Հեմինգուեյին մինչ էս գիրքը շատ էի սիրում, կարդալուց հետո էլ մի տեսակ չէի հավատում, որ կարողա Հեմինգուեյը դուրս չգա, հետո մտածեցի, որ երևի լեզվի խնդիրն էր, որոշեցի ուրիշ լեզվով տարբերակը կարդամ, հետո մի քիչ վերլուծություններ կարդացի, մի երկու հաղորդում նայեցի ու երրորդ անգամ կարդացի:Վերջն ա Հեմինգուեյը, սիրահարվել եմ:
Էս արդեն որերորդ անգամ ա վերցնում եմ Ֆոլքների ՛՛Չոր սեպտեմբեր՛՛-ն ու սկսում կարդալ, բայց առաջին մի քանի պատմվածքից առաջ չի գնում ու ստացվում է, որ վերընթերցում եմ մի քանիսը: Ասենք՝ ինչի՞ ես չեմ կարողանում կարդալ Ֆոլքներ, ինչի՞ էլի, ինչի՞: Ինչքա՞ն եմ տանջելու էս խեղճ մարդուն:
Հ.Գ. Ցավն էն ա, որ շատ եմ ուզում կարդամ, բայց տնաշենը շատ չտրամադրող գրականություն ա:
i wanted to destroy something beautiful
Франкл Виктор. Сказать жизни "Да" կամ Ասել կյանքին «Այո» -Վիկտոր Ֆրանկլ, ուժ է տալիս մարդուն ապրելու ու դիմակայելու: Պայքարելու հանուն կյանքի: Հասկանում ես թե դու ինչու համար ես ապրում :Շատ լավն է
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Կան գրքեր, որոնք արժանի են վերընթերցման։ Որովհետև կյանքի տարբեր փուլերում տարբր ձևով ես ընկալում կարդացածդ։ Ժամանակ առ ժամանակ վերընթերցում եմ վաղ տարիքում կարդացածս գրքերը։ Վիկտոր Հյուգո "Թշվառներ" - արժեր նորից կարդալ, լրիվ այլ ձևով, այլ հույզերով կարդացվեց։ Րաֆֆու "Խաչագողի հիշատակարան"-ը, "Կայծեր"-ը (սրանք վերընթերցածներիս շարքից վերջիններն են)։
Mari Sari.. իսկ այդ գրքի հայերեն տարբերակը կա? եթե այո որտեղից կարող եմ գտնել?![]()
Վերջին խմբագրող՝ Մար.: 05.06.2014, 13:07:
Ըհը, Կայծերի մեջ շատ բաներ արդիական են։ Կարդալուց հասկանում ես, որ մենակ ժամանակաշրջանն ու ինֆորմացիոն դաշտն ա փոխվել։ Ընդհանուր առմամբ հայի վիճակը նույնն ա մնացել։
Շատ լավ կլիներ, որ դպրոցներում ավելի ծավալուն ուսումնասիրեին Րաֆֆու գործերը։ Մեր էրեխեքը շատ բան ունեն սովորելու թեկուզ Կայծերից՝ համեմատելով ու վերլուծելով։
Արի էս թեմայում շարունակենք Րաֆֆու մասին քննարկումը, հազիվ մի հոգու գտել եմ, որի հետ կարող եմ քննարկել![]()
Կարդում եմ «Հերման Հեսսե- Ներսը և դուրսը»: Շատ եմ հավանում նրա ստեղծագործությունները: Ինձ դուր է գալիս, որ իր գործերում հիմնական գերխնդիրն է ՝ Ես-ը և նրա ներքին կեցությունը, նա նա ի ցույց է դնում հոգեբանական կատեգորիաների պատճառական կապի կառույցը:Մի խոսքով արդեն 2-րդ անգամ եմ ընթերցում : Ու դեռ էլի կնթերցեմ:
![]()
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Զաքար (10.06.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ