Բայց շատ հավես ավանդույթ ա, որ միլոնգայի ժամանակ հակառակ սեռի բոլոր ներկայացուցիչները հերթով պարում են հոբելյարի հետ: Սիրուն ա![]()
Բայց շատ հավես ավանդույթ ա, որ միլոնգայի ժամանակ հակառակ սեռի բոլոր ներկայացուցիչները հերթով պարում են հոբելյարի հետ: Սիրուն ա![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
melancholia (29.07.2014), Այբ (30.07.2014), Մինա (29.07.2014), Նիկեա (29.07.2014)

Ով Ամազոնից օգտվում ա, գիտի, որ եթե մի բան ես պատվիրում, սկսում ա նմանատիպ այլ ապրանքի առաջարկներ ուղարկել (օրինակ, մի կատարողի մի ալբոմ առնում ես, սկսում ա մյուս ալբոմները ռեկլամել):
Անցյալ տարի էս վախտերը Հայաստանի դրոշ էի պատվիրել: Մեկ էլ էսօր մեյլ ա էկել, Ռուսաստանի դրոշ ա առաջարկում: Վադ եմ:
Alphaone (30.07.2014), CactuSoul (29.07.2014), Cassiopeia (29.07.2014), Chuk (30.07.2014), enna (29.07.2014), Rammstein (30.07.2014), Smokie (30.07.2014), Srtik (29.07.2014), Արևհատիկ (29.07.2014), Մինա (29.07.2014), Մուշու (29.07.2014), Նաիրուհի (29.07.2014), Ուլուանա (29.07.2014), Ռուֆուս (29.07.2014), Վոլտերա (30.07.2014), Տրիբուն (29.07.2014)

Սենց։ Ուղղակի։
Մարդը
քնքուշ արարած ա
հեշտ վախենում ա
հեշտ հուսահատվում ա
հեշտ մեռնում
մարդը միշտ
նման ա ոզնու
անգամ եթե արտաքինից
նման լինի արջի
կամ նույնիսկ կոկորդիլոսի
մեկ ա իրա սիրտը
խփում ա շատ արագ
ոնց որ ոզնու սիրտն ա խփում
ցցված
փշերի տակ
ուղղակի ոզնին
վախենում ա
որ իրան կսպանեն ու
կուտեն
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի
Մարինե Պետրոսյան
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:

Վերջն են դանիացիքԴե որ պիկնիկների համար խելքները գնում ա, էդ գիտեի: Բայց նոր մի բան էլ եմ իմացել. խելքները գնում ա գերեզմանոցում պիկնիկ անելու համար: Աչքովս եմ տեսել, հետո էլ տեղացիները հաստատել են:
Հորեղբորս տղան ինձանից խորհուրդ հարցրեց, թե ինչ գիրք նվիրի իր ընկերուհուն (ընկերուհին ասել էր, թե իբր գրքեր շատ է սիրում): Խորհուրդ տվեցի Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»:
Որոշ ժամանակ անց հորեղբորս տղային հարցնում եմ, թե ընկերուհին ինչ ասեց գրքի համար: Դու մի ասա աղջիկը գիրքը վերցնելիս ասել էր.
-Ասեցի սիրում եմ, բայց չասեցի կարդում եմ(աղջիկը ակնհայտ ցույց էր տվել, որ նվերը դուրը չի եկել)...
Մարդկանց տեսակ կա, չէ՞, որ Սևակ չի կարդացել, բայց արար աշխարհին հայտարարում է, թե Սևակին շատ է սիրում:
Ու չնայած Սևակի անունը չի տվել, բայց փաստորեն, էս աղջիկն էլ է նման տիպի մարդ. չի կարդում, բայց սիրում է:
Վերջին խմբագրող՝ Այբ: 30.07.2014, 20:25:
Էսօր՝ նյարդային աշխատանքային օրից հետո գալիս եմ տուն, մտնում ցնցուղի տակ ու ուղեղս անջատում: Գլուխս իմ արևին լվացել էի: Լոգանքի գելը սպունգի վրա լցնելուց նկատեցի, որ ձեռքիս շամպույնն է: Մեկ էլ ուղեղս միացավ, ու հասկացա, որ գլուխս գելով եմ լվացել![]()
Լավ չեմ…
Էն որ նայում ես, բայց չես տեսնում,
էն որ կարդում ես, բայց չես ընկալում,
էն որ մի պրիմիտիվ բան են հարցնում, ուղեղդ կախում է:
Էս դեպրեսիա է՞, թե՞ հոգնածություն![]()
Եսիմ է… Ինձ նման սոցիոֆոբի համար, 4 տարի անընդհատ, հաճախորդների սպասարկման ոլորտում աշխատելը ահավոր շատ է: Էլ չեմ ձգում ոնց որ…
Հույս ունեմ, մոտակա արձակուրդից հետո մի քիչ էլ կկարողանամ ձգել, մինչև հասնեմ «մուրազիս»՝ աշխատանք առանց հաճախորդների![]()
Ոմն մեկը ասում է.
-Ինչ բախտավոր են հիմիկվա էրեխեքը:
Հարցնում եմ.
-Ինչի՞:
Պատասխանում է.
-Հիմա համակարգիչ, ինտերնետ կա:
Թե ասա դրա ի՞նչն է բախտավորություն երեխաների համար: Գուցե ես հետամնաց եմ, բայց գտնում եմ, որ համակարգիչը ու ինտերնետը երեխայի վրա շատ վատ են անդրադառնում: Ա՛յ բախտավորը մենք ենք են եղել, որ մեծացել ենք հեռու ինտերնետ կախվածությունից, վաղ տարիքից 18+ ինֆորմացիաներից...
Հիմիկվա երեխաները չգիտեն (համենայդեպս՝ մեծ մասը), թե ինչ բան է քնելուց առաջ հեքիաթներ լսելը, Ամանորին իսկապես Ձմեռ պապիկին հավատալը, ու ինչ հաճույք է «Այգեպան», «Պահմտոցի», «Ռեզին» (ոչ թե վիրտուալ խաղերը)...խաղալը հասակակից ընկերներիդ հետ (ոչ թե վիրտուալ)
Ու ես շատ ուրախ եմ, որ ծնվել, ու մեծացել եմ մի ժամանակաշրջանում, որը ինձ չի թողել մեծանալ համակարգչի առաջ գամված՝ հեռու վերը թվարկածներիցս:
Անհաջողություն, անբախտություն: Շատ սուբյեկտիվ ա:
Մարդ կա՝ չունի աշխատանք ու թվում է, թե շատ բաներից է զրկված, թե շատ ավելի դժբախտ է, քան իրեն շրջապատող բոլոր մարդիկ: Ու խնդիրը միայն գործազրկության մեջ չի՝ մարդը զգում է, որ շատ հարցերում է թերանում, թույլ է: Շատ բաների է ձգտում ու չի կարողանում հասնել, ինչպես կարողանում են բոլորը:
Մարդ կա՝ ունի հարմար աշխատանք, բայց իր կյանքում էլ մի բան այնպես չի դասավորվել, ունի բողոքելու շատ պատճառներ ու առաջինի «դարդերի» մասին լսելուց չի համաձայնվի այն մտքի հետ, որ նա իրենից դժբախտ է: Նա էլ իր խնդիրների մասին կարտահայտվի՝ դիմացինն իհարկե չի ընդունի:
Մարդիկ ապրում են իրենց դարդերով, իր ճշտով, իրենց խնդիրներով:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Էս համով պուճուրիկը ոնց որ Բգոենց Հասմիկը լինի:Բռնես թուշիկը կծես:![]()
Քո աչքերն ինձ կանչեցին, ու ես հլու վեր կացա…
Կյանքը շատ տարօրինակ է , այն փոխվում է ավելի արագ քան մենք հասցնում ենք գիտակցել :
Հիշում եմ մեկ տարի առաջ այս օրերին Դիլիջանում հանգստանում էի այդ պահին ինձ համար ամենակարևոր և ամենաթանկ մարդու հետ : Հիանալի հանգստյան օրեր էին , զբոսնել քաղաքով , լինել ողջ օրը միասին , դիտել ֆիլմ , կարդալ գիրք ...
Այդ օրվանից անցել է ընդամենը մեկ տարի , կարծես ոչինչ , իսկ այդ մարդը այս պահին ամենաօտար մարդն է ինձ համար , մարդ ում տեսնելուց ակամայից ճանապարհս փոխում եմ :
Վախենում եմ պատկերացնել մեկ տարի անց այս օրը ինչ կլինի հետս , ինչ նոր անակնկալ է պատրաստում կյանքը ինձ համար :
Վերջերս մեր տանը մուկ է հայտնվել: Իմանալով էլ, որ համարյա մեր տանը ապրող աներես հարևանը, մկներից վախենում է, որոշեցի էդ հանգամանքը օգտագործել, որ ոտքը մեր տնից կտրեմ:![]()
Նախ՝ ասեցի.
-Մեր տուն մկներ են հայտնվել:
-Հա՜,-վախեցած ու զարմացած դեմքով արձագանքեց![]()
Բայց էլի գիշեր-ցերեկ մեր տունն էրԷդ անտեր մուկն էլ մի օր չեղավ, որ մեր հարևանի աչքին երևար, սա էլ, ի վերջո, գնար մեր տնից: Ես էլ, այսպես ասած, որոշեցի արագացնել դեպքերի ընթացքը
Տան տարբեր անկյուններում թակարդներ դրեց (պանիր էի դրել թակարդների վրա):
_Ինչի՞ եք մի քանի թակարդ դրել, -հարցրեց:
-Մկները ավելի շատ են, քան մենք գիտեինք,-պատասխանեցի:
Էսօր խոհանոցում սուրճ էի եփում, մեկ էլ անբնական ճչոց լսեցի: Հարևանն էր: Միանգամից մտածեցի, որ մուկ է տեսել: Արագ վազեցի սենյակ...
Չէ՛, մուկ չէր տեսել... ոտքն էր ընկել թակարդի մեջ:![]()
Ի վերջո, մեր հարևանը հայտնվեց հիվանդանոցում: Հաստատ որոշ ժամանակով մեր տուն էլ չի գա:
Հ.Գ. Ճիշտն ասած՝ ինձ մեղավոր եմ զգում, չէի ուզում, որ ոտքը ...Ես էդքան չար չեմ![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 01.08.2014, 23:09:
CactuSoul (02.08.2014), Cassiopeia (02.08.2014), erexa (02.08.2014), John (02.08.2014), Rammstein (04.08.2014), Ruby Rue (21.02.2015), Smokie (10.08.2014), Srtik (03.08.2014), Vardik! (02.08.2014), Գոգարիկ (08.08.2014), Մ Մ (02.08.2014), Մինա (04.08.2014), Մուշու (02.08.2014), Նաիրուհի (02.08.2014), Շինարար (02.08.2014), Ուլուանա (02.08.2014)
- Ինչի՞ չես պարում:
- Ըմմ... Արի քեզ մի գաղտնիք բացեմ, - ու շշնջում եմ ականջին, - ես ահավոր կոմպլեքսավորվում եմ պարելուց:
- Որտեղ պետք ա, չես կոմպլեքսավորվում, որտեղ պետք չի, կոմպլեքսավորվում ես, - ասում է: Մեղադրող տոն եմ զգում ձայնում, հայացքի մեջ: Գրածներս նկատի ունի:
Մի անգամ էլ, քիչ անց, ասաց՝ «էդքան դաժան բաներ ես գրում, բա տենց դաժան պարի էլ, է՞»:
Հա, ես տենցն եմ: Ահավոր հակասական եմ, անասելի:
Իսկ մասնավորապես պարելու մասին կուզեի մի ակնարկ գրել FB-ում, լույս սփռել իմ ու էդ երևույթի փոխհարաբերությունների վրա, էն էլ ափսոս՝ քունս շատ է տանում...
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

Փոքր աշխարհ շարքից
Ախր որ ասում եմ՝ մենակ Հայաստանը չի փոքր տեղ... Սաղ աշխարհն ա պուճուր, մի բուռ բան:
Ուրեմն Սլովենիայից իմ ընկերուհի Անան գրում ա, խնդրում ա, որ իր ընկերուհի Մայային, որը Բուլղարիայից է, օգնեմ, Կոպենում տուն ճարի: Մայայի հետ մի քիչ խոսեցի, վերջը պարզեցի, որ ինքը ծանոթացել է իմ ընկեր Դերինի հետ տուն փնտրելու ընթացքում:
***
Ֆինլանդիայում բնակվող հոլանդուհի ընկերուհիս՝ Սյուզը, ծանոթացնում է ինձ իր ընկերուհի պորտուգալուհի Կլաուդիայի հետ, որը վերջերս է տեղափոխվել Կոպեն: Պարզվում է՝ Կլաուդիան գիտի Անային: Անան իմ ընկերուհի Ռեգինայի հետ նույն տանն է բնակվում: Բացի դրանից, մենք դանիերենի մի խմբում ենք եղել:
Էս էլ ձեզ պուճուր աշխարհ:
Alphaone (03.08.2014), CactuSoul (04.08.2014), Cassiopeia (02.08.2014), enna (26.08.2014), Sambitbaba (15.08.2014), Smokie (05.08.2014), Vardik! (03.08.2014), Աթեիստ (03.08.2014), Արևհատիկ (03.08.2014), մարդագայլուկ (02.08.2014), մարիօ (03.08.2014), Մինա (04.08.2014), Մուշու (02.08.2014), Նաիրուհի (03.08.2014), Ուլուանա (02.08.2014), Ռուֆուս (03.08.2014)
Մի բան էլ ես ասեմ. Մի տարի առաջ էս ժամանակ ես տուն էի մաքրում (ուբոռկա էլի): Մի տարի առաջ ռախշայի հետ երկարատև շփումից մատներս կապտել էին ու ամեն ինչից ռախշայի համ էի զգում,մի տարի առաջ իրերս էի դասավորում, գրքերիս տեղն էի մտածում, շորերս էի խծկում պահարանները ու ինձ պատկերացնում նոր տարում ու նոր տանը: Իմ կյանքում ոչինչ չի փոխվել....
Մուշու (04.08.2014)
Ծանոթներիցս մեկը ֆբ-ում ինձ հաճախ էր գրում. «Խնդրում եմ՝ նկարիս լայք կտա՞ս»:
Առաջին անգամ, որ գրեց, լայքեցի: Բայց ոնց որ թե գեշ սովորեց: Դրա համար աշխատեցի չպատասխանել, որ հասկանա: Բայց ավելի պնդաճակատն էր, քան ես էի կարծում:
Մի անգամ էլ գրել էր, թե նկարը տեսե՞լ եմ: Դիդմամբ լայք չտվեցի ու գրեցի, թե տեսել եմ, որ հասկանա, էլ նման բաներով ինձ չդիմի: Բայց շարունակեց. «Սիրու՞ն եմ»: Ստիպված գրեցի, թե հա: Ինքը. «Նկարի տակը գրի էլի, որ սիրուն եմ»:
Ես
Էսօր էլի ինձ նմանատիպ բան էր գրել: Ես՝ առանց այդ էլ շատ նեղված, պատասխանեցի. «Ինձ էլ նմանատիպ բաներով չդիմես»: Ինձ միանգամից ընկերների ցանկից ջնջեց: Ո՜նց կլիներ...գիշերը չքնեցի:
Մտածում եմ՝ տեսնես ֆբ-ի լայքամուրացկանները ինչի՞ մի խումբ չեն բացում, ու փոխադարձ իրար լայքեն...հա՛մ իրենք հանգստանան, հա՛մ ուրիշները:
Զարմանում եմ՝ ինչ անկապ բաների վրա ուշադրություն դարձնող մարդիկ կան. լայքեցին-չլայքեցին...
Վերջին խմբագրող՝ Այբ: 04.08.2014, 17:35:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ