Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ համար էական են միտքը հանպատրաստից մի քիչ կիսատ-պռատ եմ ձևակերպել, քո կարծիքը կարող էր օգնել բացերը լրացնել:
Հետո ավելի մանրամասն կփորձեմ գրել: Էս պահին ասենք էս մտքի մասին.
Սա բացատրում է այն օրինաչափությունը, թե ինչու են խիստ հավատացյալ, մանկուց երեխաներին «բարոյական դաստիարակություն» պարադրող ընտանիքներից առավել հաճախ դուրս գալիս ոչ միայն այդ բարոյականության ...
Ինքը տպավորություն է ստեղծում, որ բարոյական դաստիարակություն պարտադրող ԲՈԼՈՐ ընտանիքները հակված են անբարոյականության, ինչն ամենևին էդպես չէ: Իհարկե քո մոտ էդպես չի գրված, գրված է «առավել հաճախ», բայց երբեմն էդ բառերը հերիք չեն ընդհանուր մտքի ստեղծած տպավորություն ցրելու համար:

Կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք բարոյական հստակ կոդեքսով են դաստիարակում երեխաներին, ինչի արդյունքում ունենում ենք փայլուն մարդիկ: