավ...


    Հ.Գ. Էնքան էին լարված, որ չէին հասկացել, որ Անին սխալ էր կանչում, ու ինձ էլ հոգու տեղ ընդունեցին: Սրանից հետո իրենք էլ հոգի չեն կանչի: Սխալ բան է:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 04.09.2014, 22:46:

  20. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.09.2014), boooooooom (11.09.2014), Cassiopeia (05.09.2014), erexa (06.09.2014), John (05.09.2014), Sambitbaba (15.09.2014), Smokie (12.09.2014), Vardik! (06.09.2014), Արևածագ (11.09.2014), Արևհատիկ (05.09.2014), Գորտուկ (06.09.2014), Հայկօ (12.09.2014), Նիկեա (05.09.2014)

  21. #9026
    լուզեր Դատարկություն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.10.2009
    Հասցե
    Վանաձոր
    Գրառումներ
    1,121
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ գալիս ես տուն ու ոչ մի բան անելդ չի գալիս: Ուտելդ չի գալիս, մարդկանց, ընկերների, ծանոթների, չգիտեմ ում հետ խոսալդ չի գալիս: Ֆեյսբուքիդ լրահոսը կարդալ չի գալիս, հին չկարդացած մեսիջներին պատասխանելդ չի գալիս, նորերին էլ չի գալիս, մամային զանգելդ չի գալիս, սեղանը մաքրելը, ամանները լվանալը, փոշիները սրբելը, շորերը դասավորելը չի գալիս: Գիրք կարդալդ չի գալիս, ինչ-որ նեյտրոֆիլների, միելոիդ շարքի մյուս բջիջների, ինտերլեյկինների, եսիմինչերի մասին բաներ պետք ա կարդայիր, դա էլ չի գալիս, հոդվածդ գրելը չի գալիս, սովորելդ չի գալիս, ղեկավարը նորից խոսալու ա, բայց մտածելդ չի գալիս: Գործի տեղի կիսատ գործերը անելդ չի գալիս (մեկ ա դրանք վերջ չունեն): Ուրախանալդ չի գալիս, տխրելդ չի գալիս, երգ լսելդ չի գալիս, զգալդ չի գալիս, արդեն վաղուց կինո նայելդ էլ չի գալիս, խաղ խաղալդ ու մնացած ամեն ինչ չի գալիս: Մենակ քնելդ ա գալիս, մենակ քնելդ ա գալիս, մենակ քնելդ ա գալիս, մենակ քնելդ ա գալիս, մենակ քնելդ ա գալիս, մենակ քնելդ ա գալիս, մենակ քնելդ ա գալիս:

  22. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (06.09.2014), Cassiopeia (06.09.2014), enna (06.09.2014), erexa (06.09.2014), Nihil (06.09.2014), Sambitbaba (15.09.2014), Skeptic (09.09.2014), Smokie (12.09.2014), Yellow Raven (06.09.2014), Այբ (06.09.2014), Արէա (06.09.2014), Արևհատիկ (06.09.2014), Գորտուկ (06.09.2014), մարիօ (06.09.2014), Մուշու (06.09.2014), Նաիրուհի (06.09.2014), Նիկեա (06.09.2014), Ռեյ սամա (15.09.2014), Վոլտերա (06.09.2014)

  23. #9027
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր էս ինչ հայկական օր ստացվեց:

    Մարգարիտը եկավ Օրհուսից: Նրան չէի ճանաչում, եկել էր, որ ծանոթանանք, համ էլ Կոպենհագենը տեսնի: Ահագին ման եկանք, զրուցեցինք: Հավես աղջիկ էր: Հաստատ կապը կպահենք: Մեկ էլ պահի տակ մտածեցի՝ Արային զանգեմ, իր տան մոտերքում էինք: Զանգեցի, Արան էլ մեզ միացավ, երեքով զանազան հարցեր քննարկեցինք, զրուցեցինք: Հետո առաջարկեցի գնալ, հայկական դրոշները տեսնել:

    Ուրեմն դեռ երեկ նկատել էի, որ Վեստերբրոյի փողոցներից մեկի շենքի պատուհաններից երկու հայկական դրոշ են կախած: Արային ու Մարգարիտին առաջարկեցի գնալ դրանք տեսնելու: Այսօր արդեն մեկ այլ շենքի վրա երրորդն էր ավելացել: Գոռացինք «հայե՜ր» ու շարժվեցինք:

    Տուրիստական փողոցներով անցնելիս բասկերների խմբի տեսանք: Ինչ-որ տարօրինակ ձայներ արձակող գործիքներ էին նվագում: Բայց ավելի տարօրինակ էր, որ նվագածն Արամ Խաչատրյան էր:

    Մարգարիտը շուտով ավտոբուս նստեց, որ վերադառնա Օրհուս: Ես ու Արան մի քիչ քայլեցինք: Մեկ էլ մի աղջիկ անցավ մեր մոտով:
    - Էս աղջիկը հաստատ հայ ա,- ասացի: Ռեակցիա չկար:
    - Էս աղջիկը հաստատ հայ ա,- ավելի բարձր ասացի: Էս անգամ կանգնեց:
    - Ո՞նց իմացաք,- հարցրեց:
    Դեմքը ծանոթ էր: Արան հիշեց. դաշնակահարուհի է, վերջին միջոցառման ժամանակ ինքն էր նվագում: Վաղվա խաղին գալու է:
    - Կտեսնվենք,- ասաց:

    Հետո Արան իր ուղղությամբ քշեց, ես՝ իմ: Արդեն տան մոտերքում էի, երբ մի մեքենա կանգնեց, միջից մի տղամարդ դուրս եկավ ու ասաց.
    - Ճանաչեցի:
    Հեծանիվս կանգնեցրի ու մոտեցա:
    - Մենակ մի նկար էի տեսել ֆեյսբուքում,- ասաց,- Սևակն եմ:
    Դեսպանատան աշխատողներից էր: Դեռ մենակ հեռախոսով ու ֆեյսբուքով էինք շփվել:
    - Վաղը գալու ես, չէ՞,- հարցրեց:
    - Գալու եմ:

    Հիմա գնամ դարակներս քրքրեմ, տեսնեմ՝ Հայաստանի դրոշն ուր եմ դրել: Վաղը հաստատ պետք կգա:

  24. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.09.2014), Cassiopeia (06.09.2014), John (07.09.2014), Smokie (12.09.2014), The silent river (07.09.2014), Vardik! (07.09.2014), Աթեիստ (07.09.2014), Այբ (06.09.2014), Արևածագ (11.09.2014), Արևհատիկ (06.09.2014), մարիօ (07.09.2014), Նաիրուհի (07.09.2014), Նիկեա (08.09.2014), Շինարար (07.09.2014), Ուլուանա (08.09.2014)

  25. #9028
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մեր ծանոթի 8 տարեկան երեխան ինձ հարցնում է․
    -Ինչ է նշանակում վարկ ունենալ։
    Ու դե արի երեխային բացատրի, թե նա ինչ երջանիկ մարդ է, որ չգիտի, թե ինչ բան է վարկ ունենալ։

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (08.09.2014), Lusntag Lusine (08.09.2014), Smokie (12.09.2014), Vardik! (08.09.2014), Նիկեա (08.09.2014), Շինարար (08.09.2014)

  27. #9029
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս վարկանշային համակարգը լավ բան ա: Հա, ինչ էի ասում՝ գլխացավից մաշկս գունատ էլ չի, կանաչ ա: Արճիճե կոպերս բացի, հալյուցինացիաները վրա տվին: Պառկած սպասում էի, որ վեր կենալու ցանկություն կունենամ: Ոչինչ, մտածում եմ, կյանքում շատ բան ենք մեզ հակառակ անում, ինչի մի անգամ էլ տեղից չվերկենալ: Ու սենց գլուխս հետ գցած ման եմ գալիս, որովհետև տենց ցավը մեղմանում ա ու ես չեմ խելագարվում: Մեկ էլ սարսափելի միտք. բա որ չանցնի: Սաղ կյանքս ստիպված լինեմ գլուխս հետ գցած ման գալ, առանց ոտքերիս տակը նայելու: Ես կորած եմ: Հետո հիշում եմ, որ ես դեռ ցավազրկողների դարում եմ ապրում ու դրանցից մեկը վառում եմ, սենց ասած հետևանքը պատճառով նեյտրալիզացնել:
    Հա, ակումբում մի բան պակասում ա: Ռուֆո՞ւս, աչքս քեզ ման գուքա՞: Դու նրանից ես, էն որ վերջի տվածդ վարկանիշում ինձ գրել էիր:
    SWTS

  28. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (09.09.2014), Ռեյ սամա (15.09.2014)

  29. #9030
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միշտ մտածել եմ, որ բնավորությանս պատճառով մասնագիտական կարիերաս անհամեմատ ավելի շատ ա տուժելու, քան անձնական կյանքս, բայց պարզվեց, որ հակառակն ա: Նույնիսկ էն աստիճանի, որ մարդը, ում հետ շատ մտերիմ էի, ում հետ որոշակի դժվարություններ ենք հաղթահարել, ուրախության ու տխրության պահեր ապրել, երկու օր առաջ կողքովս քայլելուց ինձ չտեսնելու ա տալիս: Համոզված եմ, որ դա ինձ չի թվացել, քանի որ թեկուզ հաշվի առնելով էն հանգամանքը, որ ես իր նկատմամբ երբեք անտարբեր չեմ եղել, ու էդ օրը ինքը բոյֆրենդի հետ էր, բայց եթե տեսնում ես, որ ինչ-որ մեկը փորձում ա քեզ մոտենալ, գոնե կնայես իր կողմ, այլ ոչ թե գլուխդ շուռ տալով՝ քայլերդ արագացնես: Չնայած էս իրավիճակի հիմնական մեղավորը ես եմ, բայց ամեն դեպքում, խիստ ցավոտ տարա:
    Հիմա մտածում եմ՝ չարժի առնետի նման վազվզել ինչ-որ փշրանքների համար ու մի քանի վայրկյան երևակայել, թե երջանիկ ես, այլ պետք ա պատրանքներից ազատվել, ինչքան էլ «քաղցր» դրանք չլինեն:

    Կներեք ախմախ գրառմանս համար, ուղղակի կիսվելու կարիք էի զգում: )

  30. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (19.09.2014), CactuSoul (11.09.2014), Cassiopeia (09.09.2014), John (09.09.2014), Nihil (10.09.2014), Smokie (12.09.2014), Two-Face (10.09.2014), Աթեիստ (09.09.2014), Արևածագ (11.09.2014), Դատարկություն (09.09.2014), Նաիրուհի (09.09.2014), Նիկեա (09.09.2014)

Էջ 602 686-ից ԱռաջինԱռաջին ... 102502552592598599600601602603604605606612652 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •