Ընգեր, ինքը հարց ա տվել էս թեմայում, ու քննարկում ա սկսվել, ուրիշ հարց ա, որ դու ու էլի մարդիկ էդ հարցը թողած իրան ասում են, թե ինքը ինչքան հեռու ա բժշկությունից, որ հլա երեկվա ասածիցս էլ Բյուրը երևի նեղացել ու ինձ էլ վիրավորել ա, ապեր, նեռվերդ չի հերիքում մի կարդա մի պատասխանի կամ կարծիքդ ասեցիր, ընդունեց ընդունեց, չընդունեց ուրեմ գտավ, որ պետք չի, հիմա էդ հիվանդը ուղարկվել ա հիվանդանոցային բուժման, էս մարդն էլ փոձում ա հասկանա, հեռու ա թե մոտիկ բժշկությանը, էդ հարցը չի քննարկվում, ստեղ կոկնրետ հիվանդի դեպքն ա քննարկվում:
Հեշտ ա մտնել ու մի «խելոք» բան ասել ու նստել հռհռալը, թարգեք ապեր![]()
Գորտուկը, ունենալով հոգեբանի կրթություն, պարտավոր չի բժշկությանը մոտ լինել։ Կարևորն էն է, որ ինքը հստակ իմանա, թե որ դեպքում է իր կոմպետենտության դաշտն ավարտվում և հոգեբույժի կարիք զգացվում։ Ինչն էլ ինքը տվյալ դեպքում շատ լավ հասկացել է՝ աղջկան ուղարկելով հոգեբուժական հետազոտման։
Սկսվեց էլի: Հով ջան, քեզ ու Հովսեփին սպասում էինք էս թեմայում: Կարա՞ս բարի հրեշտակիդ դերը մի հատ թարգես: Կամ էլ գաս ինձ համար մի քիչ հրեշտակություն անես: Մարդը ամենահեղինակավոր դիագնոստիկ գրքին ասում ա՝ էս վստահելի՞ հոդված ա, իմ բերած աղբյուրին անուններ ա կպցնում, ես ստեղ պատեպատ եմ խփվում, որ իրա ուղեղում էդ վիճակն ա, դու էկել ասում ես թարգե՞ք: Եթե թարգեի, Գորտուկն էլի անգրագետ էր մնալու: Իսկ էս զրույցի ընթացքում գոնե մի քիչ լրացուցիչ ինֆորմացիա ստացավ: Ի՞նչ վատ ա որ:
Բայց ես հլը գտնելու եմ իրա ընդհանուր հոգեախտաբանության դասախոսին ու բզիկ-բզիկ անեմ:
Ռիփ, իհարկե ինքը էս դեպքում ճիշտ ա վարվել, բայց ինքը ունենալով շատ կոնկրետ հոգեբանի կրթություն, անցել ա նաև ընդհանուր հոգեախտաբանություն ու հոգեբուժության հետ կապված մի շարք այլ առարկաներ: Իրան ինչ-որ գիտելիքներ են տվել, քննություն ա հանձնել, հավանաբար ստացել ա գերազանց: Իմ կռիվն էն ա, թե ու՞ր են էդ գիտելիքները կամ ի՞նչ բնույթի գիտելիք ա եղել ընդհանրապես:
Հա Բյուր ջան, եթե Դանյա կկանչես, կգամ ոչ միայն հրեշտակություն, այլ նաև սատանայություններ էլ կանեմ:
Չգիտեմ ով ում էր սպասում էս թեմայում ու դու կոնկրետ որ պատերին էիր կպնում ու պատեպատ լինում, ես ընդամենը ասում եմ, որ խնայի ներվերդ ու մարդուն էլ քո ներվային անհավասարակշիռ վիճակում մի վիրավորի, անգրագիտությունը պիտակում ա մարդուն, իմ կարծիքով, ես լիքը անգրագետ, բայց մարդկային լավ հատկանիշներով մարդկանց եմ ճանաչում, բայց իրանց չեմ պիտակում:
Ես շատ ուրախ եմ, որ դու գրագետ ես, ես` անգրագետ, բայց դա իմ երեսին շխկացնելու իրավունք չունես Բյուր ջան:
Հուսամ իրար հասկացանք:![]()
Հով, մինչև հիմա մենք թեմայի մեջ էինք: Հիմա արդեն թեմայից դուրս եկար: Էս մեկ: Երկրորդ, թարգի հա՝ սրան-նրան մի վիրավորին: Երրորդ, ես էլ անգրագիտության դեմ բան չունեմ, քանի դեռ դա դիպլոմավորված անգրագիտություն չի, այ դրա դեմ լիքը բան ունեմ, ու նույնիսկ ամենապայծառ մարդկային հատկանիշները չեն փրկի: Դու կարող ա էս թեմաներից գաղափար չունես, բայց քո գործի մեջ ընտիր մասնագետ ես: Գորտուկը պարտավոր ա էս թեմաներից գոնե մի քիչ, տարրական գիտելիքներ ունենալ: Իսկ անգրագիտության դեմ պետք ա ամբողջ ուժով կռվել, որտև ես հավատացած եմ, որ ո՛չ Սերժը, ո՛չ Սաշիկը չեն կործանում Հայաստանը: Հայաստանը կործանում ա անգրագիտությունը:
մարդագայլուկ (23.07.2014), Նաիրուհի (24.07.2014), Նոյեմ (23.07.2014), Ուլուանա (23.07.2014), Վոլտերա (23.07.2014)
Գորտուկ ջան բժիշկ չեմ, բայց քո բերած օրինակում պարզ երևում է, որ մարդը հոգեկան խնդիրներ ունի:
keyboard ջան - Հեշտ ա մտնել ու մի «խելոք» բան ասել ու նստել հռհռալը, թարգեք ապեր- նման մտադրություն չունեմ, բայց պետք է ասեմ, որ.
Երբ բժիշկը չի հասկանում, դա կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ թե հիվանդի, թե ընտանիքի անդամների վրա: Մի օրինակ գրեմ ինձ հետ կատարված:
Տղաս փետրվարին հիվանդացավ, ձնհալից սապոգները ջուր էր քաշել, մրսել էր: Կոկորդի ցավ, հետո հազ` տնային պայմաններում բուժեցի: Արդեն պետք է դպրոց գնար տեսնեմ թուլացավ, ոչ քնած էր, ոչ արթուն, տարանք հիվանդանոց: Որովայնի մասում տանելուց կես ժամ առաջ ցավեր ունեցավ, ասացին կույր աղիքն է` վիրահատեցին: Բայց թուլությունը չանցավ: Սկսեցին հետազոտել, անտիբիոտիկներ կաթեցնել, որը հետո իմացա տասնութ արեկանից ցածր չեն նշանակում, իսկ տղաս ընդհամենը տասնմեկ տարեկան է: Ջերմությունը օր օրի քիչ քիչ բարձրանում էր: Հետո ձուն ուռեց, ասացին ոլորվել է, պետք է վիրահատենք, որ փրկենք: Վիրահատեցին ասացին ոլորված չէր, բորբոքված էր, մաքրեցինք: Ջերմությունը վիրահատությունից մեկ ժամ հետո իջավ: Հինգ օր հետո նորից ջերմությունը բարձրացավ, էլի անտիբիոտիկներ անօգուտ, անալիզներ - թոքախտի, մինինգիտի, սպիդի, ոսկորի ռակի, լյարդի, էլ չեմ հիշում ինչերի դիմաց, լրիվ նորմալ էր: Սկսեցին համոզել, որ պարբերական հիվանդություն է, մենակ դա է մնում այդ սիմպտոմներով: Ասեմ, որ երեք շաբաթ դեղեր ընդունելուց ամեն տեղը ցավում էր, գլուխը, փորը, չէր կարողանում քնել, դրանք հիմք էին վերցնում, որ դիագնոզ դնեն: Քիթ կոկորդը երեք անգամ նայեց,. չհասկացավ ոչինչ, ասեց առողջ է: Համոզեցի, չասացի, որ ջերմություն ունի`իջացրել էի ստուգումից առաջ, տարա տուն մի քանի օրով: Տանը ասաց շրթունքը ցավում է, բացեմ տեսնեմ <դաբաղ է> սկսվում, բայց բերանը, լեզուն վաղուց էր կարմիր` մտածում էի դեղերը ծամելով է խմում, կարող է դրանից լինի: Տանը դեղ ունեի`Օրասեպտ, Փչել եմ ու ու ջերմություն էլ չի ունեցել, ախորժակը վերականգնվեց, ակտիվացավ ու աստիճանաբար վերականգնվեց: Հիմա չգիտեմ ում մեղադրեմ, որ չէին տեսնում, որ անտիբիոտիկներից երեխայի մոտ ստոմատիտ է առաջացել, որ քիթ կոկորդը երեք անգամ նայեց, կարմրածությանը ուշադրություն չդարձրեց ու այդքան երեխուն տանջեցին, անտեղի դեղեր նշանակեցին, որից մենակ վիճակը ավելի վատացավ: Դե չհասկանալու դեպքում Պարբերական հիվանդությունը կա ու կա:
Երկար ժամանակ դեպրեսիայի մեջ էի: Հեշտ չի, որ երեխադ աչքիդ առաջ տանջվումա ու ցավը չեն հասկանում: Ու չգիտես ինչ պատասխանես երեխայիդ այն հարցին, թե ինչու չի լավանում? Մի օր էլ ասաց. Մա ես չեմ լավանա երևի:
Ասածս ինչա - բժիշկների սխալ ախտորոշումներից այսքան տանջվեցինք:
Գորտուկ (23.07.2014)
Գորտուկ ջան, կներես իհարկե, բայց տվյալ դեպքում ստիպված եմ հոգեբույժի կոմպետենտությունն էլ կասկածի տակ առնել: Բայց ամենևին ոչ այն պատճառով, որ մեր կարծիքները չեն համընկնում, այլ այն պատճառով, որ ինքը հետևել ա քո օրինակին ու դրել ա նույն գոյություն չունեցող դիագնոզը: Դրա համար քեզնից կոդ եմ ուզում: Եթե դիագնոզը կոդ չունի, ուրեմն հոգեբույժը նույնքան ոչ պրոֆեսիոնալ ա եղել, որքան դու:
Ես կնայեմ կոդը: Ու կասեմ դա քեզ: Ես էլի եմ քեզ ասում , ես չեմ դիագնոզողը այլ հոգեբույժը, ես մի հատ մեծ հարցական եմ դրել իմ դիագնոզի տակ: Իսկ ինձ ուղիղ հակարառակն է թվում : Երեխան դեռ դեռահասության փուլում է ու հնարավոր են իրա մոտ էսպիսի դեպրեսիվ վիճակներ ու պետք չի միանգամից բռնել ու գրել պսիխոզ կամ էլ շիզոֆրենիա:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Գորտուկ ջան, քո դրած՝ գոյություն չունեցող դիագնոզը պահելը հոգեբույժի կողմից կարա տարբեր կերպ մեկնաբանվի: Մեկ, որ զահլա չի ունեցել խորանալու, դրել, արտագրել ա: Երկրորդ, կյանքում ՀՄԴ-10 չի բացել, չգիտի, որ տենց դիագնոզ չկա: Երրորդ, որոշել ա պահել էդ դիագնոզը մինչև ինքը հաստատ բան իմանա: Եթե հոգեբույժը գրեր՝ վարքի դեպրեսիվ խանգարում կամ վարքի և էմոցիաների խառը խանգարում, կասեինք՝ հա: Բայց տվյալ դեպքում ինքը, փաստորեն, նույնությամբ պահել ա քո դրած գոյություն չունեցող դիագնոզը (եթե, իհարկե, ճիշտ ես ասում):
Ուղղակի ցավում եմ, որ էսքան խոսակցությունից հետո, էսքան գլխիդ լեկցիա կարդալուց հետո դու տենց էլ չհասկացար, որ ոչ ոք միանգամից շիզոֆրենիա չի դիագնոզում: Առաջին, երբեմն նույնիսկ երկրորդ էպիզոդի ժամանակ միշտ էլ դիագնոզում են «Սուր պոլիմորֆ պսիխոզ»: Իսկ դա «միանգամից պսիխոզ» դիագնոզել չի, դա նենց բան ա, որ ցանկացած մարդու կյանքում էլ կարա մի անգամ պատահի, անցնի, գնա:
Բյուր ասա էլի ինձ , եթե դա իմ խնդիրը չէ, ես ի՞նչ իրավունքով պետք է դիագնոզ տամ երեխային: Երեխան խնդիր ունի հաղորդակցման հետ, ախորժակի հետ , քնի հետ կապված , մեկ անգամ տեսողական տեսիլք է եղել , բռնենք ու գրենք պսիխոզ հա՞ Բյուր: Աղջիկը դեռ 14 տարեկան է, հնարավոր է անցումային շրջանում դեպրեսիա է տանում:
Վերջին խմբագրող՝ Գորտուկ: 23.07.2014, 19:29:
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Ահա, հորմոնալ խանգարումներ ունի… Սենց մակերեսային էլ ՀՀ–ում բուժում են նշանակում։ Իսկ դու պարզել ե՞ս, թե ախտանիշները ինչ դեպքից հետո են առաջացել, ինչպիսի անցյալ է ունեցել, հոգեբա՛ն։ Դու ոչ թե մտածում ես բուժել մարդուն, այլ մտածում ես, որ շիզոֆրենիան խայտառակություն է, իսկ այ դեպրեսիան` մոդայիկ, գրենք դեպրեսիա, ջահել աղջիկ է, մեղք է։ Դա քո խոսքերից այնպես է կաթում, որ ինքդ հոգեբան լինելով չես մտածում դրա մասին։
Si vis pacem, para bellum
մարդագայլուկ (23.07.2014), Նոյեմ (24.07.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ