User Tag List

Էջ 588 686-ից ԱռաջինԱռաջին ... 88488538578584585586587588589590591592598638 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 8,806 համարից մինչև 8,820 համարի արդյունքները՝ ընդհանուր 10286 հատից

Թեմա: Անկապ օրագիր

  1. #8806
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաշվի առնելով ԱԺ-ում Արմեն Ռուստամյանի թուրքերենի բացատրական դասը, ըստ որի «չա*լախ» նշանակում է ճաքած/ճաք տված, ապա նկարվելիք ֆիլմի անունը մոտավորապես էսպես պետք է լինի՝ «Benim catlakh kalbim» (բենիմ չա*լախ քալբիմ), իսկ «արդի» հայերենով՝ «իմ չա*լախ սիրտը»…

    Թուրքերը Ցեղասպանության ճանաչման դեմ ֆիլմ են նկարում. Իմ սրտի ճաքը

    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նիկեա (11.06.2014)

  3. #8807
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երազիս մեջ ձյուն էր էկել: Սենց հավեսով, ամբողջ թաղը ձյան մեջ էր: Տեսա, որ Գեսթը երազահանի կայք է բացել, հետաքրքրության համար մտա, նայեցի: Ըստ Վանգայի, բոլոր դժբախտությունները կշրջանցեն ինձ: Ինչ լավ ու սիրուն բան ա:
    Իսկ իրականում ալարում էի առավոտ գիշերով հեծանիվ քշել, երազս էլ շատ սիրուն լուծում էր տվել. ձյուն: Արթնացա, պայծառ արև, ամառ: Բայց ավտոբուսով գործի գնացի:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (11.06.2014), John (11.06.2014), Նիկեա (11.06.2014), Ռեյ սամա (14.06.2014)

  5. #8808
    Պատվավոր անդամ laro-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.07.2011
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,166
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սիրուն լուսաբաց, լավ երաժշտություն, մի մեծ բաժակ սուրճ... վայելում եմ: Վայելու եմ էն դեպքում երբ սուրճ չեմ խմում ընդհանրապես ու էն դեպքում երբ դեմս էս ֆիզիկայի գիրքն ա չարաբաստիկ: Էսօր կպրծնեմ սրանից: Ես վայելում եմ լուսաբացը, լավ երաժշտությունը ու էս սուրճը Նենց տպավորություն ա,որ դարդերս մեջն եմ թաղում

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մուշու (17.06.2014), Նաիրուհի (11.06.2014), Նիկեա (11.06.2014)

  7. #8809
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2012
    Գրառումներ
    1,218
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պետք է խոստովանեմ, որ մի երեք շաբաթ առաջ երազում էի մեծանալու մասին, բայց հիմա երբ երկար ժամանակ մեծերի հետ եմ շփվել, հասկանում եմ, որ իրանց աշխարհում ես տեղ չունեմ:Թող ինձ լուրջ չնդունեն, չհարգեն իմ որոշումները անգամ էն դեպքում երբ ես եմ ճիշտը, թող որ ականջի հոտև գցեն երեխայի առաջարկած խենթ,անիրական ու ոչ ռացիոնալ թվացող գաղափարները, բայց մեկ է ես չեմ մեծանալու:Եթե մեծ լինել նշանակում եմ կենդանի լինելով հանդերձ չապրել ուրեմն ես չեմ ուզում մեծանալ:Հա, գիտեմ, հասկանում եմ, որ բոլոր մեծերը էս տիպին, բայց մեծերը երեխաներին նման չեն:Ինչքան էլ երեխայական ու անկեղծ թվան, մեկ ա իրանք մեծ են:Ու ավելի լավ ա ժամեր շարունակ վազեմ անկարգ ու չարաճճ երեխեքի հետևից, մազերս քաշեն, դեմքս ճանկռեն, կեղտոտեն տունը, ինչն ամենասարսափելին է, քան լսեմ, թե «մեծերը» ոնց են խոսում փոքրերի ու իրենցից «փոքրերի» մասին:էդ ուղակի զզվելի է:
    էսօրվանից վերադառնում եմ Նեվրլենդ:Ջահնդամը թե էնտեղ կապիտան Հուկ չկա...ինքը հազար անգամ ավելի լավն ա քան էս նեխած ուղեղով զոմբիները:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.06.2014), John (11.06.2014), Ruby Rue (11.06.2014), Vardik! (12.06.2014), Գորտուկ (11.06.2014), Մ Մ (12.06.2014), Մուշու (17.06.2014), Նարե91 (12.06.2014)

  9. #8810
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անձրևը կաթում էր Մաքսվելի հավասարումների վրա, բայց ես տեղիցս չէի շարժվի, մինչև էդ բանաձևը չստանայի։ Նստած բանաձևեր եմ գրում-ջնջում, ածանցում-ինտեգրում, մեկ էլ մի քյարթազգի էակ վազելով մոտեցավ ինձ, մատը դրեց տետրիս վրա, որտեղ միայն բանաձևեր ու թվեր էին.
    - Քուրի՜կ ջան, պետք չի էդքան Սևակ կարդալ։ Սևակն էլ ա սխալ լինում։

    Մինչև կհասցնեի ականջակալներս հանել ու մուննաթս կապել, որ իմ նախշուններին Սևակ են համարում, տղան արդեն անհետացել էր։ Իսկ երբ նրա մատնացույց արած տեղում բանաձևերի մեջ ապրե՜լ, ապրե՜լ, այնպես ապրել էի փնտրում, հայտնաբերեցի որ էդտեղ հաշվարկի սխալ էի արել, դրա համար էլ արդյունքը ճիշտ չէի ստանում։

    Հ.Գ. Էսօր էլ քննության եմ մտել, տոմսս քաշում եմ. Մաքսվելի հավասարումներն ա առաջին հարցը, կուրսեցիս էլ էդ պահին դուռը բացում ա` ձեռքին իմ մուրճը, ու ես միանգամից էս կլիպի սյուժեն աչքիս դիմաց ա գալիս։

    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 12.06.2014, 16:35:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.06.2014), Smokie (13.06.2014), Նիկեա (12.06.2014), Ռեյ սամա (14.06.2014)

  11. #8811
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շա՜տ տարիներ առաջ մի ֆորում կար Ալանիսին նվիրված, էնտեղից տարբեր մարդկանց հետ էի շփվում, օրերով ու ժամերով չաթվում էինք: Մեկն էլ կար Կանադայից, Ջեթ էր անունը: Իմ տարիքի էր: Վերջերս ֆեյսբուքներում գտանք իրար (ֆորումը փակվել ա, տենց սաղս իրար ավելացրել ենք ֆբ-ում): Փող էր հավաքում, որ սեռափոխության վիրահատություն անի: Էսօր գրել էր, որ արդեն հիվանդանոցից դուրս ա գրվել: Նենց ուրախ եմ իրա համար:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (12.06.2014), Ռեյ սամա (14.06.2014)

  13. #8812
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պերֆեկցիոնիզմի ձգտող մարդը լուրջ հիվանդ ա:
    Ստացվում ա ՝ ես էլ եմ հիվանդ:
    Ու քանի գնում ա, զգում եմ՝ խորանում ա:
    Ե՞րբ եմ գլուխս մտցնելու, որ ամեն բան կատարյալ դարձնելու փորձերս զուր են ու ապարդյուն: Դա ան-հը-նար ա:

    Հիշում եմ ՝ լեզվաբանության դասախոսս, երբ բացատրում էր լեզուն՝ որպես բնական համակարգ թեման, հազար անգամ շեշտում էր, որ լեզուն, ինչպես ցանկացած բնական համակարգ, կատարյալ լինել չի կարող, այլապես չի կարող գոյատևել: Սրանից դուրս է գալիս, որ նրա ոչ կատարյալ վիճակն է պատճառ հանդիսանում, որ այն չմահանա:
    Բոլոր այն փորձերը, որոնք ուղղված էին արհեստական լեզուներ ստեղծելու, անհաջողությամբ են պսակվում: Պատճառն այն է, որ նրանք չափից դուրս կատարյալ են, հետևաբար՝ երկար կյանք ունենալ չեն կարող:

    Հիմա էսքան բանը ուղեղս մտել ա, իսկ առօրյա կյանքում սա իրագործել դժվարանում եմ՝ չհասկանալով, որ կյանքը հենց կատարյալ դարձավ, փտելու, փլվելու ու քանդվելու ա:
    Հուսամ՝ կբուժվեմ:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.06.2014), Smokie (13.06.2014), Vardik! (14.06.2014), Մ Մ (13.06.2014), Նաիրուհի (14.06.2014), Նիկեա (12.06.2014)

  15. #8813
    Մշտական անդամ մարդագայլուկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.08.2013
    Հասցե
    Mirkwood
    Տարիք
    31
    Գրառումներ
    438
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեկ Սյունիք պիտի գնայի: Չորս հոգով տաքսի էինք վերցրել:
    Ոնց ակնկալում էի` վարորդը մուղամապոպսայախառը, կիսահայերեն-կիսառուերեն ինչ-որ բան միացրեց: Ականջակալներս չէին աշխատում: Մոտ տասնհինգ րոպե ձգեցի ու արդեն մտածում էի, որ անհույս ա, մեկ էլ դիմացը նստած տղան ասաց. «Հոպար, ինչ կլնի, անջատի էլի»:
    Քիչ էր մնում ասեի «ամուսնացի՛ր հետս, բռատ»:
    Վերջին խմբագրող՝ մարդագայլուկ: 12.06.2014, 19:26:

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (12.06.2014), GriFFin (15.06.2014), Ruby Rue (12.06.2014), Smokie (13.06.2014), Vardik! (14.06.2014), Աթեիստ (12.06.2014), Գոգարիկ (14.06.2014), Դատարկություն (12.06.2014), Յոհաննես (12.06.2014), Ռեյ սամա (14.06.2014), Ռուֆուս (12.06.2014)

  17. #8814
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,195
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոգեբուժարանում մի հետաքրքիր հիվանդ կա, ով շշուկով խոսում ա տիեզերքի բնակիչների հետ: Երբ իրեն հարցրեցինք, թե ովքե՞ր են բնակիչները, ինքը պատասխանեց՝ հրեշտակներ, փերիներ, սատանան:
    Ասաց, որ իրենք շատ բարի են, ու որ մենակ բարությունն ա հաղթում տիեզերքում, ոչ թե ուժը:

    Էն հարցին, թե արդյո՞ք սատանայի հետ էլ ա խոսացել, ստացանք դրական պատասխան, էդ ժամանակ հարցրեցինք, թե սատանան նու՞յնպես բարի ա, ոնց-որ մնացածը:
    Ինքն ասեց հա, ուղղակի մի քիչ ջղայնացել ա, դրա համար բոլորին հակառակ ա գնում:

    Իսկ գիտե՞ք, թե ինչն ա ջղայնացել խավարի տիրակալին՝ քրոջն ամուսնացրել են ոչ իր ուզած մարդու հետ:

  18. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (12.06.2014), Cassiopeia (12.06.2014), Chuk (12.06.2014), GriFFin (14.06.2014), ivy (13.06.2014), murmushka (14.06.2014), Ruby Rue (12.06.2014), Smokie (13.06.2014), Vardik! (14.06.2014), Աթեիստ (12.06.2014), Արէա (12.06.2014), Արևհատիկ (13.06.2014), Գորտուկ (13.06.2014), Հարդ (14.06.2014), մարդագայլուկ (12.06.2014), Մուշու (12.06.2014), Յոհաննես (12.06.2014), Շինարար (12.06.2014), Ռեյ սամա (14.06.2014), Ռուֆուս (12.06.2014)

  19. #8815
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    գալիս ա մի պահ, ու դու էլ էդքան ուշադիր չես լինում
    ինքն էլ արդեն չի սպասում քո ուշադրությանը
    չգիտես՝ ով ա մեղավոր, ումից սկսվեց, ինչի տենց էղավ
    ամեն ինչ փոխվում ա, մենք-ը բաժանվում ա երկու կեսի, դու արդեն փորձում ես ուրիշների մեջ գտնել էն, ինչը քեզ կապել էր նրա հետ, ու չես գտնում, կամ գտնում ես, կարևոր չի
    ու ձեզ մենակ մի բան ա կապում արդեն իրար՝ խորը հարգանքը
    բայց ես նոր եմ հասկանում էդ ինչ հարգանք ա
    էդ սովորական հարգանք չի, էդ հարգանք ա ձեր ծնած ու թաղած հարաբերությունների հանդեպ
    տխուր ա, երևի

    ինձ թվում ա՝ տենց ա լինում մարդկանց մոտ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (17.06.2014), CactuSoul (13.06.2014), GriFFin (15.06.2014), Lílium (13.06.2014), My World My Space (13.06.2014), Nihil (13.06.2014), Vardik! (14.06.2014), Կաթիլ (13.06.2014), Մ Մ (13.06.2014), մարիօ (13.06.2014), Ռեյ սամա (14.06.2014)

  21. #8816
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կտտցրած զանգվածն էնքան ա մեծացել, որ նորմալ մարդն արդեն իրան տարօրինակ ա զգում:

  22. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (14.06.2014), John (13.06.2014), Lusina (13.06.2014), Smokie (17.06.2014), Vardik! (14.06.2014), Արևհատիկ (13.06.2014), Նարե91 (13.06.2014)

  23. #8817
    Պատվավոր անդամ E-la Via-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2009
    Գրառումներ
    1,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանդե՛ք պատերը:
    Ի վերջո, դրանում է իմաստը: Դուք չգիտեք, թե պատերը քանդելուց հետո ինչ կլինի: Դուք չեք կարող պատից այն կողմ նայել, չեք կարող իմանալ՝ այն ինչ կբերի՝ ազատությո՞ւն, թե՞ կործանում, հանգուցալուծո՞ւմ, թե՞ քաոս: Այն կարող է դրախտ լինել, կամ էլ խորտակում:

    Քանդե՛ք պատերը:
    Հակառակ դեպքում ստպված կլինեք ապրել նեղվածքի ու վախի մեջ՝ անիմանալիի հանդեպ պատնեշներ կառուցելով, մթության դեմ աղոթքներ մրմնջալով, վախի ու լարվածության բանաստեղծություններ կարդալով:
    Հակառակ դեպքում թեկուզ դուք չեք իմանա՝ ինչ է դժոխքը, բայց չեք իմանա նաև, թե ինչ է երկնային թագավորությունը:
    Դուք երբեք մաքուր օդ չեք շնչի, ու չեք իմանա, թե թռիչքն ինչ է...

    ...Դուք բոլորդ, որտեղ էլ որ լինեք` ձեր հիանալի քաղաքներում, թե քաղաքի խորշերում...

    Ես ձեզ հետ պայման եմ կապում. ես դա կանեմ, եթե դուք էլ անեք, հավիտյանս հավիտենից...
    Քանդե՛ք պատերը:

    Լորեն Օլիվեր
    Հեռացողներին ճամփան չի ներում:
    Zulo

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (17.06.2014), Vardik! (14.06.2014)

  25. #8818
    նասկի Nihil-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.01.2014
    Հասցե
    Misty Mountains
    Գրառումներ
    397
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի հիմար սովորություն է առաջացել՝ լավ գրքերը կարդալիս կեսը կարդալ, կիսատ թողնել, սկսել նորերը կարդալ։ Այդ բոլոր չկարդացած գրքերը քարի պես կախված են վզիցս և խանգառում են ապրել։ Պետք է մի բան անել։
    Ich hab' keine Lust.

  26. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ruby Rue (14.06.2014), Մ Մ (17.06.2014), Նիկեա (14.06.2014), Ուլուանա (19.06.2014), Ռեյ սամա (14.06.2014)

  27. #8819
    plancton Ռեյ սամա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.01.2014
    Տարիք
    32
    Գրառումներ
    293
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թատրոն չեմ սիրում. չէի սիրում, այսինքն: Արդեն երրորդ ներկայացումից եմ գժված դուրս գալիս:
    Լույսերը դանդաղ մարում են, մի պահ հայտնվում ես անթափանց մթի մեջ, հետո աչքերդ սովորում են, սիլուետները սկսում ես տարբերել տձև մթից: Բեմն է լուսավորվում ու դիմացի նստարանին պաշտոնատիրորեն նստած տղամարդու կիսա-կեղծամի ու գլխի միջև ընկած տարածությունն ընդգծվում է: Բեմը: Բեմին մի բան է շարժվում, ճիգեր գործադրում, կուչուձիգ անում...բոբիկ, թաց ոտք, հետո մյուսը,- ծնվում է երևի: Այո՛, իրոք ծնվում է նա՝ ջրի կաթիլը:

    Ասում է՝ թռչու՛ն, ի՞նչ է դա, փայլուն, բա՛րձր:
    -Քարը քարին, քարը քարին՝ դղյակ է դա, իղձ մարդկային, հահահահա՜՜՜, երազա՜նք:
    -Իսկ սա ի՞նչ է՝ քարը քարին, քարը քարի՞ն:
    -Շիրիմներ են, գերեզմա՛ն. այդտեղ մարկանց են դամբանում, երբ ցնդում է նրանց միջից երազանքը:
    Այնպես է խոսում, ցնցվում, երգում է մեկումեջ, չեմ հասկանում՝ սցենարն է այդպիսին, թե՞ ապրում է բեմի վրա, ապրում կաթիլի կյանքը: Զայրանալիս վզի մկանները լարվում են, ճակատին մի կապույտ երակ է ցցվում /մոտ եմ նստած, տեսնում եմ/: Ուզում եմ մոտենալ, ձեռք տալ՝ տեսնել իրական է, թե՞ ինքն էլ է խաղ:

    Կապույտ լույս է բեմին. կեղծամն էլ է կապույտ: Իսկ նա, ով քիչ առաջ ծնվում էր, իր նմանների հետ գնում է դեպի կապույտը:
    Վարագույր:
    La tristesse durera toujours...

  28. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.07.2015), Vardik! (14.06.2014), Նիկեա (14.06.2014)

  29. #8820
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս ՙՙբախտ վիճակվեցՙՙ տեսնել, թե ինչպիսի հիվանդանոցներ կան էստեղ: Ասացին, որ սա ամենալավն է, պատկերացնում եմ, թե ինչ տեսք ունեն մյուսները այստեղ: Ամեն դեպքում դա մի ուրիշ պատմություն է, այլ առիթով կպատմեմ: Հիմա մեկ այլ բան պատմեմ:

    Պալատում մի 5 կին կար տարբեր տարիքի: Խոսում են իրենց շրջապատի ալկաշ ու նարկոման կանանց մասին: Ամեն մեկի շրջապատում պարզվում է ամենաքիչը մի 5 հոգի կա էդպես, ովքեր կամ տուն են թալանել, կամ հիվանդ երեխա են ունեցել, հետո թողել են այդ երեխաներին, կամ ամբողջ ընտանիքով են այդպիսին եղել ու իրար հետեւից սկսել են մահանալ: Մի խոսքով մի սարսափ կինո: Չնայած, եթե քայլում ես էստեղի փողոցներով, չես զարմանա, քանի որ ամբողջ օրը խմիչքը ձեռքներին, աջ ու ձախ քֆուր տալով ման են գալիս: Ես դե լսում եմ, լսում լրագրողի բնավորության համաձայն: Վերջում էլ ասում եմ, որ մեզ մոտ նման ծանր ճակատագրով մարդիկ շատ ավելի քիչ են, օրինակ մեր դպրոցում միայն մի աղջիկ կար, ինստիտուտում ոչ մեկին չեմ հիշում, հետագայում էլ էլի հազարից մեկ եմ տեսել: Մեկ էլ սրանցից մեկը՝

    - Դե Ձեր երկիրը հետամնաց երկիր է, չադրա եք հագնում:

    Դե պարզ է որ ես չլռեցի ու ինչ որ պետք էր ասացի:

    Նույն մարդը նեղված կանգնեց ասաց, որ հայերը այստեղ ավելի շատ փող են աշխատում, քան իրենք: Դե էստեղ մենակ քմծիծաղ եմ տվել: Ինչ ասես

    Բայց հլը նայեք էլի՝ վարի են գնում ազգովի, եքա հարստությունը ձեռքները չեն կարողանում այնպիսի արտադրանք ստեղծեն, որ կարողանան արտահանեն, հլը մյուսներին էլ հետամնաց են կոչում: Ինչքան էլ շրջագայեն ու աշխարհ տեսնեն, էլի նույն սովետական մտածելակերպը մեջներից դուրս չի գալիս էլի:

    Հետո մի քանի ջահել աղջիկ եկան նույն հիվանդանոց: Լրիվ ուրիշ մարդիկ՝ մարդավարի մտածելակերպով: Ջահելները փաստորեն խելք են հավաքում, ուրեմն դեռ կկարողանամ մեջները մարդ գտնել:
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  30. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (15.06.2014), Cassiopeia (22.06.2014), erexa (14.06.2014), GriFFin (15.06.2014), Smokie (17.06.2014), Vardik! (14.06.2014), Աթեիստ (14.06.2014), Արևհատիկ (14.06.2014), Մինա (18.06.2014), Նաիրուհի (14.06.2014), Նիկեա (14.06.2014), Ուլուանա (19.06.2014)

Էջ 588 686-ից ԱռաջինԱռաջին ... 88488538578584585586587588589590591592598638 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Շատ անկապ օրագիր
    Հեղինակ՝ Աբելյան, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 29
    Վերջինը: 14.11.2014, 14:59

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •