Համամիտ չեմ, հասկանում ես, եթե լիներ մաքսիմում 22-23 տարեկան, ես հիմարության մեջ չէի մեղադրի, բայց ահավոր ջղայնանում եմ, երբ ինձնից տարիքով մեծ մարդն իրեն բույսի նման է պահումախր դու ինքդ դատի տրամաբանությունը.
1. խոսելու համար հյուրանոց գնալ մի տղամարդու հետ, ում ճանաչում ես միայն մի քանի հանդիպումով վիրտուալ տարածքից
2. քո հանդեպ սեռական բնույթի գործողություններ կատարեն, օգնություն կանչելու փոխարեն ինքդ հանվես
3. քեզ ասեն՝ գլուխդ բարձրացրու՝ նկարում եմ, իրականում գլուխդ բարձրացնես (թեև իրավիճակի անհեթեթությունից ելնելով մարդ գուցե և շոկի մեջ բարձրացնի գլուխը)
4. դրանից հետո ոստիկանություն դիմելու փոխարեն սկսես քմահաճույքներ կատարել
Մի ժամանակ իրավաբան խորհրդատու էի աշխատում, մյուս իրավաբանը տղամարդ էր, դրա համար կանայք նման պատմոuթյունները գերադասում էին ինձ պատմել: Խեղճերի հանդեպ գազանություն էին արել, դեռ մի բան էլ իրենք էին արդարանում: Բոլոր դեպքերում բացի մեկից իրենք իրականում զոհ էին: Էս դեպքում էլ աղջիկը միանշանակ զոհ է, բայց ինքը տարրական անվտանգության կանոններին չի հետևել: Ես չեմ ասում, թե ինքը մեղավոր ա, ինքը չլիներ, մի ուրիշը կլիներ միանշանակ, բայց ինքը մեղավոր ա նրանում, որ իր հետ ինքը թույլ ա տվել նման բան կատարվի, ուղեղը չի աշխատացրել: Իմ ծանոթ ամենաազատամիտ աղջիկներն էլ անծանոթ տղամարդու հետ չեն գնա հյուրանոցի համար «խոսելու»: Ես չեմ ասում, թե ինքը ազատամիտ, սանձարձակ կամ անբարո ա եղել, քանի որ ակնհայտ ա, որ տագնապի մեջ իրեն կորցրել է, բայց նաև ակնհայտ ա, որ մի քիչ ուղեղ ունենար, էս պատմությունը չէր լինի: Ու հիմա մենակ անասուններին մեղադրելով ու դատապարտելով, կտոր-կտոր անելով (ինչը հենց էդպես էլ պետք ա արվի) մենք հարցը չենք լուծի, պետք ա դրան զուգահեռ էլ էն բոլոր պոտենցիալ զոհերին ասել, որ ձեր էս-էս-էս քայլերը կհանգեցնեն էս-էս հետևանքներին, որ պրոֆիլակտիկա լինի ու մարդիկ պաշտպանված լինեն:
Էջանիշներ