Հա, հա, լավ էլ հիշում ես, իմ ամենաառաջին հանդիպումն էր, Արշակի ծնունդին, Վեստում: Ընթացքում Պոետի, Կիտայի ու չեմ հիշում ում հետ գնացել էինք «Լարովի Նարինջը» նայելու, հետո հետ էինք եկել, մեծ մասը գնացել էին: Ես նստեցի քո դիմացը, չգիտեմ ոնց էիր հարմարացրել Վեստի անհարմար աթոռներին նստել՝ ոտքերդ տակդ ծալած: Իմ ու քո միջև ծնունդի տորթն էր դրած, ու դու Երոյի, Փիլոյի ու չեմ հիշում ում հետ կատաղած քաղաքականությունից էիր խոսում

Ես էլ քո մասին մենակ էն գիտեի, որ դու Ակումբի «դեմքերից» ես ու խելոք, սուս ու փուս նստած մտածում էի, թե ոնց եմ ես ընդհանրապես կարողանալու ձեր հետ մերվել

Ու անկեղծ ասած չեմ էլ հիշում, որ իրար հետ խոսացել ենք
Մեկ էլ երբեք չեմ մոռանա, թե ոնց Երոն ինձ ստիպեց Արշակին կենաց ասել, ու ոնց ամաչելով ու կմկմալով մի բան ասեցի, հետո էլ կարմիր կտրած տեղս նստեցի: Ավելի լավ ա ավլել տայիք

Էջանիշներ