Ես էլ եմ փորձում ազատ ժամանակս հնարավորինս ազատել աշխատանքից ու կոլեգաներիցս։ Ասենք, երբ խոսում են կիրակի օրը ինչ-որ տեղ գնալու, հանգստյան օրերը միասին անցկացնելու մասին, սկզբում մոտս հիստերիա ա սկսվում․ ո՞նց, իրանք պատրաստվու՞մ են միակ ազատ օրս էլ իրանցով լցնել։ Հետո քիչ-քիչ սթափվում եմ ու հասկանում, որ իրականում ինձ ոչ ոք չի ստիպում իրեն հետ գնալ ու ինչքան հնարավոր ա մնում եմ տանը։ Բայց էդ դեպքում էլ կծողական քոմենթներ եմ լսում, յանի մեր հետ ոչ մի տեղ չես գալիս, թիմի մեջ չես ինտեգրվում, բլա բլա բլա։
Հետո էսօր մտածում էի, որ համեմատաբար ավելի դժվար ա աշխատանքը հետը տուն չտանելը, երբ աշխատում ես երեխաների/աշակերտների/ուսանողների հետ։ Որ փողոցում էրեխեքիցս ինչ-որ մեկին եմ տեսնում (իսկ իրանք ամենուր են, հասարակական տրանսպորտում, գրադարաններում ու գրադարաններում, այգիներում, մի քիչ մեծերին նաև փաբերում կհանդիպես։ Այսնինքն համարյա հնարավոր չի դուրս գալ տնից ու գոնե մեկին չհանդիպել), ի՞նչ էի ասում։ Հա, երբ պատահմամբ հանդիպում եմ էրեխեքիցս ինչ-որ մեկին, հազվադեպ ա ստացվում ուղղակի իրար բարևել ու անցնելը, սկսում ենք խոսել մի քանի րոպե, հետո նոր բաժանվում։ Իհարկե շատ հաճելի է էդ ամեն ինչը, իրանք սովորաբար թույն դեմքեր են լինում կամ մարդիկ ովքեր մեծ պոտենցիալ ունեն, բայց հետո ինձանից ավելի երկար ժամանակ ա պահանջվում իրանց ու աշխատանքիս մասին մոռանալու ու ուղեղս անջատելու համար։

Էջանիշներ