Լավ մրցույթ էր, բոլոր գործերն էլ լավ էին կարդացվում:
Բայց փոշմանել եմ, առանձին գործերին չեմ անդրադառնա, մի քիչ դժվարանում եմ էս անգամ գործերի մասին գրել:
Քվեարկում եմ «Անձրևի» օգտին:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Քանի որ հասնում ենք ֆինիշին, երևի ոչ ոք դեմ չի լինի, եթե էստեղ մեր նախորդ մրցույթների պատմվածքներից մեկը դնեմ:
«Կարճ պատմվածքներ» մրցույթից է:
Հա մտքիս էր էս գործը. մի տեսակ սազում է մեր էս անգամվա տարօրինակ մրցույթին
Ինչքան էլ կռիվ արեցինք էս պատմվածքի համար հավանողների ու չհավանողների բանակով
Կախարդը
-Բարև ձեզ, կարելի է՞- վախվխելով դուռը բացեց անծանոթը:
-Իհարկե, խնդրեմ, ներս եկեք,- ժպիտը դեմքին ներս հրավիրեց կախարդը:
-Ես եկել եմ...
-Սպասեք, սպասեք, հիմա կկռահեմ, դուք եկել եք իմանալու, թե որն է ձեր կյանքի իմաստը, և թե ինչ է լինելու այդքան գայթակղիչ և միևնույն ժամանակ այքան սարսափելի ապագայում, այդպես չէ՞:
-Այդպես է,- անհանգիստ շարժումներով հաստատեց հյուրը:
-Եվ գիտեք ի՞նչ. դո՛ւք՝ որ միշտ ձեզ թվացել է, թե ձեր ծնված օրվանից անհաջողակ եք եղել, որ ամբողջ կյանքում վանդակիցդ դուրս չես եկել... կարող էիք հենց այսօր ամեն ինչ փոխել, կամ գրեթե ամեն ինչ, օրինակ կարող էիք այստեղ գալու ճանապարհին ուշադիր լինել և միգուցե գտնել Հեղինեյին Տրոյացի, ով իր սերը կնվիրեր քեզ, ինչպես կասեր մեծն ծերուկը: Կարող էիք կյանքիդ մեջ գոնե մեկ անգամ դուրս գալ երևակայական վանդակից, կարող էիք բլա, բլա, բլա ... անկեղծ ասաց ոչինչ էլ չէիք կարող, և ընդհանրապես դուք ոչնչություն եք, իսկ ձեր գլուխը հոգնայի կարիք ունի, դո՛ւրս, դո՛ւրս կորեք:
Կախարդը ձեռքի եկածը շպրտեց անծանոթի վրա ու բղավեց.
-Կանգնիր, թուլամո՛րթ
-Ի՞նչ ես ուզում –դռան փեղկը բռնած աղեկտուտ ճչաց հյուրը:
Կախարդը դանդաղ քայլերով, որպես քնքուշ մութի թև, մոտեցավ անծանոթին, շրթունքները հպեց ակաջին ու նո՜ւրբ շշնջաց.
- Քիս մի, ջըսթ քիս մի, ինձ հետ դու մնա, մնա՜...
Մի ուրիշ իմաստ էլ կա, թե ինչու եմ էս «կռվախնձոր» պատմվածքն էստեղ դրել![]()
Վերջին խմբագրող՝ ivy: 11.07.2014, 12:49:
Անվերնագիր (13.04.2015)
Քանի՞ րոպե մնաց քվեարկությանը:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ