Դրա համար սուս ու փուս կարդում ու քվեարկում ես, ոչ էլ դռբի տակ ես ընկնում![]()
Դրա համար սուս ու փուս կարդում ու քվեարկում ես, ոչ էլ դռբի տակ ես ընկնում![]()
Մի՞թե ես էս ամբողջ 14–էջանոց քննարկումը կարդացի։ Հավատս չի գալիս...
Լավ էր, էս անգամ համարյա բոլոր տարբերակներն էլ հեշտ էին կարդացվում (բացի «Ծաղիկներից»)։ Ընդհանուր վատ չէր, բայց, իհարկե, կարող էր շատ ավելի լավ լինել։
Մեֆի լռությունն ա տարօրինակ... Մեֆ, հո բան չի՞ եղել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ան, բայց տասնչորսն էդքան էլ շատ չի, մեկ-մեկ տասնյակներ են լինում (Մեֆի մասնակցությամբ), ու էլի կարդում ենք![]()
Դե Ծաղիկները աղջկական ծայրահեղություն ա, Numb-ը՝ տղայական, ու էրկուսն էլ համարյա հավասար վատ գործեր են ինձ համար
Էլի սկսեցի՞ր
Ռիփ, էլ մի: Իքս ֆակտորի ու Անձրևի հասցեին ոնց որ թե թթու խոսք չկա, համենայնդեպս՝ ոչ ոք չի զարմանում, թե ոնց են ձայներ ստանում:
Sambitbaba (10.07.2014), Smokie (10.07.2014), Վոլտերա (10.07.2014)
Սաղ հեչ, լավ է, որ մրցանակից երկու հատ ունեմ, բայց մեկը վարդագույն սրտիկներով է: Թեև լրիվ նույն բանն է, ուղղակի սրտիկներ ունի վրան ու կոչվում է Love Notes, որ լողանալիս սիրային տողեր թողնես յարիդ, չնայած ոչ մեկ չի արգելում այլ նպատակով օգտագործել![]()
ivy (10.07.2014)
Տխուր է, երբ որոշ ակումցիներ իրենց իրավունք են վերապահում հեղինակներին խորհուրդ տալ չգրելու իրենց ճաշակին չհամապատասխանող պատմվածքներ։ Առողջ քննադատությունը շատ կառուցողական կարող է լինել, մինչդեռ՝ հեղինակ ջան նման բաներ էլ մի գրի-ները մենակ անհանդուրժողականություն են սերմանում։
ivy (10.07.2014), Sambitbaba (10.07.2014), Շինարար (10.07.2014), Ուլուանա (10.07.2014), Ռուֆուս (10.07.2014)
Հիմա՝ տարբերակների մասին՝ հերթով։
1. Գրական գործակալություն «X Factor»
Շարադրանքի առումով ամենալավ գործն էր՝ հասուն գրելաոճով, հետաքրքիր հնարքներով, հումորը տեղը, ընդհանուր՝ շատ հավես կարդացվող, առնվազն ինձ համար՝ ամենահավես կարդացվողը։ Շարադրանքի առումով կպնելու տեղ չկա։ Միակ կպնելու տեղը սյուժեն է։ Մի անգամ որ կարդացի, վերջն ահավոր հիասթափեցնող էր։ Ջղայնացա նույնիսկ, որ էդքան հավես սկիզբ ու ընթացք ունեցող պատմվածքը հեղինակն էդպես «թեթև ձեռքով» հարամել է։ Բայց հենց նոր մի անգամ էլ կարդացի, ու վերջին սկսեցի մի քիչ այլ հայացքով նայել։ Էստեղ ոնց որ թե կարծիքը հնչեց, որ հերոսը քննադատաբար է վերաբերվում ինքն իրեն, բայց իրականում էդ շատ խաբուսիկ՝ զուտ արտաքին կերպար էր. համաձայն եմ Լիզբեթի հետ, որ հերոս–հեղինակի անվստահությունը մի տեսակ հակասում ա իսկական հեղինակի վստահ տոնին։ Հնարավոր ա, որ հեղինակի մեսիջն էս էր. հերոսի պես խիստ եղեք ինքներդ ձեր նկատմամբ. ավելի լավ է՝ հետևեք նրա օրինակին և ճիշտ ժամանակին կերեք ձեր երկնած անտաղանդությունը՝ ազատելով մեզ ձեր զառանցանքները կարդալու տհաճությունից։ Իսկ պատմվածքի վերջին նախադասությունը շատ խոսուն էր, շատ հավանեցի։
Սկզբում մտածում էի՝ Այվին կլինի, բայց որ տեսա՝ ինքն էլ ա քվեարկել էդ տարբերակի օգտին, հասկացա, որ չէ։ Բայց շատ նման ա Այվիին, ինչ ուզում եք՝ ասեք։
Հետո որ ասեցին՝ Իմպն ա, երկրորդ անգամ կարդացի, ինձ էլ տենց թվաց։ Ուրիշ մարդ դժվար թե լինի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
insider (10.07.2014), ivy (10.07.2014), Mephistopheles (11.07.2014), Sambitbaba (10.07.2014), Smokie (10.07.2014), Ռուֆուս (10.07.2014), Վոլտերա (10.07.2014)
Հա, մոռացա ասել. առաջին տարբերակի վերնագիրը հեչ չհավանեցի, մի տեսակ ոնց որ պարտականության պես դրած լիներ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Վոլտերա (10.07.2014)
2. Անձրև
Իսկապես տարօրինակ պատմություն, վերջն էլ ինքն էր։ Լավ շարադրված, լավ կառուցված սյուժեով գործ էր։ Ճիշտ է, էն կոսով աղջկանից իմ զահլեն էլ գնաց, բայց հնարավոր ա, որ էդ ինձնից էր, չգիտեմ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Sambitbaba (10.07.2014)
3. Numb
Իսկապես շատ երկար ու անբովանդակ էր տղայական ժարգոնախեղդ զրույցը։ Հասկանում եմ, որ ժարգոնը տղաներից շատերի խոսքի անբաժան մաս է կազմում, հատկապես երբ մենակ են՝ առանց աղջիկների, ու պատմվածքում ներկայացված երկխոսությունն էլ շատ բնական ու իրական էր, բայց էստեղ մի ուրիշ կարևոր հանգամանք կա. արդյոք ամեն բնական խոսակցություն էնքան հետաքրքի՞ր է, որ պատմվածքի մաս դառնա, էլ չեմ ասում՝ պատմվածքի համարյա ողջ ընթացքը կազմի։ Իմ կարծիքով, ահագին առօրեական, ոչինչ չասող խոսակցություն էր. հանգիստ կարող էր դրա իննսուն տոկոսը չլինել, ու գործը դրանից չէր տուժի։ Հայաստանի ու դարչնագույն զանգվածի գաղափարը հաջող էր, հետաքրքիր էր, բայց դա, ըստ իս, էս գործի միակ հաջողված մասն էր ու էնքան չկար, որ գործը փրկեր։
Ի դեպ, երբ սկսեցի կարդալ, հենց սկզբից հերոսի դերում ակամա Արամին էի պատկերացնում, ու, բնականաբար, մտքովս անցավ, որ հեղինակը կարող է ինքը լինել։ Բայց հետո էլի եկավ էն պահը, երբ նայում ես քվեարկությանն ու հասկանում, որ չէ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Sambitbaba (10.07.2014)
Տարբերակ 4.
Մենակ ի՞նձ ա թվում, թե էս պատմվածքը նախորդ մրցույթներից մեկում էլ ա եղել... Լուրջ եմ ասում, հենց սկզբից էդ զգացողությունն եմ ունեցել, ու ինչքան կարդում էի, էնքան ավելի էր ուժեղանում էդ զգացողությունը։ Բայց դե դրանից բացի, մի ուրիշ՝ ավելի ուժեղ զգացողություն էլ կար, որ թույլ չտվեց մինչև վերջ կարդալ՝ արհեստական խուճուճ–մուճուճ բառերից ու առնվազն ինձ համար անհետաքրքիր ռոմանտիկ մոտեցումից առաջացած զգացողությունը։ Թող ների ինձ հեղինակը, բայց էս տիպի գործերը հենց սկզբից արդեն պատկերացում են տալիս ընդհանուր գործի մասին, ու եթե դուրդ չի գալիս, ինձ թվում է՝ մեղք չի չշարունակելը։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
ivy (10.07.2014)
5. Լիլիթ
Շարադրանքը մի քիչ տարօրինակ էր (Ռուֆուսի ասած շարահյուսական հնարքները նկատի ունեմ), բայց ինչ–որ առումով՝ սյուժեին համահունչ. մի ուրիշ գործի դեպքում շարադրանքը կդիտարկեի որպես թերություն, բայց էս գործի դեպքում ուտվում էր։ Հեղինակն էնքան էլ հմուտ գրող չի երևում, բայց պատմությունը բավական հետաքրքիր էր, ինձ դուր եկավ, թեև համաձայն եմ էն կարծիքին, որ մի քիչ շատ էր ձգձգած, կարելի էր որոշ մասեր կրճատել։ Ընդհանուր տպավորությունս ավելի շատ դրական է։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Sambitbaba (10.07.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ