Էնքան պասսիվ եմ, որ երեք օր պահանջվեց ամբողջ թեման կարդալու համար:
Նախ ասեմ, որ հոդվածը կարդալուց հասցրեցի մոռանալ, որ 28 տարեկան աղջկա մասին է խոսքը: Մոտս նենց տպավորություն էր, որ հազիվ 18 տարեկան եղած լինի:
Մեղավորին պատժել է պետք, բայց ամեն մեկս էլ պետք է կարողանանք պատասխանատու լինել և կանխատեսել սեփական արարքների հետևանքները: Եթե չենք կանխատեսում, բերում է նման հետևանքների: Էն առաջին հանդպումից հետո էր պետք ցտեսություն ասել: Սկի տասնհինգ տարեկանը թույլ չի տա իրեն թելադրեն ինչ հագնել կամ համեմատել մեկ ուրիշի հետ, իսկ քսանութ տարեկանը համ թույլ ա տալիս, համ էլ կուրորեն ենթարկվում: Լավ, էլի:
Անասելի խղճում եմ էդ աղջկան, իրականին մոտ պատկերացնում իր հոգեկան ապրումները, որովհետև ինքս նման իրավիճակում հայտնված աղջիների հետ ծանոթ եղել եմ:
Ոչ մի մարդ իրավունք չունի բռնանալ մյուսի վրա, եթե անգամ էդ մարդը թույլ լինի, հիվանդ, մտավոր հետամնաց, անբարո և հազար այլ դեպքերում: Պետք է սովորենք ոչ թե մատով ցույց տալ բռնության ենքարկվածին, այլ բռնություն կատարածին: Մեր հասարակությունը հաճախ երես թեքում է հենց առաջիններից, այնինչ երկրորդի դեպքում լրիվ այլ կլիներ:
Հեսա կասեք նույն գրառման մեջ մարդն ինքն իրան հակասում է: Չէ: Տղան անկասկած մեղավոր է: Բայց նորից եմ կրկնում, ամեն մեկս պետք է սովորենք մտածել մեր արարքների հետևանքների մասին. դրանք միշտ չէ, որ էնքան անմեղ են լինում, որքան որ պատկերացնում էինք:
Բռնության մի ուրիշ դեպք պատմեմ: Ինձնից մի քանի տարով մեծ ընկերուհուս դասի գնալուց փախցրել էին: Բախտը բերեց, որ ոստիկանության ու բարեկամների ուժերով գտան ու նույն օրն էլ հետ բերեցին: Սկզբում ամաչում էր դասի գնալ: Հետո մի կերպ շարունակեց. վերջին կուրսում էր: Քչացավ էն մարդկանց թիվը, ում հետ ինքը շփվում էր: Ավարտեց, բայց չուզեց աշխատել: Մի քանի ամսից ամուսնացավ: Քանի տարի ա անցել, արդեն երեխեք էլ ունի, բայց ընտանիքում չեն դադարում երեսով տալ, որ ինքը փախցրած ա եղել: Բռնության դասական, հայկական օրինակ:
Հիմա համեմատեք էս դեպքն ու քննարվող դեպքը ու ասեք, ո՞ր դեպքում մարդ կարար կանխատեսեր վտանգը, ո՞ր դեպքում՝ ոչ:
Էջանիշներ