Ուկրաինական վերահսկողությունը 100կմ հեռու ա, բայց Պառաշենկոն հրամայում ռազմական գործողությունները դադարեցնել ընկած վայրից 40կմ շառավղո՞վ
Порошенко поручил армии прекратить бои в 40-километровой зоне катастрофы Boeing-777
Ներս ջան, նախ էտ շատ պայմանական ա, թե ով ինչ տարածք ա վերահսկում: Իրանք էլ տոշնի չգիտեն, ու պայմանական քարտեզներ են հրամցնում, որ հաջողություն ու առաջխաղացում ցույց տան (էտ էլ ուկրաինական պրոպագանդան ա), դրա համար իրանք էլ են շշկռվել 100կմ են հեռու, թե՞ 40, 30, 15 .... : Ու, էն որ խփել են БУК-ով, դեռ հաստատված չի: Կարող ա խփել են գրոհիչ ինքնաթիռից, ասենք СУ-ից:
Ընկեր, երբ գործ ունես մի կողմից ռուսների, իսկ մյուս կողմից ուկրաինացիների հետ, ամեն տեսակի մազալու բան ու ախմախություն հնարավոր ա: Երկրորդ, հաշվի առ, որ ուկրաինական բանակն ու էտ բանակի խայտառակ կոռումպացաված ղեկավարությունը էտքան միատար չի ու լիքը պրոռուսական էլեմենտներ կան, որոնք հեչ դեմ չեն լինի ռուսների հետ առուծախի մեջ մտնել, զենք-մենք ստեղից ընդեղ տանել բերել, ում հասնի ծախել էտ զենքը, մի երկու մանեթե փող հետ քցել, ջհանդամ թե մի երկու հոգի ավել կամ պակաս չի զոհվի: Ապեր, ասածներս չեմ կարա սայթերից հղումներով հիմնավորեմ: Բայց որ ներսից մի քիչ իմանաս, թե ինչ ա կատարվում Ուկրաինայում, ամեն ինչ պարզ կլինի: Էս պատերազմը պարարտ հող ա, որ լիքը մարդ լիքը կայֆեր անի Ուկրաինայում:
Ապեր, չեմ չարախնդում, քանի որ Ուկրաինան որպես երկիր շատ արագ սիրվում ա: Կիևն արտակարգ քաղաք ա, հազար անգամ ավելի հաճելի ու բարեհամբույր մարդկանցով, քան ասենք Մոսկվան, որտեղ աշխատում եմ ոտ չդնել: Բայց ապեր, իմ անձնական վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ հեչ կապ չունի էն փաստի հետ, որ էս երկրում խայտառակ բառդակ ա, ու ամենամեծ բառդակը հենց բանակում ա:
Ասածս էն ա, ապեր, որ Ուկրաինայի վիճակն էնքան խառն ա ու էնքան տխուր, որ ամեն բան հնարավոր ա:
Հ.Գ. Ղրիմում Ուկրաինայի ռազմածովային ուժերի նորանշանակ հրամանատարը՝ Դենիս Բերեզովսկին, հենց առաջին շուխուռի պահին թքեց Ուկրաինայի վրա ու անցավ ռուսների կողմը: Ներս ջան, դե հաշվի, թե ինչ կարգի գեներալներ կարան լինեն էն ուժերում, որոնք հիմա արևելքում կռվում են:
Էջանիշներ