User Tag List

Էջ 598 686-ից ԱռաջինԱռաջին ... 98498548588594595596597598599600601602608648 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,956 համարից մինչև 8,970 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #8956
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հիմա դեպրեսիա եմ ապրում Մի հատ կանաչ թեյ ա պետք ու անտիդեպրեսանտներ:
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  2. #8957
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հավաքվել էինք ինձ ճանապարհելու: Բոլորին տուն ուղարկելուց հետո ոտքով վերև էի բարձրանում, երբ օպերայի մոտ led zeppelin-ի stairway to heaven երգի երաժշտությունը լսեցի: Մոտեցա, պարզվեց, որ մի փողոցային արտիստ էր նվագում: Չկարողացա անտարբեր անցնել, նստեցի կողքի նստարանին ու մինչև վերջ լսեցի:
    Հիշեցի թե ինքը ոնց էր նվագում ու ինձ էլ համոզում, որ սովորեմ:
    Տանը մենակ եմ էսօր: Տուն վերադառնալիս երկու շիշ տեկիլա ու մի շիշ արաղ գնեցի, տեկիլաներից մեկն արդեն չկա: Թունավորվելուց հետո միշտ խուսափել եմ մենակով տանը էսքան խմելուց, բայց էսօր էդ օրը չի: Հիշողություններ կան, որոնք մենակ ալկոհոլով ա հնարավոր մաքրել:

  3. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.07.2014), erexa (23.07.2014), Jarre (24.07.2014), Smokie (23.07.2014), Այբ (23.07.2014), Արևհատիկ (24.07.2014), Հայկօ (23.07.2014), Մ Մ (23.07.2014), Մուշու (22.07.2014), Նաիրուհի (23.07.2014), Նիկեա (23.07.2014), Ռեյ սամա (23.07.2014), Ռուֆուս (23.07.2014)

  4. #8958
    փերի Մուշու-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.04.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,474
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր կարդացել եմ շատ գեղեցիկ պատմություն, որը դիպչեց սրտիս ամենախոր և մութ անկյանը անգամ : Մի դրվագ կյանքից որը ստիպեց հավատալ նրան որ սեր կա : Գոյություն ունի աշխարհիս վրա գեղեցիկ , մաքուր , ոչինչ չպահանջող և փոխարեն ամեն ինչ տվող սեր : Շնորհակալ եմ քեզ աչքերս բացելու համար :
    Ես գիտեմ որն է իմ առաքելությունը քո կյանքում , ինչ եմ նվիրելու քեզ , ես խոսք եմ տալիս ինքս ինձ քո մոտ ամեն ինչ լավ է լինելու իմ սիրելի ծանոթ-անծանոթ : Դուք կլինեք երջանիկ ամեն գնով !!!!

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Vardik! (29.07.2014), Նիկեա (23.07.2014)

  6. #8959
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց ինչ մեղք են բժիշկները....իրոք մեղք են: Ամբողջ օրն աչքիս առաջ մարդիկ իրենց երեխաներին «սպառնում են», որ բժիշկ կկանչեն կգա կսրսկի: Նենց եմ ջղայինանում էդ արտահայտությունից: Ու ամեն խնդիր լուծվում ա դրանով. էդ էրեխեքն էլ բժիշկ տեսնելիս երևի սարսափում են, դեռ չիմացած սրսկելն ինչ ա: Ու էդպես ի սկզբանե վատ են տրամադրվում բժիշկների հանդեպ, մինչդեռ բժիշկը (բժշկությունը)ամենահրաշք բանն ա, որ գոյություն ունի աշխարհի վրա: Մեկ էլ մի հատ արտահայտություն կա, դրանից եմ զզվում. Հայաստանում բժիշկ չկա, բոլորն անգրագետ են, բոլորին աշխատանքի են տեղավորում ծանոթները ու բոլորը հանուն փողի պատրաստ են ամեն ինչի: Ու որ ինձ ամենաշատն ա հունից հանում. կինը չի կարող լինել վիրաբույժ: Հարցնում եմ «Ինչի՞», պատասխանում են «Կնոջը չեն վստահում, ով իրան հիվանդ կտա, բոլորն էլ կուզեն, որ վիրահատությունն անի տղամարդը», «Ինչի՞», «Ձեռը թեթև ա» :
    Հարգելի հարևաններ, սիրելի բարեկամներ, պարզապես ծանոթներ ու գործից հեչ չհասկացող ընկերներ. երբ դուք ինձ հարցնում եք ինչ բժիշկ ես դառնալու ու ես ասում եմ չգիտեմ, մուննաթ մի եկեք իմ վրա, թե ընդունվել ես ու չգիտես, բա հիմա ինչի ես սովորում, որ չգիտես: Հասկացեք, դեռ շուտ ա լիարժեք ու վերջնական որոշում կայացնելու համար. էդ համոզմունը ձևավորվում ա լիքը փոփոխություններից հետո: Կամ ինձ մի ասեք ես ինչ դառնամ ու ինչ չէ, ինչն ա իմ համար վատ ու ինչը լավ, ես կորոշեմ առանց ձեր մուննաթի ու պարտադրանքի: Այո, այո պարտադրանքի. բոլորին հուզում ա իմ հետագա աշխատավարձը ու «գործի փողոտությունը»: Հասկացեք. ես չեմ ուզում բժիշկ դառնալ մենակ նրա համար, որ փողոտ գործ ունենամ: Ես սիրում եմ բժշությունը ու դա կյանք ա ինձ համար, ես ուրիշ ոչնչում ինձ չեմ պատկերացնում: Ես իմ ուրիշ ոչ մի որոշման մեջ էնքան վստահ չեմ եղել, ինչքան սրա, որովհետև սա ա իմը: Թող ձեզ չհուզի, թե ես քանի տարի կանցկացնեմ կամ ոնց դուք եք ասում կվատնեմ սովորելու վրա. դա ինձ հաճույք ա պատճառում, մի ձև չեմ պատկերացնում եթե ոչ սովորել, ուրեմն էլ ինչ ըստ ձեզ... երևի «տուն-տեղ ընտանիք երեխաներ, դեբիլ, վերացած, անկապ ու անիմաստ կյա՞նք»: Բա էս մեկը. «Հո խիրուրգ չես ուզում դառնալ» Ու էլի են վերևի խոսակցությունը, որ դա իմ համար չի ու ես չեմ կարա: Ո՞վ ա ասել, որտեղից գիտեք, որ չեմ կարա: էս վերջն հարցը ինձ մեգանեռվայինացնողն ա, դրա համար երբ էդ հարցը տալիս են ես ևս մեկ անգամ բարձր կրկնում եմ, որ դեռ չեմ որոշել ու ոչ մի բան դեռ չկա մտքիս:
    Մի կոտրեք ինձ, որովհետև երբ ես իրոք ինչ-որ բան ուզում եմ, ինձ ոչ ոք ու ոչինչ չի կանգնեցնում:
    Վերջին խմբագրող՝ laro: 23.07.2014, 00:46:

  7. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.07.2014), CactuSoul (28.07.2014), erexa (23.07.2014), Smokie (23.07.2014), Vardik! (29.07.2014), Արևհատիկ (24.07.2014), Մ Մ (23.07.2014), Նաիրուհի (23.07.2014), Նիկեա (23.07.2014), Ուլուանա (23.07.2014)

  8. #8960
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տուն... ի՞նչ է տունը։Էս բառն արտասանելիս առաջին մտապատկերը, որ ծնվում է գլխումս ամենևին էլ ինչ֊որ կառույց չէ, իմ մտքում մեկը մյուսի հետևից անցնում են դեմքեր։Տուն ասելով ես չորս պատերը չեմ հասկանում կամ ոչ էլ տանիքը։Տունը լրիվ ուրիշ է։Տանը լինել նշանակում է չթրջվել անձրևի ժամանակ, ոչ թե որովհետև գլխիդ տանիք կա, այլ որովհետև կողքիդ կա մեկը, ով անձրևանոց է պահում քո գլխավերևում, ինչքան էլ դու անջատված լինես ու ոչինչ չզգաս։Տանը չեն մրսում, որովհետև կողքիդ մարդիկ են, ովքեր իրենց շնչով ջերմացնում են հոգիդ։Երբ գլուխդ գրքերի մեջ թաղած պարապում ես ու հանկարծ խոհանոցից լսվում է քեզ ճաշելու կանչող մամայիդ խիստ բայց հոգատար ձայնը ուրեմն դու տանն ես։Եթե գիշերվա կեսին ֆուտբոլ ես նայում ու պապադ ջղայնացած գալիս է քեզ քնելու ուղարկելու, ուրեմն դու տանն ես։Իսկ երբ ինքն էլ է քո հետ նստում ու ֆուտբոլ նայում, չնայած որ երբեք չի սիրել էդ խաղը, բայց էդ անում է մենակ ֆուտբոլից հետո քնելու ուղարկելու համար ուրեմն դու հաստատ տանն ես։Երբ ամբողջ օրը ախպորդ հետ կռվում ես, ասում որ իրան չես սիրում, ինքն էլ ասում է որ քեզ ավելի շատ չի սիրում, բայց ցերեկը քնած ժամանակ զգում ես թե ոնց է ինքը զգուշությամբ դեմքիցդ վերցնում գիրքն ու ծածկում, որ հանկարծ չմրսես, ուրեմն դու հաստատ տանն ես։Երբ փոքր քույրդ քիթը խոթում է օրագրիդ մեջ, դու ափերից դուրս ես գալիս ու ջղայնանում ես, ինքը սկսում է լաց լինել դու էլ իրա հետ, ուրեմն դու տանն ես։Եթե մարդը, ով կողքիդ է, միշտ կողքիդ է անգամ երբ ձեզ կիլոմետրեր են բաժանում, ուրեմն դու գուցե տանը չես, բայց նախանձելի տուն ունես։

  9. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.07.2014), erexa (23.07.2014), Smokie (23.07.2014), Vardik! (30.07.2014), Այբ (23.07.2014), Արևհատիկ (24.07.2014), Մուշու (24.07.2014), Նաիրուհի (23.07.2014), Ուլուանա (23.07.2014)

  10. #8961
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Smokie-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն որ վաղուց բացված «Ակումբային հավաքածու» երաժշտական folder-ում էլ ես արդեն որոշ ակումբցիների անվամբ folder-ներով դասակարգեում որոշ երաժիշտների՝ կախված երաժիշտների շատությունից ու որակից, բայց է՜ն ակումբցիներին ովքեր «Ա.Հ.» folder-ից առաջ կային «Հավաքածու»-ում մտադիր չես տեղափոխել, լավն ա իրենց տեղը:
    Կուտակումը ստիպեց անցնել նոր եթերաշրջանի:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար

    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (24.07.2014), Vardik! (30.07.2014), Մուշու (24.07.2014), Նաիրուհի (24.07.2014)

  12. #8962
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հակահայրենասիրական, պոֆիգիստ, էմոցիոնալ գրառում

    Երկրում, որտեղ ես որպես շարքային զինվոր ավելի մեծ արժեք ունեմ, քան որպես բժիշկ: Մի քանի տարի առաջ չէի հավատա, որ սենց բան կասեմ, բայց երանի էն օրը, երբ կոշիկներիս վրայից թափ կտամ էս երկրի փոշին:

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (24.07.2014), laro (24.07.2014), մարդագայլուկ (24.07.2014), Մինա (24.07.2014), Մուշու (24.07.2014)

  14. #8963
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր բաժնում երկու աղջիկ են աշխատում։
    Յանան էրեսին ամեն ինչը շփացնող կովկասցի աղջիկ է։
    Կարոլինան էլ շատ նրբանկատ, մեղմ բնավորությամբ, բայց իր ուզածը անող եվրոպուհի։

    Հիմա էսօր ստուգում եմ, թե ով ինչպես է պատասխանում մեր պարտնոյրների նամակներին։
    Կարդում եմ էս Կարոլինայի նամակը՝ ու հիանում. պատասխանում է շատ կուլտուրական, բարեհամբույր։
    Կարդում եմ Յանայի նամակը՝ ահավոր կտրուկ, մի քիչ ագրեսիվոտ նամակ։

    Հենց պատրաստվեցի իրան նամակ գրել էտ դրա կապակցությամբ, ուշադրություն դարձրեցի ստորագրությանը։ Ու հասկացա, որ սա Կարոլինայի նամակն է։ Վայրկանական աչքիս դիմաց եկավ Կարոլինան իր նրբանկատությամբ, մեղմությամբ ու նամակը միանգամից դարձավ ցենտր նամակ..... Էլ ոչ մեկին ոչ մի բան գրելու կարիք չկա։

    Ի՞նչ եմ ուզում ասել։ Ես երբեմն զզվելիության աստիճանի հասնող սուբյեկտիվ եմ.....
    Վերջին խմբագրող՝ Jarre: 24.07.2014, 16:11:

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (25.07.2014), Այբ (24.07.2014), Արամ (25.07.2014), Մ Մ (25.07.2014), մարդագայլուկ (24.07.2014), Մինա (24.07.2014), Նիկեա (24.07.2014)

  16. #8964
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տատիս քրոջ՝ Ասանեթ տատի մահվան 5-րդ տարին է արդեն (ամեն տարի հիշում ենք): Մի խոսքով՝ մի դեպք եմ հիշել Ասանեթ տատիի հետ կապված:

    Տարիներ առաջ, երբ դպրոցական էի, «Բարսելոնայի» ֆանատներից էի (հիմա էլ, բայց առաջվա նման չեմ հետևում խաղերին): Բոլոր խաղերը նայում էի: Հիշում եմ, որ նույնիսկ դասարանիս տղաների հետ էի վիճում. նրանք «Ռեալի» երկրպագուն էին, ու միշտ «Բարսելոնայի» մասին վատն էին խոսում, ես էլ պաշտպանում էի:
    «Բարսելոնային» երկրպագելը երկրպագել, բայց մի առանձին տարվածություն ունեի Ռոնալդինիոյի հանդեպ: Պետք է խոստովանեմ, որ նրան սիրելով սկսեցի երկրպագել «Բարսելոնային»: Ավելին, էնքան էի տարված, որ Ռոնալդինիոյի նկարները սենյակիս պատերին էի փակցրել:
    Ուրեմն, Ասանեթ տատին հյուր էր եկել (ուրիշ մարզում էր ապրում ու հազվադեպ էր գալիս): Պատահաբար մտավ սենյակս: Գույնը միանգամից գցեց, երբ տեսավ պատին փակցված Ռոնալդինիոյի նկարները: Դե ինքն էլ էդ ժամանակ 85 տարեկան էր ու շատ պահպանողական, հեռու ժամանակակից աշխարհում կատարվող իրադարձություններից: Մի խոսքով՝ նկարից չհասկացավ, թե ինչն ինչոց է, ու չգիտեմ ինչեր մտածեց: Դե ես էլ շտապեցի բացատրել, բայց ասի մի քիչ հոգու հետ խաղամ.
    -Սիրահարված եմ ու իրա հետ եմ պսակվելու
    ՇՇմած, մի քիչ էլ վախեցած նորից նայեց նկարներին, խաչակնքվեց ու ասաց.
    - Իսսսսսսսսսոսուքրիստոս...

    Հետո էլ մերոնց ասել էր.
    -էսմալ բան չէի տեսել, ամոթ-աբուռը վիրացել ա... էրեխա աղջիկ ու... մեղքիք, մեղք...գոնե սև անտերը սիրուն ըլնիր...


    Տարիներ է անցել ու մինչև հիմա չհասկացա՝ ինքը իմ «անամոթությունից» էր վախեցել, թե Ռոնալդինիոյի արտաքինից:
    Վերջին խմբագրող՝ Այբ: 24.07.2014, 17:57:

  17. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (25.07.2014), Cassiopeia (25.07.2014), John (25.07.2014), Smokie (29.07.2014), Vardik! (30.07.2014), Արևհատիկ (26.07.2014), Մ Մ (25.07.2014), Մինա (24.07.2014), Նիկեա (24.07.2014), Ուլուանա (25.07.2014), Ռեյ սամա (25.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (24.07.2014)

  18. #8965
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ անեկդոտ կա բուսակերների մասին: Ուրեմն էս մսակերը զանգում ա շտապօգնություն, ասում ա.
    - Բարև ձեզ, ես էսինչ-էսինչն եմ, մատս կտրել եմ...
    Բուսակերն ա զանգում շտապօգնություն, ասում ա.
    - Բարև ձեզ, ես էսինչ-էսինչն եմ, բուսակեր եմ, մատս կտրել եմ...

    Ինչու՞ հիշեցի էս անեկդոտը: Ուրեմն meetup-ում մտա Կոպենհագենի բուսակերների խումբ ու սկսեցի խմբի անդամների պրոֆիլները ուսումնասիրել: Մեծ մասի տեքստը մոտավորապես սենց ա. «Բարև, անունս էսինչ ա, ես էսինչ երկրից եմ, բուսակեր եմ»:

  19. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.07.2015), Arpine (25.07.2014), Cassiopeia (25.07.2014), Nihil (31.07.2014), Vardik! (30.07.2014), Աթեիստ (25.07.2014), մարդագայլուկ (25.07.2014), Մինա (29.07.2014), Նաիրուհի (29.07.2014), Նոյեմ (25.07.2014)

  20. #8966
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն որ ասում են աշխարհը շատ կլոր է, ու էն որ կարող ես հանգիստ մարդուն վատություն անել, ժամանակին քեզ պատճառած վնասի համար, ու չես անում, դեռ ավելին՝ օգնում ես: Ես հավատում եմ, որ լավությունը մի օր միշտ հետ է գալիս, ինչպես եւ վատությունը ու ամենակարեւորը ներելն է, անգամ եթե դիմացինդ այդ մասին չի իմանում
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  21. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (29.07.2014), Vardik! (30.07.2014), Մինա (29.07.2014), Մուշու (25.07.2014), Նաիրուհի (25.07.2014), Նիկեա (26.07.2014), Ուլուանա (26.07.2014), Փոքրիկ շրջմոլիկ (25.07.2014)

  22. #8967
    Պատվավոր անդամ Meme-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,344
    Բլոգի գրառումներ
    9
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ու թվումա, էս անգամ հետ եմ եկել, որ կարոտս առնեմ, ու ինձ վերագտնեմ....
    Կարոտել եմ վաղեմի ընկերներ
    ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
    ....բլա, բլա, բլաաա՝

  23. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (26.07.2014), erexa (26.07.2014), Jarre (26.07.2014), Smokie (29.07.2014), Vardik! (30.07.2014), Այբ (30.07.2014), Մինա (29.07.2014), Նաիրուհի (25.07.2014), Նիկեա (26.07.2014)

  24. #8968
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի անգամից ստանում ես հսկայական ինֆորմացիա, գլուխդ կորցնում ու շատ հապճեպ որոշում ընդունում։Անցնում ա մի օր, դու վստահ ես որ ճիշտ ես արել։Անցնում ա մի շաբաթ, դու սկսում ես քեզ համոզել, որ ճիշտ ես արել։Բայց հիմա...հիմա հարցնում ես ինքդ քեզ. «Արդյո՞ք ճիշտ ես արել» ։
    Իսկ եթե ես սխալվել եմ...

  25. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (27.07.2014), Smokie (29.07.2014), Vardik! (30.07.2014), Այբ (30.07.2014), Մ Մ (29.07.2014), Մինա (29.07.2014), Մուշու (26.07.2014), Նաիրուհի (29.07.2014)

  26. #8969
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռուֆի ֆոբիայից

    Կյանում զոմբիների մասին ֆիլմ չեմ նայել, երեկ դրել, ինչ-որ թեթև բան էի փնտրում, որ քնելուց առաջ նայեմ, անիմե գտա: Պարզվեց սերիալ է, սերիալներից նույնպես խուսափում եմ՝ որպես կանոն, ինչ նայել եմ, անավարտ է եղել:
    Իսկ հիմա դրել, զոմբիների մասին մուլտսերիալ եմ նայում՝ սենյակիս լույսն էլ անջատած, որ տանեցիներին չխանգարեմ:
    Ու հանկարծ մի անհավանական մեծության թիթեռ ծածկում է էկրանս՝ սառը քրտինք, դող և ես այլևս վախենում եմ թիթեռներից:
    Վերջին խմբագրող՝ Alphaone: 27.07.2014, 00:13:

  27. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (27.07.2014), Smokie (29.07.2014), Մինա (29.07.2014), Մուշու (27.07.2014), Նիկեա (29.07.2014)

  28. #8970
    Մշտական անդամ Գորտուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.05.2014
    Հասցե
    Մութ անտառի ճահիճում
    Գրառումներ
    386
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժամը 11-ից մինջև ժամը երեքը խաղում էինք ՝ իդեպ հենց նոր էլ եկել էլի կանչում էին , որ ջրվեինք: Մենք դույլերը , շշերը տաք ջուր լցրած ՝ չթրջված մարդկանց ենք փնտրում , որ մի լավ լողացնենք, քիչ -քիչ էլ թիմակիցներ ենք հավաքում: Մեկ էլ կողքի բակից են գալիս 5-6 հատ փոքրիկներ ՝ դույլերի մեջ սառույցով ջուր լցրած: Ամենափոքրիկը երեևի մի 5 տարեկան է: Մեզ լավ ջրեցին , մենք էլ իրենց, հետո էլ էդ ճստոն ընել ա բոլորիս հետևից ու հենց էնպես մի հատ հարվածում ա ու փախնում , իբր թե, չկա-չկա մի հատ էլ խփեմ, նոր գնամ տուն: Ինչ հավեսին օր անցավ , երեևի մի 40 հոգանոց թիմ ունեինք: Հետո էլ հարսանիք կար մեր բակում, վարդեվառը թողել ՝ պարում էինք թաց-թաց:
    Վերջին խմբագրող՝ Գորտուկ: 27.07.2014, 15:39:
    Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:

  29. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (29.07.2014), Vardik! (30.07.2014), Այբ (30.07.2014), Արևհատիկ (27.07.2014), Մինա (29.07.2014), Նաիրուհի (27.07.2014), Նիկեա (29.07.2014)

Էջ 598 686-ից ԱռաջինԱռաջին ... 98498548588594595596597598599600601602608648 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •