User Tag List

Էջ 90 118-ից ԱռաջինԱռաջին ... 4080868788899091929394100 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,336 համարից մինչև 1,350 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

  1. #1336
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի օր է, մոտս էջը բաց է, վերջապես գրեմ

    Դատարկություն

    Չեմ հականում, թե ինչ սկզբունքով է նման նիկ ընտրել Դավիթը, ահագին հետաքրքիր ու բազմակողմանի մարդ էր, մեջը լիքը ինֆորմացիա էր լցված, լիքը մտքեր էր գեներացնում, բայց մի տեսակ չհամակարգված էր ամեն ինչ ու հենց դրա համար էնքա՜ն հետաքրքիր: Լրիվ ակումբցի էր, էնպես, որ առանց ճանաչելու հեռվից տեսա, անգամ իր լուսանկարները չէի տեսել, բայց գիտեի, որ ինքն է: Ակուբում շատ չէին շփվել, միայն հպանցիկ դիալոգներ, բայց զրուցելիս իմ մոտ չկար էն զգացողությունը, թե մարդուն բնավ չեմ ճանաչում, հին ծանոթի նման նստել, զրուցում էինք: Ինքն ինձ համար բացահայտում չեղավ, ոչ թե պրիմիտիվ ու կանխատեսելի էր, դրա համար, այլ միանգամից էնքան հարազատություն փոխանցեց, որ միանգամից, տարերայնորեն սկսեցի ճանաչել էնքան խորը, ինչքան հին ու լավ ծանոթի: Հարգեցի, որ մասնագետ չէր (մասնագետն ինձ համար սեփական մասնագիտությամբ սահմանափակված մարդիկ են ): Հետո արդեն ակումբցիները քիչ-քիչ հավաքվեցին, արդեն իրեն ճանաչեցի ընկրախմբում, առանձին զրույցի ժամանակ Դավիթն ավելի անկաշկանդ ու խորը մարդ է, խմբում թեև ինքը մի անկյուն չի քաշվում, բայց ոչ էլ ջանքեր է գործադրում էքստրա ուշադրության համար, լսում է, վերլուծում ու ահագին հետաքրքիր մտեր հայտնում, ձեռքի հետ էլ ամբողջ ընթացքում ուսումնասիրում է մարդկանց ու չգիտեմ ինչքանով է հոգեբանություն ուսումնասիրել, բայց արտակարգ հոգեբան է: Դավիթն ու , ընդհանրապես, մնացած ակումբցիներն, ում մինչև հիմա հանդիպել եմ, այն մարդկանցից են, ում ճանաչելը պատիվ է, բայց ավելի շատ երջանկություն, էս մարդկանց ճանաչելով էլ ինձ մոլորակում միայնակ չեմ զգում:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.12.2013), enna (04.12.2013), erexa (03.12.2013), ivy (04.12.2013), Skeptic (02.12.2013), Smokie (03.12.2013), Արևհատիկ (04.12.2013), Դատարկություն (03.12.2013), Նաիրուհի (03.12.2013), Շինարար (02.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (03.12.2013)

  3. #1337
    sound Jarre-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2009
    Հասցե
    սեփական ՍՈՒԲՅԵԿՏԻՎ իրականության մեջ
    Գրառումներ
    2,832
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    անջո–անջո՝ անընդհատ մոռանում էինք, թե որտեղ ինչ պիտի անեինք, ու հաճախ ստիպված էինք լինում որոշ տարածություն հետ գնալ, ինչ–որ բաներ նորից անել
    Ես էլ եմ մեծ քաղաք ընկնելուց միշտ էնքան տարվում նոր տեսարաններով, որ մոռանում եմ էտ անտեր զուգարան մտնելը ու ստիպված հետ եմ գնում ինչ-որ բաներ անելու համար

    Կատակը դեն, Ան, էնքա՜ն հավես ես գրել։ Ես էլ եմ ուզում Ռուբիի հետ ծանոթանամ։ Ռուբ, եթե հանկարծ արձակուրդդ որոշես Կարիբյան կղզիներում անցկացնել ձեն հանի Մենք ստեղ արդեն հայկական համայնք ենք ձևավորում

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (03.12.2013), Chilly (03.12.2013), Lílium (03.12.2013), Meme (03.12.2013), Ruby Rue (04.12.2013), VisTolog (04.12.2013), Ուլուանա (03.12.2013), Ռուֆուս (03.12.2013)

  5. #1338
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոտ մեկուկես տարի ակումբում նորեկ էի, մտքիս ծայրով էլ չէր անցնի, որ կկարողանամ Ակումբի կայացած ու ձևավորված ընկերախումբ ոտք դնել, կհամարձակվեմ իրական հանդիպումների գնալ, բայց արի ու տես...

    Ուլուանայի հետ շատ էի ուզում հանդիպել: Քանի որ մինչև ԱՄՆ մեկնելս էի պլանավորել, որ արձակուրդիս Նյու Յորք պիտի գնամ, գալուս պես Անուկին գրեցի, որ շատ կուզենամ իր հետ հանդիպել այնտեղ: Ու էդպես Անուկը հարազատի պես առաջարկեց իրենց տանը մնալ, իսկ ես էլ շատ-շատ ուրախանալով, համաձայնեցի:
    Եվ ես՝ անհույս անջատվածս, Ուլուանայի ու Վազգենի գրած ինստրուկցիաներին սրբորեն հետևելով, օդանավակայանից հասա գնացքի կայարան: Հեռվում տեսա Անուկին ու Արեգուկին տեսնելով էնքան մեծ ջերմություն ու հարազատություն զգացի, չնայած որ իրականում առաջին անգամ էի հանդիպում:
    Ուլուանան իմ պատկերացրածից ավելի պայծառ, ջերմ ու լուսավոր էր: Դե ինչ ուզում է լինի, ավագ մոդերատորությունն իրենն անում է. ես իրեն ավելի խիստ ու մի քիչ չոր էի պատկերացնում: Բայց մնացած առումներով նույնն էր. բարի, հոգատար, պատասխանատու...
    Երբ սկսեցի հայերեն խոսել, սկզբում իմ իսկ ձայնն իմ համար տարօրինակ էր հնչում. մոտ չորս ամիս հայերեն ոչ խոսել էի, ոչ լսել: Էնքան հավես զգացողություն էր, երբ գիտակցում էի, որ էդ պահին, գտնվելով տնից, իմ երկրից էդքան հեռու, նման վերաբերմունքի եմ արժանանում մարդկանց կողմից, ում ընդհանրապես չեմ տեսել, ոչ էլ նույնիսկ վիրտուալում շփվել: Ես համոզված եմ, որ նույնիսկ հազար տարվա ընկեր-բարեկամ-հարազատների կողմից, ում աչքերդ բացելուն պես տեսել ես, նման վերաբերմունք չես ստանա...
    Բայց դե Ակումբը մոգական հատկություններ ունի. անձնական օրագիրը լրիվ հերիք է, որ մարդուն ճանաչես, սիրես ու հարազատություն զգաս:
    Հավես էր, երբ Անուկն Ակումբի հիմնադրումից էր պատմում. հիմա նույնիսկ քննություն եմ կարող հանձնել ակումբապատմությունից: Երբ Ակումբն արդեն կայացած ֆորում էր, ես դեռ 10-11 տարեկան երեխա էի, մանկապարտեզ եմ, չէ՞: Բայց Ուլուանայի հետ շփման ընթացքում ընդհանրապես էդ տարիքային տարբերությունը չէր զգացվում. երբ մարդու հետ լիքը ընդհանուր հետաքրքրություններ ու խոսելու բան կա, հետո ի՞նչ որ ես նոր-նոր եմ չափահաս դարձել:

    Մի խոսքով, ասածս այն էր, որ ԱՄՆ-ում եղածս ամենա-ամենալավ ու հավես օրերից էին: Ուլուանայենց տանն ինձ մինի Հայաստանում էի զգում. պատկերացնու՞մ եք, իմ բոլոր սիրած մուրաբաները մի տեղում էին հավաքվել: Հետն էլ Ուլուանան շատ-շատ համով ա սարքում. էս ամերիկյան զզվելի, անհամ ու անառողջ ուտելիքներից հետո էդքան համով ու բնական բաներ ուտելը մի տեսակ անիրական էր թվում:
    Անուկն արդեն պատմեց, որ մեր միջև կորելու ու ցրվածության բացահայտ մրցակցություն էր: Իրար հետ թանգարան գնալիս մի քանի անգամ սխալ ուղղությամբ գնալուց հետո որոշեցինք միացնել մեր ուշադրությունը ու չանջատել մինչև նպատակակետին հասնելը:
    Դե Ուլուանան արվեստի մարդ է. իրեն ներելի է: Իր՝ արվեստի նկատմամբ մեծ սիրո ու հետաքրքրվածության մասին ակումբից գիտեի, բայց դե իր հետ թանգարաններ գնալով ու իր աշխատանքները տեսնելով, հասկացա, թե որքան խորն է: Բա Արեգուկի համար սարքած խրտվիլակը, Վիննի Պուխն ու մնացած բաներն ինչ լավն էին:

    Վազգենի մասին էլ եմ ուզում խոսել: Ճիշտ է, ես իրեն ավելի շատ որպես Ուլուանայի ամուսին գիտեի, քան ակումբցի, որովհետև երբ ես գրանցվեցի, ինքը վաղուց գրառումներ չէր անում: Դե լավն են էլի ֆիզիկոսները, շատ լավն են, հո զոռով չի: Վազգենը շատ մերոնքական է. «Մատանիների տիրակալն» էր կարդում, հետո Արթուր Քլարկից մի հատ հավես գիրք սկսեց կարդալ, որը ես էլ պիտի անպայման կարդամ: Ժամերով կարող էինք մեր ֆիզֆակից խոսել, մեր ԵՊՀ-ի լավ ու վատ դասախոսներից, շփման ուժերից ու ամերիկացիների բթության տարբեր աստիճաններից, հետն էլ լիքը մասնագիտական ու ոչ էնքան գրքեր խորհուրդ տվեց կարդալ:
    Ես իրեն նկարներից մի տեսակ ջղային էի պատկերացնում, բայց պարզվեց շա՜տ բարի է ու միշտ ժպտում է:

    Իսկ էն մեր պստո ակումբցին իսկական արև է: Արեգուկի պես համով, սիրուն, խելացի ու հասկացող երեխեքը շատ չեն, բայց դե սենց հրաշք ծնողների ճուտոն ուրիշ ձև չէր էլ կարող լինել: Իրար հետ ժամերով խաղում էինք, հեքիաթ էինք կարդում, կապիկություններ անում: Հա, կապիկություններ, որովհետև Արեգուկը ուսիս մի հատ կապիկ էր դնում ու ասում «Ռուբին կապիկ ա»: Հետո մյուսին ավելացնելով ասում, որ Ռուբին արդեն շատ կապիկ ա: Ինքը սիրում էր ամեն օր տարբեր արարածների կերպարներ ընդունել, դե ես էլ իր հետ կերպարանափոխվում էի: Դառնում էիք ուրվական ու խրտվիլակ, միկրոբից մինչև որմզդեղն:
    Դե քանի որ ես էլ թուլություն ունեմ գանգերի նկատմամբ, գանգով բանդանա էի կապում ու կմախքներով շապիկ հագնում, դրա համար Արեգն ինձ կմախք էլ էր անվանում: Մի օր, որ պիտի գնայի, Արեգուկը սկսեց լացել ու պահանջել, որ կմախքը հետ վերադառնա: Ինքը շատ յուրահատուկ երեխա է, որովհետև կմախքներ, վհուկներ ու նույնիսկ ցախավելներ է սիրում. երևի դրա համար էլ էդքան լավ լեզու գտանք իրար հետ...

    Անուկից ու Վազգենից լավ ծնողներ դժվար է պատկերացնել. էնքա՜ն մեծ սիրո ու ջերմության մեջ է մեծանում Արեգը: Ուղղակի հրաշք ընտանիքին են, հրաշքն էն խոսքը չի, իրենց հետ մի քանի օր մնալով էնքա՜ն դրական էներգիա ստացա...
    Հ.Գ. Էս երկար գրառմանս ամեն նախադասությունը գրելիս կանգ էի առնում ու ժպտում. ինչքա՜ն հավես էր:


  6. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (05.12.2013), Alphaone (04.12.2013), boooooooom (04.12.2013), CactuSoul (04.12.2013), Chuk (04.12.2013), E-la Via (05.12.2013), enna (04.12.2013), ivy (04.12.2013), Mr. Annoying (01.08.2017), Norton (04.12.2013), One_Way_Ticket (04.12.2013), Smokie (04.12.2013), Անվերնագիր (04.12.2013), Արևհատիկ (04.12.2013), Բարձրահասակ (04.12.2013), Հայկօ (05.12.2013), մարիօ (19.03.2014), Նաիրուհի (04.12.2013), Ներսես_AM (04.12.2013), Նիկեա (24.10.2014), Շինարար (04.12.2013), Ուլուանա (04.12.2013), Ռուֆուս (04.12.2013), Վահե-91 (04.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (04.12.2013)

  7. #1339
    Մշտական անդամ Srtik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.12.2006
    Հասցե
    Լոս Անջելես
    Տարիք
    37
    Գրառումներ
    223
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պատկերացրեք, որ ինձ էլ է բախտ վիճակվել հանդիպել այս հրաշք ընտանիքին, ու Ռուբիի գրածների հետ կետ առ կետ համաձայն եմ։ ։))

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (05.12.2013), Alphaone (04.12.2013), CactuSoul (04.12.2013), enna (04.12.2013), Ruby Rue (04.12.2013), Նաիրուհի (04.12.2013), Ուլուանա (04.12.2013)

  9. #1340
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արամը։
    Ի՞նչ գրեմ էս տղու մասին։
    Ալֆան սեփականաշնորհած չլիներ՝ կասեի, որ ոնց որ երկվորյակս լինի (չէ, ես չեմ կարող էսքան մեծամիտ լինել. դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեմ, որ Արամ դառնամ)։

    Արամը պրպտող, փնտրող մարդ է, բայց զարմանալիորեն մենակ լավն է փնտրում։ Իրեն պատճառ է պետք, որ մարդկանց սիրի, արդարացնի։ Հետո՝ շատ խելացի է ու իմացածը կարողանում է տեղ հասցնել։ Ինձ էնքան պարզ, երկու բառով բացատրեց մաթեմատիկական մի հասկացություն, որ ես զարմացա՝ ո՞նց չեմ հասկացել դա ու տասներորդ դասարանից ամոթից գետինն եմ մտնում էդ պատճառով։

    Չգիտեմ՝ ի՞նքն է էդքան հասուն, թե՞ ես եմ երեխա, բայց իր հետ ոնց որ իր տարիքին լինեմ։ Կարևորը՝ վստահելի մարդ է, ով իր մտքերից, զգացմունքներից, թերություններից չի ամաչում։

    Մենակ չեմ պատկերացնում՝ էդ սրտով ո՞նց է ապրելու (մեկը լինի՝ ինձ ասի)։

    Շատ բան չեմ գրի, չեմ ուզում էդքան բացվել Իմ գտած Արամին ինձ համար եմ պահելու։
    Իրեն արդեն ասել եմ, ձեզ էլ ասեմ. Արամին ճանաչելուց հետո համոզվեցի, որ շատ ճիշտ անուն էի ընտրել. եթե մի օր տղա ունենամ՝ ինքը ամենալավ մարդկանցից մեկի անունից է ունենալու։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  10. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.12.2013), CactuSoul (05.12.2013), E-la Via (05.12.2013), erexa (05.12.2013), Smokie (05.12.2013), Աթեիստ (05.12.2013), Անվերնագիր (05.12.2013), Արամ (05.12.2013), Նիկեա (24.10.2014), Շինարար (05.12.2013), Ուլուանա (05.12.2013), Ռուֆուս (05.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (05.12.2013)

  11. #1341
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Արամը։
    Ի՞նչ գրեմ էս տղու մասին։
    Ալֆան սեփականաշնորհած չլիներ՝ կասեի, որ ոնց որ երկվորյակս լինի (չէ, ես չեմ կարող էսքան մեծամիտ լինել. դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեմ, որ Արամ դառնամ)։

    Արամը պրպտող, փնտրող մարդ է, բայց զարմանալիորեն մենակ լավն է փնտրում։ Իրեն պատճառ է պետք, որ մարդկանց սիրի, արդարացնի։ Հետո՝ շատ խելացի է ու իմացածը կարողանում է տեղ հասցնել։ Ինձ էնքան պարզ, երկու բառով բացատրեց մաթեմատիկական մի հասկացություն, որ ես զարմացա՝ ո՞նց չեմ հասկացել դա ու տասներորդ դասարանից ամոթից գետինն եմ մտնում էդ պատճառով։

    Չգիտեմ՝ ի՞նքն է էդքան հասուն, թե՞ ես եմ երեխա, բայց իր հետ ոնց որ իր տարիքին լինեմ։ Կարևորը՝ վստահելի մարդ է, ով իր մտքերից, զգացմունքներից, թերություններից չի ամաչում։

    Մենակ չեմ պատկերացնում՝ էդ սրտով ո՞նց է ապրելու (մեկը լինի՝ ինձ ասի)։

    Շատ բան չեմ գրի, չեմ ուզում էդքան բացվել Իմ գտած Արամին ինձ համար եմ պահելու։
    Իրեն արդեն ասել եմ, ձեզ էլ ասեմ. Արամին ճանաչելուց հետո համոզվեցի, որ շատ ճիշտ անուն էի ընտրել. եթե մի օր տղա ունենամ՝ ինքը ամենալավ մարդկանցից մեկի անունից է ունենալու։
    Էս Արամը դառել է լավը լինելու չափանիշ, սաղդ ուզում եք իրան նման լինեք, իբր մենք էլ ենք վատը չենք, բայց իրան չենք հասնի Բայց համեստության քողի տակ երևում ա, որ ուզում եք ասել՝ մենք էլ պակասը չենք: Ես հույս ունեմ, որ Արամի հետ ծանոթանամ, էս թեմայում անկեղծորեն կգրեմ, որ Արամը շատ-շատ-շատ լավն ա՝ համարյա իմ չափ

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.12.2013), CactuSoul (05.12.2013), Smokie (05.12.2013), Աթեիստ (05.12.2013), Անվերնագիր (05.12.2013), Արամ (05.12.2013), Նաիրուհի (05.12.2013), Նիկեա (24.10.2014), Ուլուանա (05.12.2013), Ռուֆուս (05.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (05.12.2013)

  13. #1342
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս Արամը դառել է լավը լինելու չափանիշ, սաղդ ուզում եք իրան նման լինեք, իբր մենք էլ ենք վատը չենք, բայց իրան չենք հասնի Բայց համեստության քողի տակ երևում ա, որ ուզում եք ասել՝ մենք էլ պակասը չենք: Ես հույս ունեմ, որ Արամի հետ ծանոթանամ, էս թեմայում անկեղծորեն կգրեմ, որ Արամը շատ-շատ-շատ լավն ա՝ համարյա իմ չափ

    Շին, ես քո մասին էլ եմ ուզեցել գրել, բայց գերադասել եմ լռել՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար
    Փորձով գիտեմ, թե ակումբցիներն ինչքան կարող են մեծամտանալ, երբ իրենց թվում է, թե սիրահարված ես իրենց
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (05.12.2013), Արէա (05.12.2013)

  15. #1343
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Շին, ես քո մասին էլ եմ ուզեցել գրել, բայց գերադասել եմ լռել՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար
    Փորձով գիտեմ, թե ակումբցիներն ինչքան կարող են մեծամտանալ, երբ իրենց թվում է, թե սիրահարված ես իրենց
    Արխային, ես առանց էդ էլ մեծամիտ եմ, էլ սրանից դենը տեղ չկա

  16. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.12.2013), Աթեիստ (05.12.2013), Արամ (05.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (05.12.2013)

  17. #1344
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի Լիլը մոտիվացրել ա(քո մասին հետո կգրեմ) մի քանի հոգու մասին գրեմ:

    Դատարկություն
    Արա կայֆնա Դավոն` հավասարակշռված, խելացի: Ինքը ինչ որ բան խոսալուց` հարուր տակ մտածում` գլխում ֆռցնում ու նոր ասում ա, նենց, որ ինքը բան էր ասում էլ չէի փորձում դրա մեջ տրամաբանություն գտնեի, որովհետև գիտեի, որ հաստատ մտածել` նոր ա ասե: Ինքը աշխատասեր ա, նպատակասլաց, եթե նպատակ ունի ուրեմն իրա նպատակին հաստատ կհասնի, սիրում եմ էս մարդկանց տեսակը, որ իրաց համար անհնարի բան չկա, եթե որոշել են անել ուրեմն հաստատ կանեն, հուսով եմ չեմ սխալվել: Ճիշտ ա մենք տենց էլ ընդհանուր հայտարարի չեկանք, բայց ինքը իմ կողմից շատ հարգվեց, որովհետև կարողանում ա դիմացինի կարծիքը ընդունել ու հասկանալ նրան, իսկ սա շատ ուժեղ բնավորության գիծ ա:

    Վոլտերա
    Էկած-չեկած հետս չուներ: Չգիտեմ, ի՞նչ էի արել: Ինչքան փորձեցի խոսեցնել էս աղջկան` չստացվեց: Սկզբում մտածում էի, որ ինչ որ սխալ կերպ եմ ինձ պահել դրա համար դիսկամֆորտ ա իրա մոտ, բայց քիչ-քիչ հասկացա, որ ինքը մարդկանց շատ ուշ ա սկսում վստահել, կամ կոպիտ ասած` բանի տեղ դնել: Ոչինիչ, դա լավ բնավորության գիծ ա: Բայց, կներես, մի բան դուրս չեկավ, հազար ներողություն, բայց ինչ որ մարդու մասին վատը խոսալուց միայն քո աչքերով մի նայի, քո աչքերով շատ մարդիկ կարող են վատը լինեն, բայց դա ամենևին չի նշանակում, որ էդ մարդը վատն ա: Ինձ թվում ա, գրածս որպես խորհուրդ կընդունես: Միգուցե սխալվել եմ` չգիտեմ: Ընդհանուր առմամբ երևում ա, որ ահավոր մեծ պոտենցիալ ունեցող աղջիկ ա` խելացի, դատող: Ինքը իրա ստեղծած աշխարհում ա ապրում ու էդ կայֆ ա: Բայց իրական աշխարհից գոնե մի փոքր մաս տար քո աշխարհ` տենց ավելի կայֆ ա լինում: Հուսով եմ հաջորդ անգամ, ավելի շատ թույլ կտաս քեզ ճանաչել:
    Ի՞նչ` դու ես մեղավոր, հազար ասի, արի հետս մի քիչ խոսա....էլ ավել բան չեմ կարա ասեմ: Սորրի:

    StrangeLittleGirl
    Բյուրը վտանգավոր մարդ ա` ահավոր շատ բան ա հասկանում: Ու ավելի վտանգավոր ա, որովհետև ցույց էլ չի տալիս, որ շատ բան ա հասկացել: Իրա հետ շփվելը հեշտ ա, չնայած, որ ինքն ա թելադրում շփման կանոնները, բայց մեկ-մեկ շրջանցել ստացվում ա: Քանի որ ինքը խելացի ա, սիրում ա միշտ հակառակվել ու դիմացինի կարծիքը հաշվի չառնել: Բյուրը շատ հետաքրքիր մարդ ա ու իրա հետ շատ հավես ա ժամանակը անցնում, դզում ա բզբզիկները: Ու համ էլ դու հեչ լավ հոգեբույժ չես, չկարացար ինձ բուժես: (Էսի նրա համար, որ ինձ թողեցիր մենակ սառեմ)


    Անվերնագիր
    Անվերնոն հավեսին տիպ ա, իրա հետ կարաս տուպը անջատվես ու ինչ մտքովդ անցնում ա խոսաս, խնդաս, դեբիլանաս: Կայֆ ա, սիրում եմ սենց մարդկանց, որ օրենքներ չեն թելադրում իրանց հետ շփման մեջ: Էս ամեն ինչը մի կողմ, ինքը շատ խելացի, տեղեկացված տղայա: Բանակից գա լրիվ մուժիկ ա լինելու: Մեկ էլ մի հատ խորհուրդ, ինչքան էլ ջրիկանում ենք, պետք ա մի կետում կանգնենք, ինքներս մեզ հարցնենք, արժի սրանից հետո շարունակել, թե չէ: էդ ինձ էլ ա վերաբերվում: Վոպշմ, լավն ես դու, ու հաստատ բանակը քո վրա լավ հետևանքներ ա թողնելու, նենց որ դուխով, չդնե՛ս, գնա էդ կյանքի դպրոցն էլ ավարտի ու հավատա, որ գաս լիարժեք ու հզոր մարդ ես լինելու:

  18. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.12.2013), boooooooom (05.12.2013), CactuSoul (05.12.2013), Ruby Rue (05.12.2013), Smokie (05.12.2013), Անվերնագիր (05.12.2013), Դատարկություն (05.12.2013), Նաիրուհի (05.12.2013), Նիկեա (24.10.2014), Շինարար (05.12.2013), Ուլուանա (05.12.2013), Ռուֆուս (05.12.2013), Վոլտերա (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (05.12.2013)

  19. #1345
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս Արամը դառել է լավը լինելու չափանիշ, սաղդ ուզում եք իրան նման լինեք, իբր մենք էլ ենք վատը չենք, բայց իրան չենք հասնի Բայց համեստության քողի տակ երևում ա, որ ուզում եք ասել՝ մենք էլ պակասը չենք: Ես հույս ունեմ, որ Արամի հետ ծանոթանամ, էս թեմայում անկեղծորեն կգրեմ, որ Արամը շատ-շատ-շատ լավն ա՝ համարյա իմ չափ
    չէ, ինքն ավելի լավն ա

  20. #1346
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ, ինքն ավելի լավն ա
    Դու Շինոյին չես ճանաչում
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  21. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.12.2013), CactuSoul (05.12.2013), Moonwalker (05.12.2013), Աբելյան (06.12.2013), Աթեիստ (05.12.2013), Արամ (05.12.2013), Դատարկություն (07.12.2013), Շինարար (05.12.2013)

  22. #1347
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր պատահաբար Արամին եմ հանդիպել, ոնց որ ինքը Նաիրուհու հետ էր պայմանավորված, ես էլ հանգամանքների բերումով նույն վայրում էի: Նաիրուհին հանձնարարել ա Արամի մասին կարծիք գրեմ: Ասեմ, որ ինձ հեչ չեմ նմանացնում Ու պիտի գրեմ էն, ինչ ինձ դուր չեկավ: Գուցե ես եմ սխալ, բայց ինձ թվում ա՝ Արամը շատ լուրջ խնդիր ունի իր ներկան կազմակերպելու հետ կապված, գուցե դեռ բանակից նոր ա եկել, դեռ վայելում ա, բայց կյանքը չի սպասում, որ իրան վայելես, նա նույն արագությամբ շարժվում ա: Եթե դու ունես մարդկային ու մտավոր լուրջ պոտենցիալ, ուղղակի իրավունք չունես վատնելու դա: Սա էն տարիքն ա, երբ պետք ա հստակ փորձես սահմանել նպատակներ ու քայլես դեպի դրանք, էն տարիքն ա, երբ դու դեռ ժամանակ ունես՝ տրամադրելու ինքնազարգացմանը, ինքնակայացմանը: Ոչ մի օր կանգնելու իրավունք չունենք: Բարի լինելը շատ քիչ ա էս կյանքում կայանալու համար, Արամ ջան: Մի վատնիր քո լավագույն տարիները, որ հետո գլխիդ վայ չտաս, որովհետև երբ վերջում, չնայած էդ վերջը հայտնի չէ թե երբ ա, ինչ-որ բան էն չլինի, գոնե կիմանաս, որ ամեն ինչ արել ես էնպես, ոնց պետք էր, որքան կարայիր: Երիտասարդությունը չի կարելի շռայլել: Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, ներողություն եմ խնդրում: Թե չէ օրագրումդ սիրուն ձևակերպում ես յախքերդ, մենք էլ ուրախանում ենք, որ հավես բան ենք կարդում, վարկանիշ ենք տալիս էգոիստաբար, ջա՜ն, վերջապես կարդալու օրիգինալ բան կպավ, չէ, տենց չի: Յախքերդ ինչ-որ չափից դուրս շատ են, ես կուրախանամ, որ մի օր էլ յախքելու բան չունենաս ինքդ քեզ հետ կապված: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում:

  23. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (07.12.2013), CactuSoul (08.12.2013), Chuk (07.12.2013), enna (07.12.2013), John (07.12.2013), My World My Space (07.12.2013), Smokie (07.12.2013), Tiger29 (08.12.2013), Աթեիստ (07.12.2013), Արամ (07.12.2013), Արևհատիկ (07.12.2013), Նաիրուհի (07.12.2013), Ներսես_AM (07.12.2013), Նիկեա (24.10.2014), Ուլուանա (07.12.2013), Ռուֆուս (07.12.2013), Վահե-91 (07.12.2013), Վիշապ (07.12.2013), Վոլտերա (07.12.2013), Տրիբուն (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (07.12.2013)

  24. #1348
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր պատահաբար Արամին եմ հանդիպել, ոնց որ ինքը Նաիրուհու հետ էր պայմանավորված, ես էլ հանգամանքների բերումով նույն վայրում էի: Նաիրուհին հանձնարարել ա Արամի մասին կարծիք գրեմ: Ասեմ, որ ինձ հեչ չեմ նմանացնում Ու պիտի գրեմ էն, ինչ ինձ դուր չեկավ: Գուցե ես եմ սխալ, բայց ինձ թվում ա՝ Արամը շատ լուրջ խնդիր ունի իր ներկան կազմակերպելու հետ կապված, գուցե դեռ բանակից նոր ա եկել, դեռ վայելում ա, բայց կյանքը չի սպասում, որ իրան վայելես, նա նույն արագությամբ շարժվում ա: Եթե դու ունես մարդկային ու մտավոր լուրջ պոտենցիալ, ուղղակի իրավունք չունես վատնելու դա: Սա էն տարիքն ա, երբ պետք ա հստակ փորձես սահմանել նպատակներ ու քայլես դեպի դրանք, էն տարիքն ա, երբ դու դեռ ժամանակ ունես՝ տրամադրելու ինքնազարգացմանը, ինքնակայացմանը: Ոչ մի օր կանգնելու իրավունք չունենք: Բարի լինելը շատ քիչ ա էս կյանքում կայանալու համար, Արամ ջան: Մի վատնիր քո լավագույն տարիները, որ հետո գլխիդ վայ չտաս, որովհետև երբ վերջում, չնայած էդ վերջը հայտնի չէ թե երբ ա, ինչ-որ բան էն չլինի, գոնե կիմանաս, որ ամեն ինչ արել ես էնպես, ոնց պետք էր, որքան կարայիր: Երիտասարդությունը չի կարելի շռայլել: Եթե ինչ-որ բան սխալ եմ ասում, ներողություն եմ խնդրում: Թե չէ օրագրումդ սիրուն ձևակերպում ես յախքերդ, մենք էլ ուրախանում ենք, որ հավես բան ենք կարդում, վարկանիշ ենք տալիս էգոիստաբար, ջա՜ն, վերջապես կարդալու օրիգինալ բան կպավ, չէ, տենց չի: Յախքերդ ինչ-որ չափից դուրս շատ են, ես կուրախանամ, որ մի օր էլ յախքելու բան չունենաս ինքդ քեզ հետ կապված: Եվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում:
    Շին, ես իրեն ասել եմ, հետոն ոնց ա լինելու, ոնց ա վայ տալու, դեռ չի գիտակցում իսկ էս կարծիքի համար քեզ ես որ ահավոր լավ եմ Արամին հասկանում, մեկ ա, էսքան լավ չէի կարող ձևակերպել ու ներկայացնել ասելիքս

  25. #1349
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,469
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարարի խոսքերին եմ շնորհակալություն դնում, թե չէ Արամին անձամբ չեմ ճանաչում Շինարարին չեմ տեսել, բայց ինքը հաստատ սկզբունքային, հաստատակամ ու կայուն մարդ է:
    Si vis pacem, para bellum

  26. #1350
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր պատահաբար Արամին եմ հանդիպել, ոնց որ ինքը Նաիրուհու հետ էր պայմանավորված, ես էլ հանգամանքների բերումով նույն վայրում էի: Նաիրուհին հանձնարարել ա Արամի մասին կարծիք գրեմ:
    Ինչ-որ մեկը գլխի չի ընկել, որ Արամը հենց իր համար էր եկել, ես ընդամենը կազմակերպել եմ հանդիպումը
    Ապրես, Շին, կարծում եմ՝ Արամն ի գիտություն կընդունի դիտողություններդ։
    Մեջների ամենաօգտակար կարծիքը քոնն էր
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  27. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (08.12.2013), Աթեիստ (07.12.2013), Արամ (07.12.2013), Վահե-91 (07.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (07.12.2013)

Էջ 90 118-ից ԱռաջինԱռաջին ... 4080868788899091929394100 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •