User Tag List

Էջ 28 55-ից ԱռաջինԱռաջին ... 1824252627282930313238 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 406 համարից մինչև 420 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Մանրապատումներ

  1. #406
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ որ փոքր էի՝ 9 տարեկան, մեր բակիս մի հատ աղջիկ ինձ էր "սիրահարվել", 4 տարեկան, ու անընդհատ ուզում էր ձեռս բռնած ման գար ու գնար ուր որ ես էի գնում (նույնիսկ մեր տուն)…

    so, մոտ մի ամսի չափ ես էդ երեխի ձեռը բռնած բակով մեկ ֆռֆռում էի ու համեստաբար հրաժարվում ֆուտբոլ, 7 քար, պախկվոցի խաղալու բոլոր առաջարկներից…

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.08.2013), CactuSoul (14.08.2013), murmushka (02.10.2013), Sambitbaba (05.09.2013), ԱնԱիդա (19.08.2013), Արևածագ (15.08.2013), Մինա (15.08.2013), Նաիրուհի (15.08.2013), Նիկեա (11.08.2013), Վոլտերա (11.08.2013)

  3. #407
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լուրերը արագ են տարածվում: Մեր ծանոթներից մեկի աղջիկը իր սիրած տղայի հետ փախել է: Լուրը իմանալուց հետո գնում եմ խանութ ու խանութում հանդիպում եմ մեր ծանոթին, ով էդ աղջկա հայրն է: Բարև տալուց հետո էդ մարդը ինձ հարցնում է.
    _Իմացել եմ մեր ծանոթներից մեկի աղջիկը սիրած տղայի հետ փախել է, բայց չգիտեմ, թե կոնկրետ ում աղջիկը: Դու գիտե՞ս:
    Իմ վիճակը էդտեղ պատկերացրեք(փաստորեն, ով որ նրան ասել է, չի ասել, թե նրա աղջիկն է փախել): Դե քանի որ ես էլ ստելուց շատ վատ եմ, որովհետև դեմքիս գույնից երևում է, որ սուտ եմ խոսում, հիմա մի կերպ փորձում եմ ինձ հանգիստ պահել, որ հանկարծ էս մարդը չհասկանա, որ ես գիտեմ (հո չէի ասելու, որ նրա աղջիկն է փախել):
    _Չէ՛, չգիտեմ,- հազիվ ասեցի ու արագ վերցրեցի գնումներս, որ խանութից դուրս գամ:
    _Էդ հաստատ Հրաչի աղջիկը կլինի: Շատ է Հրաչի աղջիկը իրան ջարդուկտոր անում,-խանութից դուրս գալուս ժամանակ ասեց: Բայց որ սա ասեց, ես ինձ հազիվ զսպեցի ու արագ հեռացա:
    Հ.Գ Ահավոր ուզում եմ տեսնել նրա դեմքի արտահայտությունը, երբ իմանա, որ իր աղջիկն է փախել:

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (15.08.2013), E-la Via (12.09.2013), Freeman (15.08.2013), John (15.08.2013), Sambitbaba (05.09.2013), Smokie (15.08.2013), StrangeLittleGirl (15.08.2013), Valentina (15.08.2013), Աթեիստ (15.08.2013), ԱնԱիդա (19.08.2013), Արևածագ (15.08.2013), Գալաթեա (16.08.2013), Նաիրուհի (15.08.2013), Ուլուանա (16.08.2013)

  5. #408
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընկերուհիս Գավառի համալսարանում է դասավանդում: Մայիսին իր ուսանողուհիներից մեկին փախցրել էին :Դաժան, վայրենավարի բրդել էին խեղճ աղջկան ավտոմեքենայի մեջ, դուռն էլ փակել ձեռքի վրա: Թևը կոտրվել էր: «Փահլևանների» քաջագործությունը լսած ուսանողներից մեկն ասել էր.
    - Թող կրակեին գլխին՝ գցեին ավտոն, էլ ինչի՞ համար էին տանջում:
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 15.08.2013, 12:58:

  6. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.08.2013), Chilly (15.08.2013), Jarre (15.08.2013), StrangeLittleGirl (15.08.2013), Աթեիստ (15.08.2013), Այբ (15.08.2013), ԱնԱիդա (19.08.2013), Նաիրուհի (15.08.2013), Ռուֆուս (15.08.2013)

  7. #409
    Պատվավոր անդամ Այբ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2013
    Հասցե
    Իմ ստեղծած աշխարհում
    Գրառումներ
    1,572
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հորեղբորս տղան աղջիկների մասին խոսելիս, միշտ ասում է. «Եվայի ցեղից չե՞ն», կամ էլ՝ «Վա՜յ, էդ Եվայի ցեղին»: Բայց վերջերս նկատել էի, որ հորեղբորս տղան աղջիկների մասին խոսելիս, նրանց «Եվայի ցեղեր» էլ չի անվանում: Պահո՜, մտածեցի, որ մի պատճառ կա: Ինչևէ, էնքան հորեղբորս տղային հարցերով տանջեցի, որ ստիպված խոստովանեց...
    Դու մի ասա, հորեղբորս տղան երթուղայինում մի աղջկա է տեսնում ու հավանում, իսկ երբ էդ աղջիկը երթուղայինից իջնում է, ինքն էլ հետն է իջնում ու աղջկան հետևում: Աղջիկը բնականաբար նկատում է ու կոպիտ ասում է, որ իր հետևից չգա:
    _Գոնե Ձեր անունը ասեք, խոստանում եմ, որ չեմ անհանգստացնեի,-հորեղբորս տղան է ասում:
    _Եվա՛...իմացա՞ք...Ձեզնից պրծա՞,-էդ աղջիկն է կոպիտ ասում ու արագ քայլերով հեռանում:
    Հորեղբորս տղան էդ աղջկա հետևից էլ չի գնում...Եվա անունից շոկի մեջ է ընկնում:
    Վա՜յ, էդ «Եվայի ցեղերը»...
    Վերջին խմբագրող՝ Այբ: 15.08.2013, 18:28:

  8. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.08.2013), ars83 (15.08.2013), E-la Via (12.09.2013), Jarre (15.08.2013), Sambitbaba (05.09.2013), Smokie (15.08.2013), Srtik (06.09.2013), StrangeLittleGirl (15.08.2013), Stranger_Friend (15.08.2013), ԱնԱիդա (19.08.2013), Արևածագ (12.09.2013), Գալաթեա (16.08.2013), Ձայնալար (15.08.2013), Նաիրուհի (17.08.2013), Նարե91 (15.08.2013), Ուլուանա (16.08.2013), Ռուֆուս (15.08.2013)

  9. #410
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի Արևածագը Գավառի համալսարանից է խոսում, մի փախցնելու դեպք էլ ես պատմեմ նույն համալսարանից: Նախ, դեպքը հեփիէնդ ունեցավ, բարի մարդիկ դեռ ճանապարհի կեսից հասան առևանգողներին ու աղջկան տուն վերադարձրին: Այդ օրերին փախցնելու թեման շատ արդիական էր: Հիմա համալսարանի բակում կանգնած զրուցում ենք, լրիվ անսպասելի.
    - Բա որ քեզ էլ փախցնեն,- ասում է հորեղբորս տղան:
    - Տո իրան մենակ այլմոլորակայինները կփախցնեն,- պատասխանում է մյուսը:
    Հ.Գ. երանի չէր

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (12.09.2013), Freeman (16.08.2013), Mephistopheles (16.08.2013), Ruby Rue (16.08.2013), Sambitbaba (05.09.2013), Smokie (16.08.2013), StrangeLittleGirl (15.08.2013), Այբ (16.08.2013), Արևածագ (12.09.2013), Գալաթեա (16.08.2013), Նաիրուհի (17.08.2013), Վոլտերա (16.08.2013)

  11. #411
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեզ մոտ հաճախ էին պռակտիկանտկաներ գալիս Բրյուսովից… մեկը մեկից սիրուն. ռուսերենի ու անգլերենի դասերի համար… բայց մի տարի մի հատ շատ սիրուն պռակտիկանտկա եկավ՝ ընկեր Գրիգորյանը… շատ սիրուն էր… մեծ աչքերով ու թարթիչներով, սպիտակ մաշկով ու շագանակագույն մազերով կիսակարճ կտրած… մնացած բարեմասնությունների մասին էլ չեմ խոսում, ամեն ինչը տեղն էր…

    տեղս դադարս կորցրի…

    է, մի կողմից բանականությունս ասում ա՝ դու ուր ինքն ուր, բայց զգացմունքներս ասում են "Մեֆ մի լսի… տես ինչ ես անում"… ես ավելի բանականությանն էի լսում, բայց գործում էի զգացմունքներիս թելադրանքով իսկ էդ տարիքում զգացմունքներդ քեզ ոչ մի լավ բան չեն ասի…

    օր ու գիշեր մտածում էի ինչ անեմ ու ինչ կարան լինեն իմ սպասելիքները… ուշադրություն էր պետք… սկսեցի անգլերենիս դասերը կպպպած սովորել… վիզ դրած պատասխանում եմ, բայց "ապրես Մեֆ ջան"-ից էն կողմ չի անցնում… օրերն անցմնում են… հետո հայտնաբերեցի որ եթե ծիծաղացնես կարաս բավականին մեծ ուշադրություն գրավես… ինչքան հունար ու տաղանդ ունեի ներդրեցի գաղափարիս իրականացման համար… էլ մեր դիրեկտորի ծաղրանկարները կնարելով, էլ վզկապս գլխիս կապելով ու վերնաշապիկս յուբկա սարքելով… կաստյումս գլխիցս վերև հագնելով միթոմ գլուխս կտրած ա… վազում էր դասարանով մեկ տեևեցիս ընկեր Գրիգորյանը որ բռներ… ու ծիծաղում էր…

    օրերն անցան ու դրանից էն կողմ չգնաց… վերջին օրը բոլորիս հավաքեցին տարան դահլիճ. ինչ որ միջոցառում էր… դահլիճի վերջում նստած եմ մեկ էլ Բիթլզի Let it be-ն եմ լսում բեմից… "ո՞վ ա երգում երեխեք"… տեսնեմ ընկեր գրիգորյանն էլ ա ընդեղ… վերջին օրն էր… լռություն էր. ձեռս կամաց բարձրացրի… "Մե՞ֆ… ասա" ladies and gentlemen, The Beatles" ասեցի, ավելի ճիշտ հայտարարեցի… ու սկսեցին հարցեր տալ Բիթլզից… մասսան բեխաբար, իսկ ես ամեն հարցին ձեռ եմ բարձրացնումանուն ազգանուններով սաղին ասում եմ, երգերն եմ ասում, բառերով… վերջը պրծավ ու ասին որ Մեֆիստոֆելը մի հատ գիրք ա շահել՝ անգլերեն ու ինձ կանչեցին բեմ… Գնացի, գիրքս վերցրի ու շուռ եկա, որ գնամ մեկ էլ ասին սպասի ու հերթով գեղեցկուհի պռակտիկանտկաները ձեռքս սեղմեցին…

    …ու հերթը հասավ ընկեր Գրիգորիանին… ընկեր Գրիգորյանը ձեռքս սեղմեց հետո քաշեց նրբորեն ինձ դեպի իրեն ու պինդ գրկեց… երկու այտերս համբուրում էր անընդհատ ուպինդ սեղմել էր կրծքին… էնքան պինդ որ կրծքկալի կռուժավաները զգում էի դոշիս…մի մոմենտ ձեռներս բարձրացրի որ ես էլ իրան գրկեմ, սրանից լավ առիթ էլ չի լինի, բայց բանականությունը մեջս խոսեց "Մեֆ, քաքի համը մի հանի, թող ինչ ուզում ա անի" ու ես թուլացա ու տրվեցի ընկեր Գրիգորյանին… էս ամեն ինչը տևեց մոտ երկու ժամ 10 տարեկանի ժամանակով…

  12. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (18.08.2013), CactuSoul (16.08.2013), Cassiopeia (16.08.2013), E-la Via (12.09.2013), murmushka (02.10.2013), Sambitbaba (05.09.2013), StrangeLittleGirl (16.08.2013), Աթեիստ (16.08.2013), ԱնԱիդա (19.08.2013), Անվերնագիր (16.08.2013), Արամ (05.09.2013), Արևածագ (12.09.2013), Ձայնալար (23.08.2013), Նաիրուհի (17.08.2013), Ուլուանա (16.08.2013)

  13. #412
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հատ մանր (փոքր չէ, հենց մանր) բիզնես ունենք ընկերներով, ուրեմն էդ բիզնեսի շրջանակներում պետք ա պոտենցիալ գործընկերոջ հետ հանդիպեմ, համարը փոխանցեցին, զանգեցի
    -Ալյո
    -Բարև Ձեզ, Մինասի հե՞տ եմ խոսում
    -Հա, ախպերս, ո՞վ ա
    -Հոսոն ա, համարդ որ տվել էիր երեկ
    -Հա, մեռնեմ սրտիդ, ասա
    -Էսօր քեզ որտե՞ղ ու ո՞ր ժամին հարմար կլինի հանդիպենք
    -Սարյան բռատ, իրիկվա կողմ
    -Ո՞ր մասը Սարյանի
    -Էն որ տաքսիները կանգնում են, գիտե՞ս
    -Չէ, ճիշտն ասած: Էդ որ՞ խաչմերուկին ա ավելի մոտ Թումանյա՞ն, Պուշկի՞ն, թե՞ Ամիրյան
    -Մի հատ վարսավիրնոց կա է
    -Պոչտայի մո՞տ
    -Հա ախպերս, էն բոյով շենքը որ կա պոչտայի, դրա կողքի շենքը...

    հ.գ.
    հավես լիներ ամեն նախադասությունից հետո նկարագրեի էմոցիաներս

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (12.09.2013), Freeman (24.08.2013), Sambitbaba (05.09.2013), Smokie (23.08.2013), ԱնԱիդա (08.09.2013), Արևածագ (12.09.2013), Նաիրուհի (23.08.2013), Վոլտերա (23.08.2013)

  15. #413
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսքան որ կարդացի մի քանի հետաքրքիր դեպք հիշեցի իրական,ուզքւմ եմ անպայման կիսվեմ՝ միասին ծիծաղենք:Էլի աղջիկ փախցնելու հետա կապված,բայց Ռուսաստանում: Ուրեմ մի քանի հայ տղա ուզում են մի աղջկա փախցնեն ու դասից գալուց հարմարացնում են: Բայց քաղաքից դուրս գալուց նկատւոմ են տեսուչներին և կանգնում,մտածում,թե ինչ պտի ասեն,եթե կանգնեցնեն: Շուռ գալ,հետ դառնալու հնարավորություն չի լինում ճանապարհի էդ հատվածում ու ստիպված որոշում են...............աղջկան բաց թողնել: Բայց վերջը մի քանի օրից փախցրել էին.էս անգամ ապահով տեղ էին հասցրել:



    Մյուսին ինքս եմ ականատես եղել:Ուրեմն քույրս խանութում էր աշխատում մի ժամանակ:Մի օր մի մարդ եկավ հարցրե,թե ինչ լավ հեղուկ կա տուալետ մաքրելու:Դե,նա էլ մի հեղուկ խորհուրդ տվեց ու ասեց,որ շատ լավն է:Էդ մարդն էլ,թե.-Եթե տենց լավնա,ինչ խորհուրդ կտաս,մի քիչ էլ չտա՞մ զոքանչիս:
    Պատմել,թե ոնց էինք ծիծաղում,նշանակում է ոչինչ չպատմել:Մենակ ասեմ,որ իմ մոտ քիչա պատահում ծիծաղից շնչակտուր լինել:

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (23.08.2013), _Հրաչ_ (23.08.2013), Աթեիստ (23.08.2013), Նաիրուհի (24.08.2013), Վոլտերա (23.08.2013)

  17. #414
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոտներս դրել եմ սեղանին ու սուրճս կում-կում խմելով զրուցում եմ մորս հետ…

    Մայրս ութսուն տարեկան ա ու շատ հաճախ ա մանկությունը հիշում… "երեխա էինք՝ երկրորդ դասարան… պատերեզմի ժամանակ էր… դասարանցիներով ամեն օր հավաքում էինք մեր ճաշի փողերը, որ մեր ծնողներն էին մեզ տալիս ու ճաշարանից գնում էինք մեզ հասանելիք հացի կտորն ու պանիրը, կամ հաց ու ջեմը… հետո խնամքով շարում էնք դրանք մեր ուսուցչուհու սեղանի վրա… դասերից հետո ուսուցչուհին դրանք զգուշությամբ դնում էր պայուսակի մեջ ու տանում տուն… նրանք որոնք հաց-ու-ջեմ էին նա չէր վերցնում քանի որ պայուսակը կլղոզվեր ու թողնում էր սեղանի վրա… նրա գնալուց հետո մենք հարձակվում էինք հաց-ու-ջեմի վրա և ում-ինչ հասներ ուտում էինք…"

    "ինչու՞ ՛ մա՛մ… ինչի՞ համար…"

    "էդպես էր… չգիտեմ… կարգն էդպես էր…"

    "ո՞նց մա՛մ… ո՞նց էր տենց…" գոռացի մորս վրա…

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (27.09.2013), Cassiopeia (05.09.2013), E-la Via (12.09.2013), Ingrid (25.09.2013), murmushka (02.10.2013), Smokie (05.09.2013), ԱնԱիդա (08.09.2013), Անվերնագիր (22.09.2013), Արամ (05.09.2013), Արևածագ (12.09.2013), Հայկօ (22.09.2013), Վոլտերա (05.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (10.09.2013)

  19. #415
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն հատուկ հոգեվիճակներից ա, երբ մենակ Նիրվանայա լսվում։ Մարդ որ ծախել է աշխարը, Oh, no, not me, i never lost control...
    –Ինձ հետ կքնե՞ս։
    –Կներես, զոոֆիլիայով չեմ տառապում։ Բարև գ..., – նրանք էլ գլուխները ճոճում են այս երգի տակ, –սա ձեր մասին չի հաստատ։
    Նրանցից մեկը վեր ա թռչում, սիրամարգը բացում ա պոչը, որ անճոռնի թաթերը չերևան.
    –Հանգի՛ստ, հանգի՛ստ, – ասում ա ընկերուհիս, – ինքը հիվանդ ա, դե լյա չգիտեմ ինչ։
    Ամենաթունդ լոնգերից մեկը կերակրափողս վառելով կում կում ցամաքացնում եմ։
    Բարմենը երաժշտագետ ա.
    –Բիթլզը լրիվ պապսայա, – և ես սա ինչ որ տեղ լսել եմ, լսե՞լ։
    Նա մեր սեղանին դնում ա կարմիր հեղուկը, որի անունը գարեջուր ա։ Ես նույնիսկ պատկերացնում եմ, նրանում թշշոցով լուծվող 60մգ–նոց էքսը։ Ձեռքով մի կողմ եմ հրում։
    – Փորձի, – ասում ա ընկերուհիս, – գարեջրի հեչ նման չի։
    Մեկը ֆայթ քլաբի Բոբի կրծքերով մոտենում ա մեզ, դեռ անօգուտ ա։
    –Տենց էլ չսովորար խմել։
    –Քեզ նայի, լրիվ անջատվել ես։
    –Բար–մեն, ստեղ պարել կարելի՞ ա։
    Բարմենը գլխով ցույց ա տալիս պատից կախված գ……ի ցուցափեղկը.
    –Ստեղ ամեն ինչ էլ կարելի ա։
    Կես ժամ անց դեմքն ու վիզը կարմրացնելով, մի կերպ համոզում ա ընկերուհուս առանձնանալ զուգարանում։ Տևում ա հինգ րոպե։
    –Էսքան շո՞ւտ,– դեմքն ու վիզը նորից ողողվում են։
    Էս վառում եմ սիգարետս.
    – Դու պետք ա թարգես ծխելը, – ասում եմ, – քեզ թվում ա թե ամեն պահի կարաս անես, դա արդեն կախվածություն ա, որ դու չես ընդունում։
    Բոբը, պատմում ա իր մասին, ցույց ա տալիս իր հանգստյան նկարները.
    –Մարդ պետք է լինի էն ինչ կա, օրինակ ես...
    Ընկերուհիս ընդհատում ա.
    –Թող,– ասում եմ, – դու ի՞նչ, դե՛, – ասում եմ, – պրեզենտացիա արա։
    –Ես չունեմ ասելու, կոմպլեքսավորված լեսբուհի։
    –Ավելի լավ ա տենց, քան գերզգայուն գոմիկ։
    Նա ինձ լեզու է ցույց տալիս.
    –էս ի՞նչ էր։
    Ես կախում եմ գլուխս, rape me կոկորդը պատռում ա Կուրտը։
    Բոբը ցուցամատերն դնում ա լեզվին, հետո կրծքերին ու պլաստիկայի հրաշքներ ա ցույց տալիս։
    Մտքումս հաշվարկում եմ ալկոհոլի քանակը, որ վարագույրներով առանձնացված պահեստում ա, ինքնաշենս մագնիումի թեփուկներով ու ալյումինով դրանց կենտրոնում, պլյուս նիտրոն, պետք ա որ հերիքի։ Դուռը փակելու ժամանակն ա։

    Հիշում եմ, որ Բոբի սևացած մարմնին լացում էի։ Մաշկիս բշտերը պատռում եմ ասեղով, Կաշիս պոկում եմ, որ թափեմ։

    Նկուղը ամենահայտնի գիշերային ակումբն ա։ Արհեստական զագառով ու կարճ շրջազգեստներով, գունատ մարդ չես հանդիպի։ Մերկապարողը պատահական դիտորդուհու վրա ցնցում ա իր նեոնային սպիտակ ներքնազգեստի մեջ կաշկանդված "բարեմասնությունները"։ Ես դանդաղ դուրս եմ գալիս, գլուխս կախ, այն զգացումով, որ գուցե ես նախկինում ինչ–որ մի անգամ ոչնչացրել եմ իմ տունը։ Դուռը կողպում եմ իմ հետևից։

    Ամեն անգամ հույսով եմ, որ կարթնանամ մեր հին տանը։ Մայրս կռացած 90% այրվածքներով մարմնիս վրա, մլամ ա քսում ու լացում։ Իսկ իմ ածխացած շուրթերը չեն շարժվում, որ ասեմ, թե աղը վերքերիս ա կաթում։ Նրանք միայն ժպտում են...
    Վերջին խմբագրող՝ LisBeth: 09.09.2013, 23:31:
    SWTS

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (12.09.2013), Ingrid (25.09.2013), Moonwalker (09.09.2013), Skeptic (10.09.2013), Անվերնագիր (10.09.2013), Հայկօ (09.09.2013), Ռուֆուս (10.09.2013)

  21. #416
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր հարևանի գնացած հետ եկած աղջիկը կարճ կիսաշրջազգեստով դուրս է գալիս փողոց, հեռախոսը ականջին հետ ու առաջ է անում։ Պապիկս երկար նայում է նրան, դարպասի տակի աթոռին նստած։ Մեկ–մեկ աչքերը տրորում է ու շարունակում նայել։
    Ես հոսող ջրի տակ կարտոշկա եմ լվանում։ Երբ հարևանի աղջիկը վերջապես լքում է դիրքերը, պապիկս վեր է կենում ու դողացող քայլքով մոտենում է.
    – Բեգլարենց տանը նստած էինք, – պատմում է ու լվանում, – Բեգլարի քեռին` Արշակը, 82 տարեկան բիձա, դերերալով մի կերպ եկավ, նստեց թախտին, ձեռնափայտը դրեց, թե բա. «Բեգլար ջան, ուզում եմ ամուսնանամ, մենակ մարդ եմ, գիշերները տեղս տաքացնող կլինի գոնե»։ Երկար խոսեց, հետո գնաց։ Թակունը, Բեգլարի կինը մտքերով ընկավ, թե.
    – Այ Միշո ո՞ւմ ուզենք, որ եղնի, ո՞վ դրան կուզի, էն Աշխենին ուզենք։
    – Չէ, – ասացի, – Աղասու Թակունին ուզենք։
    – Իյա Միշո, ի՞նչ ես ասում, էնի մեռած չի՞։
    – Տո բա էսի սաղ ա, ես դրա հոր քյալեն։
    Պապիկս 82 տարեկան է։
    – Պա ձեռքերս սառեց, – ժպտում եմ։
    Նա նայում է գունատ մատներիս.
    – Մեջդ արյուն չկա, բալա, մեջդ արյուն չկա։
    SWTS

  22. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (22.09.2013), CactuSoul (22.09.2013), Chilly (23.09.2013), E-la Via (22.09.2013), Ingrid (25.09.2013), Sambitbaba (27.09.2013), Skeptic (22.09.2013), StrangeLittleGirl (22.09.2013), Vardik! (27.09.2013), Այբ (23.09.2013), Անվերնագիր (22.09.2013), Գալաթեա (22.09.2013), Հայկօ (22.09.2013), Ռուֆուս (22.09.2013), Վոլտերա (22.09.2013)

  23. #417
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    R rated… 25 տարեկաններից ցածրերին հրամայվում է չկարդալ…

    փոքր էի… երևի Թոմ Սոյերի տարիքին… երեկոյան նստած ենք մեծ սենյակում. հայրս գիրք էր կարդում, մայրս արդուկ էր անում, քույրս էլ խոհանոցում դասերն էր անում… ես էլ ՏՎ եմ նայում, Մոսկվայի ալիքն էր… մեկ էլ համերգ սկսեց ու աչքովս ընկավ մի կին երգչուհի… շիկահեր, հագել էր երկար զգեստ… նեքևից երկար սկսում էր ու կիպ կպած բարձրանում ընդգծելով մարմնի յուրաքանչյուր կոր իր ծավալատարածական բոլոր մանրամասնություններով… ուրեմն, տենց բարձրանում էր ու որ հասնում էր կրծքերին, Բաղդասարի լեզվով ասած կաթնագեղձերին, հանկարծ կանգնում էր… ոչ պլեչիկ ոչ բան… իմ էն ժամանակվա հաշվարկներով պտկից մի մատնաչափ վերև… այսինքն որ ափով ՏՎ-ի վրա շորը ծածկես կլինի որ կինը տկլոր ա… ինչևէ… իրականում ոչ մի արտառոց բան չկար…

    …բայց հանկարծ նկատեցի որ էս կինն ամեն անգամ ձեռները շարժելուց, իսկ նա բավականին հաճախ էր շարժում, էդ կրծքի գիծը կամաց կամաց ներքև էր իջնում… սկզբից մտածեցի թե աչքիս ա երևում… տենց բան ո՞նց կարա լինի, ՏՎ-ով, դա հնարավոր չի… բայց նայում եմ ու տեսնում եմ որ քանի գնում իջնում ա… մի կողմից աչքիս տեսածն ա մյուս կողմից տրամաբանությունը որ տենց բան չի կարող լինել… բայց իջնում ա…

    …իջավ…

    …իջավ…

    ես տեղիցս վեր կացա ու մոտեցա ՏՎ-ին… մտա քիթը ոնց որ մամաս կասեր… շարունակում ա իջնել… բերանս էլ շարունակում ա բացվել…

    ու հենց էդտեղ ես տեսա նրա աջ պտկի ծայրը՝ մուգ գույնի հետք, որը սկսեց կամաց կամաց մեծանալ… համեմատեցի աջի հետ՝ էնտեղ չկար… շուռ եկա ու մերոնց նայեցի տեսնոմ իրենք տեսնում են թե չէ, բայց ամեն մարդ իր գործով էր զբաղված… աչքերիս չեմ հավատում, տենց բան ուղղակի չի կարող լինել…

    …հանկարծ երգչուհին ձախ ձեռքի բութ մատը մտցրեց կրշկալի ու կրծքի արանքը և ցուցամատով սեղմելով կրծկալը բթամակին վեր քաշեց ու պտուկն անհետացավ իմ տեսադաշտից…

    … ճիշտ էի, ճիշտ էի տեսել, շշմած էի… աչքիս դեմն էր ու ես չէի հավատում…

    էս ամեն ինչը տևես ընդամենը 1-1.5 րոպե մաքս…

    հիմա ինչի՞ եմ սա հիշել… էսօր գծագրերը թևիս տակ դրած արագ արագ գնում եմ քաղաքապետարան թույլատվությունը ստանալու… հանկարծ ընկնող մանրադրամի ձայն լսվեց ու անկախ ինձնից գլուխս վեր բարձրացրի տեսնեմ մի կին մեջ քո կանգնած փող էր ուզ ում գցել parking meter-ի մեջ և նրա մանրա դրամն էր ընկել… կինր նեղ, մուգ գույնի յուբկա էր հագել հետևը բացվածքով որն էլ մի քիչ վերևից դառնում էր կար… ուրեմն տեսա որ կռացավ ու զգում եմ որ էդ հետույքը որ նա ունի, դժվար թե էդ յուբկայի մեջ հանգիստ, էդ վիճակում պարտակվի, բայց կինը շարունակում ա իջնել մանրադրամի հետևից… you're not gonna make it!! մտածում եմ bend your knees and keep the torso streight!!!…you're not gonna make it!! մտածելս ու կարի պոռթկումը մեկ եղավ… կինը ներքնազգեստ չէր հագել… ես կյանքմումս շատ տեսանկյուններից ու ռակուրսներից եմ տեսել կնոջը, բայց էս ռակուրսն առաջին անգամ էր… հավատս չէր գալիս որ մի բան կլինի, բայց…

    էս ամեն ինչը տևեց ընդամենը 3-4 վայրկյան…

  24. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    armen9494 (27.09.2013), CactuSoul (27.09.2013), Cassiopeia (27.09.2013), impression (02.10.2013), Jarre (27.09.2013), Smokie (28.09.2013), StrangeLittleGirl (27.09.2013), Աթեիստ (27.09.2013), Անվերնագիր (02.10.2013), Հայկօ (27.09.2013), Ձայնալար (02.10.2013), Վոլտերա (27.09.2013)

  25. #418
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փչացածի մեկն ես էլի.....
    Գալիս ես ստեղ մանկական ուղեղս պղտորում ես։
    Իսկ եթե լուրջ դու կարաս թույն իմաստով կոմեդիաների սյուժեներ գրես։ Մարդ էլ ամերիկաներում ճարտարապետությամբ զբաղվի, քաղաքապետարանների դռները ընկնի....

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (27.09.2013), StrangeLittleGirl (27.09.2013), Ձայնալար (02.10.2013), Վոլտերա (27.09.2013)

  27. #419
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Jarre-ի խոսքերից Նայել գրառումը
    Փչացածի մեկն ես էլի.....
    Գալիս ես ստեղ մանկական ուղեղս պղտորում ես։
    Իսկ եթե լուրջ դու կարաս թույն իմաստով կոմեդիաների սյուժեներ գրես։ Մարդ էլ ամերիկաներում ճարտարապետությամբ զբաղվի, քաղաքապետարանների դռները ընկնի....
    Ժառ, պապայի արև, ես ոչ մի մասնակցություն չեմ ունեցել… ոչ մեկի դեպքում… աստված վկա…

  28. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (27.09.2013)

  29. #420
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հավես, ուրախ երեկո անցնացնելուց հետո (Այրիշ փաբում անգլերեն տրիվիայի երեկո էր, մեր սեղանը 2-րդ տեղ գրավեց, 25 տոկոս զեղչ և այլն) ամեն մեկս իր ճանապարհով ու փոխադրամոջոցով՝ հեծանիվ, ոտ, մառշուտկա, ցրվում ենք տներով:
    Ես ոտքով եմ:
    Հագած եմ խիստ սպորտային: Կեդեր, ջինսից բրիջ, ջինսի կուրտկա, դեկոլտե չկա, լավ, գրեթե չկա, չեղածի հաշիվ ա, քսված չեմ:
    Գլուխս կախ, մամայիս ազիզ արև, ԿԱԽ, առանց կողքերս նայելու, մտքերով տարված, ավելի ճիշտ՝ կոնկրետ մի մտքով, քայլում եմ:
    Սահմանադրականի կողմերը պերիֆերիյնի, side տեսողությամբ զգում եմ, որ մի մեքենա իմ քայլելու հետ հավասար բարձրանում ա: Առաջին գծով: Թեթև նայեցի՝ տաքսի էր: Ասեցի՝ լավ, երևի մտածում ա՝ մարդ եմ, կարող ա որոշեմ ոտով չգնալ, նստեմ: Գլուխս հետ շուռ տվեցի, էլի կախեցի, շարունակում եմ քայլել: Սա դեռ գալիս ա:
    Արդեն սկսում եմ նեղվել՝ մեկ էլ պոկվեց առաջ: Ասեցի լավ էր, պռանեսլո:
    Քայլելով հասնում եմ մոտավորապես պառլամենտի դիմացները, մեկ էլ մեկը ելնում ա դեմս.
    - Քուրիկ, քեզ կարելի ա՞ մի րոպեով...
    Նայեմ՝ տաքսին մայթի մոտ կանգնացրել, սպասում էր:
    Սատանան ասում էր հարցրա՝ ինձ մի րոպեով՝ exactly ի՞նչ, եղբայր:
    էն էլ շառս ինձ քաշած, քաղաքավարի ասեցի՝ ոչ, ու շարունակեցի քայլել: Երկու քայլ հետևիցս եկավ, բա թե.
    – Բայց ինչի "ո՞չ" որ...
    Արդեն մտածում էի՝ ինչ եմ անելու, որ շարունակի հետևիցս գալ, ոչուբարով հիշեցի, որ մոտս դանակ կա, էն էլ լավ էր, կանգնեց մնաց:
    Հետո էլի անցավ կողքովս, արդեն էլի տաքսիի ղեկին նստած ու լուսամուտի միջից գոռում ա՝
    - Բայց լավ ե՞՞՞ս մտածել...

    Մտածում էի՝ ոչ երնեկ էն միայնակ աղջկան, որ պատահաբար էդ գյոռմամիշի տաքսին կնստի:

    Տխուր ա մեր ազգի տղամարդկանց վիճակը:

  30. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (02.10.2013), CactuSoul (02.10.2013), Cassiopeia (02.10.2013), Chuk (07.10.2013), Jarre (02.10.2013), Mephistopheles (02.10.2013), Ruby Rue (01.11.2013), Smokie (02.10.2013), StrangeLittleGirl (02.10.2013), Նաիրուհի (02.10.2013), Ռուֆուս (02.10.2013), Վոլտերա (02.10.2013)

Էջ 28 55-ից ԱռաջինԱռաջին ... 1824252627282930313238 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •