"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Քիչ առաջ ֆեյսբուքում ոմն-մեկի ստատուսի տակ ներառական կրթությունից էին խոսում։ Մեկնաբանողները հիմնականում լրագրողներ էին ու ուսուցիչներ։ Սրանց ամեն կոմենտից անհանդուրժողականությունը թափում էր. ձեռքները ճար լիներ, հաշմանդամություն ունեցող երեխեքին կվառեին, ինչ է թե իրենց երեխեքի հետ դպրոց չգնան։ Մի կին, որն ի դեպ դասատու է, գրել էր.
Դե արի ու մի ասա, արա, տհասն ու դեգրադացվածը դու´ք եք, որ չեք հասկանում, որ հաշմանդամություն ունեցող երեխեքը միայն մտավոր խնդիրներ ունեցողները չեն, իսկ վերջիններիս համար հատուկ մեթոդներով մշակված կրթություն է պետք, վերապատրաստված մասնագետներ։ Իրենց համար ցանկացած հաշմանդամ, թեկուզ մեկն ով անվասայլակով է տեղաշարժվում, չի տեսնում կամ չի լսում, տհաս է, դեբիլ է, կապ չունի մտավոր խնդիրներ ունի թե չունի։ Մարդ զարմանում է, թե սրանց մեջ էսքան ատելություն որտեղի՞ց, Հիտլերներ են մեծանում մեր երկրում։ Կապ չունի, դիմացինը նույնասեռական է, այլ կրոն է դավանում, կամ հաշմանդամություն ունի, իրենք չեն հանդուրժում էդ մարդկանց։ Մի կողմից ծիծաղելի են էս մեկնաբանությունները, բայց արա, լացելու բան ա։ Ո՞նց կարելի ա մի երկու տողում էսքան ատելություն ու վիրավորանք տեղավորել։ Մտավոր խնդիրներ ունեցող ընկերներ էլ ունեմ, ովքեր շա՜տ ավելի գիտակից ու խելոք են, քան էս հիմարները։Ժաննա Գալստյան-ի խոսքերից
Անահիտ Բախշյանը մի միջոցառման ժամանակ պատմում էր, որ երբ ուզում էր իր տնօրինած` հ. 27 դպրոցը ներառական դարձնել, ուսուցիչներն ասում էին, որ դեբիլներին դաս չեն տալու, իսկ ծնողներն իրենց երեխեքին հանում, ուրիշ դպրոց էին տանում։ Հաշմանդամություն ունեցող երեխեքի ծնողներն էլ վախենում ու ամաչում էին իրենց երեխեքին դպրոց բերել։
Թվում ա, թե հիմա նման բաներ էլ չպիտի լինեն, բայց արի ու տես, մարդկանց ատելությունը չի նվազում։
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 08.07.2014, 16:32:
Լինկը դիր էլի
Ռուբի, ես իրա գրածից հասկացա, որ խնդիրը կապված ա կոնկրետ մտավոր կարողությունների թերությունով երեխաների հետ, ես ֆեյսբուքում չկամ, ամբողջը կարդալ չեմ կարող ու չեմ էլ ուզում:
Ճիշտ ա, շատ վատ ա գրել, բայց ընդհանուր միտքը ընդունելի ա, քանզի ոչ թե նման երեխաներին առանձնացնել է պետք հասարակությունից ու ընդհանուր երեխաներից, այլ ընդամենը ուրիշ մոտեցում է պետք, եթե անգամ ողջ դասարանը փայլի հանդուրժողականությամբ ու հոգատարությամբ միևնույնն է, երեխան ինքն է որոշակի ժամանակ անց գիտակցելու, որ ինքը ինչ որ բանով հետ է մնում մյուսներից ու դա իրեն ավելի կճնշի, քան այն, որ նրան ինտեգրեն այդ հասարակությանը այլ եղանակներով, ոչ թե զոռով խցկելով:
Վահե, էն լինկով գնա, հենց էդ ստատուսը կտեսնես։ Ստատուսի լինկը դնել չեմ կարում։
Հով, քննարկումը գնում էր ընդհանուր ներառական կրթությունից։ Մտավոր խնդիրներ ունեցող երեխաներին ուրիշ մոտեցում, ուրիշ կրթություն ա տրվում նորմալ երկրներում, իսկ մեզ մոտ իրենց տհաս են ասում։ Ոչ ոք չի ասում թող իրենք ու առողջ երեխաները նույն դասարանում սովորեն, որովհետև իրենց համար կրթական ուրիշ մեթոդներ են պետք, սովորական դասատուներն էլ չեն կարող դասավանդել, բայց գտնում ես որ սենց արտահայտվելը նորմա՞լ ա։ Իրա գրածը ծայրից ծայր անընդունելի ա իմ համար։
Տրիբուն (08.07.2014)
Էդ գրողը լրիվ ֆաշիստ ա: Լավ ա մի հատ էլ չառաջարկեց մտավոր խնդիրներ ունեցող երեխեքին լցնեն մի տեղ վառեն, որ «մտավոր առողջ ազգ ունենանք»:
Իսկ էդ ոմն մեկի նկատմամբ ես ահավոր սուր անտիպատիա ունեմ: Իր ստատուսները միշտ էլ ֆաշիստիկների հավաքատեղի են:
Ռուբի, ես գրածի մասին արդեն գրեցի, որ շատ վատ ա գրել, նենց չի, որ իրա գրածը իմ համար փայլուն միտք ա, ես իրա գրածի ոչ թե լավ ու վատն եմ ասում, այլ՝ միտքը:
Ըդամենը միտքը, որ այլ մեթոդներ են պետք կոնկրետ մտավոր թերություններ ունեցող երեխաների համար, մնացածը խոտակերի բառեր ու գաղափարներ են, էս ա իմ ասածը
boooooooom (09.07.2014), Ruby Rue (08.07.2014), Մուշու (08.07.2014), Շինարար (08.07.2014), Տրիբուն (08.07.2014)
keyboard ջան, ես քո ասածը հասկանում եմ։ Իսկապես հոգեկան կամ մտավոր խնդիր ունեցող երեխաների համար պետք է լինի հատուկ կրթական ծրագիր։ Բայց որ դու ասում ես, որ էտ կնոջ ասածի միտքը հենց դա՝ հատուկ կրթական ծրագիրը, կներես, բայց ես համաձայն չեմ։ Որովհետև ըստ իրա մեկնաբանության իրա ասածի բուն էությունը հետևյալն է.
Այդպիսի խնդիր ունեցող մադիկ տհաս են՝
Այպդիսի խնդիր ունեցողները խեղված են ու ՊԱԿԱՍ ՝Ստացվում է, որ առողջ երեխաները պիտի սպասեն մինչև հոգեկան խնդիր ունեցող երեխան մի բան հասկանա, եթե հասկանա... պիտի առողջ երեխային ճնշեն, որ նա դայակություն անի, հարմարվի տհասին, ավելի հրեշավոր բան չի կարելի պատկերացնել։ ....Խեղճ դաստիարակների հոգին դուրս է գալիս տհասների հետ դաս պարապելիս
Հով ջան, էս մարդու ասածը ընդամենը հետևյալն է՝ հեռու պահեք էտ տհաս պակասներին իմ նորմալ երեխայից։ոչ մի երեխա մեղավոր չէ, որ որոշ քանակ խեղված է կամ մտավոր պակաս
Իրա ասածի էությունը այն չէ, որ նման երեխաների համար հատուկ կրթական ծրագիր է պետք, այլ այն է, որ նրանք տհաս ու պակաս են, ու իրանց պետք է առանձնացնել հասարակության առողջ խավից՝ հանձին իր առողջ ու խելացի երեխայի։
Իմ համար էս մտքի հետ համաձայնվելն անհնար է։
Նման երեխաների համար հատուկ կրթական համակարգ մշակելը՝ ընդունելի անհրաժեշտություն։
Ֆեյսբուքում գրանցված չլինելը օգտակար է առողջությանը և նպաստում է հոգեկան հավասարակշռությանը:
Սենց տհասների ու պակասների գրածները չես կարդում: Առանց էտ էլ ամեն օր երեխեքիս դպրոց գնալուց աղթում եմ, որ հերթական տհաս ու պակաս դասատուն ռաստ չգա՝ անգարգետ, թերուս, ու բոլոր մեղքերիս էլ շովինիստ ու ռասիստ: Չնայած երկրորդը արպես կանոն առաջինի հետևանք ա:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 08.07.2014, 18:58:
Էս Տեր-Նակալյանը սավոկ չէ՞, սովետի դրոշը ճպցրել ա պատին: Դեռ մի բան էլ բլոգնյուզից ա, էս ամեն ինչ ասում ա իր մասին:
I may be paranoid but no android!
Մինա (08.07.2014)
Ինքն էսօր գնացել ա Աշոծյանի հետ ներառական կրթությունը քննարկելու։ Ինքը, որ հերիք չի մոլի անհանդուրժող ա, դեռ մի բան էլ ոլորտի հետ ընդհանրապես կապ չունի։ Ասենք բլոգնյուզի խմբագրի ասածը տենց որոշի՞չ ա, հա՞։
Հա, ի դեպ, մի բան էլ ավելացնեմ, ներառական կրթության մասին օրենքը, ըստ որի բոլոր սովորական դպրոցներում կարող են նաև հաշմանդամություն ունեցող երեխեք սովորել (հիմա ներառական դպրոցները մի քանիսն են, իսկ սովորական դպրոցում կարող են հանգիստ մերժել անվասայլակով տեղաշարժվող երեխայի), գենդերային օրենքի պես են ընկալել։ Մտավոր խնդիրներ կամ սովորելու վրա անդրադարձող ունեցող երեխաներին բժիշկը քննում է, եթե ինքը կարող է սովորական կրթական ծրագրով սովորել, ուղեգրում է ներառական դպրոց, իսկ եթե չէ՝ հատուկ։ Հիմա բոլոր դպրոցները դառնում են ներառական, այսինքն՝ բոլորում էլ կարող են հաշմանդամություն ունեցող երեխաներ սովորել, եթե նրանք ըստ բժշկական զննման էնպիսին չեն, որ հատուկ դպրոց գնա, իսկ մարդկանց թվում ա, որ բոլոր մտավոր խնդիրներ ունեցող երեխեքին բերելու են սովորական դպրոց ու ամեն դասարանում պարտադի՜ր հաշմանդամ երեխեք պիտի լինեն, դրա համար էլ վայնասուն են դնում։
մարդագայլուկ (08.07.2014), Մինա (08.07.2014), Նաիրուհի (09.07.2014), Ռուֆուս (08.07.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ