Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Սկսվեց էլի: Հով ջան, քեզ ու Հովսեփին սպասում էինք էս թեմայում: Կարա՞ս բարի հրեշտակիդ դերը մի հատ թարգես: Կամ էլ գաս ինձ համար մի քիչ հրեշտակություն անես: Մարդը ամենահեղինակավոր դիագնոստիկ գրքին ասում ա՝ էս վստահելի՞ հոդված ա, իմ բերած աղբյուրին անուններ ա կպցնում, ես ստեղ պատեպատ եմ խփվում, որ իրա ուղեղում էդ վիճակն ա, դու էկել ասում ես թարգե՞ք: Եթե թարգեի, Գորտուկն էլի անգրագետ էր մնալու: Իսկ էս զրույցի ընթացքում գոնե մի քիչ լրացուցիչ ինֆորմացիա ստացավ: Ի՞նչ վատ ա որ:
Բայց ես հլը գտնելու եմ իրա ընդհանուր հոգեախտաբանության դասախոսին ու բզիկ-բզիկ անեմ:
Հա Բյուր ջան, եթե Դանյա կկանչես, կգամ ոչ միայն հրեշտակություն, այլ նաև սատանայություններ էլ կանեմ:
Չգիտեմ ով ում էր սպասում էս թեմայում ու դու կոնկրետ որ պատերին էիր կպնում ու պատեպատ լինում, ես ընդամենը ասում եմ, որ խնայի ներվերդ ու մարդուն էլ քո ներվային անհավասարակշիռ վիճակում մի վիրավորի, անգրագիտությունը պիտակում ա մարդուն, իմ կարծիքով, ես լիքը անգրագետ, բայց մարդկային լավ հատկանիշներով մարդկանց եմ ճանաչում, բայց իրանց չեմ պիտակում:
Ես շատ ուրախ եմ, որ դու գրագետ ես, ես` անգրագետ, բայց դա իմ երեսին շխկացնելու իրավունք չունես Բյուր ջան:
Հուսամ իրար հասկացանք: