էս գոլդ էջի վրա մի հատ հետք էլ ես թողնեմ էլի...
Կտրաքվեմ, որ չգրեմ:
Ուրեմն սենց.
Մեկ-մեկ, որ հետադարձ հայացք եմ գցում դեպի անցյալ /հա՛, թող հենց սենց պոետիկ լինի սկիզբս/
ու տեսնում, թե ինչ տիպի մարդկանց հետ եմ շփվել, մտերմացել, ինձ հոգեհարազատ համարել,
գիտե՞ք՝ ինչ եմ ուզում անել:
Ուզում եմ մի հատ կոճի թել վերցնեմ, սիրուն փաթաթեմ պարանոցիս, թելի ծայրն էլ ամրացնեմ մի տեղ ու...
STOP, STOP, STOP
Աղջիկ ջա՛ն, ուշքի՛ արի:
Ճիշտ ա՝ մի քիչ ուշ, բայց ի վերջո գլխի ընկար, որ որոշակի կատեգորիայի մարդիկ կան,
որ քո կյանքում ընդհանրապես տեղ չունեն:
Էլի ուշ, բայց հասկացար, որ մարդկանց հետ ժամանցի համար առհասարակ պետք չի շփվել: Թոշակի անցնես, ժամանցդ կվայելես:
Դու հիմա էն տարիքում ես, որ ագահի, անկուշտի, վայրենու նման պիտի խժռես կողքի մարդկանց... չէ՛, մարդկանց չէ... իրենց գիտելիքները պիտի գողանաս, քեզնով անես: Դու էդքան ժամանակ չունես է, որ ամեն մեկի վրա ժամանակ վատնես:
Վսյո՛, մոռացանք կոճի թելի մասին:
Հա՛, ու մի բան էլ կա:
Դու էլ առաջվա նման չես նեղվում, որ որոշ մարդկանց լրիվ քաղաքակիրթ ձևերով դուրս ես շպրտել կյանքիցդ :
Հիմա հանում ես մտքիցդ, որ բոլորը գաղափարներիդ, ընդհանուր մտածելակերպիդ պիտի հավանություն տան: Հանեցի՞ր: Ապրես:
Արի դու ապրի նենց, ոնց որ ճիշտ ես համարում, իսկ մարդիկ... ու այդ հողածին մահկանացուները իրենք թող որոշեն՝ մնում են, թե՞ գնում: Դուռս բաց ա հեռացողների համար: Բարով գնաք, եթե չէ, ուրեմն ես ինքս:
Հ.Գ. ալկոհոլի չարաշահումը ավելացնում է անկեղծության չափաբաժինը:



/
... իրենց գիտելիքները պիտի գողանաս, քեզնով անես: Դու էդքան ժամանակ չունես է, որ ամեն մեկի վրա ժամանակ վատնես:
Մեջբերել



)
Ուսանողները լսարանից մի քիչ հեռու (իրար գլխի հավաքված) նայում են լսարանի դռանը: 

3 երեխատեր մարդ ա:

Էջանիշներ