User Tag List

Էջ 31 44-ից ԱռաջինԱռաջին ... 2127282930313233343541 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 451 համարից մինչև 465 համարի արդյունքները՝ ընդհանուր 658 հատից

Թեմա: Հանդուրժողականության սահմաններ

  1. #451
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, իմ նկատելով Արէայի գրածը որևէ լուրջ արձագանքների ու բախման չբերեց: Երևի նաև նրա համար, որ ուղղակի կարդացինք ու ծանոթացանք իր տեսակետին, ընդունեցինք, հարգեցինք: Իսկ Ջոնի ու Քիբորդի դեպքում սովոր ենք, որ բոլոր նման դեպքերում իրանք նույն բանն են գրում, երբեմն նույնիսկ տպավորություն ա, որ նստած դրան են սպասում (տղերք, էլի կռիվ չսարքեք, ասում եմ տպավորություն ա, ոչ թե տենց ա, ու էդ տպավորության առաջացման պատճառը հենց ձեր վարքն ա):
    Հա, Արէայինն ավելի թեթևակի անցավ: Անկեղծ ասած, եթե Շինը տենց չպատասխաներ Քիբորդին, երևի էլի կանցներ-կգնար: Որտև սաղս էլ արդեն սովոր ենք իրանց, թեմայում էլ արդեն ինչ մտածում էինք, ասել էինք, էլ հարաքյաթ չկար թազա բանավեճ սկսելու: Շինի հայտնվելուց հետո նոր սկսվում ա քննարկումը արժեր տենց, թե չէ:

  2. #452
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա, մի բան էլ էի ուզում ասել:
    Էն պահով, որ ժամանակ առ ժամանակ մեկ էլ մեկը կանգնում ասում ա՝ սաղով հարձակվել եք մեկի վրա:

    Ժող, սա ֆորում ա, որի քննարկմանը մասնակցում են տարբեր ու երբեմն մեծ թվով մարդիկ:
    Ու էն, որ մեկի հայտնած հատկապես ախմախ կարծիքի հետ շատ մարդ համակարծիք չի լինելու, նորմալ ա, չեք կարծո՞ւմ:
    Ու երբ որ էդ մարդկանց մոտ էդ կարծիքը ծնվում ա՝ վերը նշված ախմախությունը կարդալով, ասենք ի՞նչ եք ակնկալում, որ նա իր կարծիքն իրեն պահի, ինչ ա թե հաստատ մեկ ուրիշն էլ ա՞ նույն ձև մտածելու ու գրելու՞: Ձեռները դնի քամակի տակ նստի ու բավարարվի խալխի գրածը կարդալո՞վ: Գեղարվերստական գրականության խմբակ ա՞ սա, թե՞ ֆորում:
    Գուցե հերթի՞ դնենք, ի՞նչ կասեք: Մի հատ թեմա բացենք, տալոններով հերթագրվենք, թե ով՝ որ թեմայում իրավունք ունի մտածածն ասել, ով էլ՝ պետք ա սուս նստի, ինչ ա թե ախմախություն ասողը նեղվելու ա, որ տասը հոգի թռավ դեմքին:

  3. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.06.2014), GriFFin (02.06.2014), Jarre (02.06.2014), մարդագայլուկ (02.06.2014), Մինա (02.06.2014), Նաիրուհի (02.06.2014), Շինարար (02.06.2014), Ուլուանա (02.06.2014), Վոլտերա (02.06.2014), Տրիբուն (02.06.2014)

  4. #453
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,754
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Դրանից հետո ա նորմալ հունի բերվել, չնայած ձեր ջանքերին, Հովսեփ ջան
    Ու ամենևին ոչ ձեր շնորհիվ:
    Ես ուղղակի ուզում եմ, որ տարրական հարգանք լինի դիմացինի նկատմամբ, էդքան բան: Որ թռոլլ կոչվածը իր բոլոր տարատեսակներով վերանա Ակումբից… Որտև իմ տեսանկյունից նայելուց ցանկացած տիպի՝ իրենցից տարբեր կերպ մտածող մարդու ունքերից կախվելը, ինչը ես տեսել եմ էս ու ոչ միայն էս թեմայում, ոչ մի բանով ավելի լավ չի, քան քյարթուների կողմից իրանց բակում ապրող գեյին նվաստացնելը... ու չսկսեք հեքիաթներ պատմել, որ իր անձի հետ կապ չունի գրածները, այլ իր գրածի հանդեպ ձեր վերաբերմունք ա արտահայտում, բլա-բլա
    Հիմա որ գրեմ էշություն եք դուս տալիս, էդ ձեր համար վիրավորական չի՞, որտև ձեր «դուս տվածին» ա վերաբերում, ոչ թե ձեզ…

    Չուկ, կներես, եթե ինչ-որ բան այն չեմ արել-գրել: Ես երբեք չեմ ուզի իմ որևէ գրառմամբ քեզ ավելորդ հոգս պատճառել: Հենց գրում եմ, ու մտածում եմ, որ հենց էս գրառմանս առաջին մասը գուցե էլի լարվածության առիթ տա… Չգիտեմ: Էնքան կանխատեսելի ու միևնույն ժամանակ անկանխատեսելի ա լինում ռեակցիան...

    Հիմա էլ կարդում եմ էս վերջին գրածդ, Չուկ ջան

    Դրանից հետո ա նորմալ հունի բերվել, չնայած ձեր ջանքերին, Հովսեփ ջան
    ստացվում ա ես, ու ոչ միայն, ջանք ու եռանդ չէինք խնայում որ էլ ավելի լարվի մթնոլորտը, բայց, չնայած մեր ջանքերին, չստացվեց էդ: Էդ ձերն ա մի քիչ կամուկացի մեջ քցում... Մտածում ես ես տենց միտո՞ւմ ունեի... թե՞ անգիտակցաբար տենց եմ արել

    չգիտեմ սաղ մտքերս խառնվել ա իրար. ես մի բան գիտեմ միայն՝
    էս չեմ հանդուրժում թռոլինգ կոչվող երևույթը, որտև վատ բան ա էդ: ու քանի հլը իրենց խելամիտ, հասկացող, հանդուրժող որակով մարդիկ կարող են իրենց թույլ տալ թռոլինգ անել Ակումբի ներսում, ես մթնոլորտը շիկացնելու եմ, յուղ եմ լցնելու կրակին, հստակ գիտակցելով դրա հետևանքները. սկսած ընկերների-մտերիմների հետ հարաբերությունների հնարավոր լարումից, մինչև արգելափակում

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.06.2014), Այբ (04.06.2014)

  6. #454
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես չէի ուզում սրած լինեի, կամ վիրավորեի ինչ-որ մեկին:
    Ուղղակի մոտեցումը չհասկացա, մի քիչ ադեկվատ չէր, հազար տարի բան չէի գրել, ասեցի մի բան էլ ես գրեմ:

    Հանդուրժողականության մասին. իդեալական, կամ իդեալականին մոտ տարբերակում Գորտուկի գրառումից հետո պիտի մոտավորապես սենց լիներ՝ Գորտուկ ջան, էս քո գրածները շատ սխալ են, էս կարդա, էսինչ բանը ուսումնասիրի, սրան ուշադրություն դարձրու, տենց դու կվնասես երեխային, տենց չի կարելի անել:

    Հազար անգամ ավելի շատ օգուտ կլիներ թե Գորտուկի համար, թե էդ երեխայի համար, թե էս թեման հետագայում կարդացողի համար, իսկ հիմա 30 էջ քֆրտոց պիտի կարդաս մի օգտակար միտք քաղելու համար:
    Իմ գրառումը սրա մասին էր, կուզեի որ տենց լիներ:
    Ներողություն եթե ինչ-որ մեկին վիրավորել եմ:

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (03.06.2014), Jarre (02.06.2014), John (02.06.2014), Այբ (04.06.2014), Վոլտերա (02.06.2014)

  8. #455
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բեր վարք չասենք, մոտեցում ասենք: Ի՞նչ, չի՞ կարելի: Մի անգամ առիթ եղավ Մեֆի օրագրային գրառումը տարա թեմայից դուրս, որովհետև իրոք լուրջ հարցադրումներ ունեի, ու ահագին եկար բարակ բայց կառուցողական փոխադարձ իրար հասկանոլւ միտված քննարկում դառավ, ու ահագինէլ մարդ մասնակցեց:
    Կարելին կարելի ա իհարկե, բայց արդեն սպառված թեմայով ի՞նչ ես ասում: Քիբորդին էլ, Ջոնին էլ վաղուց գիտենք: Հայտնում ա Շին ու թեև նրբորեն, բայց բզում ա թեման, ու գնա գալիս եմ: Մի հատ ինքդ փորփրի, տես քանի անգամ ա էս թեման կանգնում ու քանի անգամ ա նոր հայտնված մեկը կրակի վրա յուղ լցնում: Ուղղակի փաստացի առաջինը դու էիր՝ խառնված Քիբորդի ու Ջոնի հետմ (չնայած ձեզնից առաջ լայթ տարբերակով Արէան, Նիհիլն ու Լիզն էին), երկրորդը՝ Մեֆը, բայց ինքը շուտ լռեց, երրորդը՝ Բայը: Ու տենց էլի...

  9. #456
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Արէայինն ավելի թեթևակի անցավ: Անկեղծ ասած, եթե Շինը տենց չպատասխաներ Քիբորդին, երևի էլի կանցներ-կգնար: Որտև սաղս էլ արդեն սովոր ենք իրանց, թեմայում էլ արդեն ինչ մտածում էինք, ասել էինք, էլ հարաքյաթ չկար թազա բանավեճ սկսելու: Շինի հայտնվելուց հետո նոր սկսվում ա քննարկումը արժեր տենց, թե չէ:
    Հուսով եմ՝ սա մեղադրանք չէր ինձ ուղղված, ու ամեն դեպքում իմ հարցադրումները բարձրաձայնելու իրավունք ունեի՝ անկախ նրանից, թե որքանով դրանք ադեկվատ պատասխանի արժանացան:

  10. #457
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն Ռուֆուսի "մենակ ես եմ, թե էլի մարդ կա...." գրառմանը բացասական վարկանիշ եմ տվել, հետն էլ իրան բան եմ գրել, որտև ես իրա գրածը չեմ ընդունում, բայց ոչ թե նրա համար, որ ինքը վատն ա, այլ նրա համար, որ իրա կողմից շատ եմ տեսել, որ մեկը մի բան գրի, թռնի դեմքին կամ հեգնի կամ խժա, դրանցի ելնելով ես տենց եմ հասկացել իրա գրառումը, բայց կոնկրետ իրա անձը ինձ հետաքիր չի, ես սկի իրան չեմ էլ տեսել կամ ճանաչում, որ անձնավորեմ էս ամենը…
    Շնորհակալություն, քիբորդ, որ ամիսներ առաջ քեզ բազմիցս տվածս հարցին վերջապես տղամարդկություն ունեցար պատասխանել։ Ու վաբշե հեռու մնա ինձնից ու անունս փորձի չշոշափել, մինչև գրառումներս չսկսես ադեկվատ ընդունել ու չփորձես մեջները գոյություն չունեցող հեգնանք ու վիրավորանք փնտրել։ Հաջող։
    I may be paranoid but no android!

  11. #458
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուղղակի ուզում եմ, որ տարրական հարգանք լինի դիմացինի նկատմամբ, էդքան բան:
    Սկսիր ինքդ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (02.06.2014)

  13. #459
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    38
    Գրառումներ
    6,277
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, ստիպում եք, որ նորից խոսեմ:

    Իրականում էսպես ասեմ: Եթե Գորտուկը կոնկրետ երեխայի հետ չաշխատեր, իր կարծիքն այդքան քննադատության արժանի չէր լինի: Ի վերջո, հենց այս թեմայի բացման պատճառ դարձած մարդը բեթար բաներ էր ասել ու պակաս կարեկցանքի էր արժանի: Եթե Գորտուկը հոգեբան չլիներ, իր ասածն այդքան քննադատության արժանի չէր լինի, քանի որ մասնագիտական կոմպետենտության խնդիր կա, ու իր մասնագիտական կոմպետենտությունից մարդկանց առողջություն է կախված: Եթե Գորտուկը քննադատությունից հետո չսկսեր բոլորին ապացուցել, որ ինքը հրաշալի մասնագետ է, ու պացիենտների հերթը դրա ապացույց է, միանգամից ասեր, որ նոր է ավարտել, ու փորձի պակասն է միգուցե իրեն ստիպում հարցերին միակողմանի նայել, իրեն կարելի էր միանգամից հանգիստ թողնել, ավելին՝ գրականություն տրամադրել, որն իրեն կօգներ իր աշխատանքն ավելի լավ անել, կատարելագործվել: Եթե Գորտուկը չկանգներ ու իր քննադատներին շակալներ անվաներ: Եթե Գորտուկը նկատեր, որ որոշ մարդիկ իրեն պաշտպանում են, ոչ թե փորձեր խեղճ զոհի տեսք ընդունել, նույնիսկ երբ իրեն նույնիսկ իր քննադատներն էին համոզում չնեղվել, մնալ, եթե չասեր, որ բոլորն իրեն հալածում են: Եթե Գորտուկը Արտգեոյի հարցից հետո արգումենտացիա բերեր, ոչ թե միանգամից սկսեր «էս ինչ տոն ա» կարգի ռեակցիա տալ: Եթե Գորտուկը չսկսեր ծեծված, բռնաբարված «որ ձեր ընտանիքի անդամը լիներ» արգումենտացիա բերել: Եթե ֆորումի որոշ անդամներ (Ջոն, Վայո, և այլն) չսկսեին շատ անհաջող ու անհիմն կերպով պաշտպանել: Եթե, եթե, եթե:

    Մի անգամ, եթե հիշում եք, մի շատ անկապ պատմվածքի մասին գրել էի, որ գրողը թող կամ վերանայի գրելու ու գրականության նկատմամբ վերաբերմունքը, կամ թողնի գրելը: Գրողն ինչ-որ անչափահաս աղջիկ էր, դրանից ելնելով չեմ հիշում/չեմ ուզում հիշել, թե ովքեր սկսեցին Մեծն Չարագործ Արյունարբու Ռայադերից պաշտպանել վերոհիշյալ քերթվածքը: Այն կարգի, որ արդեն հեռախոսով էին հետս «բազարվում»: Բնական էր, որ ես իմ տեսանկյունը պիտի պաշտպանեի, ու պատմվածքը մտցրեցի ցեխը-հանեցի: Մի կտրուկ որակումը վերածվեց արյունահեղության: Որովհետև ես արդեն ոչ թե անչափահասի հետ էի վիճում, այլ ֆորումի կեսի: Ո՞վ տուժեց: Պատմվածքի հեղինակը: Ո՞վ շահեց: Ոչ ոք:

    Ամեն ինչ մանրուքների մեջ է: Եթե ինչ-որ մեկը միայն պոլիտկոռեկտության խաթր (կամ, damsel in disstress իրավիճակից տեստոստերոնի դոզա ստացող) դնում ու պաշտպանում է մի տեսանկյուն, որն այլ հանգամանքներում չէր պաշտպանի, դա ոչ մի դրական բանի չի ուզում բերել: Եթե Գորտուկին կանգնենք, ասենք, որ վույ պուպուշ, ինչ լավն ես դու, քեզ վատ բան ասողները քըխ են, իր ձեռքի տակից պատկերացնու՞մ եք, քանի հոգևոր հաշմված երեխա դուրս կգա: Երբ մարդը երեխային, որի մոտ նոր է ձևավորվում արդարության զգացողություն, բացատրում է, որ իրեն արդարացի են հասակակիցները ծեծել, չնայած նա այդ հասակակիցներին ոչ մի բան չի արել (ավելացնելով՝ «ճիշտ չի, բայց ավելի լավ է, քան իրենց հոգին պղտորի»), նա անցել է մի սահման, որն ուրիշ, ավելի լավ իրավական համակարգով երկրներում կարող էր քրեական հանցագործություն համարվել: Ինքը, հնարավոր է, կոտրել է երեխայի սեփական ինքնությունն ունենալու, սեփական անձը պաշտպանելու գիտակցությունը: Եթե հանկարծ նա այդպիսի բան արած լիներ իմ երեխայի նկատմամբ, ես ֆորումային քննադատությամ չէի սահմանափակվի. ես կհասնեի նրան, որ Գորտուկը երբեք այդ ոլորտում չաշխատի: Ես նույնիսկ համոզված չեմ, որ անողնաշարություն չեմ անում՝ ուրիշի երեխային նման «մասնագետից» չպաշտպանելով: Որովհետև ինչքան էլ խեղճ, պուպուշ, մռութ, անփորձ, միամիտ, սխալ կրթության ու հասարակական ստանդարտների զոհ լինի մարդը, իր արարքը հրեշավոր է, ու ինքն իր արարքի համար չի զղջում: Այս պահից սկսած, եթե այդ երեխան մի օր վերահայտնաբերի սեփական օրիենտացիան, ինքնաատելության նոպաներ ունենալ, սկսի գլորվել կյանքով ներքև, մարմնավաճառությամբ զբաղվել, ինքնասպանություն գործի, դա լինելու է ոչ թե երեխայի օրիենտացիայի, այլ, շատ մեծ չափով, հենց նրա ինքնապաշտպանման բնազդը կոտրած հոգեբանի մեղքով: Եթե այդ երեխան բավականաչափ կամք չունենա այդ ամենը հաղթահարելու համար, նա առնվազն ամբողջ կյանքում դժբախտ է լինելու:

    Ահա բոլոր գործոնները, որ ես հաշվի եմ առել՝ իմ գրառումներն անելիս: + այդ մարդը մինչև այս պահը զղջման ոչ մի նշույլ չի ցուցաբերել, մի հատ էլ իրեն է զոհի պոզիցիայում դրել: Նա չի պատրաստվում ուղղել իր սխալը: Ինչ էլ որ ես, դու, մյուսը ասենք: Ինքը հավերժ կվիճի, հետո էլ կգնա ու իր ամիջական, իր համար ավելի հեղինակավոր միջավայրում կսկսի ասել, որ մի հատ «սայթի եվրոգոմիկները» լավ է՝ մանկական հոգեբան չեն, թեչէ բոլոր երեխաների հոգին կպղտորեն, սերունդը կկործանեն իրենց գրանտակեր հրեամասոնաիլյումինտատ գաղափարներով:

    Երբ այդ աստիճանի անպաշտպան մեկը վստահում է քեզ, նրան այդպես կոտրելն է հրեշավոր, ոչ թե կոտրողին քննադատելը:

    Այ, հիմա պատկերացրեք, թե ես ինչքան փափուկ եմ արտահայտվել, ու ինչքան ավելի փափուկ են արտահայտվել Տրիբունը, Այվին, Բյուրը, և այլն:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 02.06.2014, 17:35: Պատճառ: Վրիպակի շտկում
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  14. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (02.06.2014), enna (02.06.2014), erexa (02.06.2014), Jarre (02.06.2014), Nihil (02.06.2014), Գալաթեա (02.06.2014), մարդագայլուկ (02.06.2014), Մինա (02.06.2014), Շինարար (02.06.2014), Ուլուանա (02.06.2014), Վոլտերա (02.06.2014), Տրիբուն (02.06.2014)

  15. #460
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    էս չեմ հանդուրժում թռոլինգ կոչվող երևույթը, որտև վատ բան ա էդ: ու քանի հլը իրենց խելամիտ, հասկացող, հանդուրժող որակով մարդիկ կարող են իրենց թույլ տալ թռոլինգ անել Ակումբի ներսում, ես մթնոլորտը շիկացնելու եմ, յուղ եմ լցնելու կրակին, հստակ գիտակցելով դրա հետևանքները. սկսած ընկերների-մտերիմների հետ հարաբերությունների հնարավոր լարումից, մինչև արգելափակում
    +1

    Ստորագրում եմ:

  16. #461
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ուղղակի ուզում եմ, որ տարրական հարգանք լինի դիմացինի նկատմամբ, էդքան բան: Որ թռոլլ կոչվածը իր բոլոր տարատեսակներով վերանա Ակումբից… Որտև իմ տեսանկյունից նայելուց ցանկացած տիպի՝ իրենցից տարբեր կերպ մտածող մարդու ունքերից կախվելը, ինչը ես տեսել եմ էս ու ոչ միայն էս թեմայում, ոչ մի բանով ավելի լավ չի, քան քյարթուների կողմից իրանց բակում ապրող գեյին նվաստացնելը... ու չսկսեք հեքիաթներ պատմել, որ իր անձի հետ կապ չունի գրածները, այլ իր գրածի հանդեպ ձեր վերաբերմունք ա արտահայտում, բլա-բլա
    Հիմա որ գրեմ էշություն եք դուս տալիս, էդ ձեր համար վիրավորական չի՞, որտև ձեր «դուս տվածին» ա վերաբերում, ոչ թե ձեզ…

    Չուկ, կներես, եթե ինչ-որ բան այն չեմ արել-գրել: Ես երբեք չեմ ուզի իմ որևէ գրառմամբ քեզ ավելորդ հոգս պատճառել: Հենց գրում եմ, ու մտածում եմ, որ հենց էս գրառմանս առաջին մասը գուցե էլի լարվածության առիթ տա… Չգիտեմ: Էնքան կանխատեսելի ու միևնույն ժամանակ անկանխատեսելի ա լինում ռեակցիան...

    Հիմա էլ կարդում եմ էս վերջին գրածդ, Չուկ ջան



    ստացվում ա ես, ու ոչ միայն, ջանք ու եռանդ չէինք խնայում որ էլ ավելի լարվի մթնոլորտը, բայց, չնայած մեր ջանքերին, չստացվեց էդ: Էդ ձերն ա մի քիչ կամուկացի մեջ քցում... Մտածում ես ես տենց միտո՞ւմ ունեի... թե՞ անգիտակցաբար տենց եմ արել

    չգիտեմ սաղ մտքերս խառնվել ա իրար. ես մի բան գիտեմ միայն՝
    էս չեմ հանդուրժում թռոլինգ կոչվող երևույթը, որտև վատ բան ա էդ: ու քանի հլը իրենց խելամիտ, հասկացող, հանդուրժող որակով մարդիկ կարող են իրենց թույլ տալ թռոլինգ անել Ակումբի ներսում, ես մթնոլորտը շիկացնելու եմ, յուղ եմ լցնելու կրակին, հստակ գիտակցելով դրա հետևանքները. սկսած ընկերների-մտերիմների հետ հարաբերությունների հնարավոր լարումից, մինչև արգելափակում
    Հոս, սաղ խնդիրը գիտե՞ս ինչումն ա: Էդ հարցն արդեն ինքնակարգավորվել էր, արդեն լուծում տրվել էր, բայց մեկ էլ դու, մյուսը, էն մյուսը եսիմ որտեղից հայտնվում ու նենց հեղինակավոր խոսք եք ասում: Ի դեպ, խոսքը մենակ պահապան հրեշտակների մասին չի: Հարձակվողներն էլ իրանց հարձակումներն էին անում: Դրա համար ավելի լավ ա մեկի վրա հարձակվելուց կամ մեկին պաշտպանելուց առաջ մի հատ մտածել՝ իմ հարձակումն արդեն շատ չի՞ լինի, իմ պաշտպանությունն ուշացած չի՞: Հասկանալի ա, որ դու լավ մղումներով ես անում: Բայց էդ քո լավ մղումները կռիվ-ղալմաղալի պատճառ են դառնում: Արդյունքում՝ ինքդ պաշտպանի կարգավիճակից հայտնվում ես զոհի կարգավիճակում:

  17. #462
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    թե՞ անգիտակցաբար տենց եմ արել
    Կարծում եմ, որ անգիտակցաբար, Հովսեփ ջան, ու էսքան գրելուս (երբեմն սուր) իմաստն էլ էն ա, որ դու մտածես ու վերանայես, որովհետև վստահ եմ, որ դու դա կարող ես նկատել, եթե էդ հայացքով նայես:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #463
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարելին կարելի ա իհարկե, բայց արդեն սպառված թեմայով ի՞նչ ես ասում: Քիբորդին էլ, Ջոնին էլ վաղուց գիտենք: Հայտնում ա Շին ու թեև նրբորեն, բայց բզում ա թեման, ու գնա գալիս եմ: Մի հատ ինքդ փորփրի, տես քանի անգամ ա էս թեման կանգնում ու քանի անգամ ա նոր հայտնված մեկը կրակի վրա յուղ լցնում: Ուղղակի փաստացի առաջինը դու էիր՝ խառնված Քիբորդի ու Ջոնի հետմ (չնայած ձեզնից առաջ լայթ տարբերակով Արէան, Նիհիլն ու Լիզն էին), երկրորդը՝ Մեֆը, բայց ինքը շուտ լռեց, երրորդը՝ Բայը: Ու տենց էլի...
    Ամեն դեպքում կարելի էր, ավելի ադեկվատ կլիներ նրբորեն արտահայտած հարցադրումներին նույնքան նրբորեն էլ փորձել պատասխանել:Ես ամբողջ թեմայի ընթացքում ափերից դուրս չեմ եկել, ինձ ուղղված սարկազմին պատասխանել եմ թեթևակի հեգնանքով, ընդամենը: Թեմայի էդ աստիճան թեժանալու հարցում էլ ինձ պատասխանատու ու մեղավոր չեմ զգում, մեծ մարդիկ ենք ի վերջո, էս աստիճան շարքային քննարկումը եթե պիտի անձնականացնենք, անցնենք վիրավորանքների, էլ խոսալն իմաստ էլ չունի:

  19. #464
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, քիբորդ, որ ամիսներ առաջ քեզ բազմիցս տվածս հարցին վերջապես տղամարդկություն ունեցար պատասխանել։ Ու վաբշե հեռու մնա ինձնից ու անունս փորձի չշոշափել, մինչև գրառումներս չսկսես ադեկվատ ընդունել ու չփորձես մեջները գոյություն չունեցող հեգնանք ու վիրավորանք փնտրել։ Հաջող։
    Որ մոնիտորի հետևում չլինեիր, տղամարդկությունս ավելի լավ կտեսնեիր: Քո գրառումներին կամ քեզ որևէ բան պատասխանելով իմ տղամարդկությունը չի ավելանում կամ պակասում, ինձ ադեկվատության կոչ անելու տեղը, քո գարռումով ինձ պրովոկացիայի մի ենթարկի, թե կասես, որ ախպերական ես գրել գրածդ: Քո մասին շատ մեծ կարծիքի ես, որ ես էլ պիտի մոտիկ մնամ քեզ կամ հեռու լինեմ: Բարի գիշեր:
    Հ.Գ. Ինչ հարցերի մասին ա խոսքը

  20. #465
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ մոնիտորի հետևում չլինեիր, տղամարդկությունս ավելի լավ կտեսնեիր: Քո գրառումներին կամ քեզ որևէ բան պատասխանելով իմ տղամարդկությունը չի ավելանում կամ պակասում, ինձ ադեկվատության կոչ անելու տեղը, քո գարռումով ինձ պրովոկացիայի մի ենթարկի, թե կասես, որ ախպերական ես գրել գրածդ: Քո մասին շատ մեծ կարծիքի ես, որ ես էլ պիտի մոտիկ մնամ քեզ կամ հեռու լինեմ: Բարի գիշեր:
    Հ.Գ. Ինչ հարցերի մասին ա խոսքը
    keyboard, ես քեզ չեմ հանդուրժում, բարի գիշեր:
    I may be paranoid but no android!

Էջ 31 44-ից ԱռաջինԱռաջին ... 2127282930313233343541 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 105
    Վերջինը: 14.11.2018, 20:23

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •