
Cassiopeia (01.08.2014)
Բյուր, էս քո սիրած «տղամարդիկ տականք են» թեմային ավելացել ա «մուսուլման տղարդիկ» թեմա՞ն![]()
Ձայնալար (01.08.2014)

Իրական պատմություն, որը ցնցեց... բնականաբար, չեմ ասի որտեղ, ու ովքեր էին հերոսները:
Հարսանիք էր: Շատ գեղեցիկ հարսանիք՝ եկեղեցի, հարս ու փեսայի գեղեցիկ պար, հարսանեկան արարողության համար գեղեցիկ բեմականացումներ՝ հատուկ հրավիրված պարողներով...փուչիկներով, ծաղիկներով զարդարված հարսանեկան դահլիճում:
Երեկո էր արդեն: Ամեն ինչ նախատեսվածի պես էր, թերևս հարսանիքի թերություններից մեկը՝ ռաբիզ երաժշտությունն էր, որը պարբերաբար հնչում էր:
Հարսանեկան դահլիճում կատարվեց նաև զույգի պաշտոնեական ամուսնությունը (զագսը), որին հաջորդեցին նորից երգ ու ուրախությունը...հարսը նետեց իր ծաղկեփունջը, բաժանեց տարոսիկները...
Մի ժամ հետո արդեն հյուրերը գնալու էին. արդեն ուշ էր:
Թամադան հատուկ պարի է հրավիրում փեսայի մորը և 4 քույրերին (հայրը վաղուց մահացել էր): Փեսայի մայրը և քույրերը թևերը պարզած պարահրապարակ են գալիս... Ու այդ պահին բարձրախոսով լսվում է հարսի ձայնը.
-Օձը՝ իր ձագերով:
Պարզ է՝ նկատի ունենալով սկեսրոջը և տալերին:
Դու մի ասա՝ բարձրախոսը դրված է լինում հարսնաքրոջ մոտ: Հարսը ուշադիր չլինելով՝ էդ խոսքերը կամաց ասում է հարսնաքրոջը, բայց բարձրախոսը բոլորին լսելի է դարձնում նրա խոսքերը...
Երգ-ուրախությունը վերածվեց կռվի...Հարսի ներողությունները հաշվի չեն առնվում և հարսանիքը չեղյալ է հայտարարվում:
Բա![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 12.08.2014, 18:41:
Cassiopeia (12.08.2014), Claudia Mori (13.08.2014), erexa (12.08.2014), ivy (12.08.2014), Sambitbaba (13.08.2014), Smokie (13.08.2014), Tiger29 (12.08.2014), V!k (12.08.2014), Vardik! (12.08.2014), Աթեիստ (12.08.2014), Արևհատիկ (12.08.2014), Լեո (12.09.2014), Նաիրուհի (13.08.2014), Ուլուանա (12.08.2014)
Տենց հարսանիքի օրը հարամ եղած ու չեղյալ համարված ամուսնության երկու դեպք էլ ես գիտեմ։
Մեկին էլ քիչ էր մնում ինքս ականատես լինեի, էն էլ էդ մեկի դեպքում մի կերպ, մի քանի օրվա բանակցությունից հետո հնարավոր եղավ կողմերին հանդարտեցնել։
Այբ (12.08.2014)
Լավ է, որ բարեկամիս տղան ակումբ չի մտնում. արխային գրեմ:
Սիրահարված էր մի աղջկա: Ճիշտ է, լուրջ ընկերություն չէին անում, բայց իրար հետ խոսում էին:
Վերջապես բարեկամիս տղան որոշում է լուրջ քայլերի դիմել: Գնում է գեղեցիկ ծաղկեփունջ, բացիկի վրա գրում. «Արևիկ ջան, թող քեզ երջանկացնեմ: Եթե թույլ տաս, խոստանում եմ՝ մեզ ոչ ոք չի բաժանի: Եվ ամեն տարի այս օրը մենք միասին նշելու ենք: Սիրում եմ քեզ»:![]()
Ըստ նրա պլանավորածի՝ աղջիկը պետք է վերցներ ծաղկեփունջը, կարդար բացիկը, հուզմունքից համարյա ուշաթափվեր, իսկ ինքն էլ արդեն մտեր Ռոմեոյի դերի մեջ և արդեն բանավոր հաստատեր իր սերը...
Աղջիկ դպրոցը այս տարի է ավարտել: Բարեկամիս տղան նրանից համարյա 10 տարի մեծ է: Ինչևէ: Զանգում է աղջկան, որ պայմանավորվի հանդիպելու համար, բայց աղջիկը անհասանելի է լինում: Սայթով գրում է՝ անօգուտ. աղջիկը սայթ չի մտնում: Բայց քանի որ որոշել էր՝ « այսօր կամ երբեք»...ճարը կտրած՝ գնում է աղջկա տուն: Ու իր հաշվարկով ինչ-որ աղջկա հայրը տանը չպիտի լիներ, դե տան մնացած անդամներն էլ հեչ...
Ինչ երկարացնեմ: Դուռը բացում է հայրը, վերցնում ծաղկեփունջը, կարդում բացիկը ու խիստ տոնով հրավիրում ներս: Բարեկամիս տղան էլ մտածում է, թե սենց կարող է ավելի լավ եղավ. «Միանգամից հորից էլ թույլտվություն կվերցնեմ»:
-Տղա ջան, դու գիտե՞ս Արևի տարիքը, - աղջկա հայրն է հարցնում:
-Հա՛,-պատասխանում է «Ռոմեոն»՝ մտածելով, որ հայրը ի նկատի ունի այն, որ աղջիկը նոր է դպրոցն ավարտել, իսկ ինքն էլ երևում է, որ աղջկանից ահագին մեծ է:
-Բա չե՞ս ամաչում: Ծնունդի օրով սենց բան ես անում,-շարունակում է աղջկա հայրը:
«Փաստորեն, էսօր ծնունդն է...բայց տեսնես՝ սայթով ինչի՞ ցույց չի տվել»,-«Ռոմեոն» է մտածում:
-Ես սիրում եմ Արևին, ու ես կապացուցեմ, որ մեր տարիքային տարբերությունը խոչընդոտ չէ մեր երջանկությանը:
-Հա՜...
Ու էդտեղ սենյակ է մտնում «Արևիկը», ավելի ճիշտ՝ 40 տարեկան Արևիկի չամուսնացած Արև հորքուրը, որի ծննդյան օրն էր:
-Չե՞ս ամաչում: 40 տարի նամուսով նստել եմ, որ դու անունս ամոթով թողնես, այ ջահել,-հուզվում է Արև հորքուրը:
-Ես, ես...-խոսքեր չի գտնում «Ռոմեոն»:
Հայրը չգիտես ինչի սխալ էր հասկացել. ծաղկեփունջը և բացիկի բովանդակությունը վերագրելով չամուսնացած քրոջը: Մյուս կողմից էլ թյուրիմացության մեջ էր գցել բացիկի բովանդակությունը, Արև հորքուրի ծնունդը, նույն անունները, ինչպես նաև՝ Արևիկի բացակայությունը, որը դասարանցիների հետ էքսկուրսիայի էր մեկնել:
Երբ էս ամեն ինչը բարեկամիս տղան պատմեց, հարցրեց.
-Հիմա ի՞նչ անեմ:
Ես.
-Ոնց՝ ինչ անեմ: Ամուսնանալու ես Արև հորքուրի հետ:
![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 13.08.2014, 16:21:
ուրեմն գիշերվա 1000-ին տուն եմ գնում գործից… մտա գնացք ու նստեցի պատուհանի մոտ… տաք, խորոտ տեղս… էդ տեղը շատ եմ սիրում… դիմացս մի հատ սև տղա էր նստած հեռախոսն ականջին ու եսիմ ում հետ էր խոսում… շատ եմ սիրում ուրիշների խոսակցությունները լսել, բայց հավես չկա խառնվելու…
- baby 5 minutes, please? սենց աղաչական տոնով պատասխանում ա հեռախոսի մեջից եկող ճղճղան ձայնին… baby, you promised, 5 minutes… I still got 5 minutes…
տենաս էդ հինգ րոպեն իրա ինչին ա պետք, մտածում եմ… էդ ի՞նչ հինգ րոպե ա որ սա էդ աստիճանի խնդրում ա…
-baby, you can't do that... we agreed on that and I still got 5 minutes, I want my 5 minutes... theses minutes are mine… արդեն փողվեց փաստաբանական տոնի, զգում եմ որ ամեն կերպ ուզում ա էդ 5 րոպեն պոկած լինի ու հիմա էլ "կոնտրակտ"-ն ա դեմ տալիս… հետանքրքիր էր էդ աղաչական տոնից փաստաբանականին անցնելը… ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ թե էդ 5 րոպեն ինչ բնույթ ունի…
we agreed on this and you ain't keeping your end of the bargain, baby... this is gonna cost you... I'm warning you... արդեն անցավ սպառնականի, արդեն լուրջ ա, բայց էդ աղջկա տոնը հեռախոսի մեջ նույնն ա… she's not backing off…
-baby,- անցավ աղաչականի-you promised you give me the entire time, what's wrong with you? I know it's over, but I still want my 5 minutes... these are mine, you know? I worked for them... it ain't fair, baby... it ain't... դթում գլուխ, մտածում եմ… թե չէ էնքան ժամանակ որ ունեիր ի՞նչ էիր արել որ էս 5 րոպեում ինչ ես անելու… ասենք տվեց էդ 5 րոպեն, է հետո՞… եթե սենց փիս ձևի փչացրել ես, ո՞նց ես 5 րոպեում սաղ շտկելու… dumb fuck… stupid…
…This is the last station, please collect your belongings and exit the train…
հլա նստած խոսում ա… պայուսակս հավաքեցի դուրս եկա… տենց էլ չիմացա էդ ինչ 5 րոպե էր, ում համար էր, ինչի համար էր…
Վերջին խմբագրող՝ Mephistopheles: 05.09.2014, 07:26:
Ամենահետաքրքիր բաները հասարակական տրանսպորտում են կատարվում։ Վառ էպիզոդներ կյանքից, ընտիր խոսակցություններ։ Ու լիքը տարբեր մարդիկ։ Նայես ու լսես։
Ես էլ եմ էդ գործին։
Alphaone (01.10.2015), Mephistopheles (05.09.2014), Շինարար (05.09.2014)


Էս պատմության համառոտ տարբերը ֆբ-ում դրել եմ, ասեցի՝ ստեղ մի քիչ մանրամասն պատմեմ
Ինչ եկել եմ Դանիա, դանիացիքին բզբզում եմ, որ ինձ տեղական ֆոլկ երգեր ասեն: Եթե անգամ ինտերնետում ման գաս, շվեդական, նորվեգական ու իսլանդականը լիքն են, բայց հենց դանիական չկա: Դանիացիքի ուղեղները մի պահ կախում ա, շվարած նայում են ինձ, հետո հարցնում՝ ֆոլկ ասելով ինչ նկատի ունես: Տենց, բացատրում եմ, ազգային-ժողովրդական, դրանից առաջացած բան-ման: Սրանք թե՝ մենք տենց երգեր չունենք: Ասում եմ՝ բա լավ, խմած ժամանակ ի՞նչ եք երգում: Ուսերն են թոթվում:
Էրեկ մեր Phirst Phriday-ն էր: Սովորաբար ամեն ամսվա վերջին ուրբաթ օրն են ֆակուլտետի բոլոր PhD-ուսանողները հավաքվում, էս անգամ առաջինն էին արել, որ նորերն էլ գան: Առաջին հարկից լիքը գարեջուր առանք (ի դեպ, գարեջուր էդ տեղում վաճառվում ա ամեն օր ու անգամ աշխատանքային ժամերին, բայց մենք որպես նամուսով աշխատողներ, գործից հետո հավաքվեցինք), բարձրացանք տանիք ու սկսեցինք մեր զանազան հետաքրքիր զրույցները:
Ֆոլկի թեման էլի առաջ քաշեցի: Կողքս նստած չորս դանիացիներն էլի խառնվեցին իրար, թե ինչ ֆոլկ, բան: Արդեն մարդ ա մի երկու շիշ գարեջուր խմել էինք, նենց որ լրիվ սթափ չէինք, բայց խմած էլ չէինք: Էդպես էրեխեքը մեկը մեկին պաս տալով, թե՝ դու երաժշտական կրթություն ունես, դու ասա, թե՝ դու էլ երգելուց լավ ես: Ու ոչ մի կոնկրետ երգ չեն ասում:
- Լավ, բա ի՞նչ եք երգում խմած ժամանակ,- ասում եմ,- չասեք, թե չեք խմում, ես գիտեմ, որ դանիացիները լավ էլ խմում են:
- Չենք երգում,- ասում ա մեկը:
Մյուսն էլ թե՝ Բիթըլզ:
Բայց մեկ էլ Դիթեն սկսում ա ինչ-որ միջնադարյան երգ երգել, Միեն ու Յակոբը ձայնակցում են: Սիրուն էր շատ:
Մի երկու ժամ հետո, երբ գարեջրի բոլոր շշերը դատարկվել էին, Միեն շուռ ա գալիս ու սկսում ա Վերենայի հետ գերմաներեն խոսել: Դիթեն էլ ա միանում:
- Աչքիս ես լավ խմած չեմ, թե չէ դանիերեն կխոսեի,- փնթփնթում եմ,- բայց պատասխանը գտա. փաստորեն, դանիացիները գերմաներեն են խոսում խմած ժամանակ:
Պատկերացումս ուղղելու համար անցնում են իսպաներենի, ֆրանսերենի, իտալերենի, իսլանդերենի, շվեդերենի, ռուսերենի ու ընդհանրապես ով ինչ լեզու գիտի: Ամենա-ամենավերջում բոլորին հայերեն ասում եմ հաջող ու գնում տուն![]()
Chuk (06.09.2014), Skeptic (06.09.2014), The silent river (06.09.2014), Աթեիստ (06.09.2014), մարդագայլուկ (06.09.2014), Նաիրուհի (06.09.2014)
հես ա մի հատ յություբում գտա… սրան մի հատ հայերեն բառեր գրի ասա "հին դանիերեն ա" խմած ժամանակ երգեք… շատ են ջոկելու…
…իմիջայլոց կարաս "հեյ ջան ղափաման" իրանց սովորացնես… խմած ժամանակ էսի լավ էլ դանիերեն ա հնչում…
Նիկեա (22.10.2014)
-Ու՞ր ես գնում, էլի՞ գրադարան։
-Գրադարանու՞մ ես։
-Ինչքան կարելի՞ է գրադարանում մնալ։
և այլն․․․
Մի խոսքով՝ ուրիշները գրադարանի անվան տակ ուրիշ տեղեր են գնում, ես էլ՝ ուրիշ տեղերի անվան տակ գրադարան եմ գնում։ Ա՜Յ ՔԵԶ ԲԱՆ․․․
Cassiopeia (22.10.2014), Նիկեա (22.10.2014), Շինարար (27.10.2014)

Երևանի հին, սեփական տներով թաղամասերից մեկում սոցհարցում անելիս հասա մի տան։ Դիմացը տաքսի էր կանգնած՝ բարձր երաժշտություն միացրած, մեջը մարդ չկար։ Ասացի՝ ամեն դեպքում բախտս փորձեմ, մտնեմ ներս։
Դուռը բացեց մինչև հոնքերն իջնող «չոլկայով», թրաշով մի տղա ու առանց նորմալ լսելու ներս հրավիրեց. ակնհայտորեն տանը մենակ էր։ Միանգամից «դու»-ով, բան։ Առաջին միտքս էն էր, որ ասեմ՝ կներեք, ինձ պետք է հարցումն աղջկա հետ անցկացնել, ու հանգիստ գնամ էդտեղից, էն էլ էնքան հոգնած էի, որ մտա ներս։ Նստեց, սիրուն սկսեց պատասխանել հարցերիս, մեկ էլ թե՝
-Բա հոգնած, մրսած չե՞ս, ով գիտի՝ առավոտից դրսերն ես։
Խոստովանեցի, որ հոգնած եմ։ Ասաց.
-Մի րոպե սպասի, քեզ համար լրացրու թղթերդ, հեսա գալիս եմ։
Երեք րոպե չանցած՝ մատուցարանը ձեռքին ներս եկավ, վրան՝ թեյ, մորու մուրաբա ու շաքարավազ։
-Չխմես՝ կնեղանամ։ Դու սենց համով մուաբա փորձած չես լինի։ Իմ արև, պիտի խմես։ Չես նեղվի՞, որ ծխեմ։
-Չէ, ի՞նչ նեղվել, քեզ ես վնասում, ի՞նձ ինչ,-ինձնից անկախ «դու»-ի անցա։
Էդպես զրուցելով ավարտեցինք անկետան լրացնելը։ Արդեն ահագին ուշ էր, մտածեցի՝ թող մնացածն էլ վաղվան մնա, էլ ի վիճակի չեմ։
-Տո՞ւն ես գնում հիմա։
-Չէ, գործ ունեմ կենտրոնում։
-Դե գնանք, կտանեմ քեզ։ էլ մի, հրաժարվել չկա, բա մի բանով չօգնե՞մ, հո էս մթին գյուղով մենակ չե՞ս գնա։
Նստեցինք դռան դիմաց կանգնած տաքսին։ Ճանապարհին ասում է.
-Լիլ (այ տղա, ես քեզ ի՞նչ Լիլ, է), թե շատ զբաղված չես՝ մի տեղ նստենք, մի բաժակ գարեջուր խմենք։
Ու նենց է ասում, որ չէ ասել չի ստացվում։ Հեչ չեմ ուզում հետը «մի տեղ նստել», բայց ախր նենց ջիգյարով է ասում, որ չեմ կարողանում մերժել։ Ասում եմ՝ հիմա փաբում աշխատող ընկերոջս մոտ եմ գնում, էնտեղ էլ կխմենք։ Ու մտածում եմ՝ ախր ո՞նց կարելի է էս մարդուն փաբ մտցնել։ Գրազ կգամ՝ չի պատկերացնում, թե էդ ինչ տեղ է։ էդպես էլ կար։ Որ ասացի՝ էնտեղ հիմնականում «ջակի» դեմքեր են, խնդրեց, որ ուրիշ տեղ գնանք։ Ուր ուզեմ։
Տենց գնացինք մի սրճարանատիպ տեղ։ Ապահովության համար զանգեցի ապերիս, որ էդ կողմերը գա, ու սկսեցինք խոսել։ Հիմնականում ես էի խոսում, կյանքից, մարդկանցից, իմ հայացքներից։ Վաղուց չէի խոսել։ Հետո լռեցի, ասաց.
-Էլի խոսի, Լիլ, նենց հավես ես խոսում, անընդհատ ուզում եմ լսեմ։ ԻԻնչ հետաքրքիր բաներ ես ասում։
-Հա՞ որ։ Կփոշմանես, կարող է տհաճ բաներից խոսեմ։
Լայն բացված աչքերով նայում է ինձ։
-Էդ ի՞նչ պիտի ասես որ։
-Դու գեյերին ո՞նց ես վերաբերվում։
-Բնականաբար վատ, խի՞, դու իրանց ընդունո՞ւմ ես։
-Հա, իսկ ինչի՞ չէ։ Նորմալ է, մի մարդ դու ես, մի մարդ ես եմ, նույնն էլ իրենք։
-Ո՞նց թե հա։ Զզվելի են ախր, ո՞նց կարաս դրան նորմալ նայես։ Ո՞նց կարան իրանք իմ ու քո նման լինեն։
Ու ստեղ վերջերս ինձ վրա ազդած մի պատմության օրինակով սկսեցի Խոսրովիս (ենթադրենք) բացատրել, թե ոնց կարելի է դրան նորմալ նայել, թե ինչքան ծանր կարող է դա լինել մարդու համար, ինչքան դժվար է ապրել, երբ քեզ չեն ընդունում ու չեն սիրում, ու թե ոնց են շատերն իրենց հոմոֆոբ ներկայացնում՝ վախենալով ընկերներին, մոտիկ մարդկանց կորցնելուց։ Ու երևի ահագին էլ հուզվել էի խոսելիս, էնքան, որ զգացի՝ ազդվել է։
-Այ քեզ բան։ Ինչքա՜ն բան կարա լինի, որ մտքներովս էլ չի անցնում։ Ես միշտ մտածել եմ, որ էդ իրանք են ուզում իրար հետ լինեն, էդ հաճույքն էլ զգան։ Չեմ մտածել, որ գոմիկների համար էլ կարա դժվար լինի, դրանից նեղվեն, տանջվեն... Ես որ ուշ ժամի տաքսի եմ քշում, ինչ ասես չեմ տեսնում։ Որ տեսնում եմ՝ ոնց են գիշերը մարդիկ զիբիլի ամանները քրքրում, որ ուտելու բան գտնեն, նեղվում եմ դրանից։ Էն որ գիտես՝ էդ մարդու համար սենց մի տեղ նստել մի բաժակ պիվա խմելու հնար չկա։ Տենց ժամանակ հասկանում եմ, որ ես հարուստ եմ։ Բայց բաներ կան, որ մտքովս հեչ չէին անցել։ Լիլ, ինչ հեշտ կլիներ, եթե սաղը քեզ նման նայեին կյանքին, ինչքան բարի կլինեին սաղը...
Չեմ կարծում, թե ինձ գարեջուր խմելու էր հրավիրել, որ կյանքը պատմեր, բայց սկսեց պատմել։ Քուչի պանյատներով ու բառապաշարով, բայց անկեղծ պատմեց, թե ոնց է կյանքում առաջին ու միակ անգամ սիրել, ոնց է հասել էդ աղջկան, թե ոնց իրենց մոտ ամեն ինչ լավ էր, սիրում էին իրար, բայց աղջկա հայրն իրեն «քաղմաս տվեց» առանց պատճառի, իսկ էդ ճիշտ տղուն վայել բան չի, իրենք դրա պատճառով բաժանվեցին, ու հիմա փորձում է մոռանալ։
Մինչև դես-դեն՝ ախպերս եկավ, տենց էլ չհասցրի շատ քարոզ կարդամ։ Չգիտեմ՝ ինչքանով իր ուզած/պատկերացրած հանդիպումն ստացվեց, բայց ինձ համար էս օրն անմոռանալի կլինի։ Քիթը զտված շրջապատից դուրս հանելու, իրականության ուրիշ կողմեր տեսնելու օր։
Մեկ-մեկ ամենաքառակուսի (կամ էդպիսին թվացող) մարդու հետ էլ ուղղակի մարդավարի խոսել է պետք, նրան մարդու տեղ դնել, բաց լինել ու իրեն էլ խոսելու հնարավորություն տալ։ Մեկ էլ տեսար՝ օգնեց։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
հես ա ժամանակ գտնեմ, Լյուդայի պատմությունը վերջացնեմ…
Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)
Էջանիշներ