Էսօր պատահաբար Արամին եմ հանդիպել, ոնց որ ինքը Նաիրուհու հետ էր պայմանավորված, ես էլ հանգամանքների բերումով նույն վայրում էի: Նաիրուհին հանձնարարել ա Արամի մասին կարծիք գրեմ: Ասեմ, որ ինձ հեչ չեմ նմանացնում

Ու պիտի գրեմ էն, ինչ ինձ դուր չեկավ: Գուցե ես եմ սխալ, բայց ինձ թվում ա՝ Արամը շատ լուրջ խնդիր ունի իր ներկան կազմակերպելու հետ կապված, գուցե դեռ բանակից նոր ա եկել, դեռ վայելում ա, բայց կյանքը չի սպասում, որ իրան վայելես, նա նույն արագությամբ շարժվում ա: Եթե դու ունես մարդկային ու մտավոր լուրջ պոտենցիալ, ուղղակի իրավունք չունես վատնելու դա: Սա էն տարիքն ա, երբ պետք ա հստակ փորձես սահմանել նպատակներ ու քայլես դեպի դրանք, էն տարիքն ա, երբ դու դեռ ժամանակ ունես՝ տրամադրելու ինքնազարգացմանը, ինքնակայացմանը: Ոչ մի օր կանգնելու իրավունք չունենք: Բարի լինելը շատ քիչ ա էս կյանքում կայանալու համար, Արամ ջան: Մի վատնիր քո լավագույն տարիները, որ հետո գլխիդ վայ չտաս, որովհետև երբ վերջում, չնայած էդ վերջը հայտնի չէ թե երբ ա, ինչ-որ բան էն չլինի, գոնե կիմանաս, որ ամեն ինչ արել ես էնպես, ոնց պետք էր, որքան կարայիր: Երիտասարդությունը չի կարելի շռայլել: Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, ներողություն եմ խնդրում: Թե չէ օրագրումդ սիրուն ձևակերպում ես յախքերդ, մենք էլ ուրախանում ենք, որ հավես բան ենք կարդում, վարկանիշ ենք տալիս էգոիստաբար, ջա՜ն, վերջապես կարդալու օրիգինալ բան կպավ, չէ, տենց չի: Յախքերդ ինչ-որ չափից դուրս շատ են, ես կուրախանամ, որ մի օր էլ յախքելու բան չունենաս ինքդ քեզ հետ կապված: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում:
Էջանիշներ